+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Սթրեսը և դրա ծնող պատճառները

Սթրեսն օրգանիզմի ընդհանուր ոչ առանձնահատուկ հարմարվողական ռեակցիան է զանազան ազդեցությունների նկատմամբ: 

   Սթրեսը մարդուն դարձնում է դյուրագրգիռ, լարված, անհամբեր և դա նորմալ ռեակցիա է ոչ նորմալ կյանքի նկատմամբ: Սթրեսային ռեակցիան հարմարվողական ռեակցիա է, օրգանիզմի արձագանքն է ցանկացած փոփոխության` ուրախության, տխրության, ողբերգության և այլնի նկատմամբ: Մարդու համար ավելի մեծ նշանակություն ունի ոչ թե կենսաբանական, ֆիզիոլոգիական, այլ հոգեբանական հարմարվողականությունը: Վաղվա օրվա նկատմամբ անվստահությունը, անորոշությունը, շփոթվածությունը, մոլորվածությունը սուր սթրեսի գործոններ են: Եթե մարդու մոտ առկա է հիպերտոնիա` զարկերակային ճնշումը բարձրանում է, մյուսի մոտ  սրվում են ստամոքսաղիքային խնդիրները, մեկ ուրիշի մոտ էլ այն արտահայտվում է սիրտ-անոթային, շաքարախտ և այլ հիվանդություններով: Մարդը տարբերվում է կենդանուց նրանով, որ նա պետք է ոչ միայն ֆիզիկապես, կենսաբանորեն հարմարվի, այլև հոգեբանորեն: Եթե մարդը հոգեպես չի կարողանում հարմարվել, այսինքն, ներքին հավասարակշռությունը չի կարգավորվում, այն  պատճառ է դառնում ստրեսի հորմոնների դուրս նետման, որոնք էլ ազդում են օրգանիզմի տարբեր համակարգերի վրա: Եթե դա երկարատև է, եթե չհասկանալ ինչ է կատարվում մարդու հետ և թողնել ինքնահոսի, ապա որպես կանոն գործառութային վիճակը կարող է վերածվել կառուցվածքային փոփոխությունների և ի հայտ են գալիս, այսպես կոչված, պսիխոսոմատիկ հիվանդություններ: Եթե նախկինում ասում էին ամեն ինչ նյարդերից է, հիմա ոչ միայն ասում են, այլ այն գտավ դրա հավաստիացումը: Սակայն ամենակարևորը մարդկային գործոնն է, մարդկային փոխհարաբերությունները: Եթե նախկինում գիտնականները հիմնական ուշադրությունը դարձնում էին տարրերային աղետների հետևանքով մարդկային հոծ զանգվածների ստրեսային իրավիճակին, ապա այսօր ավելի կարևորվում է յուրաքանչյուրի, անհատի ստրեսային վիճակը: Սթրեսը ոչ միայն կապված է հոգեկան փոփոխությունների հետ` տրամադրության անկում, անքնություն, ագրեսիա, գրգռվածություն, ուշադրության նվազում և այլն, այլև պայմանավորված է ստրեսածին մեխանիզմով: Սթրեսը բնության մեջ դիտարկվում է որպես նորմալ պաշտպանական ռեակցիա արտաքին ազդեցությունների: ժամանակակից մարդու վրա ինչպիսի գործոններ են ամենաշատ ազդում, դա սովորական կենսանախատիպի անսպասելի փոփոխություններ են` անորոշությունը, անսպասելիությունը, իսկ ամենամեծ ստրեսի գործոնը աշխատանքի կորստի գործոնն է: Ռուսաստանում ազգաբնակչության 75%-ի մոտ առկա է աշխատանքի կորստի վախը: Դա ստրեսի հիմնական աղբյուրն է: Եթե մարդ վախենում է կորցնել աշխատանքը նշանակում է նա մշտապես գտնվում է տագնապի և լարված վիճակում, որն էլ ինչպես նշեցի, անպայման կհանգեցնի հետստրեսային հիվանդության կամ վարքի փոփոխության, օրգանիզմը ենթարկվում է ստրեսի հորմոնների «ռմբակոծության» աճում են ալկոհոլիզմը, թմրամոլությունը, ինքնասպանությունների թիվը:

 

