+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Թեստեր

replik.am

1. Եթե բռունցք սեղմելուց բութ մատով ցուցամատի մի մասը փակում եք, նշանակում է, որ Ձեզ բոլորը ճանաչում են ինչպես կենսուրախ, եռանդուն, ժամանակ առ ժամանակ փոքր ինչ համարձակ մարդու: Դուք հիանալի հումորի զգացում ունեք, և կարող եք յուրաքանչյուրի տրամադրությունը բարձրացնել: Ինչպես նաև Դուք զուրկ չեք ինքնահեգնանքից: Դուք շատ բարի եք, և միշտ պատրաստ եք օգնության հասնել: Ընկերները գնահատում են Ձեր անկեղծությունն ու նվիրվածությունը: Ցանկացած իրավիճակում կարելի է Ձեզ վրա հույս դնել: Ներքին հատկանիշներ. Միևնույն ժամանակ Դուք շատ նուրբ ու զգայուն եք: Սիրում եք Ձեզ պաշտպանված զգալ, ինչպես նաև պաշտպանում եք Ձեզ մտերիմներին: Դուք չափազանց բարի եք մարդկանց նկատմամբ և շատերն օգտվում են դրանից: Չնայած դրան Դուք շատ լավ գիտեք, թե ով է Ձեր իսկական ընկերն, իսկ ով է ցանկանում ուղղակի սիրաշահել Ձեզ: Դուք երբեք տհաճություն չեք արտահայտում նույնիսկ ոխերիմ թշնամու հանդեպ: Սիրային հատկանիշներ. Քանի որ Դուք փորձում եք բարի լինել բոլորի նկատմամբ, Ձեր երկրորդ կեսը կարող է խանդել: Ձեզ կարող են մեղադրել նրանում, որ Ձեր զգացմունքներն այդքան էլ ուժեղ չեն, և վիրավորեն Ձեզ, քանի որ իրականում դա այդպես չէ: 2. Եթե բութ մատով ծածկում եք բռունցքի ներքևի մասը, ապա դա նշանակում է, որ Դուք ինքնավստահ մարդու տպավորություն եք թողնում: Ձեր ինքնագնահատականը բարձր է, և Դուք երբեք չեք դավաճանում Ձեր համոզմունքներին: Դուք խելացի ու բազմակողմանիորեն զարգացած եք: Ինչպես նաև ընկերանում եք միայն զարգացած մարդկանց հետ: Ներքին հատկանիշներ. Ներքուստ Դուք շատ զգայուն եք: Հաճախ չեք կարողանում որևէ խիզախ արարք գործել՝ պարտությունից վախենալով: Սակայն, եթե ընկերները Ձեզ հետ են՝ Դուք կարող եք սարեր շուռ տալ: Սիրային հատկանիշներ. Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման մեջ Դուք շատ ամաչկոտ ու անվճռական եք: Դա կատարվում է այն պատճառով, որ Դուք վախենում եք նեղացնել Ձեր երկրորդ կեսին, կամ չափազանց հանդուգն թվալ: Սակայն, քանի որ Դուք հիանալի կառավարում եք Ձեր զգացմունքները՝ շրջապատին դա ինքնավստահություն է թվում: Այնուամենայնիվ դժվար է Ձեզնից հավատարիմ մարդ գտնել: Ձեզնից շատ ժամանակ է պահանջում իսկապես սիրահարվելու համար, սական այդ սերը շատ ամուր է լինում: 3. Եթե բռունցք անելուց բութ մատը պահում եք բռունցքի ներսում, ապա դա նշանակում է, որ Դուք տաղանդավոր ու ոճային եք: Դուք շատ խելացի եք: Սակայն Ձեզ խոսեցնելը այդքան էլ հեշտ չէ: Դուք երկակի տպավորություն եք թողնում. Շատերին կարող է թվալ, որ Դուք մռայլ ու չշփվող եք, սակայն Ձեր ընկերները Ձեզ երեկույթների թագավոր են համարում: Ներքին հատկանիշներ. Միայնակ Ձեզ շատ հարմարավետ եք զգում: Եվ նույնիսկ հավաքույթների ժամանակ նախընտրում եք մենակ մնալ ու մտածել: Դուք ազատ եք միայն այն մարդկանց հետ, որոնց լիովին վստահում եք: Սիրային հատկանիշներ. Հարաբերույթունների հետ կապված մեծ աղմուկը Ձեզ համար չէ: Ձեր սիրային գործերը ցանկանում եք մինչև վերջ գաղտնի պահել: Դուք մեծ սիրտ ունեք, այդ պատճառով էլ ներում եք Ձեր երկրորդ կեսի նույնիսկ ամենավիրավորական արարքները:

Հետաքրքրիր հոգեբանական թեստ-կանխագուշակում

 

Գրեք հարցերի Ձեր պատասխանները թղթի վրա:

  1. Ընտրեք մի գույն- դեղին, երկնագույն, կարմիր, կանաչ կամ սև:
  2. Ձեր անվան առաջին տառը:
  3. Ձեր ծննդյան ամիսը:
  4. Սև՞, թե՞ սպիտակ:
  5. Նշեք Ձեր շրջապատից որևէ մեկին, ով պատկանում է Ձեր սեռին:
  6. Ձեր սիրելի թիվը:
  7. Ի՞նչ եք ավելի շատ սիրում. մեքենայով ընթանա՞լ, թե՞ թռչել:
  8. Լի՞ճ, թե՞ օվկիանոս:
  9. Երազանք պահեք:

Այժմ դիտեք արդյունքները:

  1. Ընտրված գույնը:

Դեղին – Դուք երջանիկ մարդ եք, ով կսփոփի յուրաքանչյուրին, ով իրեն վատ է զգում:

Երկնագույն – Դուք իմպուլսիվ եք և միշտ սպասում եք ուշադրության և քնքշանքի՝ Ձեր սիրելի մարդու կողմից:

Կարմիր – Ձեր կյանքը լեցուն է սիրով, և Դուք լի եք էներգիայով:

Կանաչ – Դուք բավականին հանգիստ մարդ եք, ում խորթ է ագրեսիան:

Սև – Դուք բավականին ագրեսիվ եք և համարվում եք պահպանողական:

  1. Անվան առաջին տառը:

Ա-Խ – Ձեր կյանքը լի է սիրով և ընկերությամբ:

Ծ-Պ – Սպասեք անձնական կյանքում անսպասելի շրջադարձի:

Ջ-Ֆ – Ձեզ սպասում է հաջողություն սիրո մեջ:

  1. Ծննդյան ամիսը:

Հունվար-մարտ- Ձեզ սպասվում է լավ տարի և անսպասելի սեր:

Ապրիլ-հունիս– Ձեզ սպասվում է բուռն և կարճատև սիրավեպ, որը Դուք կհիշեք ողջ կյանքում:

Հունիս-սեպտեմբեր– Տարին հաջող կլինի և կբերի կարևոր փոփոխություն, որը կազդի ամեն ինչի վրա:

Հոկտեմբեր-դեկտեմբեր- Ձեզ սպասվում են դժվարություններ անձնական կյանքում, սակայն ադրունքում Դուք ձեռք կբերեք Ձեր սերը:

  1. Ընտրեք գույնը:

Սև- Ձեր կյանքում սպասվում են լուրջ փոփոխություններ, որոնք կթվան բարդ, սակայն շուտով Դուք շնորհակալություն կհայտնեք ճակատագրին դրանց համար:

Սպիտակ- Դուք ունեք ընկեր, ով Ձեզ համար կանի ամեն ինչ, ինչ կարողանա, և հնարավոր է, որ Դուք այդ մասին չեք էլ կասկածում:

  1. Այն մարդը, ում անունը Դուք նշել եք, Ձեր ամենամտերիմ ընկերն է:
  2. Ձեր նախընտրած թիվը ցույց է տալիս իրական ընկերների քանակը, ովքեր կլինեն Ձեր կյանքում:
  3. Ինչ եք ավելի շատ սիրում.

