Գույնի Հոգեբանություն – Հոգեբանական Անկյուն
041 21 31 03 hov-bakh@mail.ru

Գույնի Հոգեբանություն

Հիմնական գույների կրճատ հոգեբանական բնութագիր

Կարմիր  – պատկանում է տաք գույների շարքին, այն ասոցացվում է սիրո և զայրույթի հետ, կարմիր գույնը նաև մեծ դեր է խաղում ուշադրության կենտրոնացման մեջ, դրա համար օրացույցում  կարևորագույն իրադարձություննրը նշված են կարմիր գույնով, այն համարձակ գույն է, օգնում է ակտիվացնել մարմինը: Կարմիրի շատությունը բարձրացնում է էներգիայի մակարդակը: Սա ոգեշնչող գույն է, որը բարձրացնում է արյան ճնշումը, արագացնում շնչառությունը, սրտի զարկերն ու հաճախականությունը: Թույլ է տալիս զգալ ավելի ինքնավստահ և պաշտպանում է վախերից: Համարվում է կրքոտ գույն, թույլ է տալիս զգալ տաքություն, հարմարավետություն, բայց երբեմն էլ առաջացնում է տագնապ և ագրեսիա:

Կապույտ  –  մեղմացնում է հիվանդություններն ու ցավը: Այս գույնը առաջ է բերում մտքի և զգացմունքների հանգստություն և պարզություն: Սակայն երբեմն կարող է առաջացնել նաև տխրություն և անտարբերություն: Խորհրդանշում է ներդաշնակությունը կյանքում, սակայն կապույտի էլեկտրիկ երանգը գրգռող և էներգետիկ գույն է համարվում: Մուգ կապույտը բնութագրում է հեղինակություն, գործնականություն, իմաստություն , ինքնաիրականցում, նպաստում է միջանձնային շփմանը, այն ավելի համարձակ գույն է, իսկ բաց կապույտը մելամաղձոտություն է առաջացնում, համարվում է սառը գույն, առաջացնում է  ներքին մտքեր, մտորումներ և նաև մտքի փայլատակումներ:

Սև – խորհրդանշում է հեղինակություն  և ուժ, սևը կլանում է գունային սպեկտրի բոլոր լույսերը, այն առաջացնում է բավականին ուժեղ զգացմունքներ: Այն ասոցացվում է չարի, դժբախտության  և վտանգի հետ,  բնութագրում է անհավատարիմ բնավորությունը: Առաջացնում է դեպրեսիա, ճնշվածություն, դատարկություն: Դրական բնութագրերից է համարվում ուժերի կամային կենտրոնացումը, կանխատեսման հնարավորությունը: Այս գույնը հետաքրքրություն է առաջացնում իր հանդեպ, ձգում է դեպի իրեն, բայց միևնույն ժամանակ նաև վախեցնում:

Կանաչ – այն խորհրդանշում է բնությունը և բուսական աշխարհը: Մուգ կանաչ երանգները ի հայտ են բերում կայունություն, հավերժություն և ամրություն, իսկ  բաց երանգները  բարօրություն, լավատեսություն և գարնանային տրամադրություն: Կանաչը առաջացնում է  հանգստություն, թարմություն, կարգավորում է տաքի և սառի հաշվեկշիռը: Ասոցացվում է երջանկության, ուրախության, առողջության հետ: Սակայն կանաչի մեկ այլ երանգ (ճահճային կանաչ) ի հայտ է բերում բացասական հույզեր և ասոցացվում է  նախանձի հետ: Կանաչը մեզ տալիս է մտավոր և ֆիզիկական հանգստություն, օգնում է հաղթահարել դեպրեսիաները, նևրոզներն ու զայրույթը: Վերականգնում է ուժերը և առաջ բերում ինքնակառավարման ու ներքին ներդաշնակության զգացում:

Դեղին – գրգռում է նյարդերը, այն համարվում է տաք և ուրախություն պարգևող գույն , որը բոլոր գույների մեջ ամենահոգնացնողն է աչքերի համար: Դրա համար վառ դեղինին երկար նայելը կարող է գրգռել նյարդերն ու աչքերը, իսկ ծայրահեղ դեպքերում կարող է նաև կուրացնել:  Առաջացնում է լավատեսություն և էներգիա, ակտիվացնում է ստեղծագործական միտքը: Դեղինը կարգավորում է մտքի աշխատանքը, ակտիվացնում է հիշողությունը և մղում է շփման: Այն հաճախ ընկալվում է որպես հյուրընկալության և առատաձեռնության գույն, այն ասցոցացվում է նաև նորության հետ: Իսկ նրա ավելի մուգ երանգը` ոսկեգույնը, փայլուն ապագայի խորհրդանիշն է, բնութագրում է լավատեսություն:

Վարդագույն – վարդագույնը կյանքի գույնն է: Խորհրդանշում է ընկերասիրություն, կանացիություն, հասունություն, ասոցացվում է սիրո և ռոմանիտիկայի հետ: Հանգստացնում է, ստեղծում է հարմարավետության զգացում: Սպորտային խմբերը երբեմն հակառակորդ խմբի դուռը վարդագույն են ներկում, որպեսզի նրանց պահեն պասիվ և ճնշեն նրանց ակտիվությունն ու էներգիան: Մուգ վարդագույնը ունի  նույն կարմիրի ազդեցությունը և թողնում է գրգռող ազդեցություն, արագացնում է սրտի աշխատանքը, բարձրացնում արյան ճնշումը, խրախուսում ինքնավստահություն և ակտիվություն: Վարդագույնը նաև բնորոշում է թեթևամտություն և ցուցամոլություն:

Մանուշակագուն – այն թագավորության  և հարստության խորհրդանիշն է, ներկայացնում է իմաստություն ու հոգևոր արժեքներ:  Մանուշակագույնը հաճախ չի պատահում բնության մեջ, դրա համար էլ համարվում է արհեստական և յուրօրինակ գույն: Այն ամբիվալենտ գույն է, կարող է և´ ձգել դեպի իրեն, և´ վանել: Դրա համար մանուշակագույնի ընտրությունը պահանջում է ավելի նուրբ մոտեցում: Այն կարող է առաջացնել անհանգստություն և տագնապի զգացում: Սակայն քանի որ մանուշակագույնը համարվում է թագավորական և խորհրդավոր գույն, այն նախընտրում են վառ անհատականություն ունեցող և ստեղծագործ անձինք: Համարվում է դեռահաս աղջիկների ամենասիրելի գույնը: Այս գույնը բարձրացնում է տրամադրությունը, հանգստացնում նյարդերը և միտքը, բարձրացնում ստեղծագործականության աստիճանը և առաջ բերում հոգևոր զգացողություններ:

