+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Երեխաները դեռ վաղ հասակից զարմանալի ունակություններ են ցուցաբերում։ Չե՞ք հավատում։ Գիտնականների վերջին հայտնագործությունները կհամոզեն ձեզ։

Երեխան օգտագործում է իր զգայական օրգանները՝ որպեսզի ընկալի շրջապատող աշխարհը

Երեխան 1 տարեկանում արդեն սկսում է տարբերել գույները։ Նրա ուշադրությունը գրավում են հատկապես վառ գույները, որոնց օգնությամբ կողմնորոշվում է։ Ձեռքերն ու բերանը երեխայի համար որոշակի տեսողական օրգանի դեր են կատարում այս շրջանում։ Օրինակ՝ եթե երկու ամսական երեխայի ձեռքին որևէ իր դնեն, որը նա չի տեսնի, ապա տեսնելով կճանաչի իր ձեռքի իրը։

Երեխան զարգացած զգայական դաշտ ունի։

Ծննդյան օրից երեխաներն օժտված են զգացմունքայնությամբ։ Փորձը ցույց է տվել,որ երեխաները ծննդյան երկրորդ օրից սկսում են ավելի շատ լաց լինել՝ իրենց հասակակիցների լացից ազդված,նրանց այնքան էլ չեն հետաքրքրում մի քանի ամսականների լացերը։ Նրանք առավել անհանգիստ են դառնում,երբ լսում են իրենց լացի ձայնագրությունը և բացարձակ չեն արձագանքում,օրինակ՝կապիկի ձագի լացին։

Երեխան հասկանում է,որ իրը շարունակում է գոյություն ունենալ, եթե նույնիսկ ինքն այն չի տեսնում։

Ֆրանսիացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել,որ երեխաներն իրի շարունակական գոյությունը սկսում են հասկանալ 4-5 ամսականից։ Օրինակ՝եթե ձեռքի ափի մեջ կոնֆետ եք պահում,ապա ձեռքն անձեռոցիկի տակ մտցնելուց հետո կոնֆետն անհետանում է,նա շարունակում է այն փնտրել ձեր ձեռքում՝ չհասկանալով,թե ուր կարող էր այն անհետանալ։ Սա չի նշանակում, որ երեխան կարծում է,թե կոնֆետն այլևս գոյություն չունի։ Ընդհակառակը՝ փնտրում է։ Նա արդեն գիտի,որ կոնֆետ գոյություն ունի,բայց որտե՞ղ է այն։ Հանելուկ է։ Երեխային օգնելու համար պետք է ցույց տալ,թե ինչպես ձեռքն անձեռոցիկի տակ տարաք ու այնտեղ թողեցիք կոնֆետը։ Միայն 8-9 ամսականից են երեխաներն սկսում կոնֆետը փնտրել անձեռոցիկի տակ։

Երեխայի հիշողությունը սկսում է գործել ծննդյան առաջին իսկ օրից

Եթե երեխայի մի ոտքին ժապավեն կապվի,իսկ մյուսին՝ ավտոմեքենա,նա շատ արագ կհասկանա ոտքի և մեքենայի շարժման կապը։ Առավելագույնը 9 րոպե անց երեխան սկսում է հատուկ շարժել ոտքը, որպեսզի մեքենան ևս շարժվի։ Բացի այդ, նա հիշում է այդ փորձը։ Երկու ամսական երեխան իր այդ հմտությունը կարող է հիշել 24 ժամ,3 տարեկանը՝ մեկ շաբաթ,6 ամսականը՝ երկու շաբաթ։ Բայց եթե երեխային այլ մեքենա ցույց տրվի, նա ոչ մի կերպ չի արձագանքի։

Երեխան սովորում է ուղղել սեփական սխալները։

Մտածողության զարգացումը կախված է ինչպես հաջողություններից,այնպես էլ անհաջողություններից։ Եթե բազմոցին դրված երկու բարձերից մեկի տակ խաղալիք թաքցնեք,ձեր 8 ամսական երեխան կգնա ճիշտ ուղղությամբ։ Կրկնեք փորձը մի քանի անգամ,ու երեխան ամեն անգամ խաղալիքը նույն բարձի տակ կփնտրի։ Հետո նրա աչքի առաջ խաղալիքը մյուս բարձի տակ թաքցրեք։ Երեխան կփնտրի առաջին բարձի տակ։ Միայն 1 տարեկանից հետո կսկսի երկրորդ բարձի տակ փնտրել։ Ինչո՞ւ նա չի կարողանում հարմարվել նոր իրավիճակին։ Քանի որ առաջնորդվում է շարունակության սկզբունքով։ Միայն 12-18 ամսականից է երեխայի մտածողությունն այնքան ճկուն դառնում,որ հասկանում է իրավիճակի փոփոխությունը և դրան հարմարեցնում իր արարքները։

Երեխան ինքն է կազմում իր բառարանը

Ամերիկացի հետազոտողները նկատել են,որ 1-1,5 տարեկան երեխաները «մամա»,«պապա»բառերի հետ սկսում են օգտագործել «չկա»,«գնա»,«էնտեղ»(«հենա»)։ Այս

նոր բառերն անհետանում են անհետացման երևույթն ընկալելուց ընդամենը 10 օր հետո։ Նրանք գիտեն ,որ բավական է անձեռոցիկը բարձրացնել,ու այնտեղ կգտնեն պահված բանալին։ Նրանք բացահայտում են երևույթը և հանգում անհետացման գաղափարին։ Երբ թերթում են գրքի էջը,և նկարված ձին անհետանում է,ասում են՝ «գնաց»։ Երբ հայրիկը դուրս է գալիս և իր հետևից փակում է դուռը,փոքրիկներն ասում են՝ «հենա»։ Երբ խաղացանցից դուրս են նետում խաղալիքը, ասում են՝ «չկա»։ Այսպիսով արտահայտում են իրենց պատկերացումները «գնալու» վերաբերյալ։ Երեխաները հեքիաթների և սեփական փորձի շնորհիվ սկսում են բառի իմաստը հասկանալ՝ նույնացնելով այն ձայների,համերի,կերպարների,հոտերի,զգացողությունների հետ։

Comments