Ավտոմեքենայով ընթանալ – Դուք չեք սիրում փոփոխություններ:

Թռչել – Դուք շատ եք սիրում արկածներ:

  1. Ինչ եք ընտրել:

Լիճ – Դուք հավատարիմ եք Ձեր սիրելի մարդուն և ընկերներին:

Օվկիանոս – Դուք կարողանում եք մարդկանց երջանկություն պարգևել, բայց նաև շատ անկանխատեսելի եք:

  1. Ձեր պահած երազանքը:

Ձեր երազանքը կիրականանա, եթե Դուք այս թեստով կիսվեք Ձեր ընկերների հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

 Ո՞ր կողմ է գնում գնացքը:

 

Եթե գնացքը գնում է դեպի աջ, ուրեմն Ձեզ մոտ զարգացած է ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է Ձեր լեզվային ընդունակությունների համար: Այդ կիսագունդը վերահսկում է խոսքը, կարդալու և գրելու ընդունակությունները, ինչպես նաև նա հիշում է փաստերը, անունները, տարեթվերը և դրանց գրելու ձևը: Ձախ կիսագունդը պատասխանատու է տրամաբանության և անալիզի համար: Հենց նա է անալիզի ենթարկում բոլոր փաստերը: Թվերը և մաթեմատիկական սիմվոլները նույնպես նրա կողմից են ճանաչվում: Ինֆորմացիան մշակվում է ձախ կիսագնդի կողմից` հետևողականորեն, էտապներով:

Իսկ եթե գնացքը գնում է դեպը ձախ, ապա Ձեր մոտ զարգացած է ուղեղի աջ կիսագունդը: Աջ կիսագունդը մասնագիտանում է ինֆորմացիայի վերամշակմամբ, որը արտահայտվում է ոչ թե բառերով, այլ սիմվոլներով և օրինակներով: Նա մեզ հնարավորություն է տալիս երազել և երևակայել: Աջ կիսագնդի օգնությամբ մենք կարող ենք հորինել տարբեր պատմություններ: Նա պատասխանատու է նաև երաժշտության և արվեստի համար: Աջ կիսագունդը կարող է միաժամանակ վերամշակել շատ տարբեր ինֆորմացիաներ: Նա կարող է դիտարկել պրոբլեմն ամբողջությամբ` առանց անալիզի կիրառման:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Որտեղ եք Դուք հիմա Ձեզ տեսնում այս ծառի վրա:

Ընտրիր թիվը և նայիր արդյունքը:

№ 1, 3, 6, 7 – բնութագրում է խոչընդոտների հաղթահարման կարողությունը:

№ 2, 11, 12, 18, 19 – մարդամոտություն, ընկերական աջակցություն:

№ 4 – իրավիճակի կայունություն (կա ցանկություն հաջողության հասնելու` առանց դժվարությունների հաղթահարման)

№ 5 – հոգնածություն, ընդհանուր թուլություն, ուժերի մի փոքր կուտակում, ամաչկոտություն:

№ 9 – զվարճանքի մոտիվացիա:

№ 13, 21 – մեկուսացում, անհանգստություն:

№ 8 – մեկուսացում ուսումնական գործընթացից, պարփակում ինքդ քո մեջ:

№ 10, 15 – հարմարավետ զգացողություն և նորմալ հարմարվողականություն:

№ 14 – ճգնաժամային իրավիճակ, «ընկնել անդունդը»:

№ 20 – հաճախ ընտրում են այն մարդիկ, ովքեր ունեն բարձր ինքնագնահատական և ձգտում են լիդերության:

№ 16 – մարդիկ չեն ընդունում «մարդը, ով տանում է իր ուսերին № 17 մարդուն» դիրքորոշումը, այլ հակված են նրանում տեսնել մարդու, ում աջակցում և գրկում է ուրիշ մարդ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Ուշադրության թեստ

 

Տեղափոխեք կուրսորը պատկերի վրա:

Փակեք աչքերը: Շարժեք կուրսորը նկարի վրայով:

Բացեք աչքերը:

Փորձեք գտնել Ձեր կուրսորը:

Թեստ: Ի՞նչ «կասի» քո մասին ընտրածդ բազկաթոռը

Իմացիր՝ ինչ է քո մասին «ասում» բազկաթոռը: Բայց իմացիր, ինչ էլ որ ասի, շատ երկար նստել պետք չէ: Դա ասում են քո անոթները:

  1. Դուք ընտրել եք հոգեբանի բազկաթոռը:

Դուք հետաքրքրասեր եք, նախաձեռնող, սիրում եք տալ հարցեր և գտնել պատասխաններ: Դուք կարող եք ամբողջ օրը նստել և լսել այլ մարդկանց կյանքի պատմությունները: Ուրիշների կյանքը հիացնում է Ձեզ:Առաջին տպավորությամբ՝ Դուք հասարակ և հանգիստ մարդ եք: Բայց իրականում Դուք շատ ակտիվ եք:

Դուք շատ անալիտիկ խելք ունեք: Ձեզ չափազանց հետաքրքրում է մարդկային փոխհարաբերությունների գործընթացը:

  1. Դուք ընտրել եք քննադատի բազկաթոռը:

Դուք նրբանկատ եք և լավ դաստիարակված: Դուք կարող եք ամբողջ օրը նստել և զբաղեցնել հյուրերին սրամիտ կատակներով: Դուք աշխատում եք հնարավորին չափ Ձեզ ներկայացնել լավագույն լույսի ներքո: Դուք ցանկանում եք, որպեսզի Ձեզ ընդունեն՝ ինչպես հայտնի մարդու: Առաջին տպավորությամբ՝ Դուք երևում եք՝ որպես բարձր հասարակարգի սնոբ, նույնիսկ՝ մի քիչ մեծամիտ: Համաձայնեք, սրանում կա Ձեր «վաստակը»: Դուք հեշտությամբ որոշում եք իրերի որակը, երազում եք ունենալ միայն լավագույնը:

  1. Դուք ընտրել եք ճանապարհորդի բազկաթոռը:

Դուք նախաձեռնող եք և ընդունող: Դուք կարող եք ամբողջ օրը նստել գնացքում կամ ինքնաթիռում և պատուհանից դիտել, թե ինչպես են աշխարհի պատկերներն անցնում աչքերի առջևով: Դուք արկածախնդիր եք և նորագույնը փնտրող: Ձեզ ոգևորում են նոր առարկաներ, վայրեր, մարդիկ: Առաջին տպավորությամբ՝ Դուք անհանգիստ եք:

Եվ իսկապես, Ձեզ պետք է մի քիչ թափառել կյանքով, որպեսզի Ձեզ թուլացած զգաք: Դուք սիրում եք ճանապարհորդել իրական կյանքում, բայց և այն ժամանակ, երբ Դուք չեք ճանաչում, շարունակում եք երազել հեռու վայրերի մասին:

  1. Դուք ընտրել եք ռոմանտիկի բազկաթոռը:

Դուք երազող և ստեղծագործ եք: Դուք կարող եք ամբողջ օրը նստել և ուղղակի մտածել: Դուք վառ երևակայություն ունեք, և Ձեր միտքն անընդհատ ճանապարհորդում է տարբեր աշխարհներով: Ճանապարհի վերջում Դուք միշտ չէ, որ հայտնվում եք այնտեղ, որտեղ սկսել էինք գնալ: Առաջին տպավորությամբ՝ Դուք բազմակողմանի եք:

Դուք հաճախ այնքան եք կորում Ձեր մտքերի մեջ, որ մոռանում եք շրջապատող աշխարհի մասին: Ձեր մտքում անընդհատ հետաքրքիր աշխարհներ են ծավալվում: Բայց Ձեզ չի բավականացնում կարգապահությունը, որպեսզի գրեք կամ հիշեք դրանք:

  1. Դուք ընտրել եք գիտնականի բազկաթոռը:

Դուք համառ եք և ականավոր: Դուք կարող եք ամբողջ օրը նստել և զբաղվել շատ բարդ ու դժվար գրքի ընթերցանությամբ: Դուք նույնսկ ռիսկ եք անում կորել մտքերի աշխարհում: Բայց ինչքան շատ են նյուանսներն ու հանելուկները, այնքան Ձեզ հետաքրքիր է: Առաջին տպավորությամբ՝ Դուք ընդհանրապես չեք հետաքրքրվում աշխարհով:

Բայց գործնականում Դուք շատ հրապուրվող մարդ եք: Դուք Ձեզ հետաքրքրող թեման ուսումնասիրում եք այնքան ժամանակ, մինչև որ հասկանաք այն ավելի լավ, քան պրոֆեսորների մեծամասնությունը:

  1. Դուք ընտրել եք փիլիսոփայի բազկաթոռը:

Դուք տարօրինակ և ուրախ մարդ եք: Դուք կարող եք ամբողջ օրը նստել, բայց չտխրել և թույլ չտալ, որ ուրիշներն էլ տխրեն: Աշխարհը Ձեզ համար մեծ ուրախություն է: Չէ՞ որ աշխարհում ամեն օր այնքան հետաքրքիր բաներ են տեղի ունենում:

Առաջին տպավորությամբ՝ Դուք էքսցենտրիկ եք: Բարեբախտաբար, մարդկանց մեծամասնությունը Ձեր տարօրինակությունները շատ զվարճալի են ընդունում: Դուք անընդհատ կատարելագործում եք Ձեր ուրույն, երբեմն՝ տարօրինակ հայացքը կյանքի նկատմամբ:

  1. Եթե Դուք ընտրել եք կանաչ բազկաթոռը,ապա դա բիզնեսմենի` ուժեղ, հաջողակ, աշխատասեր մարդու բազկաթոռն է, որը, եթե գիտի՝ «ինչու», ապա կդիմանա յուրաքանչյուր «ինչպես»-ին:

Դուք ընդունակ եք երկար և համառ ձգտել նպատակին, որովհետև հաստատ գիտեք, որ նպատակը հասանելի կլինի: Դուք սովոր եք հաջողության: Դուք ճառագում եք օպտիմիզմով, եթե նույնիսկ ոչ ոք այլևս Ձեզ չի հավատում:

  1. Նարնջագույն բազկաթոռը գյուտարարի բազկաթոռն է:

Դուք կենսունակ եք և առաջադեմ: Սիրում եք ստեղծել:

Ձեզ դուր են գալիս փորձարկումները և փորձերն ինչպես՝ աշխատանքում, այնպես էլ՝ աշխատանքից դուրս:

  1. Սևամոխրագույնը հոգևոր ուսուցչի բազկաթոռն է:

Դուք նրբանկատ և բարի մարդ եք: Հանգստությունը Ձեր բնույթն է: Ինչպես նաև Դուք գործանականում կարող եք հանգստացնել յուրաքանչյուր մարդու միանգամայն տարբեր իրավիճակներում: Դուք ներդաշնակ և ինքնաբավ մարդ եք:

 

 Ընտրիր հոգեհարազատ աչքը և կարդա արդյունքը

Հոգու խորքում Դուք բաց եք:

