+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Հեքիաթաթերապիա

Յուրաքանչյուր մարդ, ծնված օրից մինչև խոր խերություն,շրջապատված է հեքիաթներով և պատրանքներով:Դեռևս հնագույն ժամանակներից հեքիաթների միջոցով են սերնդեսերունդ փոխանցվել մարդկության իմաստությունն ու գիտելիքները,չէ որ այդպես ամեն ինչ ավելի հեշտ էր ընկալվում և հիշվում:Այդ իսկ պատճառով զարմանալի չէ,թե ինչու  է հենց հոգեբանությունն ուսումնասիրում հեքիաթի ազդեցությունը մարդու հոգեկանի վրա:

Հեքիաթաթերապիան գործնական հոգեբանության ուղղություններից մեկն է,որն օգտագործում է հեքիաթի ռեսուրսները մի շարք խնդիրների լուցման նպատակով ՝ դաստիարակության,կրթության,անձի զարգացման,վարքի շտկման հարցում և այլն:

Ժամանակակից երեխային բավարար չէ պարզապես հեքիաէ կարդալ,զրուցել բովանդակության և նրա հերոսների մասին,այլև անհրաժեշտ է նրան սովորեցնել բացահայտել հեքիաթում թաքնված իմաստները և կյանքի դասերը:Լսելով այդ ամենը՝ երեխան աստիճանաբար գիտելիքներ է կուտակում այս աշխարհի վերաբերյալ,ձեռք է բերում կարևորագույն բարոյական արժեքներ:

Պատահական չէ,որ հեքիաթներում միշտ բարին հաղթում է չարին:Սա է հենց հեքիաթի կարևորագույն գործառույթը:Երեխան պետք է մեծանա բարության նկատմամբ հավանտով լցված:Բայց ափսոս,այժմ աստիճանաբար հեքիաթներն իրենց տեղը զիջում են հեռուստացույցին,համակարգչային խաղերին:

Comments