Ներկայումս բժշկությունը դեմքով շրջվել է դեպի հոգեկան տրավմայի խնդիրներին: Այդ մենք ենք համառոտ ասում` հուզական ստրես, սակայն դա հոգեկան տրավմա է, որի հիմքում ոչ միայն հոգեկան խնդիրներն են, ոչ միայն հոգեկան որևէ հիվանդություն, այլ ավելի շատ սոմատիկ սովորական հիվանդությունները, վարքի տարբեր խախտումները: Հոգեկան տրավման ոչ թե այսրոպեական գործոն է, այլ իրավիճակի վերաբերյալ  մարդու կշռադատված գիտակցական ապրումներ, որն ունի տարածակաժամանակային սահման: Ով տարել է ստրես, այդ իրադարձությունները դառնում են նրա մտածմունքի առարկա և նա ինքն իրեն, մտերիմների հետ անընդհատ վերլուծում է ներկան, նայում  անցյալին, մտածում ապագայի մասին և այդ սուր վիճակըխրոնիզիռուետ:

 

Արտաքին գործոնի ազդեցությունից հետո մարդն ապրում է կատարվածի հետ: Նա ջանում է իր կամքի ուժով ցրվել, վերլուծել և վերապրել կատարվածը, սակայն ինչ-որ տեղ խորանում են այդ ապրումները: Սակայն լինում են իրավիճակներ, երբ քեզանից ոչինչ կախված չէ, դու կանգնում ես փաստի առջև և այն միայն դու կարող ես հետագայում վերածում ապրումներիդ աղբյուրի…

 

 

Ինչպե՞ս  բուժել ստրեսը:

 

Առաջին տեղում հոգեթերապիան է, հետո նոր դեղամիջոցներով բուժումը: Ստրեսի առաջին փուլը տագնապն է, որն ունի կենսաէլեկտրական մեխանիզմ, պայմանավորված անմիջական պատասխանով: Տագնապը «տրոյական ձի է», որը քայքայում է հոգեկան կառուցվածքը ներսից: Որն է տագնապի փուլը, օրինակ, մենք նստած ենք հանգիստ զրուցում ենք, կողքից հեռախոսազանգեր, փողոցից լսվում են մեքենաների ձայները, մենք շարունակում ենք հանգիստ զրուցել, չենք արձագանքում, բայց հենց որ լսում ենք պայթյունի ձայն, անմիջապես ցատկում ենք, նայում, թե ինչ է կատարվեց և մեր օրգանիզմում անմիջապես կատարվում է կենսաբանական վերակառուցում, որը պատրաստվում է վտանգին արձագանքելուն, դա ինքնապաշտպանական բնազդի արտահայտությունն է: Այդ առաջին փուլում առկա է կենսաէլեկտրական մեխանիզմը, այս պարագայում չկա հորմոնների ստրես: Դա նորմալ է: Հիմա ասում են 21-րդ դարը տագնապալի հուզումների դար է, մեկը վախենում է բարձրությունից, մյուսը ինքնաթիռից, հազարավոր տագնապալի հուզումներ կան, որոնք բուժվում են դեղամիջոցներով: Իսկ եթե մարդ վախենում է վերելակից, ինքնաթիռ նստելուց, խուսափում է դրանցից: Այստեղ կոնկրետ հոգեթերապևտի օգնությունն է անհրաժեշտ, պետք է միասին վերլուծել այդ սևեռուն վախերի կամ տագնապի պատճառները…

 

 

Սթրեսի երկրորդ փուլը լարվածությունն է, այսօր շատերն են գտնվում լարված վիճակում և եթե դա երկարատև է, ապա անպայման հանգեցնում է տարբեր հիվանդությունների, որովհետև այստեղ արդեն կենսաքիմիական գործընթաց է, առկա են «ստրեսի հորմոնները», որոնք ազդելով այս կամ այն օրգանի վրա առաջացնում են կառուցվածքային խախտումներ: Եթե մարդ դիմել է բժշկի և արդեն ձևավորվել է պսիխոսոմատիկ փոփոխություններ, իհարկե, հարկավոր են համապատասխան դեղամիջոցներ, սակայն միաժամանակ պետք է հաճախել հոգեթերապևտին: Հայ կանանց մոտ վառ արտահայտված է համբերությունը, ամեն ինչ ներս են գցում, որն էլ առաջացնում է լարվածություն: Իսկ եթե մարդուն բուժում ես դեղամիջոցներով, սակայն նա կրկին վերադառնում նույն լարված միջավայրը, ամեն ինչ սկսվում է նորից…

Comments