Սպիտակ – սպիտակը խորհրդանշում է անմեղություն, մաքրություն և չեզոքություն: Այն նաև խորհրդանշում է անկայունություն: Ստեղծում է հանգստություն և վստահություն: Սպիտակը օգնում է մաքրել մտքերը, հաղթահարել դժվարություններն ու խոչընդոտները, արթնացնում է մտքերի և գործողությունների հստակեցում, ստեղծում է պարզության  և թարմության զգացում:

Շագանակագույն – բնական գույն է, հողի գույնը, որը առաջացնում է վստահություն, ուժ, կայուն միտք, սակայն երբեմն էլ` տխրություն, մեկուսացում, հիասթափություն և դեպրեսիա: Այն զուգակցվում է տաքության, հարմարավետության, պաշտպանվածության հետ: Ունի կայունացնող և կարգավորող ազդեցություն: Այն մարդիկ, ովքեր ընտրում են այս գույնը, ֆիզիկական հանգստի կարիք ունեն: Խորհրդանշում է հավատարմություն: Օգնում է հաղթահարել և թուլացնել տագնապներն ու անհանգստությունը: Ովքեր մերժում են այս գույնը չեն մտահոգվում իրենց առողջությամբ,  ուզում են ստեղծել իրենց անհատականությունը: Նրանց անհրաժեշտ է ծայրահեղություն և ուշադրություն:

Նարնջագույն – սա դեղինի և կարմիրի խառնուրդն է, բարձրացնում է էներգիայի մակարդակը և թարմացնում շնչառությունը: Առաջ է բերում հուզականություն, տաքություն, ոգեշնչվածություն: Այն կարգավորում է ակտիվությունը, մղում  սոցիալականցման, նաև կարգավորում է ախորժակը: Խորհրդանշում է ազատություն, համբերատարություն: Միշտ բարձր է պահում դիմադրողականությունը, այս գույնը կապված է ինքնահաստատման ձգտման հետ: Նարնջագույնը տաք գույն է, որը  բարձրացնում է տրամադրությունը, ցույց է տալիս կյանքի լավ և ուրախ կողմերը: Հոգեդիագնոստիկայի մեջ նարնջագույնը նախընտրողները համարվում են հիպերտիմ տիպի անձինք (հիանալի օժտված մարդիկ, բարի և միշտ լավ տրամադրության մեջ, սակայն երբեմն անկայուն են իրենց հետաքրքրություններում, միշտ զվարճանքների կարիք են զգում): Հոգեթերապիայի մեջ այս գույնը  ամրապնդում է կամքը, բարելավում ներքին սեկրեցիայի գեղձերի աշխատանքը և նյութափոխանակման գործընթացը, նպաստում է ախորժակի բարելավմանը և ի հայտ բերում էյֆորիայի զգացում:

Գունային խորհրդանիշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գուներանգի աստիճանակարգ

Գունային խորհրդանիշներ, հոգեբանության և մշակույթի մեջ գույների նշանակություն և ազդեցություն։ Գույներըմիշտ հրապուրել են մարդկանց թե էսթետիկ և թե սոցիալական պատճառներով: Սակայն պետք է հիշել, որ գույնի զգացումը կախված է ֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիալ-մշակութային համակարգերից, այսինքն՝ գույնի հոգեբանական ընկալումը սուբյեկտիվ է, և կարելի է միայն ընդհանրական մեկնաբանություններ անել նրանց հատկանիշների և գործածման մասին:

Ավելացնելով գույները խառնելու եղանակը։ Օգտագործվող գույներն են կարմիրը, կանաչը, կապույտը։

Հիմնական գույներն են կարմիրը, կանաչը և կապույտը: Հիմնական գույները, ինչպես նաև սևը և սպիտակը (որոնք գույներ չեն համարվում), իրար խառնելով, կարող ենք ստանալ ցանկացած գույնի ցանկացած երանգ:

Գունային խորհրդանիշները մարդաբանության համատեքստում

Գույները համընդհանուր չեն. որոշ լեզուներ չեն տարբերակում կապույտն ու կանաչը կամ դեղինն ու նարնջագույնը, մինչդեռ օրինակ Էսկիմոսները սպիտակ գույնի համար 17 բառ ունեն` կախված ձյան պայմաններից:

Հուզական ասոցիացիաներից ելնելով, գործոնները, որոնք ազդում են գույների ընկալման վրա, ներառում են դիտորդի տրամադրությունը, տարիքը և հոգեկան առողջությունը: Մարդիկ, ովքեր հստակ անհատական կարողություններ ունեն, հաճախ կիսում են գունավոր ընկալումներն ու անձնական նախասիրությունները:

Օրինակ հայտնի է, որ շիզոֆրենիայով հիվանդ մարդիկ գույների աննորմալ ընկալում ունեն: Կամ օրինակ երեխաները երբ նոր են սկսում տարբերել գույները, հաճախ շփոթում են կարմիրն ու նարնջագույնը: Բազմաթիվ հոգեբաններ կարծում են, որ վերլուծելով անհատի ընկալումները գույների մասին, կարելի է բացահայտել տեղեկատվություններ անձի հոգեբանական վիճակի մասին: Եվ յուրաքանչյուրի համար մի գույն կարող է ունենալ բուժական հատկություն ֆիզիկական և մտավոր արատներով մարդկանց համար:

Գույնը թերապիայի առաջին տեսակն է, որից օգտվել են Ադամն ու Եվան: Նրանք մեղք գործեցին` ուտելով խնձորը, ինչը կարմիր գույնի էր, որը խթանում է և ակտիվացնում արյան շրջանառությունը` մարդուն տալով էներգիա:

Ֆրանսիացի ստղագետ Կամիլ Ֆլամմիրոնը փորձով ապացուցել է, որ բույսերն ու կենդանիներն էլ անտարբեր չեն  գույների հանդեպ: Լոբին կարմիր և սպիտակ լույսից ծաղկում է, իսկ կանաչ և կապույտ լույսից թառամում է:

Գույնը ազդում է նաև աշխատունակության վրա, նաև կախված է աշխատանքի բնույթից ու մարդու բնավորությունից:

Գերմանացի մեծ քնարերգու, մտածող և պետական գործիչ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն կախված իր ստեղծագործական բնույթից կրում էր տարբեր գույներ ունեցող ակնոց: Նա նկատել էր, որ կարմիր և դեղին գույները բարձրացնում են տրամադրությունը և էներգիա են հաղորդում, իսկ կապույտը առաջացնում է հուսալքություն, տրամադրության անկում և ճնշվածություն: Ի դեպ հաստատված է, որ թռչունների և միջատների մեծ մասը վախենում է երկնագույնից և կապույտից:

Այժմ արդեն ապացուցված է, որ գույները ազդում են սրտի աշխատանքի, շնչառության, արյան ճնշման և մկանների լարվածության վրա: Օրինակ` դեղին սենյակում մարդու պուլսի աշխատանքը նորմայի մեջ է, կապույտում` դանդաղում է, իսկ կարմիր սենյակում` արագանում: Եթե աչքերը փակ մարդու դեմքին կարմիր լույս ուղղել, ապա նա հակված կլնի ձեռքեր դեպի կողք տարածել, իսկ կապույտ լույսի դեպքում, ավելի հաճախ, ձեռքերը միացնում է իրար:

Գունային օղակ

Գունային օղակը ամենալավ միջոցն է գունային կողմնորոշման համար: Այն առաջին անգամ ստեղծել է անգլիացիֆիզիկոսմաթեմատիկոսաստղագետալքիմիկոսփիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը և հետագայում բարելավվել այլ մասնագետների կողմից: Գունային օղակը ցույց է տալիս, թե ինչպես են հիմնական գույները խառնվում՝ ստեղծելով այլ ակնառու երանգներ:

Գունային օղակը բաղկացած է.

  1. Հիմնական գույներից (կարմիր, դեղին, կապույտ),
  2. Երկրորդական գույներից (կանաչ, նարնջագույն, մանուշակագույն),
  3. Օժանդակ գույներից – դրանք երանգներ են, որոնք ստացվում են հիմնական գույների խառնումից երկրորդական գույների հետ: Օժանդակ գույներ են, օրինակ, կապտականաչը, կարմրա-մանուշակագույնը, դեղնա-նարնջագույնը և այլն:

Գունային օղակը օգնում է մեզ առավել լավ հասկանալ, ինչպես են գույները կապված միմյանց հետ, և որ կոմբինացիայի դեպքում է ստացվում հարմոնիկ համակցություն:

Գույների նշանակությունը հոգեբանության և մշակույթի մեջ

Հոգեբանության մեջ յուրաքանչյուր գույն ունի իր կարևորությունը եւ ազդում է գիտակցության վրա տարբեր ձեւով: Գույների ազդեցության տակ մարդիկ ենթագիտակցորեն որոշակի ընտրություն են անում, քանի որ տեսնելով որեւէ գույն՝ մենք ունենում ենք որոշակի հուզական ապրումներ։

Սև

Լասկո քարանձավի ցուլերի նեոլիթյան պատկերները

Թութենհամոնի դամբարանի Անուբիսը՝ ստորգետնյա աշխարհի աստված

Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» նկարը

Սև գույնը արտաքնապես ամենաանհունչ գույնն է, որի ֆոնի վրա ցանկացած այլ գույն երևում է ուժեղ, ճիշտ ու արտահայտիչ: Խորհրդանշում է վիշտ, տխրություն, պաշտոնականություն: Սովորաբար դիտվում է որպես իշխանության, ուժի և կայունության խորհրդանիշ: Միևնույն ժամանակ, սև գույնը դիմացինին փոխանցում է ինչ-որ հնարավորություն պարունակող գաղտնիք կամ անհանգստանալու տեղիք չտվող անորոշության զգացում: Սեւը ենթադրում է հավակնոտություն: Այն հեղինակություն եւ ծանրակշռություն է ներկայացնում, երբեմն նաև ագրեսիվություն[6]: Սևը ամենամուգ գույնն է, լույսի բացակայության կամ ամբողջական կլանման արդյունքը։ Սևը արվեստում օգտագործված առաջին գույներից մեկն է։ Ֆրանսիայի Լասկո քարանձավում կան պալեոլիթի նկարիչների կողմից 18 000 – 17 000 պատկերված ցուլեր և այլ կենդանիներ։ Սկզբում օգտագործվել է ածուխը, իսկ հետո ավելի հագեցած սևի համար՝ վառված ոսկորներ, մագնեզիումի օքսիդի փոշի։

Չինաստանում այն երիտասարդ տղաների գույնն է։

Արևմուտքում խորհրդանշում է թաղումմահ, ապստամբություն։

Հին Եգիպտոսում սևը ասոցացվում էր դրական երևույթների հետ։ Այն Նեղոսի բերած հագեցած սև գույն ունեցող բերրի հողի գույնն էր։ Այն Անուբիսի՝ ստորգետնյա երկրի աստծո գույնն էր, ով ուներ շնագայլիդեմք և պատշտպանում էր չարից և մահից։

Հին հույների համար սևը նույնպես ստորգետնյա աշխարհի գույնն էր, որը աշխարհի մյուս մասից առանձնանում էր Աքերոն գետով, որի ջուրը սև էր։ Ամենածանր մեղք գործած մարդիկ ուղարկվում էին Տարտարոս, ստորգետնյա աշխարհի ամենախոր և մութ մակարդակը։ Տարտարոսի կենտրոնում Հադեսի՝ ստորգետնյա աշխարհի աստծո պալատն էր, որտեղ նա նստում էր էբենոսի փայտից պատրաստված գահին։

Նկարչության մեջ սև գույնը ասոցացվում է «Սև քառակուսի» նկարի հետ։ Այն ռուս նկարիչ, ռուսական ավանգարդի դրոշակակիր, կոնստրուկտիվիստսուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալևիչի նշանավոր ստեղծագործություններից մեկն է, որում նկարիչը ուսումնասիրել է գույնի և կոմպոզիցիայի հիմնային հնարավորությունները։ Մտահղացմամբ համարվում է տրիպտիխի մասը, որի մեջ մտնում են Սև շրջանը և Սև խաչը:

 