  1. Դուք մարդու այն տեսակն եք, որ թողնում եք գրեթե յուրաքանչյուր մարդու Ձեր կյանքը և սիրտը:Դուք կարծում եք, որ ավելի լավ է դիմել ռիսկի և վնասվածք ստանալ, քան փակվել աշխարհի առաջ: Դուք աշխարհին ցույց չեք տալիս Ձեր վախերն ու անվստահությունը: Դուք կարծում եք, որ Ձեր պրոբլեմները պետք է լուծվեն Ձեր իսկ կողմից և այլևս ոչ մեկի: Դուք փորձում եք ամբողջովին տրվել մարդկանց, եթե նույնիսկ Ձեր հոգին ցավում է: Օգնելով ուրիշներին՝ Դուք բուժում եք Ձեր վերքերը:
  2. Հոգու խորքում Դուք գիտակից եք:Դուք մարդու այն տեսակն եք, որը միշտ հույս ունի թողնել լավ տպավորություն և կատարում է ճիշտ արարքներ: Դուք գտնում եք, որ Ձեր արարքները նշանակություն ունեն ուրիշ մարդկանց կյանքում, որքան էլ որ մեծ կամ փոքր դրանք լինեն: Դուք աշխարհին ցույց չեք տալիս Ձեր անհանգստությունը, և այն, որ Դուք վշտացած եք: Դուք տեսում եք շատ տանջանքներ և անարդարություն, որոնք պահում եք Ձեր մեջ: Դուք աշխատում եք լինել ավելի լավը, քան մյուսները: Սա ամենաքիչն է, ինչ Դուք կարող եք անել Ձեր ժամանակի հետ այս մոլորակի վրա:
  3. Հոգու խորքում Դուք տանջվող եք: Շատ բուռն անցյալի արձագանքները մինչ օրս ազդում են Ձեր ապագայի  և ներկայի վրա: Դուք չեք կարող չմտածել, որ կյանքն ուրույն տեսակի տիեզերական հիվանդ կատակ է: Դուք փորձում եք գտնել Ձեր աշխարհն ամենուր, որտեղ կարող եք: Դուք փորձում եք գտնել Ձեր տեղն այս աշխարհում: Դուք աշխարհին ցույց չեք տալիս Ձեր մութ մտքերը: Դուք շատ բաների միջով եք անցել, կարելի է ասել, Դուք ընկնելուց հետո «Ձեզ հավաքելու» փորձագետ եք:
  4. Հոգու խորքում Դուք փիլիսոփայական եք: Դուք այն մարդկանցից եք, ով սիրում է ամեն ինչ կշռադատել: Դուք սիրում եք գտնել առարկաների խորը իմաստը: Դուք այնքան ուժեղ եք խորանում Ձեր մտքերի մեջ, որ երբեմն Ձեզ շատ դժվար է լինում հետ վերադառնալ: Դուք աշխարհին ցույց չեք տալիս, թե ինչքան անվստահ եք ամեն ինչում: Դուք կարող եք ինչ-որ բան միանշանակ ըմբռնել, բայց դեռևս մնալ անվստահ դրա վերաբերյալ: Կյանքը Ձեզ գլուխկոտրուկ է թվում, և Դուք խաղը չեք ավարտի, մինչև բոլոր մասերը չհավաքեք մեկ տեղում:
  5. Հոգու խորքում Դուք խորհրդավոր եք:Դուք ինքներդ մինչև վերջ չեք կարող Ձեզ հասկանալ: Դե ինչ, հաջողություն մաղթենք նրանց, ովքեր կորոշեն փորձել հասկանալ Ձեզ: Դուք կարծես հակասությունների սարդոստայն լինեք, Ձեր տրամադրությունը փոխվում է ժամառժամ: Հենց Դուք գտնում եք Ձեզ, նույն պահին փոխվում եք և նորից սկսում եք Ձեր որոնումը: Դուք աշխարհին շատ բան Ձեր մասին ցույց չեք տալիս: Դուք քչախոս և գործողություններում խճճվող մարդ եք: Դուք նախընտրում եք հետևել մարդուն, քան նրա հետ զրույցի բռնվել: Դուք ասում եք միայն այն, ինչում վստահ եք:
  6. Հոգու խորքում Դուք զգայուն եք: Դուք մարդու այն տեսակն եք, ով նկատում է ամեն ինչ և ոչինչ չի մոռանում: Դուք շատ եք համապատասխանում աշխարհին: Դուք շատ զգայուն եք, և նույնիսկ ամենաաննշան բաները կարող են Ձեր վրա ազդեցություն ունենալ, Ձեզ հեշտ է ծիծաղեցնել կան հասցնել արցունքների: Դուք աշխարհին ցույց չեք տալիս, թե ինչքան փխրուն եք: Դրա փոխարեն՝ Դուք մարդկանց ցույց եք տալիս, թե ինչքան խորաթափանց կարող եք լինել: Դուք կարող եք կանխատեսել, թե ինչ տեղի կունենա Ձեր կյանքում:
  7. Հոգու խորքում Դուք կրակոտ եք: Դուք մարդու այն տեսակն եք, որը միշտ լեցուն է էներգիայով կամ սիրահարված է: Դուք շատ խորաթափանց եք: Դուք կամ սիրում եք, կամ ատում: Դուք ունեք տոննայով կարծիք և շատ արագ եք որոշում գործել: Դուք աշխարհին ցույց չեք տալիս, թե ինչքան եք անհանգստանում: Դուք լեցուն եք էներգիայով, և երբեմն շատ նյարդային եք լինում: Ամեն ինչ շատ բարձր «խաղադրույք» է Ձեզ համար: Դուք չեք կարող Ձեր գլխում դրամա չստեղծել:
  8. Հոգու խորքում Դուք բնազդային եք: Դուք մարդու այն տեսակն եք, ով շատ լավ հասկանում է աշխարհը և մարդկանց: Դուք ցույց չեք տալիս, թե ինչքան շատ գիտեք: Դուք շատ բան կարող եք ասել մարդու մասին` դատելով նրա դեմքի արտահայտությունից կամ ձայնի տոնից: Դուք միշտ գիտեք, թե երբ են Ձեզ ստում: Դուք աշխարհին ցույց եք տալիս այն, ինչ ցանկանում եք ցույց տալ: Դուք զգում եք, երբ են մանիպուլյացիա անում, և գիտեք՝ ինչպես ղեկավարել ինչ-որ մեկին, եթե անհրաժեշտ է: Դուք ընդհանրապես այդպես չեք անում, սակայն….
  9. Հոգու խորքում Դուք էքսցենտրիկ եք: Դուք մարդու այն տեսակն եք, ով ունի անսովոր հետաքրքրություններ և համոզմունքներ: Դուք միշտ մի-քիչ տարօրինակություններով եք եղել: Ձեզ կանոնները չեն անհանգստացնում: Դուք ամեն ինչ անում եք այնպես, ինչպես ուզում եք, և թող լինի այն, ինչ լինում է: Դուք բաց եք ամբողջ աշխարհի համար: Դուք ոչինչ չունեք թաքցնելու և Դուք ուղղակի ծիծաղում եք նրանց վրա, ովքեր դատում են Ձեզ: Դուք ուզում եք, որ բոլորը Ձեզ նման լինեն: Մեծ ուրախություն կա սրանում՝   չլինել այնպիսին, ինչպես բոլորը:

 

Ինչ եք տեսնում նկարի վրա.

  • ծերունի,
  • բույն,
  • ձկնկուլ:

Ընտրիր մեկ տարբերակ և նայիր պատասխանը:

Ծերունի

Բարություն արա: Լսե՞լ եք այսպիսի արտահայտություն: Դուք պետք է լավ արարք կատարեք: Եթե Դուք չգիտեք՝ ում օգնեք, ուղղակի կերակրեք քաղցած փիսիկին կամ էլ փողոցի թռչուններին հաց գցեք: Եվ հիշեք, բոլոր լավ արարքները վերադառնում են Ձեզ:

Զգուշացում. մի ծանրաբեռնեք Ձեզ ալկոհոլով, կարող են կենցաղային վնասվածքներ պատահել:

Ձկնկուլներ

Դուք փորձում եք չկորցնել դրականը, ինչպես էլ որ դասավորվի կյանքը: Փորձում եք այս աշխարհը դարձնել թեկուզ մի փոքր ավելի լավը: Գլխավորը՝ իրականությունից շատ մի կտրվեք: Գարունը նոր ձեռնարկների սկիզբ է, և հնարավոր է՝ դա հենց այն է, ինչ Ձեզ հիմա անհրաժեշտ է:

Զգուշացում. զգուշացեք աշխատակիցների կողմից նյութվող խարդավանքից: Հնարավոր է՝ Ձեր դեմ դավադրություն է կառուցվում:

Բույն- Այո… Դրականը Ձեզ չի բավականացնում: Հնարավոր է՝ մեղավորությունը ձմեռային վատ եղանակներն են: Բայց այդպես էլ չի կարելի: Գարունը հենց այն ժամանակն է, երբ կարելի է գտնել ինչ-որ նոր և լավ բան Ձեզ շրջապատող աշխարհում: Հնարավոր է՝ դա գտնվում է Ձեր կողքին: Միայն ձեռքդ պարզիր: Կյանքը իրականում հիասքանչ է: Երբ Դուք դա գիտակցեք, կստանաք հետաքրքիր անակնկալ:

Զգուշացում. աշխատեք այս շաբաթ չուտել յուղոտ և տապակած մթերք: Մեծ է հավանականությունը ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների սրացման համար:

 

Կոկոլոգիա․ ճապոնական ունիկալ հոգեբանական թեստ

Կոկոլոգիան՝ «կոկորոի», այսինքն գիտակցության և հոգու վիճակի ուսումնասիրությունն է: Կոկոլոգիան հոգեբանության մեջ կապված է երևակայական և աբստրակտ իրավիճակում մարդկանց վարքի մեկնաբանության հետ: Այդպիսի թեստի մասնակիցը պատկերացնում է դրվագ կյանքից, ֆիլմից հեքիաթից և տալիս է պատասխան, թե ինչպես ինքը կվարվեր: Այդ պատասխանի հիման վրա կարելի է ենթադրություն անել նրա աշխարընկալման մասին: Պատրա՞ստ եք արդյոք անցնել այդպիսի թեստ:

  1. Պատկերացրեք, որ քայլում եք քաղաքով և հանկարծ տեսնում եք բազում սարսափելի և բարկացած հրեշների: Ի՞նչ եք կարծում ինչո՞ւմ է նրանց բարկության պատճառը․

ա․ Նրանք սոված են և սնունդ են փնտրում:

բ․ Նրանք փնտրում են իրենց կորցրած սերը:

գ․ Նրանք ուղղակի այդպիսի խառնվածք ունեն:

դ․ Նրանք հիասթափված են այս աշխարհից:

  1. Դուք թուլացած զբոսնում եք գեղարվեստական ցուցասրահով: Ձեր հայացքը կանգ է առնում մի նկարի վրա: Դուք երկար նայում եք այդ նկարին և այն ուղղակի ձեզ գերում է: Ի՞նչ նկար է դա․

ա․ Ինքնադիմանկար:

բ․ Ծաղրանկար:

գ․ Աբստրակցիա:

դ․ Բնանկար:

  1. Պատկերացրեք, որ դուք ունեք կախարդական ռետին, որը կարող է ջնջել ամեն ինչ: Ի՞նչ կջնջեիք․

ա․ Ես կջնջեի ինձ

բ․ Ես կջնջեի իմ սիրելի մարդուն:

գ․ Ես կջնջեի «ինչ-որ երրորդ մարդու»:

  1. Դուք կրկին այն նույն գեղարվեստական ցուցասրահում եք: Դուք հիացած կանգնած եք նկարի առաջ, երբ ինչ-որ տղամարդ ձեր կողքը կանգնած ասում է այսպիսի բան․

ա․ Ինչ գեղեցիկ նկար է, դուք այդպես չե՞ք կարծում:

բ․ Ի՞նչ կարծիքի եք այս նկարի մասին:

գ․ Կներեք, չէի՞ք ասի ժամը քանիսն է:

դ․ Իսկ գիտե՞ք, նկարի հեղինակը ես եմ:

  1. Դուք գտնվում եք 5 աստղանի հյուրանոցում, համարում՝ որից տեսարան է բացվում դեպի կապույտ երկինք: Դուք պառկում եք, որպեսզի մի փոքր քնեք: Ի՞նչ եք սպասում տեսնել պատուհանից, երբ արթնանաք․

ա․ Կապույտ ծովը լուսավորող հարավային արև:

բ․ Կապույտ ծով, որում արտացոլվում են աստղերը:

գ․ Մշուշապատ ծով:

դ․ Արևամուտը հորիզոնում:

  1. Դուք գտնվում եք ձեր հյուրանոցային համարում, երբ ինչ-որ մեկը թակում է դուռը: Դիտանցքից տեսնում եք անծանոթի: Դուք գիտեք, որ դա վերանորոգող վարպետն է: Ո՞վ է նա․

ա․ Էլեկտրիկ:

բ․ Ջրմուղագործ:

գ․ Օդափոխիչը վերանորոգող վարպետ:

դ․ Համակարգիչ / հեռուստացույց վերանորոգող վարպետ:

  1. Դուք գերաստղ եք և շուտով թողարկվելու է ձեր նոր ալբոմը: Ի՞նչ է պատկերված դրա շապիկին․

ա․ Գեղեցիկ բնապատկեր:

բ․ Նկար մուլտֆիլմից:

գ․ Աբստրակտ պատկեր, ինչ-որ կրեատիվ մի բան:

դ․ Ձեր լուսանկարը:

  1. Տորթի ո՞ր մասը կուզեիք ուտել․

ա․ Ելակով մասը:

բ․ Անհրապույր զարդարանքը:

գ․ Քաղցր, ուտելու համար պիտանի զարդարանքը:

դ․ Շոկոլադով մասը:

ե․ Տորթը զարդարող վաֆլին:

Թեստի արդյունքները տեսեք ներքևում

Պատասխաններ

  1. Այս հարցը վերաբերվում է ձեր «մութ կողմին» և ճնշմանը, որ զգում եք․

ա․ Դուք դիետա եք պահում և տառապում եք դրանից:

բ․ Սերը՝ ձեր սթրեսերի գլխավոր պատճառն է և ճնշում ձեր կյանքում:

գ․ Դուք գոհ չեք ձեր արտաքինից:

դ․ Դուք վատատես եք:

  1. Այս հարցը կապված է ձեր գրավչության և ձեր անձի որակների հետ․

ա․ Դուք ինքնավստահ եք:

բ․ Դուք շփվող եք և ունեք հումորի զգացում:

գ․ Դուք ստեղծագործ մարդ եք:

դ․ Դուք զուսպ եք և նրբանկատ:

  1. Այս հարցը ցույց է տալիս, թե ինչպես եք հաղթահարում սիրո և հարաբերությունների հետ կապված պրոբլեմները․

ա․ Դուք միշտ փախչում եք պրոբլեմներից:

բ․ Դուք հարգում եք սերը և համարում եք այն կյանքի գեղեցիկ արկած:

գ․ Դուք գերադասում եք միանգամից լուծել յուրաքանչյուր պրոբլեմ:

  1. Այս հարցը ցույց է տալիս, թե ինչպես եք արձագանքում մարդկանց, երբ ծանոթանում եք նրանց հետ․

ա․ Դուք ընկերասեր մարդ եք և սիրում եք նոր ընկերներ:

բ․ Դուք կոնսերվատիվ եք:

գ․ Դուք անկախ եք:

դ․ Դուք միշտ անհանգստանում եք նոր ծանոթությունից առաջ, քանի որ ցանկանում եք լավ տպավորություն թողնել:

  1. Այս հարցը ցույց է տալիս ձեր սպասումները սիրուց․

ա․ Դուք մեծ կիրք եք ուզում ձեր կյանքում:

բ․ Դուք հավատում եք զուգընկերների միմյանց հանդեպ ազնվության կարևորությանը:

գ․ Դուք ցանկանում եք, որպեսզի ձեր սիրելի մարդը լինի ձեր լավագույն ընկերը:

դ․ Դուք փնտրում եք գեղեցիկ սեր, իդեալական և ռոմանտիկ:

  1. Հարցը ցույց է տալիս ձեր ընտանիքում առկա պրոբլեմը, բայց որը դուք փորձում եք անտեսել․

ա․ Ջերմ մթնոլորտ, որտեղ բոլորն ուրախ շփվում են միմյանց հետ:

բ․ Հասկացվածության զգացում և հարգանք մյուսների զգացմունքների հանդեպ:

գ․ Արտաքին ֆակտոր, որը ձեզ վնաս է հասցնում:

դ․ Ընտանեկան զվարճանք, միասին ուրախ ժամանց:

  1. Այդ հարցը վերաբերում է նրան, թե ինչպիսին եք ուզում երևալ ուրիշների աչքերում․

ա․ Դուք բարեհամբույր, նրբանկատ և դաստիարակված մարդ եք:

բ․ Դուք հոգատար մարդ եք, ով զվարճացնում է բոլորին:

գ․ Դուք մտածում եք, որ շատ տաղանդավոր եք և կրեատիվ:

դ․ Մտածում եք, որ ինքնավստահ մարդ եք և ցանկանում եք առաջնորդ լինել:

  1. Այս հարցը վերաբերում է կյանքի հանդեպ ձեր վերաբերմունքին․

ա․ Ձեր կյանքը հիմնված է բարոյականության վրա: Դուք միշտ գործում եք ըստ ձեր ներքին արդարության զգացումի:

բ․ Դուք նորաձև, պրոգրեսիվ մարդ եք և միշտ հիացնում եք ձեր շուրջը գտնվող մարդկանց:

գ․ Դուք հոգ եք տանում այլ մարդկանց էմոցիաների և զգացմունքների մասին, որովհետև չեք ցանկանում ոչ մեկի նեղացնել և վիրավորել:

դ․ Դուք օժտված եք առողջ մտքով, ի ծնե առաջնորդ եք, սակայն սիրում եք կառավարել ուրիշներին:

ե․ Դուք քնքուշ, ռոմանտիկ մարդ եք և երազում եք երջանիկ ամուսնության մասին:

ԹԵՍՏ, որը կբացահայտի Ձեր բնավորության կարևոր գաղտնիքը

Շարունակում ենք զբաղվել կոկոլոգիայով: Հիմնական կոնցեպտը հետևյալն է՝ մարդիկ պատկերացնում են իրենց ամենօրյա իրավիճակներում և անսովոր դրվագներում ու պատասխանում մի քանի պարզ հարցի:

Պատասխանները մեկնաբանվում են հոգեբանության տեսանկյունից և պատմում այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում տվյալ մարդը: Սա նման է Ռորշարխի թեստին, միայն մեկ տարբերությամբ՝ թանաքահետքերի փոխարեն այստեղ բառեր են:

Եվ այսպես սկսենք թեստը:

Ե՞րբ է, որ դուռը՝ բոլորովին էլ դուռ չէ

Ամեն օր չէ, որ ժամանակ եք ունենում զբոսնել մոտակա տարածքներով: Դա զբոսանք է առանց նպատակի, հնարավորություն ձգել ոտքերը, թուլացնել ուղեղը և դիտել հին ու ծանոթ տեսարժան վայրերը: Ճանապարհին, դուք, հնարավոր է՝ կանգ կառնեք հարմարավետ մի սրճարանում, կանցնեք զբոսայգով, կամ էլ նույնիսկ կկատարեկ փոքրիկ, բայց հաճելի գնումներ:

Պատկերացրեք Ձեզ քաղաքում զբոսնելիս: Հիանալի օր է և դուք հրաշալի տրամադրություն ունեք։ Դուք թեքվում եք մի փողոց, որում երբեք չեք եղել, և երբ դուք գնում եք այդ փողոցով, ապա անցնում եք մի գեղեցիկ տան մոտով: Այն մի փոքր տարբերվում է մնացածից: Դուք կանգ եք առնում, որպեսզի հիանաք այդ հիասքանչ տնով և հանկարծ նկատում եք, որ դուռը կիսաբաց է: Ինչո՞ւ: Ի՞նչ եք կարծում:

  1. Տունը կողոպտում են:
  2. Տանտերը մոռացել է այն փակել:
  3. Տանտերը տանն է և միջանցքում, դռան մոտ մաքրություն է անում:

Պատասխաններ

Դռներն ունեն երկակի իմաստ՝ դրանք կարող են լինել անցում, բայց նաև կարող են լինել խոչընդոտ: Մասնավորաբար տան մուտքի դուռը իրենից ներկայացնում է «առաջին պաշտպանական գիծը», որը գտնվում է տանը բնակվողների և արտաքին աշխարհի անորոշության միջև: Երբ դուք բաց դուռ եք տեսնում, որը ըստ տրամաբանության պետք է որ փակ լիներ, դուք պատկերացնում եք խոցելիության սցենար և ազդեղություն արտաքին ուժերից: Ենթագիտակցական մակարդակում դա կապված է ձեր սեփական բաց լինելու մակարդակի հետ, թե որքանով կարող եք բացել ձեր թուլությունները ուրիշների առաջ:

  1. Տունը կողոպտում են

Յուրաքանչյուր իրավիճակում դուք անմիջապես մտածում եք ամենավատի մասին, և այդ գիծը ձեզ մոտ շատ վառ է արտահայտվում, հատկապես երբ ինչ-որ մի բան իրոք այնպես չի գնում: Դուք շատ եք հակված խուճապի: Այդ պատճառով ոչ դուրեկան իրավիճակում կարևոր է պահպանել գլխում պարզություն և չմոռանալ սկզբում կատարել մի քանի խորը շունչ և հաշվել մինչև տասը:

  1. Տանտերը մոռացել է այն փակել

Դուք մարդու այն տեսակից չեք, ում կարող են ճանապարհից շեղել ճգնաժամային իրավիճակները: Հակառակը՝ դուք այնքան թուլացած եք, որ կարող է նույնիսկ չնկատեք, որ ճգնաժամն արդեն եկել է: Սխալները, որ կատարում եք, ավելի շուտ կապված են ձեր անուշադրության հետ, քան վատ մտադրությունների, բայց վերջնական արդյունքը ձեզ համար (և ձեր շրջապատի մարդկանց համար) միևնույնն է:

  1. Տանտերը տանն է և միջանցքում, դռան մոտ մաքրություն է անում

Դուք թվում եք անդրդվելի մարդ, բայց դուք նաև երբեք չեք կորցնում զգոնությունը: Այդ թուլացած զգույշության անընդհատ վիճակն էլ ձեզ վեր է ածել հասուն մարդու: Իհարկե դուք դեռևս ունեք ձեր մարդկային թուլությունները, բայց ուղղակի ի ցույց չեք դնում դրանք բոլորին:

Իմ երազանքների տունը. ընտրեք վայրը, որտեղ կուզեիք բնակվել, իսկ մենք կփորձենք կռահել Ձեր բնավորությունը

 

Տունը այն վայրն է, որ ուզում ես անընդհատ վերադառնալ։ Եվ իհարկե, ամեն մեկի համար այն յուրովի է։ Կան մարդիկ, ովքեր երազում են ծովի ափին, մեծ և սպիտակ առանձնատան մասին։ Քարե ճեմուղով, շատրվանով և գեղեցիկ ծաղկանոցով։ Իսկ կան մարդիկ, ովքեր սիրում են հասարակ, փոքրիկ և հարմարավետ տուն։ Ամեն դեպքում երազանքների տան պատկերացումներում մենք հոգի ենք դնում, այն արտացոլում է այն աշխարհը, որտեղ մեզ համար հարմարավետ է։ Այդ պատճառով հոգեբանները հաճախ են օգտագործում այս պատկերները՝ բնավորության ուսումնասիրման համար։ Փորձենք նաև մենք։

Ձեր խնդիրն է՝ ընտրել այն տունը, որում կցանկանայիք բնակվել։ Ընտրեցի՞ք։ Այժմ կարդացեք պատասխանը.

Տուն 1

Դուք բավական փակ մարդ եք, ով չի սիրում, որ իր գործերին և անձնական կյանքին խառնվում են առանց հրավերքի։ Ձեր մտքերն ու զգացմունքները փակ են վստահելի կողպեքով։ Ոչ ոք նույնիսկ չի էլ կարող կռահել, թե կյանքի որ շրջանում եք դժվարություններ ապրում, իսկ որում՝ թեթևություն։ Բանը նրանում է, որ դուք շատ եք վախենում խոցելի դառնալ։ Ասում են, մենք բոլորս էլ ծնունդով մանկությունից ենք։ Հնարավոր է երիտասարդ հասակում դուք ստիպված եք եղել տանել ստորացումներ, կանխակալ մոտեցումներ կամ միայնություն։ Եվ «այրվելով կաթով, դուք սկսեցիք փչել ջուրը»։

Տուն 2

Դուք այն մարդկանցից եք, ով ապրում է լայն բացած աչքերով։ Հիշո՞ւմ եք Ջիմ Քերիի «Միշտ ասա «այո»» ֆիլմի հերոսին, ով համաձայնվում էր յուրաքանչյուր մտահղացման և արկածախնդրության հետ։ Դուք նույնպես փորձում եք բաց չթողնել ոչ մի հնարավորություն և հստակ հավատում եք, որ պետք է շնչել միայն ամբողջ կրծքով, իսկ ապրել այնպես, որ հոգին չբորբոսնի տաղտկությունից։ Ձեզ ուժ է տալիս բնությունը, այդ պատճառով սիրում եք դուրս գալ քաղաքից դուրս ինչ-որ տեղ, որպեսզի միայնակ գտնվեք Ձեր մտքերի հետ։ Դուք գտնում եք, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում և ինչ էլ որ տեղի է ունենում՝ լավի համար է։ Հենց այդ պատճառով կարողանում եք գնահատել կյանքի յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր մարդու՝ ով գտնվում է Ձեր կողքին։ Ձեր նման մարդկանց անվանում են «Արև»։

Տուն 3

Շրջապատող մարդկանց համար դուք ավելի շուտ «բաց գիրք եք»։ Լավ իմաստով։ Դուք պահարանում չունեք կմախքներ և Ձեզ համար զզվելի է երկերեսանիությունը։ Ինչ դրսում է՝ այն էլ ներսում է։ Շատ հաճախ դուք գործում եք էմոցիաների ազդեցության տակ, որոնք թափվում են եզրերից։ Ձեր մեջ դժվար է կասկածել մանիպուլյատորի կամ քծնողի, այնպես որ մարդկանց հարմարավետ է Ձեր կողքին։ Ե՛վ ընկերական, և՛ անձնական հարաբերություններում նախընտրում եք անկեղծությունն ու ազնվությունը։ Հենց այդ պատճառով անհասկացվածության հետ հազվադեպ եք բախվում։

Տուն 4

Ձեզ մոտ է Անտոն Չեխովի միտքն այն մասին, որ մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի։ Դուք սիրում եք, երբ շրջապատված եք գեղեցիկ իրերով և սովոր եք հագնվել ճաշակով։ Ամենաթանկը Ձեզ համար՝ տպավորություն թողնելն է։ Բայց չի կարելի չգնահատել՝ այդ գործում դուք իսկական վարպետ եք։

Տուն 5

Երազո՞ւմ եք տրոպիկական բունգալոի մասին։ Դա մեզ համար բացահայտում է շատ ուղիղ, ազնիվ և ազատատենչ բնույթով մարդու։ Դուք չեք համապատասխանի մեծամասնության պահանջներին՝ հանուն ինչ-որ տեղ «+» նշան ստանալու համար կամ գնալ հեղինակավոր աշխատանքի՝ հանուն ստատուսի։ «Բոլորը վազեցին՝ ես էլ վազեցի»՝ սա Ձեր պատմությունը չէ։ Ձեզ համար կարևոր չէ շրջապատի կարծիքն ու նրանց համաձայնությունը։ Ձեր մեջ ուժեղ է անհատականությունը և դա ձեզ ուժ և խիզախություն է հաղորդում հոսանքին հակառակ ուղղությամբ լողալու համար։

Տուն 6

Եթե դուք ընտրել եք տունը անիվների վրա, ապա պատկանում եք փիլիսոփաների դասին։ Որպեսզի լինեք այնտեղ, որտեղ գտնվում եք այժմ՝ դուք երկար ճանապարհ եք անցել, ազատվելով բաներից, որոնք վնաս և ցավ են պատճառել Ձեզ։ Դուք հաճախակի Ձեզ գլոբալ հարցեր եք տալիս. «ինչո՞ւմն է կյանքի իմաստը», «ինչպե՞ս այս աշխարհը դարձնել ավելի լավը»։ Հնարավոր է այժմ դուք կանգնած եք խաչմերուկում և փորձում եք հասկանալ, թե ինչպե՞ս շարունակել ապրել։ Դուք փորձում եք ապրել այնպես, որպեսզի հոգով ոչ մի կերպ չկապնվեք նյութականի հետ։ Շուտով Ձեր կյանքում փոփոխություններ կլինեն և դուք տեսնում եք դա հորիզոնում, բայց այնուամենայնիվ հաճույք եք ստանում դեպի այդ կետ ճանապարհից։ Նաև հավատում եք, որ դեպի աստղեր ճանապարհը հնարավոր չէ, որ ուղիղ լինի։ Այն քարքարոտ է և խոչընդոտներով լի։ Եվ երջանկությանը պետք է արժանանալ։

Ինչպես գրել է Սեսիլյա Ահերնը. «Տունը՝ վայր չէ, այլ հոգեվիճակ»։ Կարողացա՞նք արդյոք զգալ Ձեր հոգեվիճակը։ Կիսվեք մեկնաբանություններում։

 

Ընտրեք կենդանիներով մանդալներից մեկը և իմացեք ողջ ճշմարտությունը ձեր բնավորության մասին

MediaMag — Nov 5, 2017

Մանդալներից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է անհատականության որոշակի տիպ։

Խորը շունչ քաշեք և ընտրեք այն մանդալը, որն ավելի հոգեհարազատ է թվում և դուք կիմանաք ողջ ճշմարտությունը ձեր բնավորության մասին։

Մանդալ 1 – կոալա

Ձեր բնավորության հիմնական առանձնահատկություններն են հավասարությունը, արդարությունը և չեզոքությունը։ Ձեզ լավ եք զգում, երբ մխիթարում եք ուրիշներին։ Երբեմն մեկուսացվածության և դատարկության զգացում եք ունենում, բայց դա «չափից շատ հրաշալի» երևույթների արդյունք է։ Դուք պարզապես փայլում եք, երբ քաոս է ստեղծվում։ Ձեզ բնութագրում են հետևյալ բառերը՝ անմեղություն, մաքրություն, հավասարություն, պարզություն, կազմակերպվածություն, ինքնուրույնություն։

Մանդալ 2 – ծովաձիուկ

Զգացմունքային եք, կարեկցող, հասկացող։ Նախ՝ մտածում եք մյուսների, հետո միայն ձեր մասին։ Մարդիկ ձեզ են դիմում օգնություն ստանալու համար։ Կարող եք զգացմունքային մոտենալ շրջապատի վատ մեկնաբանություններին, բայց երբեք ցույց չեք տալիս դա։ Մարդկանց գրավում է ձեր խարիզմն ու գրավչությունը։ Ստեղծագործ անհատ եք, նախընտրում եք անհատական մոտեցում բոլոր հարցերում։ Սիրում եք ոչ ավանդական ցանկացած բան։ Հաճախ եք երազում իդեալական, մտացածին աշխարհում ապագայի մասին, ուր բացառում եք իրականության սարսափելի կողմը։ Ձեզ չճանաչող մարդիկ կարող են կարծել, թե էքսցենտրիկ եք, քանի որ երկար ժամանակ եք անցկացնում ձեր կողմից հորինված աշխարհում։

Մանդալ 3 – Կոլիբրի

Ազդեցությունն ու հեղինակությունը շատ կարևոր են ձեզ համար։ Անկախ եք, ուժեղ, մարդ, ով վերահսկում է իրավիճակը։ Զգացմունքային չեք, ղեկավարվում եք մտածողությամբ։ Սիրում եք մարդկանց հեռավորության վրա պահել։ Պաշտպանություն եք որոնում բացասականից, որը շրջապատում է ձեզ։ Ամեն ինչ ձեր ներսում եք պահում, քանի որ վախենում եք, որ մարդիկ կմեղադրեն ձեզ։

Մանդալ 4 – Փիղ

Չափի մեջ պահպանողական եք, հուսալի, արժանի եք վստահության։ Ինքներդ էլ բավական հեշտ եք վստահում։ Իմպուլսիվ չեք, ոչ էլ ինքնաբերական։ Հակառակը՝ միշտ մտածում եքմ նախքան որևէ բան անելը։ Անկեղծ եք, իսկական, լրջորեն եք վերաբերվում ձեր պարտականություններին։ Հավասարակշռված եք այնքան ժամանակ, քանի դեռ զգացմունքները չեն գերակայում։ Այդ դեպքում կարող եք դառնալ կամակոր, չափազանց զգացմունքային կամ էլ սառել ու անտարբեր դառնալ։ Անկանխատեսելին «ջախջախում է» ձեզ։

Մանդալ 5 – Գայլ

Ջերմ եք, լավատես, վառ։ Ընկերասեր եք և բարեհոգի։ Մեծ հաճույք եք ստանում ուրիշներին օգնելիս, մարդկանց դրական էներգիա եք հաղորդում։ Համբերատար եք մարդկանց հետ շփման ընթացքում, նրանց ընդունում եք այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Այն մարդկանց շարքին եք դասվում, ովքեր ղեկավարվում են նրանով, թե ինչ կասեն մարդիկ։ Մարդկանց կարիք ունեք։ Երբ երկար ժամանակ միայնակ եք մնում, դառնում եք դեպրեսիվ, և այդ դեպքում բացասականը կլանում է ձեզ։

ԹԵՍՏ․ Ընտրեք խորհրդանիշներից մեկը և տեղեկացեք ձեր ապագայի մասին

Եթե դուք երբևէ չեք լսել այնպիսի հասկացողության մասին, ինչպիսին է «ոգեհարցության խորհրդանիշը», թուլ տվեք ձեզ մի փոքր լուսավորել: Երբ դուք կկողմնորոշվեք ձեր կյանքի ճանապարհին և կկենտրոնանաք դրա վրա, այս 6 խորհրդանիշներից մեկը կդառնա ձեր «ուղեկցող աստղն» ու թալիսմանը: Ընտրություն կատարելուց առաջ խոր շունչ քաշեք, արտաշնչեք և ազատեք ձեր գիտակցությունը բոլոր մտքերից: Ձեր ընտրությունը կպատմի թե ինչ ապագա է ձեզ սպասվում:

№1

Տիեզերքը փորձում է հուշել ձեզ, որ այն, ինչ ձեր ուժերի սահմաններում էր, դուք արդեն արել եք, այժմ պետք է թուլանաք և վայելեք ձեր աշխատանքի պտուղները: Բացի դրանից, տիեզերքը ձեզ շնորհակալություն է հայտնում այն բանի համար, որ դուք չեք դավաճանում ինքներդ ձեզ: Այն, ինչ պատահում է ձեր կյանքում, ճիշտ կամ սխալ չէ. դա այն է, ինչ պետք է լինի: Դուք բավականին աճել եք, և հիմա ձեր առջև նոր հորիզոններ են բացվում:

№2

Եկել է ժամանակը, որ դուք միավորվեք ձեզ շրջապատող մադկանց և բնության հետ: Երբեք մի մոռացեք, որ դուք միայնակ չեք այս կյանքում, և ամեն ինչ տիեզերքում փոխկապակցված է, մասնիկն է մեկ ամբողջության: Եթե դուք փոփոխություն եք ուզում ձեր կյանքում, սկսեք ձեզանից, մնացածը երկար չի սպասեցնի ձեզ: Աշխատեք ներդաշնակ լինել շրջապատող աշխարհի հետ և զսպեք ձեր էգո-ն:

№3

Դուք շատ եք աշխատել ձեր նպատակին հասնելու համար, և հիմա ժամանակն է շունչ քաշելու և հանգստանալու համար: Ձեզ համար հաճելի մի բան նախաձեռնեք, կարող եք ճափորդել: Հետևեք ձեր սրտի կանչին, այդ ժամանակ դուք ստիպված չեք լինի զղջալ ինչ-որ բանի համար: Անկախ այն բանից, թե ներկա պահին ինչ է կատարվում ձեր կյանքում, ժպտացեք և ծիծաղեք. դրանում է երջանկության գաղտնիքը:

№4

Դադարեք անընդհատ ինքնավերլուծել ձեզ և կառչել մանրուքներից: Եթե դուք չափազանց մեծ կարևորություն տաք ձեր կյանքի նյութական կողմին, միայն ու միայն կհիասթափվեք: Ձեր սիրտը թաքցնում է իր մեջ բոլոր հարցերի պատասխանները: Աշխատեք հնարավորինս շատ հանգստանալ, ճանաչեք ձեր իրական ես-ը:

№5

Սահմաններ դնելու մեջ ոչ մի վատ բան չկա, եթե դրանք կոչված են բարելավելու ձեր կյանքը: Այդ պատճառով էլ եթե դուք ձեզ դնում եք ինչ-որ շրջանակի մեջ, որպեսզի հաղթահարեք ձեր ցրվածությունը, դա միայն օգուտ կբերի ձեզ: Կենտրոնացեք ձեզ համար իսկապես կարևոր բաների վրա. իզուր ուժ և ժամանակ մի վատնեք մարդկանց կամ իրավիճակների վրա, որոնք ձեզ ոչ մի օգուտ չեն բերում:

№6

Դադարեք պայքարել բոլոր խնդիրների դեմ, որ հանդիպում են ձեր ճանապարհին: Թույլ տվեք ձեզ լողալ հոսանքի ուղղությամբ: Երբ դուք ներքին հանգստություն ձեռք բերեք և մաքրեք ձեր գիտակցությունը, ուժ կունենաք մեծ փոփոխություններ կատարելու ձեր կյանքում: Խուսափեք անխոհեմ որոշումներ ընդունելուց, հավատացեք ինքներդ ձեզ: