+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Վիզուալ Աուդիալ թե կինեսթետիկ

Սիրելի ընկերներ կարդում եք թեստը և գրում այո կամ ոչ
Թեստի միջոցով կբացահայտենք թե դուք ինչպես եք ընկալում ձեզ ուղղված հաղորդագրությունները 3 տարբեր հարթություններում
Վիզուալ
Աուդիալ
Կինեսթետիկ
 
 
1-Սիրում եմ հետևել հորիզոնին և աստղերին
2-Երբեմն ինքս ինձ երգում եմ հանգիստ
3-Չեմ ընդունում նորաձևությունը,որը ինձ համար չէ
4-Սիրում եմ գնալ շոգեբաղնիք
5-Մեքենայի գույնը նշանակություն ունի ինձ համար
6-Քայլերով գիտեմ՝ ով է մտել տարածք
7-Ինձ զվարճացնում է բարբառով խոսելը
8-Արտաքին տեսքը լուրջ նշանակություն է տալիս
9-Ինձ դուր է գալիս մերսում ընդունել
10-Եթե ժամանակ է լինում սիրում եմ հետևել մարդկանց
11-Վատ եմ ինձ զգում,երբ բավականություն չեմ ստանում երթևեկելուց
12-Ցուցափեխկում հագուստը տեսնելով զգում եմ,որի մեջ լավ կլինեմ
13-Երբ հին երաժշտություն եմ լսում,ինձ մոտ վերհիշվում է անցյալը
14-Սիրում եմ կարդալ ,երբ ուտում եմ
15-Հեռախոսով խոսել սիրում եմ
16- Ես հակում ունեմ գիրանալու
17- Գերադասում եմ պատմվածքը լսել,քան ինքս կարդալ
18-Վատ օր ունենալուց հետո օրգանիզմս լարվում է
19 Շատ հաճույքով եմ նկարում
20-Լավ եմ հիշում այն ասածները,որոնք ասել են ծանոթներս ու բարեկամներս
21 Շատ հեշտ եմ գումար տրամադրում ծաղիկ առնելու համար,քանի որ նրանք շատ են գեղեցկացնում կյանքը
22-Երեկոյան լոգանք ընդունել շատ եմ սիրում
23- Աշխատում եմ գրի առնեմ իմ անձնական գործերը
24-Հաճախ եմ ինքս ինձ հետ խոսում
25-Երկար ճանապարհորդելուց հետո դժվար եմ կազդուրվում 26-Մարդու մասին շատ բան է ասում նրա ձայնի տոնայնությունը
27-մեծ նշանակություն եմ տալիս մարդու հագուստի ոճին։
28-Սիրում եմ մարզվել
29-Շատ փափուկ կամ շատ կոշտ անկողինը տանջանք է ինձ համար
30-Ես դժվար եմ գտնում հարմարավետ կոշիկ
31-Սիրում եմ նայել վիդեո ֆիլմեր
32-Նույնիսկ տարիներ անց կարող եմ ճանաչել դեմքերը,որոնք անցյալում տեսել եմ
33-սիրում եմ քայլել անձրևի տակ,երբ կաթիլները կաթում են անձրևանոցին
34-Սիրում եմ լսել երբ խոսում են
35-Սիրում եմ զբաղվել սպորտով,երբեմն պարել
36-երբ զարթուցիչը մոտիկ է չեմ կարողանում քնել
37-ես ունեմ ստերիո ապարատ
38-երաժշտություն լսելիս ոտքով տակտ եմ պահում
39-Հանգստի ժամանակ չեմ սիրում նայել արձաններին
40-չեմ սիրում թափթփվածություն
41-սինթետիկ կտորներ չեմ սիրում
42-մթնոլորտը կախված է տարածքի լուսավորությունից
43-հաճախ եմ համերգների գնում
44-ձեռք սեղմելը շատ բան է ասում տվյալ անձի մասին
45-հաճույքով գնում եմ ցուցահանդես և պատկերասրահ
46-անկեղծ վիճաբանությունը հետաքրքիր է
47-դիպչելով ավելի շատ բան կարելի է ասել,քան բառերով
48-աղմուկի մեջ չեմ կարողանում կենտրոնանալ

Comments