+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Աշխատամոլությունը հոգեկան վտանգավոր խանգարում է

Իսպանացի մասնագետները Կալստելյեն-դե-լա-Պլանա քաղաքում գտնվող Հայմե առաջինի անվան համլասարանից հավաստիացնում են` աշխատամոլությունը հոգեկան վտանգավոր խանգարում է:

 

Այն կարող է օգտակար լինել միայն երկրի էկոնոմիկայի զարգացման համար, սակայն առողջությունն այս դեպքում խիստ տուժում է:

Փորձագետների կարծիքով աշխատամոլ կարելի է անվանել այն մարկանց, ովքեր սիրում են աշխատել անսահման շատ և պահանջված աշխատաժամից ավելի, որպեսզի ազատվեն անհանգստության և մեղքի զգացումից, որոնք այցելում են մարդուն աշխատանքի բացակայության ժամանակ: Գիտնականներն առաջարկում են աշխատամոլությունը դասել մարդու հոգեկան և ֆիզիկակական ինքնազգացողության վրա ազդող վարքագծային գործառույթների շարքին: Այս մասին գրել է «Медизвестия»կայքը:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը գրանցել է հետևյալ ցուցանիշները. աշխատակիցների 8%-ն օրվա 12 ժամն անցկացնում են աշխատանքի մասնագիտական կատարմամբ, որպեսզի ծանրաբեռնված լինելով աշխատանքով մոռանան անձնական խնդիրների մասին: Նման կրքոտ հետաքրքրությունն աշխատանքի նկատմամբ շատ շուտ և աննկատ կարող է վերածվել աշխատամոլության: Իսկ սա արդեն դառնում է գերհոգնածության պատճառ, խանգարվում է քնի ռեժիմը, և մեծանում հոգեմետ դեղամիջոցների կիրառման վտանգը:

Մասնագետները զգուշացնում են, որ շաբաթվա ընթացքում 50 և ավելի ժամ աշխատելն արդեն վկայում է աշխատամոլության մասին: Աշխատանքի նկատմամբ մոլի կապվածությունը դրսևորվում է նաև, երբ մարդն ակտիվ գործուներություն է ծավալում և նվիրումով աշխատում նույնիսկ հանգստյան և տոնական օրերին: Եթե մարդը չափազանց շատ է ծանրաբեռնված աշխատանքով, և հետաքրքրված է դրանով ավելի, քան իր անձնական գործերով, ապա նա աշխատամոլ է: Կարևոր է գիտակցել, որ աշխատամոլությունը պարզապես այլ խնդիրների հետևանք է: Նման ելքի կարող են հանգեցնել սոցիալական ու ֆինանսական խնդիրները, խնդիրներն ընտանիքում: 

Comments