Սպիտակ

Սպիտակ աղավնի

Սպիտակ դրոշ

Սպիտակը խորհրդանշում է մաքրություն, պարզություն, անմեղություն, հստակություն, ինչպես նաև իմաստություն: Այն նաև որևէ այլ գույն չլինելու այլընտրանքն է և, այս իմաստով, արտահայտում է չեզոքություն: Սպիտակ գույնն ունի տարածության ընդլայնման տեսողական առանձնահատկություն։ Որպես կանոն, այն դրական ազդեցություն ունի. սպիտակ աղավնին խորհրդանշում է խաղաղություն, սպիտակ դրոշը՝ հաշտություն (հաշտության կամ կապիտուլյացիայի միջազգային խորհրդանիշ), հաճախ փրկարար է հանդիսանում սպիտակ ձիով ասպետը։ Հին հույները կարծում էին, որ եթե սպիտակ շորով քնես, երազները հաճելի կլինեն։

Հիվանդանոցների բոլոր աշխատակիցները հագնում են ճերմակ խալաթներ, հավանաբար այն պատճառով, որ սպիտակ գույնը մաքրության հետ է ասոցացվում: Սպիտակը խորհրդանշում է կատարելություն, հնարավորությունների ազատություն եւ արգելքների վերացում: Սպիտակը նաեւ հավասարության խորհրդանիշ է, քանի որ նրանում են համատեղվում բոլոր գույները:

Սպիտակ ագռավը բնության հազվագյուտ դրսևորում։ Այդպես բնորոշում են հազվագյուտ, անսովոր հատկություններով մարդկանց՝ շրջապատի մարդկանցից կտրուկ տարբերվող։

Միջերկրածովյան որոշ երկրներում, ինչպես նաև Հնդկաստանում սպիտակը սգո գույն է[8]։

Մոնղոլական բուդդայականության մեջ «Սպիտակ ծերուկը» կապված է երկարակեցության և պտղաբերության աստվածության հետ։

Ավստրալիայում թաղման ծիսակատարության ժամանակ տախտակամածի վրա կանայք եւ տղամարդիկ ներկում էին իրենց սպիտակ կավով, «որովհետեւ սպիտակ գույնը հանդերձյալի հոգու գույնն է:

Սպիտակ մեխակը Ճապոնիայում խորհրդանշում է մահ։ Արևելյան մշակույթում՝ թաղումներ։ Արևմտյան մշակույթում այն ասոցացվում է հարսնացուների, հրեշտակների, հիվանդանոցի, բժիշկների և խաղաղության հետ։ Սպիտակ գույնը Մոզամբիկի պետական դրոշի վրա խորհրդանշում է խաղաղություն։

Հարսանեկան շորի ավանդական գույնը։ Սպիտակ շորը անմեղության և մաքրության խորհրդանիշ է:

Մոխրագույնի տեսակները

Ֆրանցիսկյան միաբանության հիմնադիր Սբ. Ֆրանցիսկ Ասսիզեցի

Մոխրագույնը չեզոք գույն է։ Մոխրագույն, սևի և սպիտակի խառնուրդ գույնը։ Գույնի մեջ կա նաև կանաչ և կարմիր։ Այն խորհրդանշում է գործնական հարաբերություններ և շարունակական գործընթաց: Մոխրագույնը չի շեղում կարեւոր գործից, այդ պատճառով գործարար մարդիկ նախընտրում են այն: Սովորաբար նրանք, ովքեր նախընտրում են մոխրագույնը, նախապատվությունը տալիս են բանականությանը, այլ ոչ թե զգացմունքին:

Մոխրագույնը թերևս ամենահաճախ օգտագործվող և այլ գույների հետ համադրվող գույնն է, սակայն, որքան էլ զարմանալի է, մարդիկ հաճախ մոխրագույնն ասոցացնում են կորստի, անհանգստության եւ ընկճվածության հետ:

Հնում և միջնադարում մոխրագույնը չներկված բուրդի գույնն էր, այդ պատճառով էլ հիմնականում կրում էին գյուղացիները և աղքատ մարդիկ։ Այն նաև կրում էին Ֆրանցիսկյան և Ցիստերցյան միաբանության վանականները՝ որպես ազքատության և խոնարհության խորհրդանիշ:

Կարմիր

Ալիզարին. բնական ներկանյութ

Հարսանիք Պեկինում

Կարմիր գույնի ալիքներն ամենաերկարն են։ Այն համարվում է խթանող և ուշադրությունը գրավող գույն, որն իր մեջ պարունակում և դիմացինին փոխանցում է էներգիա, ոգևորություն եւ ինքնավստահություն: Կարմիրը նաև կյանքի եւ աշխուժության խորհրդանիշն է: Պարզվում է, որ կարմիրը խթանում է մարդու և՛ միտքը, և՛ մարմինը (օրինակ, ակտիվացնում է արյան շրջանառությունը): Այն գրգռող է, տաք, ակտիվացնող, ասոցացնում է վտանգը եւ ագրեսիան: Կարմիր գույնով հեշտությամբ է ուշադրություն հրավիրվում ցանկացած գովազդի վրա: Սրտի զարկերակային եւ արյան ճնշումը կարող է բարձրանալ, եթե երկար ժամանակ նայեն կարմիր գույնին: Կարմիրը շատ արագ հոգնեցնում է:

Մարդիկ, ովքեր նախընտրում են կարմիրը, հիմնականում սիրում են լինել առաջնորդներ:

Հնուց ի վեր կարմիր գույնի հանդեպ ցուցաբերվել է բուռն հակում: Շատ ժողովուրդների համար կարմիրը նշանակում է այն ամենը, ինչ գեղեցիկ ու հրաշալի է: Կարմիր գույնը, նախ և առաջ, զուգակցվել է արյան և կրակի հետ: Այն խորհրդանշում է ուրախությունըգեղեցկությունըսերը, միաժամանակ նաև թշնամանքը, պատերազմըագրեսիան և մարմնական ցանկությունը:

Կարմիրը զինանշանի հիմնական գույնն է: Դրոշների վրա այն խորհրդանշում է խռովությունը, հեղափոխությունըպայքարը, անկախությունը: Կարթագենցիները և սպարտացիները պատերազմի ժամանակ կրում էին կարմիր զգեստներ: Հին Չինաստանում ապստամբներն իրենց անվանում էին «կարմիր զինվորներ», «կարմիր նիզակներ», «կարմիր հոնքեր»: Կարմիրը նշանակում է նաև իշխանությունԲյուզանդիայում միայն կայսրուհին էր կրում կարմիր ճտքակոշիկներ, իսկ կայսրը ստորագրում էր ծիրանագույն թանաքով և բազմում կարմիր գահին:

Հին Եգիպտոսում կարմիր գույնն ասոցացվում էր կյանքի, առողջության և հաղթանակի հետ։

Հարավային Աֆրիկայում կարմիրը խորհրդանշում է վիշտ և սուգ։

Ռուսաստանում այն կոմունիզմի և հեղափոխության խորհրդանիշն է։

Չինաստանում հարսնացուները կրում են կարմիր հարսանեկան զգեստ։ Այն խորհրդանշում է հաջողություն և բարի բախտ։

Շատ երկրներում (Եգիպտոս, Հնդկաստան) օգտագործում էին տորոնի (լատ.՝ Rúbia) արմատը ալիզարին ներկանյութ ստանալու համար:

Կանաչ գույնի երանգներ

Մոնա Լիզա

Առնոլֆինի ամուսինների դիմանկարը

Կանաչը բնական, հանգստացնող եւ թուլացնող գույն է: Կանաչ գույնն ունի ապաքինող հատկություն, կարգավորում է արյան բարձր ճնշումը: Մարդիկ, ովքեր նախընտրում են կանաչ գույնը, հստակ ու ողջամիտ ձևով ընտրում են իրենց կյանքի ուղին: Կյանքի ցանկացած խնդրի շատ լրջորեն են վերաբերվում: Սիրում են օգնել ուրիշներին: Նրանց ներքին աշխարհը հարուստ է, բայց բացել այն նրանք չեն շտապում:

Մարդկանց կողմից ընդունելի լինելու առումով զիջում է միայն կապույտին: Այն կենդանի բնության եւ թարմության, հավասարակշռության, իսկ որոշ երկրներում նաև փողի խորհրդանիշն է (ԱՄՆ դոլար): Մուգ կանաչը պահպանողականության, հզորության և հարստության նշան է, որին հակառակ, բաց կանաչը (սալաթագույն) ունի հանգստացնող և տագնապամարիչ ազդեցություն: Կանաչ երանգները դիմացինին փոխանցում են խաղաղության, ներդաշնակության և հարմարավետության զգացումներ:

Կանաչ գույնը մարմնավորում է քլորոֆիլը։ Դրա հիմնական հատկանիշը օրգանիզմը մաքրելու ընդունակությունն է: Այն լուծում է արյան մակարդունակները, խթանում և ակտիվացնում հիպոֆիզը, որը ղեկավարում է մեր օրգանիզմի բոլոր գեղձերը և օրգանները:

Կանաչը ասոցացվում է բնության, առողջության և հզորության հետ: Շրջակայքով և բնապահպանությամբ զբաղվող ընկերություններն ու կազմակերպությունները հիմնականում օգտագործում են կանաչ գույնը:

Հին Հունաստանում կանաչ և կապույտ գույները երբեմն համարում էին նույն գույնը, և այն անվանում էին ծովերի և ծառերի գույն։

Հին Եգիպտոսում կանաչը վերածնության գույնն էր համարվում։

Միջին դարերում և Վերածնունդի ժամանակաշրջանում հագուստի գույնը ցույց էր տալիս մարդկանց գրաված դերը հասարակության մեջ։ Կանաչ հագուստ կրում էին առևտրականները, բանկիրները և ջենտրիները։

Վերածննդի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» (իտալ.՝ La Gioconda) ստեղծագորշության մեջ Մոնա Լիզան պատկերաված է կանաչ հագուստով, ինչն էլ նշանակում է, որ նա պատկանում է ջենտրիների խավին։

Հոլանդացի նկարիչ, 15-րդ դարի Վերածննդի հայտնի ներկայացուցիչ Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»ստեղծագործության մեջ կնոջ կանաչ զգեստը խորհրդանշում է նրա հարուստ և բարձր խավին պատկանելը:

Կապույտի տեսակներ

Կապույտը թերևս մարդկանց կողմից ամենասիրված գույնն է: Բաց կապույտն ունի հանգստացնող ազդեցություն, այնինչ մուգ կապույտը կարող է արտահայտել սառնություն, իսկ էլեկտրական կամ բրիլիանտ կապույտը՝ աշխուժություն: Որոշ դեպքերում կապույտը նաեւ խորհրդանշում է կախվածություն, անվստահություն եւ օգնության կարիք: Որոշ հետազոտողների կարծիքով բաց կապույտի որոշ երանգներ ունեն ցավազրկող ազդեցություն: Ջրի եւ սառույցի կապույտը հանգստացնում է սառեցնելով: Զարկերակի հաճախականությունը դառնում է ավելի ցածր:

Կապույտը խաղաղության, հանգստության, վստահության խորհրդանիշն է: Հենց այդ պատճառով էլ գրեթե բոլոր սոցիալական կայքերը օգտագործում են այն՝ որպես բրենդի հիմնական գույն: Օրինակ՝ Facebook, Twitter և LinkedIn սոցիալական ցանցերը։

Չիրոկի ցեղի հնդկացիների մոտ (Հյուսիսային Ամերիկա) կապույտ գույնը նշանակում է պարտություն պատերազմում և ցույց է տալիս Հյուսիսի հոգիներին:

Քրոմոֆոբիա

Գոյություն ունի հազվագյուտ, կայուն և իռացիոնալ վախ, որոշակի գույների նկատմամբ, որը կոչվում է քրոմոֆոբիա կամ քրոմատոֆոբիա: Այդպիսի շեղումներով որոշ մարդկանց մոտ առաջ է գալիս ուժեղ ռեակցիա որոշակի երանգների նկատմամբ, իսկ որոշներն էլ ընդհանրապես փորձում են հեռու մնալ որոշակի գույներից: Այս ֆոբիան ունեցող մարդկանց մոտ այնպիսի ախտանշաններ են ի հայտ գալիս, ինչպիսիք են՝ սրտխառնոցգլխապտույտ, շնչառության դժվարացում, խուճապիզգացողություն, արագանում է սրտի աշխատանքը նաև բարձրանում է արյան ճնշումը: Այդ ֆոբիան բուժվում է պսիխոթերապիայի տարբեր մեթոդներով:

Գույները մարդկանց կյանքում շատ մեծ նշանակություն ունեն: Այն, թե ինչ գույներ ենք մենք ընտրում առօրյա կյանքում և կենցաղում, շատ բան կարող է ասել մեր մասին, նաև՝ մեր տրամադրության ու հոգեվիճակի մասին: Ներկայացնենք մի քանի գույնի հոգեբանական մեկնաբանությունը: Կարմիր. պատկանում է տաք գույների շարքին, ասոցացվում է սիրո և զայրույթի հետ: Կարմիր գույնը նաև մեծ դեր է խաղում ուշադրության կենտրոնացման հարցում, դրա համար օրացույցում կարևորագույն իրադարձություննրը նշված են կարմիր գույնով, այն համարձակ գույն է, օգնում է ակտիվացնել մարմինը: Կարմիրը բարձրացնում է էներգիայի մակարդակը: Սա ոգեշնչող գույն է, որը բարձրացնում է արյան ճնշումը, արագացնում շնչառությունը, սրտի զարկերն ու հաճախականությունը: Թույլ է տալիս զգալ ավելի ինքնավստահ և պաշտպանում է վախերից: Համարվում է կրքոտ գույն, թույլ է տալիս զգալ տաքություն, հարմարավետություն, բայց երբեմն էլ առաջացնում է տագնապ և ագրեսիա: Կապույտը մեղմացնում է հիվանդություններն ու ցավը: Այս գույնը առաջ է բերում մտքի և զգացմունքների հանգստություն և պարզություն: Սակայն երբեմն կարող է առաջացնել նաև տխրություն և անտարբերություն: Խորհրդանշում է ներդաշնակությունը կյանքում: Մուգ կապույտը բնութագրում է հեղինակություն, գործնականություն, իմաստություն, ինքնաիրականցում, նպաստում է միջանձնային շփմանը, այն ավելի համարձակ գույն է, իսկ բաց կապույտը մելամաղձոտություն է առաջացնում, համարվում է սառը գույն, առաջացնում է ներքին մտքեր, մտորումներ և նաև մտքի փայլատակումներ: Սևը խորհրդանշում է հեղինակություն և ուժ, կլանում է գունային սպեկտրի բոլոր լույսերը, այն առաջացնում է բավականին ուժեղ զգացմունքներ: Այն ասոցացվում է չարի, դժբախտության և վտանգի հետ, բնութագրում է անհավատարիմ բնավորությունը: Առաջացնում է դեպրեսիա, ճնշվածություն, դատարկություն: Դրական բնութագրերից է համարվում ուժերի կամային կենտրոնացումը, կանխատեսման հնարավորությունը: Այս գույնը հետաքրքրություն է առաջացնում իր հանդեպ, ձգում է դեպի իրեն, բայց միևնույն ժամանակ նաև վախեցնում: Կանաչ գույնը խորհրդանշում է բնությունը և բուսական աշխարհը: Մուգ կանաչ երանգները ի հայտ են բերում կայունություն, հավերժություն և ամրություն, իսկ բաց երանգները բարօրություն, լավատեսություն և գարնանային տրամադրություն: Կանաչը առաջացնում է հանգստություն, թարմություն, կարգավորում է տաքի և սառի հաշվեկշիռը: Ասոցացվում է երջանկության, ուրախության, առողջության հետ: Սակայն կանաչի մեկ այլ երանգ (ճահճային կանաչ) ի հայտ է բերում բացասական հույզեր և ասոցացվում է նախանձի հետ: Կանաչը մեզ տալիս է մտավոր և ֆիզիկական հանգստություն, օգնում է հաղթահարել դեպրեսիաները, նևրոզներն ու զայրույթը: Դեղինը գրգռում է նյարդերը, այն համարվում է տաք և ուրախություն պարգևող գույն, բայցև որը բոլոր գույների մեջ ամենահոգնացնողն է աչքերի համար: Դրա համար վառ դեղինին երկար նայելը կարող է գրգռել նյարդերն ու աչքերը, իսկ ծայրահեղ դեպքերում կարող է նաև կուրացնել: Առաջացնում է լավատեսություն և էներգիա, ակտիվացնում է ստեղծագործական միտքը: Դեղինը կարգավորում է մտքի աշխատանքը, ակտիվացնում է հիշողությունը և մղում է շփման: Իսկ ոսկեգույնը փայլուն ապագայի խորհրդանիշն է, բնութագրում է լավատեսություն: Վարդագույնը կյանքի գույնն է: Խորհրդանշում է ընկերասիրություն, կանացիություն, հասունություն, ասոցացվում է սիրո և ռոմանիտիկայի հետ: Հանգստացնում է, ստեղծում է հարմարավետության զգացում: Այս գույնը նաև բնորոշում է թեթևամտություն և ցուցամոլություն: Մանուշակագունը  թագավորության և հարստության խորհրդանիշն է, ներկայացնում է իմաստություն ու հոգևոր արժեքներ: Մանուշակագույնը հաճախ չի պատահում բնության մեջ, դրա համար էլ համարվում է արհեստական և յուրօրինակ գույն: Այն ամբիվալենտ գույն է, կարող է և´ ձգել դեպի իրեն, և´ վանել: Դրա համար մանուշակագույնի ընտրությունը պահանջում է ավելի նուրբ մոտեցում: Այն կարող է առաջացնել անհանգստություն և տագնապի զգացում: Սակայն քանի որ մանուշակագույնը համարվում է թագավորական և խորհրդավոր գույն, այն նախընտրում են վառ անհատականություն ունեցող և ստեղծագործ անձինք: Սպիտակը խորհրդանշում է անմեղություն, մաքրություն և չեզոքություն: Այն նաև խորհրդանշում է անկայունություն: Ստեղծում է հանգստություն և վստահություն: Սպիտակը օգնում է մաքրել մտքերը, հաղթահարել դժվարություններն ու խոչընդոտները, արթնացնում է մտքերի և գործողությունների հստակեցում, ստեղծում է պարզության և թարմության զգացում: Շագանակագույնը բնական գույն է, հողի գույնը, որը առաջացնում է վստահություն, ուժ, կայուն միտք, սակայն երբեմն էլ` տխրություն, մեկուսացում, հիասթափություն և դեպրեսիա: Այն զուգակցվում է տաքության, հարմարավետության, պաշտպանվածության հետ: Ունի կայունացնող և կարգավորող ազդեցություն: Այն մարդիկ, ովքեր ընտրում են այս գույնը, ֆիզիկական հանգստի կարիք ունեն: Խորհրդանշում է հավատարմություն: Օգնում է հաղթահարել և թուլացնել տագնապներն ու անհանգստությունը: Ովքեր մերժում են այս գույնը չեն մտահոգվում իրենց առողջությամբ, ուզում են ստեղծել իրենց անհատականությունը: Նրանց անհրաժեշտ է ծայրահեղություն և ուշադրություն: Նարնջագույնը դեղինի և կարմիրի խառնուրդն է, բարձրացնում է էներգիայի մակարդակը և թարմացնում շնչառությունը: Առաջ է բերում հուզականություն, տաքություն, ոգեշնչվածություն: Այն կարգավորում է ակտիվությունը, մղում սոցիալականցման, նաև կարգավորում է ախորժակը: Խորհրդանշում է ազատություն, համբերատարություն: Միշտ բարձր է պահում դիմադրողականությունը, այս գույնը կապված է ինքնահաստատման ձգտման հետ: Նարնջագույնը տաք գույն է, որը բարձրացնում է տրամադրությունը, ցույց է տալիս կյանքի լավ և ուրախ կողմերը: 

Հոգեբանության մեջ յուրաքանչյուր գույն ունի իր կարեւորությունը եւ ազդում է գիտակցության վրա տարբեր ձեւով: Տեսնելով որեւէ գույն` մենք ունենում ենք որոշակի հուզական ապրումներ, բարձրանում կամ ընկնում է մեր տրամադրությունը: Գույների ազդեցության տակ մարդիկ որոշակի ընտրություն են անում` նույնիսկ չմտածելով դրա մասին: Ինչու՞ քաղաքականության մեջ հաճախ օգտագործվում է կապույտ գույնը, իսկ գովազդում կարմիրը: Իսկ ինչու՞ ազդեցիկ մարդկանց լիմուզինները սովորաբար սեւ են: Ինչպե՞ս օգտագործել գույների հատկանիշները մեր նպատակների համար: Ծանոթանանք գույների իմաստին` հոգեբանության մեջ:

Մանուշակագույնը հոգեբանության մեջ

Մանուշակագույնը վտանգավոր է: Նա ճնշող ազդեցություն ունի մարդու հոգեկանի վրա եւ առաջացնում է անտարբերություն: Միեւնույն ժամանակ մանուշակագույնը բարձրացնում է ցածր ինքնագնահատականը: Երբեմն մանուշակագույնն ընտրում են մարդիկ, ովքեր դժվարությամբ են հաստատվում կյանքում: Նրանք սովորաբար շատ քննադատող են իրենք իրենց հանդեպ:

Կարմիրի նշանակությունը հոգեբանության մեջ

Կարմիր գույնը գրգռող է, տաք, ակտիվացնող, ասոցացնում է վտանգը եւ ագրեսիան: Կարմիր գույնով հեշտությամբ է ուշադրություն հրավիրվում ցանկացած գովազդի վրա: Սրտի զարկերակային եւ արյան ճնշումը կարող է բարձրանալ, եթե երկար ժամանակ նայեն կարմիր գույնին: Կարմիրը շատ արագ հոգնեցնում է:

Մարդիկ, ովքեր նախընտրում են կարմիրը, սիրում են լինել առաջնորդներ: Գրեթե բոլոր զգացմունքները նրանց մոտ առավելագույն են: Նրանք համառ են, չեն սիրում գործը հետաձգել: Նրանք, ովքեր նախընտրում են կարմիր գույնը, ցուցադրական են ու եսամոլ, անհամբեր, համառ ու դաժան: Կարմիր հագած կինը հաճախ հակված է սիրահետել տղաներին:

Կանաչ գույնի հոգեբանություն

Կանաչը բնական, հանգստացնող եւ թուլացնող գույն է: Կանաչ գույնն ունի ապաքինող հատկություն, կարգավորում է արյան բարձր ճնշումը: Մարդիկ, ովքեր նախընտրում են կանաչ գույնը, հստակ ու ողջամիտ ձեւով ընտրում են իրենց կյանքի ուղին: Կյանքի ցանկացած խնդրի շատ լրջորեն են վերաբերվում: Սիրում են օգնել ուրիշներին: Նրանց ներքին աշխարհը հարուստ է, բայց բացել այն նրանք չեն շտապում:

Դեղին գույնի հոգեբանություն

Դեղին գույնը խթանում է ուղեղի աշխատանքը եւ նյարդային համակարգը: Դեղինը ուրախություն է, ջերմություն եւ հավատ ամենալավի հանդեպ: Սեւ տառերի համադրությունը դեղին ֆոնի վրա ամենաարդյունավետն է ազդեցիկ գովազդի համար, քանի որ այն նպաստում է տեքստի ավելի լավ մտապահմանը: Բայց չպետք է չարաշահել դեղինը, քանի որ այն կարող է անհանգստություն առաջացնել:

Մարդիկ, ովքեր սիրում են դեղին գույնը, ուզում են ինքնաբացահայտվել, հասնել իրենց առջեւ դրված նպատակին: Նրանք ինքնավստահ են եւ ուրախ: Հաճախ այս մարդկանց մոտ նկատվում է ստեղծագործական բարձր մակարդակ: Դժվարին պահերին օգնում է նրանց կենտրոնանալ: Երբեմն սիրում են բամբասել կամ պարզապես զրուցել, հաճախ ցրված են ու քննադատական թե՛ ​​իրենց եւ թե՛ ուրիշների հանդեպ, բայց նրանց մոտ ինքնագնահատականն այնքան էլ ցածր չէ, այլ հակառակը:

Սեւ գույնի հոգեբանություն

Սեւը ենթադրում է հավակնոտություն: Եթե ​​մենք տեսնում ենք սեւ հագած տղամարդու կամ կնոջ, կամ սեւ մեքենա, ապա ենթագիտակցորեն նրանք մեզ համար դառնում են ավելի ծանրակշիռ: Թերեւս այդ է պատճառը, որ մեծահարուստ պարոնների լիմուզինները, ինչպես նաեւ նրանց հագուստները սեւ գույնի են: Սակայն սեւը ոչ միայն հեղինակություն եւ ծանրակշռություն է ներկայացնում, այլեւ ագրեսիվություն: Կա մի հետաքրքիր փաստ. ֆուտբոլային դատավորները հաճախ տուգանային պատժի, ինչպես նաեւ դեղին ու կարմիր քարտերի են ենթարկում այն թիմերին, որոնք սեւ համազգեստով են:

Մարդիկ, ովքեր նախընտրում են սեւը, առեղծվածային են: Նրանք անգիտակցաբար ուզում են գրավել շրջապատողների ուշադրությունը, քանի որ սեւ գույնը հետաքրքրական է եւ թաքցնում է ինչ-որ հետաքրքիր ու սարսափելի բան: Եթե ​​դուք կրում եք միայն սեւ գույնի զգեստ, ապա դա խոսում է այն մասին, որ ձեզ ինչ-որ կարեւոր բան չի բավարարում կյանքում: Այսպիսով, դուք պաշտպանվում եք տհաճ իրականությունից եւ փորձում եք թաքնվել: Ավելի լավ է դուրս գալ այդ իրավիճակից: Բայց պետք է դա անել աստիճանաբար` փոխելով սեւ հագուստի որոշ ատրիբուտներ տարբեր վառ գույներով:

Նարնջագույնի նշանակությունը

Եթե ​​դուք վատ տրամադրություն ունեք, ապա նայեք ինչ-որ նարնջագույն բանի: Այն անշուշտ կբարձրացնի ձեր տրամադրությունը, հատկապես եթե դրսում ձմեռ է: Ձմռանը բոլորը բերկրանք են ապրում նարնջագույնից ավելի, քան ամռանը արեւի բացակայության պատճառով: Որեւէ ազդեցիկ գովազդ դժվար է պատկերացնել առանց նարնջագույնի:

Մարդիկ, ովքեր նախընտրում են նարնջագույնը, ստեղծագործական անհատականություններ են: Նրանք ուժեղ են, ազատատենչ, ներողամիտ: Նրանք ունեն անսպառ եռանդ, որն անհրաժեշտ է դուրս նետել` հերթական գլուխգործոցը ստեղծելով: Նարնջագույնի երկրպագուները կարող են բարձր կարծիքի լինել իրենց մասին:

Երկնագույնի հոգեբանություն

Եթե ​​ցանկանում եք վստահություն ներշնչել, հագեք երկնագույն զգեստ: Երկնագույնը ոչ միայն վստահություն է ներշնչում, այլեւ հարգանք ձեր անձի նկատմամբ, ինչպես նաեւ ընդգծում է ձեր բարձր սոցիալական կարգավիճակը, ցույց է տալիս մյուսներին, որ դուք հակված եք կայունության:

Ջրի եւ սառույցի կապույտը հանգստացնում է սառեցնելով: Զարկերակի հաճախականությունը դառնում է ավելի ցածր: Եթե ​​ցանկանում եք մղել աշխատակիցներին արդյունավետ գործունեության, գրասենյակի պատերը երկնագույն ներկեք: Սա օգնում է արդյունավետ պարապմունք անցկացնել նաեւ ծանրորդներին: Ապացուցված է, որ երկնագույն պատերով սենյակներում մարզիկների արդյունքները մեծանում են:

Վարդագույնի նշանակությունը

Վարդագույնը փափուկ գույն է, որը բթացնում է զայրույթն ու ագրեսիան: Այն վայրերում, որտեղ վերադաստիարակում են հակահասարակական վարքագծով երեխաների, հաճախ պատերը կամ կահույքը վարդագույն են անում: Եթե ​​ ծանր օրվանից հետո տուն եք գալիս զայրացած ու ագրեսիվ, ապա նայեք ինչ-որ վարդագույն բանի եւ ձեր ագրեսիան կանհետանա:

Վարդագույնը կարող է նշանակել բարություն, կիրք, ռոմանտիկա, սեր: Նրանք, ովքեր նախընտրում են վարդագույնը, ցանկանում են կյանքը լիարժեք ապրել, ցանկանում են նոր տպավորություններ, աշխատասեր են եւ չեն սիրում հանգստանալ: Բայց երբեմն վարդագույնը նախընտրողները կարող են լինել թեթեւամիտ, մանկական, սիրում են իրենց ցույց տալ բոլորի առաջ:

Շագանակագույնը հոգեբանության մեջ

Շագանակագույնը նախընտրում են վստահ մարդիկ: Սովորաբար շագանակագույնը գերադասում են այն ժամանակ, երբ շուրջն ամեն ինչ վատ է դասավորվում: Նա մի տեսակ հույս է, որ ամեն ինչ լավ կլինի: Շագանակագույնը նախընտրողները սիրում են աշխատել եւ ասել ճշմարտությունը: Եթե ​​դուք պատրաստվում եք աշխատանքի տեղավորվել, հագեք շագանակագույն ինչ-որ բան:

Մոխրագույնի ազդեցությունը

Մոխրագույնը չեզոք գույն է: Հազվադեպ ես հանդիպում մեկին, ով սիրում է մոխրագույնը: Մոխրագույնը չի շեղում կարեւոր գործից, այդ պատճառով գործարար մարդիկ նախընտրում են այն: Բացի այդ, մոխրագույնը բավականաչափ բարեկամական է եւ հուսալի: Սովորաբար նրանք, ովքեր նախընտրում են մոխրագույնը, նախապատվությունը տալիս են բանականությանը, այլ ոչ թե զգացմունքին: Մոխրագույն հագուստը ուժ է տալիս անվստահներին:

Սպիտակ գույնի հոգեբանությունը

Մաքուր, անմեղ ու հավատարիմ. հենց այսպիսի ասոցիացիա է ստեղծում սպիտակ գույնը: Հիվանդանոցների բոլոր աշխատակիցները հագնում են ճերմակ խալաթներ, հավանաբար այն պատճառով, որ սպիտակ գույնը մաքրության հետ է ասոցացվում: Սպիտակը խորհրդանշում է կատարելություն, հնարավորությունների ազատություն եւ արգելքների վերացում: Սպիտակը նաեւ հավասարության խորհրդանիշ է, քանի որ նրանում են համատեղվում բոլոր գույները:

Մարդիկ, ովքեր նախընտրում են սպիտակը, տրվում են իրենց աշխատանքին ամբողջությամբ: Սակայն երբեմն նրանք կարող են մեկուսանալ շրջապատից, հիասթափվել ամեն ինչից, առանձնանալ ու օրերով ձանձրույթ զգալ: Երբեմն նրանք կարողանում են հեշտությամբ ստի հոտն առնել եւ նույնքան հեշտ բացահայտել բարդ խնդրի ճշմարտությունը: