+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Թաքնված վիրավորանք

Դուք որևէ մեկից նեղացա՞ծ եք։ Իսկ գիտե՞ք, որ դա կարող է ոչ միայն վատ տրամադրության պատճառ դառնալ, այլև նպաստել գլխացավի և պարանոցային շրջանում ցավերի ու ստամոքսի խանգարումների առաջացմանը։

 

Այդ իսկ պատճառով, խորհուրդ է տրվում լարվածությունն ու վիրավորանքը չթաքցնել, այլ փորձել ձերբազատվել դրանցից շնչառական վարժությունների օգնությամբ։ Շնչեք որովայնով. ներշնչելիս հնարավորինս օդով լցրեք այն, իսկ արտաշնչելիս ուժերի ներածին չափով դատարկեք։ Այս վարժությունը կրկնեք մի քանի անգամ՝ ուշադրությունը կենտրոնացնելով շնչառության վրա։ Հիշե՛ք. Ձեզ վիրավորողին ներելը բխում է ձեր իսկ շահերից, քանզի այդ կերպ կպահպանեք ձեր առողջությունն ու հոգին։

Comments