+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել

Եղանակային մելամաղձության դեմ պայքարելու համար մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Ցուրտ եղանակներին հաճախ է պատահում, որ մարդն իրեն թույլ է զգում: Որովհետև ցերեկվա տևողությունը շատ կարճ է, օդի ջերմաստիճանն էլ ցածր:

 

Հոգնածության նշանները և ակտիվ կյանքի հանդեպ հետաքրքրության կորուստը վկայում են եղանակային աֆեկտիվ խանգարումների համախտանիշի  հակվածության մասին: Համախտանիշը դեպրեսիայի տարատեսակներից մեկն է, որը սովորաբար արտահայտվում է աշնանը և ձմռանը: 18-30 տարեկան երիտասարդները, հատկապես կանայք, ավելի շատ են հակված հոգեբանական խանգարումների:

 

Գիտնականները կարծում են, որ ձմեռվա ընթացքում ցերեկվա տևողության կրճատումը փոխում է մարդու կենսաբանական ռիթմը և օրգանիզմը D վիտամինի անբավարարություն է զգում: Հունվարն ու փետրվարն հատկապես բարդ ամիսներ են այն մարդկանց համար, ովքեր եղանակային դեպրեսիաների հանդեպ հակվածություն ունեն: Պատահական չէ շրջակա աշխարհի հուզական ընկալունակության այն մեծ տարբերությունը, որն առկա է հյուսիսային և հարավային երկրների բնակիչների միջև, որտեղ ցերեկվա տևողությունը տարվա ընթացքում կտրուկ փոփոխվում է:«Մարդիկ տառացիորեն կերպարանափոխվում են գարնան գալու հետ, Ստոկհոլմի փողոցներում մարդիկ ժպտալով են քայլում,- պատմում է Շվեդիայում իրավաբան աշխատող Նիլս Սվանստրոմը,- հավանաբար, տեղի բնակիչներին  ձմեռը դուր չի գալիս, որովհետև ձմեռային երկար գիշերները ստիպում են կարոտել սկանդինավյան արևոտ ամռանը»: 

 

Մասնագետները եղանակային մելամաղձության դեմ պայքարելու մի քանի մեթոդ են առաջարկում: Հատուկ լամպերի օգնությամբ լուսային թերապիան արդեն ապացուցել է իր դրական ազդեցությունը: Ընդ որում, ՙարտույտները՚ պետք է լուսային թերապիան երեկոյան ընդունեն 15-20-ական րոպե, իսկ ՙբուերը՚` առավոտյան: Այնուհետև, սենյակային հատուկ լամպեր կան, որոնք առավոտյան ավելացնում են արևածագի լույսը, էներգիա են տալիս ողջ օրվա համար:

 

Հակադեպրեսանտներն ու մասնագետների օգնությունը ևս եղնակային դեպրեսիայի վրա արդյունավետ ազդեցություն են ունենում, ինչպես և դեպրեսիաների մյուս տարատեսակների վրա: Վիտամին D-ի առավել մեծ չափաքանակը, սրահներում արևայրուք ընդունելը և սպորտով պարապելը ևս շատ օգտակար են: Ի վերջո, բանջարեղենային հատուկ սննդակարգը կօգնի նվազեցնել թխվածքների ու յուղոտ ուտելիքի նկատմամբ հակումը: 

 

Իսկ ինչպես վարվեն այն մարդիկ, ովքեր ապրում են այնպիսի վայրերում, որտեղ եղանակը գրեթե մշտապես նույնն է: «Սան Դիեգոյում մշտապես մի եղանակ է` 210C»,- պատմում է Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողներից մեկը: Նա երբեք չի լսել եղանակային համախտանիշի մասին: Նրա համար ճանապարհորդելը ԱՄՆ-ում կամ այլ երկրներում, այլ եղանակներ տեսնելու միակ միջոցն է:«Ինձ համար երբեմն խիստ անհրաժեշտություն է դառնում տեսնել, թե ինչպես են տերևները թափվում, ձյուն գալիս, իսկ գարնանն էլ ծառերը բողբոջում են»,- պատմում է նա: 

Comments