+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Բռունցքը սեղմելիս հիշողությունը լավանում է

Մասնագետները խորհուրդ են տալիս հիշողությունը «վերալիցքավորելու»  համար սեղմել բռունցքը: Այն ակտիվացնում է գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հիշելու համար:

Գիտնականների անցկացրած փորձին  մասնակցել են կամավորների հինգ խումբ: Բոլորին առաջարկվել է հիշել 72 բառից կազմված ցուցակը, որի ժամանակ կամավորները որքան հնարավոր է ուժգին պետք է սեղմեին ձեռքում պահած փոքրիկ գնդակը: Իսկ մի քանի րոպե անց, նրանք պետք է արտաբերեին ցուցակից հիշված բառերը:

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ ամենից շատ բառեր հիշել են նրանք, ովքեր մտքում պահելիս սեղմել են աջ ձեռքով, իսկ հիշելիս՝ ձախ ձեռքով:

Գիտնականների խոսքերով, դա պայմանավորված է գլխուղղեղի աշխատանքի ժամանակավոր հերթափոխությամբ: Մտքում հիշելիս կատարած պարզ շարժումները ակտիվացնում են այն հատվածները , որոնք մինչ այդ չեն օգտագործվել, որն էլ հնարավորություն է տալիս կենդանացնել հիշոցությունը:

Comments