Օգտակար Խորհուրդներ – Հոգեբանական Անկյուն
041 21 31 03 hov-bakh@mail.ru

Օգտակար Խորհուրդներ

5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am

Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում սննդամթերքների ցուցակ, որոնք արդյունավետ են սթրեսի դեմ պայքարի հարցում եւ կօգնեն հանգստանալ եւ հավաքել մտքերը.

  1.  Բանան

Սթրեսի դեմ պայքարի լավագույն սննդամթերքներից մեկը բանանն է: Բանն այն է, որ բանանը В խմբի վիտամիններ եւ հարմին ալկալոիդ է պարունակում, որոնց շնորհիվ այս մրգերը ոչ միայն բարձրացնում են տրամադրությունը եւ մեզ էներգիա հաղորդում, այլեւ օգնում են ազատվել անքնությունից: Իհարկե, շատ բանան ուտել խորհուրդ չի տրվում, քանի որ դրանք բավականին մեծ կալորիականություն ունեն, բայց եթե Դուք սթրեսային վիճակում եք գտնվում, փորձեք մեկ-երկու բանան ուտել: Դուք անմիջապես ավելի լավ կզգաք:

  1. Շոկոլադ

Շատերը սովորել են սթրեսը շոկոլադի մեջ խեղդել, եւ դա միանգամայն բացատրելի է, քանի որ այն տրամադրությունը բարձրացնող եւ սթրեսի դեմ պայքարել օգնող բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում: Օրինակ՝ շոկոլադը հարուստ է շատ բնական հակադեպրեսանտներով, որոնց ազդեցությամբ օրգանիզմում բարձրանում է էնդորֆինների՝ երջանկության հորմոնների մակարդակը: Բացի դրանից, շոկոլադը մագնեզիում է պարունակում, որը հանգստացնում է նյարդային համակարգը:

  1. Ցիտրուսներ

Մանդարինները, նարինջներն ու կիտրոնները С վիտամինի լավ աղբյուրներ են: Ցիտրուսներն օգնում են «լավ տրամադրության հորմոններ» արտադրել եւ բարձրացնել արտաքին ազդեցությունների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը: Ի դեպ, այս վիտամինով հարուստ  են նաեւ մասուրը, սեւ հաղարջը, հապալասն ու կիվին: Այս մրգերն ու հատապտուղները նույնպես շատ արդյունավետ են սթրեսի դեպքում:

  1. Թեյ

Սթրեսի դեմ պայքարում թեյը եւս կարող է օգնել: Օրինակ՝ սեւ թեյը կարգավորում է իմունային համակարգի աշխատանքը, բարձրացնում է սթրեսահանդուրժողականությունը, կայտառացնում եւ բարձրացնում տրամադրությունը: Իր մեջ հակաօքսիդանտների եւ С վիտամինի շնորհիվ կանաչ թեյը նպաստում է սթրեսային հորմոնների արտադրման նվազեցմանը, հանգստացնում է եւ նույնիսկ օրգանիզմը պաշտպանում սթրեսի վնասակար ազդեցությունից:

  1. Կաթնամթերք

Կալցիումով հարուստ կաթնամթերքները նույնպես շատ արդյունավետ են սթրեսային իրավիճակների դեպքում: Կալցիումը թուլացնում եւ հանգստացնում է մկանները, ուստի բնական «հանգստացնող» է համարվում: Եթե Ձեզ հանգստանալ է անհրաժեշտ, փորձեք մի բաժակ կաթ խմել կամ էլ մի քիչ ոչ աղի պանիր ուտել:

Ի դեպ, լոլիկը եւս շատ արդյունավետ է սթրեսից ձերբազատվելու համար, բայց այն Հայաստանում ձմռանն այդքան էլ շատ չի լինում:

Ալերգիկ ռինոսինուսիտներ. կլինիկական ընթացքը, բուժումը

Քթի և հարակից խոռոչների ալերգիկ հիվանդությունները համարվում են ամենատարածված ալերգիկ պաթոլոգիան։ Աշխարհի տարբեր երկրների վիճակագրական տվյալները վկայում են, որ ներկայումս ալերգիկ ռինիտով (ԱՌ) տառապող բնակչության թիվը հասնում է մինչև 30%-ի։

Ցավոք, վիճակագրական տվյալները լիովին չեն արտացոլում տվյալ պաթոլոգիայի իրական տարածվածությունը, քանի որ զգալի թվով հիվանդներ չեն դիմում բժշկի, իսկ հիվանդների քանակը գնալով մեծանում է, ինչը պայմանավորված է շրջակա միջավայրի զգալի աղտոտվածությամբ, մեծ քանակությամբ ալերգեններ ներշնչելուց, տեղային և ընդհանուր իմունիտետի իջեցմամբ, առկա բժշկական միջոցների ոչ բավարար արդյունավետությամբ։

Ալերգիկ հիվանդությունը զարգանում է էկզոգեն կամ էնդոգեն ծագման անտիգենի (ալերգենի) նկատմամբ օրգանիզմի զգայնության բարձրացման պատճառով` արտահայտելով այդ բարձր զգայնությունը հիպերէրգիկ կամ ալերգիկ բորբոքմամբ։ Այդ ասպեկտով ալերգիկ հիվանդությունները գնահատվում են որպես իմունոպաթոլոգիական վիճակ, որն առաջանում է իմունոլոգիական ֆունկցիաների խանգարման հետևանքով։

Բոլոր ալերգեններն ընդունված է բաժանել 2 խմբի.

  1. էկզոալերգեններ
  2.  էնդոալերգեններ (աուտոալերգեններ)

Էկզոալերգեններին են պատկանում.
I. Ոչ ինֆեկցիոն ծագման ալերգեններ` կենցաղային, էպիդերմալ, ծաղկափոշիներ, սննդային ալերգեներ, արդյունաբերական փոշիներ։
II. Ինֆեկցիոն ծագման ալերգեններ` բակտերիաներ, սնկեր, վիրուսներ։ 
Էնդոալերգեններին (աուտոալերգեններ) են պատկանում բակտերիալ անտիգենների, տոքսինների կամ տարբեր բակտերիալ բջջային կոմպոնենտների և հյուսվածքային փոխհարաբերությունների արգասիքները։

Ըստ ալերգենների ձևի տարբերում են հիվանդության հետևյալ կլինիկո և պաթոգենետիկ ձևերը.

  1. Ոչ ինֆեկցիոն ալերգիկ (ատոպիկ) ռինիտներ (ԱՌ)
  2. Ինֆեկցիոն ալերգիկ ռինիտներ (ԻԱՌ)
  3. Խառը ալերգիկ ռինիտներ

Ոչ ինֆեկցիոն ԱՌ (ատոպիկ) բաժանվում են երկու խմբի

  1. Սուր
  2.  Քրոնիկ

Ալերգիկ ռինիտները ըստ Պիսկունովի (1997թ.) դասակարգման լինում են.
1. սեզոնային ալերգիկ ռինիտ (պոլինոզ)
2. տարեկան ալերգիկ ռինիտ

Ոչ ինֆեկցիոն ԱՌ առաջացման պատճառը կենցաղային և էպիդերմալ ալերգեններ են։

Պոլինոզը և տարեկան ատոպիկ ռինիտները հանդիսանում են դանդաղ տիպի ալերգիկ ռեակցիայի դասական մոդել` միջնորդավորված IgE-ով։

Այս հիվանդությունների ժամանակ նշանակություն ունի IgE հիպերպրոդուկցիայի ժառանգական նախատրամադրվածությունը, որի արդյունքում և’ էկոլգիապես անբարենպաստ պայմանները, և’ վերը նշված մյուս պայմանները նպաստում են ալերգիկ պրոցեսի զարգացմանը։ Այդ անբարենպաստ գործոններն առաջ են բերում և’ ընդհանուր իմուն պաշտպանողականության, և’ իմունոսուպրեսորների ճնշվածություն։ Օրինակ. առաջ են գալիս IgA, IgG իջեցում, մինչդեռ բարձրանում է IgE-ի ակտիվությունը։ IgE-ի հիպերպրոդուկցիային են նպաստում նաև T-սուպրեսորների քանակական անբավարարվածությունը և ֆունկցիոնալ ոչ ակտիվությունը։

Պոլինոզի տարածվածությունն աշխարհում տատանվում է կապված կլիմայա-աշխարհագրական գործոններից։ Օրինակ. Սկանդինավյան երկրներում և հյուսիսային շատ շրջաններում հանդիպում են շատ քիչ, մինչդեռ, օրինակ, ԱՄՆ-ում պոլինոզով տառապում են բնակչության մոտ 20%-ը, եվրոպական երկրներում` Անգլիայում – 2%-ը , Բելգիայում -19-20%-ը և այլն։

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ քաղաքներում հանդիպում են ավելի շատ հիվանդներ, քան գյուղերում։ Ըստ ամերիկյան հետազոտությունների` պոլինոզով հիվանդների 75%-ը քաղաքաբնակներ են, իսկ 25%-ը` գյուղի բնակիչներ։

Պոլինոզի (լատիներեն «pollen» բառից) էթիոլոգիական գործոն են հանդիսանում ծաղկափոշիները։

Կլինիկական ընթացքը

Պոլինոզին բնորոշ է ցիկլային ընթացքը, այսինքն` սրացում (ծաղկման շրջանում), այնուհետև հաջորդում է երկարատև ռեմիսիան, երբ ալերգիկ գործոնը դադարում է ազդել։

Կլինիկական ընթացքին բնորոշ են հետևյալ ախտանիշները՝ քթում և քիթ-ըմպանում ուժեղ քորի ու ծակծկոցի զգացում, տանջող բնույթի հազ, առատ ջրալորձային արտադրություն քթից, քթային դժվարաշնչություն կամ նույնիսկ լրիվ բացակայություն, հիպօսմիա կամ անօսմիա, ձայնի տեմբրի փոփոխվածություն։ Ակնակապիճներում`՝ քոր և օտար մարմնի զգացում – «կոպերում` ավազի առկայություն», արցունքարտադրություն, երբեմն` լուսավախություն։ Պոլինոզի ծանր, պրոգրեսիվող ընթացքի դեպքում 3-5 տարի հետո կարող է զարգանալ ծաղկափոշային բրոնխիալ ասթմա (ԲԱ)։ Ըստ տարբեր հեղինակների` ԲԱ առաջացման հաճախականությունը կարող է հասնել մինչև 50%։ Կարող են զարգանալ մաշկային ալերգիկ երևույթներ։

Տարեկան ԱՌ հիմքում, բացի վերը նշված ալերգեններից, առաջնահերթ տեղ են զբաղեցնում կենցաղային փոշին, տզերը և այլն։

Մի շարք հեղինակներ, հետազոտելով կենցաղային փոշու` որպես ալերգենի, բաղադրությունը, պարզել են, որ վերջինս ունի բարդ կազմություն։ Նրանից անջատել են 25 տեսակի սնկեր, 12 տիպի միկրոօրգանիզմներ, 8 տիպի մեռած ու կենդանի միկրոսկոպիկ տզեր և այլն։ Ալերգիկ հիվանդների բնակարանների փոշու բաղադրությունը էապես չի տարբերվում առողջ մարդկանց բնակարանների փոշու բաղադրությունից, սակայն ալերգիկ մարդկանց կենցաղային փոշու մեջ նրանց քանակը մի քանի անգամ բարձր է։ Հատկապես գերակշռում են Penicillinum, Aspergillus և Cladosporium խմբի սնկերը։

Անհրաժեշտ է նշել էպիդերմալ ալերգենների դերը. նրանց հիմնական աղբյուր են հանդիսանում ընտանի կենդանիները` շներ, կատուներ, ձիեր և այլն։ Գերզգայուն պացիենտների համար վտանգավոր են փափուկ խաղալիքներն ու կահույքը, բնական մորթուց պատրաստված մուշտակները, ձեռնոցները և այլն։ Որպես ալերգեն կարող են հանդես գալ նաև փետուրներից պատրաստված բարձերը։

Կենցաղային փոշուց առաջացող տարեկան ԱՌ կլինիկան սովորաբար այնպես սուր և ծանր չի ընթանում, ինչպես պոլինոզի ժամանակ։ Հիվանդն ունենում է քթային դժվարաշնչություն, ջրալորձային արտադրություն, երբեմն` քոր ու փռշտոց։ Շատ հատկանշական է, որ այդ գանգատներն առավել սրանում են բնակարանը մաքրելու ժամանակ կամ կենդանիների հետ շփվելուց։

ԱՌ ախտորոշման համար անհրաժեշտ է.

  1. Հաստատել ռինիտի ալերգիկ ծագումը (նոզոլոգիական ախտորոշում)։
  2. Կոնկրետ ալերգենի հայտնաբերում, որը հանդիսանում է ռինիտի առաջացման պատճառ։

ԱՌ սպեցիֆիկ ախտորոշումը կարելի է կատարել հետևյալ փուլերով.
1. մաշկային ալերգիկ փորձեր,
2. պրովոկացիոն քթային թեստեր,
3. լաբորատոր հետազոտություններ:

Մաշկային ալերգիկ փորձերի ժամանակ դրվում են մաշկային թեստեր։ Սակայն երբեմն` անամնեզի առկայության պայմաններում, մաշկային փորձի պատասխանը լինում է բացասական, ինչը խոսում է այն մասին, որ բացակայում են հատուկ մաշկային հակամարմինները, բայց ԱՌ ժամանակ հակամարմիները, որպես կանոն, լինում են քթի խոռոչի լորձաթաղանթում։

Պրովոկացիոն քթային փորձի նպատակը ալերգենի կոնտակտն է քթի խոռոչի սպեցիֆիկ IgE հակամարմինների հետ։ Ալերգենը քթի մեջ կաթեցնելուց հետո կարող ենք ունենալ դրական կամ բացասական պատասխան։ Նշենք, որ փորձը պետք է կատարվի միայն ռեմիսիայի շրջանում։ Մաշկային փորձի և պրովոկացիոն թեստի հակացուցումների դեպքում կատարվում է լաբորատոր հետազոտություն` in vitro, որի դեպքում հիվանդի համար առավելություն է մեթոդի անվնաս լինելը: Արյան սիճուկում ստուգվում է IgE-ի քանակը։ Այն կարելի է որոշել նաև քթի խեցիներից վերցրած արյան սիճուկում։

Քրոնիկական ինֆեկցիոն-կախյալ ալերգիկ ռինոսինուսիտներ (ԽԻԿԱՌ) 
Քրոնիկական պոլիպոզ-ալերգիկ ռինոսինուսիտներ

ԽԻԿԱՌ ժամանակ նշանակություն ունեն իմուն համակարգի խանգարումներն ու աուտոիմուն պրոցեսները, այդ իսկ պատճառով քթում և հարակից խոռոչներում ալերգիկ պրոցեսներն ու պոլիպագոյացումը կարելի է դիտել որպես իմունոլոգիական փոփոխությունների արդյունքում պրոդուկտիվ պրոցեսի զարգացման շարունակություն։ Քթի պոլիպները հաճախ առաջանում են իմունոդեֆիցիտի, ինչպես նաև կիստոֆիբրոզների ժամանակ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ տարեկան ԻԿԱՌ ժամանակ որպես ալերգեն գերակշռող են.

-հեմոլիտիկ ստրեպտոկոկերը, ստաֆիլոկոկերը,
– կանդիդա խմբի սնկերը,
– նեյսերաները,
– պրոտեաները։

Շատ հեղինակներ ԻԿԱՌ առաջացման գործում կարևորում են բակտերիաների և վիրուսների դերը` հատկապես քրոնիկ պոլիպոզ-ալերգիկ ռինոսինուսիտների առաջացման մեջ։ Վերջին տարիներին առավել ուշադրություն է դարձվում սնկային սեսենսիբիլիզացիայի հետևանքով զարգացած քրոնիկական ինֆեկցիոն ալերգիկ ռինոսինուսիտներին, որոնք ընթանում են քթից դեղնականաչավուն ռետինանման արտադրությամբ։

ԻԱՌ կլինիկական պատկերը բնորոշվում է առանց սեզոնայնության տարեկան ընթացքով` տաք եղանակներին առանց զգալի լավացումների։ ԽԻԱՌ համախտանիշը միանման չէ, սակայն հիմնական ու մշտական ախտանիշը համարվում է քթային դժվարաշնչությունը, ընդհուպ մինչև լրիվ փակվածություն։ Միաժամանակ հիվանդները գանգատվում են.

  1. լորձարտադրությունից (հազվադեպ` ջրալորձային),
    2. փռշտոցից, որը կարող է և՛ լինել, և՝ չլինել, կամ էլ` միայն առավոտյան ժամերին,
    3.հոտառությունը կարող է մեկ լավանալ, մեկ թուլանալ։ Տարիների ընթացքում ի հայտ է գալիս հիպօսմիա։ Աստիճանաբար կարող է զարգանալ անօսմիա։
    4. Քոր սովորաբար լինում է քիթ-ըմպանում, կամ եվստախյան փողերի բացվածքների շրջանում։

Բացի անամնեստիկ տվյալներից, այս սիմպտոմները կարևոր են ԻԱՌ և վազոմոտոր ռինիտների տարբերակիչ ախտորոշման համար։

Ալերգիկ ռինոսինուսիտների բուժումը

Ներկայումս ԱՌ բուժման ժամանակ կիրառվում են ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ վիրաբուժական եղանակներ։
Վիրահատական բուժումը ցուցված է.

  1. ներքթային անատոմիական դեֆեկտների առկայության դեպքում,
    2. քթում և հարակից խոռոչներում կիստաների, պոլիպների և թարախային բորբոքումների առկայության դեպքում։ Մնացած դեպքերում կիրառվում են բուժման կոնսերվատիվ եղանակները, որոնք բաղկացած են 3 փուլերից.
    Ալերգենների հետ կոնտակտի սահմանափակում կամ հեռացում (ալերգենի էլիմինացիա)
    2. Սպեցիֆիկ իմուն թերապիայի (ՍԻԹ) անցկացում
    3. Ֆարմակոթերապիա

Ալերգենի էլիմինացիա

Հիվանդության ծանրությունը և նրա բնական ընթացքը անուղղակիորեն կապված են շրջակա միջավայրում ալերգենի քանակությունից։ Այդ իսկ պատճառով ԱՌՍ ախտանիշները կանխելու համար պետք է պարզել ալերգենը և մեկուսացնել։ Իդեալական տարբերակը ծառերի ու ծաղիկների ծաղկման ժամանակաշրջանում բնակավայրի փոփոխությունն է։ Սակայն դա հիմնականում հնարավոր չէ։ Այդ իսկ պատճառով խորհուդ է տրվում.

Բնակարանում փոշու խտության հսկողություն` փակ պատուհաններ և դռներ, օդափոխիչ, օդի խոնավացում, խուսափել փափուկ կահույքից, խաղալիքներից և գորգերից` հատկապես ննջասենյակում։
Փողոցում զբոսնել խոնավ եղանակներին, իսկ արևային, չոր ու քամոտ եղանակներին սահմանափակել դրսում լինելը։ Սակայն շատ դեպքերում նախապես կանխել ալերգենի հետ շփումը հնարավոր չէ, ինչպես պրակտիկորեն, այնպես էլ տնտեսական առումով։ Այդ իսկ պատճառով բուժումը պետք է զուգակցվի սպեցիֆիկ իմուն թերապիային (ՍԻԹ) և դեղորամիջոցներին։ ՍԻԹ իմաստը կայանում է հիվանդի օրգանիզմ ալերգենի մինիմալ կոնցենտրացիայով` սակայն աստիճանաբար նրանց չափաբաժինները մեծացնելով ներմուծումը։ Մի շարք հեղինակների երկար տարիների փորձը ցույց է տվել, որ ՍԻԹ հանդիսանում է հակաալերգիկ բուժման ամենանպատակահարմար տարբերակը, որն ազդում է ալերգիկ պրոցեսի պաթոգենետիկ բոլոր օղակների վրա և բուժման կուրսն ավարտելուց հետո ապահովում երկարատև պահպանողական արդյունավետություն։

Ըստ մի շարք հեղինակների` ՍԻԹ, ի տարբերություն բուժման մյուս եղանկների, ունի մի շարք առավելություններ, այդ թվում և դեղորայքային բուժման նկատմամբ, քանի որ ՍԻԹ բուժման կուրսն ավարտելուց հետո այն ապահովում է. երկարատև ռեմիսիա, ալերգենների սպեկտրի լայնացման կանխարգելում, որոնց նկատմամբ կարող է ձևավորվել գերզգայունություն, հիվանդության ծանր ընթացքի և ռինիտի ավելի ծանր ձևի` ալերգիկ բրոնխիալ ասթմայի կանխարգելում, հակաալերգիկ դեղորայքի նկատմամբ պահանջարկի նվազեցում։

Մի շարք հեղինակներ գտնում են, որ ՍԻԹ բուժման ընթացքում առաջանում են IgG-ին պատկանող պաշարող հակամարմիններ, և որ վերջիններս օժտված են ալերգեն կապող, բայց ոչ սենսիբիլիզացնող ակտիվությամբ քան սպեցիֆիկ IgE-հակամարմինները։ Մյուս հեղինակները գտնում են, որ արգելակվում է IgE հակամարմինների աճը։

ՍԻԹ դասական եղանակը ալեգենի ջրա-աղային էքստրակտի ենթամաշկային ներմուծումն է սուբկլինիկական դեղաչափերով` աստիճանական ավելացմամբ։ Բուժումն անց է կացվում խիստ անհատական սխեմայով` երկարատև ժամանակահատվածում մեծաքանակ ներարկումների կուրսով, ապահովելով մշտական բժշկական հսկողություն` տեղային և ընդհանուր ռեակցիաները ժամանակին կանխելու նպատակով։ Բացի դասական եղանակից, կիրառվում է նաև տեղային` էնդոնազալ ՍԻԹ (աէրոզոլի կամ ստորին խեցիների մեջ ներարկման եղանակով) և պերօրալ ձևով (հիմնականում մանկական պրակտիկայում)։ Բուժման կուրսը տևում է 24-28 շաբաթ՝ ստանալով 36-40 ներարկում։ Կրկնակի բուժման կուրսերն ավելի կարճ են և ալերգենի կոնցենտրացիան կարող է լինել ավելի բարձր։ Սովորաբար կատարում են ՍԻԹ բուժման մի քանի կուրսեր` 5-6 տարիների ընթացքում։

ԻԱՌՍ բուժումը

ԻԱՌՍ բուժման խնդիրը լուծելու նպատակով դեռևս 1970թ. Ն.Մ.Միտրոխինի և այլ հեղինակների կողմից առաջարկվել է ՍԻԹ` քթի խոռոչ փչելով աէրոզոլային բակտերիալ անտիգեններ (ստաֆիլակոկոյին և ստրեպտոկոկոյին), որոնք կոմպլեքս բուժման ժամանակ հանդես են գալիս որպես իմունոկոռեկտորներ։ Բժշկության մեծ հաջողություններից է հանդիսանում բակտերիալ ծագման իմունոմոդուլյատորների ստեղծումը։ Շնչառական ուղիների լորձաթաղանթներում քրոնիկական ինֆեկցիոն օջախների և բակտերիաների շրջանառության պայմաններում, թողնելով բուժական ազդեցություն, նոր խմբի այս դեղամիջոցները միաժամանակ օժտված են իմուն համակարգի տարբեր օղակների իմունոկարգավորող էֆեկտներով։

ԱՌՍ դեղորայքային բուժման ժամանակ օգտագործում են 5 խմբի դեղամիջոցներ.

  1. Հակահիստամինային,
    2. Գլյուկոկորտիկոստերոիդներ (տեղային և ընդհանուր),
    3. Պարարտ բջիջների ստաբիլիզատորներ,
    4. Անոթասեղմիչ, 
    5. Հակախոլինէրգիկ:

Ընդ որում, այս դեղամիջոցներից յուրաքանչյուրն ուղղակիորեն ազդում է պաթոգենեզի որոշակի օղակի վրա կամ հիվանդության ախտանիշների վրա։

Պերօրալ հակահիստամինային միջոցներ

Մի շարք հետազոտություններով հաստատվել է հիստամինի բարձր քանակը քթի լորձային արտադրությունում։
Ներկայումս հայտնի են 3 տիպի հակահիստամինային ռեցեպտորներ, սակայն հիստամինի ազդեցությունը քթի խոռոչի լորձաթաղանթի վրա պայմանավորված է միայն I տիպի ռեցեպտորների (H1) վրա նրա ազդեցությամբ։

ԱՌՍ շատ կլինիկական նշաններ կարող են ճնշվել՝ H1 ռեցեպտորների անտագոնիստներ ներմուծելով։ Այդ դեղամիջոցները նվազեցնում են փռշտոցները, քթի խոռոչում քորի զգացումը, ռինոռեան, սակայն չեն լավացնում քթային շնչառությունը։ I սերնդի հակահիստամինային դեղամիջոցների (Էթանոլամիններ, Ֆենոթիազին, Էթիլենդիամին, Պիպերիդին, Հիդրոկաnբոլին, Խինուկլիդին, Պիպերազին) օգտագործումը խիստ սահմանափակված է` ի հաշիվ նրանց սեդատիվ և հակախոլինէրգիկ ազդեցության` ազդելով տեսողական, սիրտ-անոթային, միզատար ուղիների և ստամոքս-աղիքային տրակտի վրա, խթանում են տրանկվիլիզատորների և ալկոհոլի ազդեցությունը։ Այդ դեղորայքի օգտագործումը շատ արագ բերում է նրանց նկատմամբ կախյալության առաջացման։

II և III սերնդի հակահիստամինային դեղամիջոցները (Տերֆենադին, Աստեմիզոլ, Լորատադին, Ցետիրիզին, Ակրիվաստին, Էբաստին, Ֆեկսոֆենադին) ընկճում են քորը, փռշտոցը, ռինոռեան։ Այս խմբի դեղամիջոցները ցուցված դեղաչափերով չունեն կամ ունեն չնչին սեդատիվ ազդեցություն, երկարատև ազդեցության ժամանակ կախյալություն չեն առաջացնում, բնորոշվում են արագ ազդեցությամբ (1-2 ժ) և երկարատև ազդեցությամբ (12-24 ժամ)։ Հակահիստամինային դեղամիջոցների պերօրալ ընդունումը ազդում է նաև ալերգիկ կոնյուկտիվիտի ու մաշկային երևույթների վրա։ Այսպիսով. II և III սերնդի հակահիստամինային դեղամիջոցները կարող են դիտվել որպես թեթև և միջին ծանրության ԱՌՍ բուժման ժամանակ առաջնահերթ ընտրության դեղորայք, երբ քթային դժվարաշնչությունը չի հանդիսանում առաջնային ախտանիշ։ Նախապատվությունը ցանկալի է տալ այն դեղամիջոցներին, որոնք օգտագործվում են օրը 1 անգամ` չգերազանցելով դեղաչափը։

Տեղային հակահիստամինային դեղամիջոցները, որոնք լինում են քթային աէրոզոլների և աչքի կաթիլների ձևով (ազելաստին և լևոկաբաստին), սկսում են ազդել շատ արագ (15 րոպեի ընթացքում), թույլ դեղաչափով, սակայն ազդեցությունը գործում է միայն տվյալ օրգանի սահմաններում։ Դրանք սովորաբար օգտագործվում են օրը 2 անգամ, հիվանդության թեթև ձևերի դեպքում կամ բուժման կուրսի ժամանակ այլ դեղորայքի հետ` ըստ անհրաժեշտության։

Տեղային կորտիկոստերոիդներ (Բեկլամետազոն դիպրոպիոնատ, Բուդեզոնիդ, Ֆլունիզոլիդ, Տրիամցինոլոն ացետոնիդ, Ֆլուտիկազոն պրոպիոնատ, Մոմետազոն ֆուրոատ)։
Այս դեղամիջոցներն ունեն արտահայտված հակաայտուցային, դեսենսիբիկիզացնող ազդեցություն։ Կորտիկոստերոիդները գործնականում ազդում են քթի լորձաթաղանթի բորբոքային պրոցեսի պաթոգենեզի բոլոր օղակների վրա։ Ժամանակակից կորտիկոստերոիդները (ԿՍ) հիվանդներն ընդունում են բավականին լավ, չունեն սիստեմային էֆեկտ, կարող են օգտագործել երկարատև` 4-6 ամսից մինչև մի քանի տարի։ Սրանք համարվում են ալերգիկ ռինիտի բուժման առավել արդյունավետ դեղեր։ Սիստեմային գլյուկոկորտիկոստերոիդները համարվում են «վերջին հույսի» դեղամիջոցներ։ Բարձր արդյունավետության հակահիստամինային դեղամիջոցների և տեղային կորտիկոստերոիդների ի հայտ գալը նվազեցրել է սիստեմային կորտիկոստերոիդների անհրաժեշտությունը ԱՌՍ բուժման գործում։

Բջջային թաղանթների ստաբիլիզատորներ (թիրախ բջիջների ֆունկցիայի ինհիբիտորներ) Ինտալ, Կրոմոգեն, Կրոմոգլին, Կրոմոսոլ, Լոմուզոլ, Կրոմհեքսալ

ԱՌՍ բուժման ժամանակ հատկապես պրոֆիլակտիկ նպատակներով կիրառվում են Na կրոմգլիկատներ։ Այս խմբի դեղամիջոցները կանխարգելում են Ca2+ իոնների մուտքը դեպի բջիջ։ Ի տարբերություն հակահիստամինային դեղամիջոցների` Na կրոմգլիկատները չեն ազդում պարարտ բջիջներից արտազատված հիստամինի վրա, այլ միայն կանխարգելում են նրա արտադրությունը։ Այդ իսկ պատճառով հիվանդության սուր շրջանում օգտագործելու դեպքում այն օգնում է միայն մի քանի օր անց, քանի որ արդեն արտադրված հիստամինը գտնվում է հյուսվածքներում և կգտնվի այնտեղ մինչև համապատասխան ֆերմենտի կողմից չքայքայվի։ Այդ իսկ պատճառով այս խմբի դեղամիջոցները նպատակահարմար է նշանակել 2-3 շաբաթ առաջ` նախքան սպասվող կլինիկական երևույթների ի հայտ գալը։

Ըստ միջազգային փորձի՝ այս դեղամիջոցները բուժման ժամանակ ունեն բարձր արդյունավետւթյուն, և կարելի է դրանք օգտագործել երկարատև, առանց կողմնակի երևույթների։

Դեկոնգենստանտներ (հակաայտուցային դեղամիջոցներ)

Դրանք անոթասեղմիչներ են, որոնք ազդում են արյունատար անոթների սիմպատիկ համակարգի կարգավորման վրա, ակտիվացնում են ադրենէրգիկ ռեցեպտորները` առաջացնելով վազոկոնստրիկցիա։ Տեղային դեկոնգենստանտները կարող են միայն արդյունավետ ձևով վերականգնել քթային շնչառությունը։ Երեխաների դեպքում` հատկապես մինչև 1 տարեկան, դրանք պետք է օգտագործել զգուշությամբ, քանի որ առկա թերապևտիկ և տոքսիկ դեղաչափերի միջև եղած ինտերվալը շատ փոքր է։

Հակախոլինէրգիկ պրեպարատներ

Բրոմիդի իպրատրոպիումը արգելափակում է շնչառական ուղիների լորձաթաղանթի գեղձերի մուսկարինային ռեցեպտորները՝ նվազեցնելով քթից լորձային արտադրությունը։ Արտադրվում է նաև քթային ցողացիրների ձևով։

ԻԱՌՍ վիրաբուժական բուժումը

Ցավոք, նույնիսկ ամենաբարձր պրոֆեսիոնալ եղանակով և ամենաժամանակակից սարքավորումներով կատարված վիրահատական միջամտությունը վերջնականապես չի լուծում պոլիպոզ ռինոսինուսիտի խնդիրը։

Պոլիպագոյացման մեխանիզմներից ելնելով` անհրաժեշտ է օգտագործել դեղամիջոցներ, որոնք կազդեն պոլիպոզ ռինոսինուսիտների պաթոգենեզի հիմնական օղակների վրա։ Այս ամենը հաշվի առնելով` անհրաժեշտ է հետվիրահատական շրջանում կատարել ֆիզիոթերապիա, տեղային և ընդհանուր իմունոթերապիա, հակաալերգիկ, հակաբորբոքային և ընդհանուր իրիգացիոն թերապիա, անհրաժեշտության դեպքում կիրառելնաև տեղային կորտիկոստերոդներ։

Հեղինակ. Գ. Լ. ԽԱՆԴԱՆՅԱՆ, Ա. Կ. ՇՈՒՔՈՒՐՅԱՆ «Էրեբունի» Բժշկական Կենտրոն, ԵՊԲՀ Քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոն

Սկզբնաղբյուր. ՀՀ – Ամսագիր ”Ֆարմացևտ պրակտիկ” 4-5-2007 (4-5)

Դեպրեսիվ համախտանիշներ

Տիպիկ դեպրեսիվ համախտանիշն իր կառուցվածքում ընդգրկում է պարտադիր ախտանիշների եռյակ՝ տրամադրության անկում, մտածողական պրոցեսների դանդաղում և հոգեշարժական արգելակում։ Տիպիկ տարբերակին բնորոշ են նաև սոմատովեգետատիվ բնույթի խանգարումները (ըստ՝ Վ. Պրոտոպոպովի)՝ հիպերտենզիա, հաճախասրտություն, փորկապություն, միոզ, հիպերգլիկեմիա, դաշտանային ցիկլի խանգարում, քաշի փոփոխություն։

Դեպրեսիվ համախտանիշը կարող է ունենալ տարբեր աստիճանի արտահայտվածություն։ Ըստ այդ աստիճանի՝ տարբերում ենք

  • սուբդեպրեսիվ (ոչ փսիխոտիկ) համախտանիշ
  • դեպրեսիվ (փսիխոտիկ) համախտանիշ։

Ոչ փսիխոտիկ (կամ նևրոտիկ) սուբդեպրեսիայի առաջատար նշաններից է թեթև արտահայտված թախիծը՝ տխրության, ճնշվածության, թեթև տագնապի և անհանգստության, կորստի և հոռետեսության երանգներով։ Հիմնական ախտանիշներից են հիպոբուլիան և մտածողության պրոցեսի դանդաղումը։ Հիպոբուլիան դրսևորվում է թուլության, հոգնածության, ֆիզիկական և հոգեկան հյուծվելիության նշաններով, գործունեության արդյունավետության անկումով։ Ասոցիացիաների (մտածողության) դանդաղումը արտահայտվում է հոգեկան ակտիվության անկման սուբյեկտիվ զգացողությամբ, հիշողության վատացումով։ Քննադատությունը սեփական վիճակի նկատմամբ լիովին պահպանված է։

Վերջին տարիներին, հիվանդությունների պաթոմորֆոզի հետ կապված նկատվում է տիպիկ հիվանդագին վիճակների (համախտանիշների) կլինիկական պատկերի փոփոխություն (ատիպիա) և այդ ատիպիկ պատկերները դառնում են տիպիկ։ Ատիպիկ ոչ փսիխոտիկ սուբդեպրեսիվ համախտանիշներից են ասթենոդեպրեսիվ համախտանիշը, ադինամիկ դեպրեսիան, սոմատիզացված (վեգետատիվ, դիմակավորված) դեպրեսիան։

Ասթենոդեպրեսիվ համախտանիշի կլինիկական պատկերում առաջատար խանգարումներից է ակտիվության և տոնուսի կորստի զգացումը։ Ֆիզիկական և հոգեկան հոգնածության, ընդհանուր թուլության, հյուծվածության նշաններն ավելի արտահայտված են տխրության և թախիծի համեմատ։ Հիվանդներն այս վիճակում բավականին անուշադիր են, ցրված, հյուծվող և անկայուն, ինքնագնահատականը բավականին ցածր է։ Ասթենո-դեպրեսիվ համախտանիշը բնորոշ է նևրասթենիային, գլխուղեղի էկզոգեն-օրգանական բնույթի ախտահարումներին, նոպայաձև ընթացող շիզոֆրենիային։

Ադինամիկ դեպրեսիան ընթանում է հուզական ռեզոնանսի ընդգծված բացակայությամբ, տխրությամբ, որը հիվանդի կողմից վերապրվում է որպես արտահայտված անտարբերություն։ Հիվանդները սովորաբար գանգատվում են թուլությունից, որը հասնում է մինչև ուժասպառության, ցանկությունների բացակայությունից, թուլակամությունից, ընդհանուր արգելակվածությունից։ Այս համախտանիշը բնորոշ է շիզոֆրենիային, աֆեկտիվ խանգարումներին։

Սոմատիզացված (վեգետատիվ) դեպրեսիայի հիմնական ախտանիշը՝ թախիծը, չի արտացոլվում հիվանդի սուբյեկտիվ ապրումներում և գանգատներում, որից ճնշող մեծամասնությունը կազմում են այդ աֆեկտը դիմակավորող (քողարկող) զանազան սոմատովեգետատիվ, սենեստոպաթիկ բնույթի գանգատները, ալգիաները, պարեսթեզիաները, սևեռուն մտքերը, հոգեսեռական երևույթները։ Գանգատները «տեղակայվելով» տարբեր օրգաններում և համակարգերում ձևավորում են համապատասխան մարմնական հիվանդության կլինիկական պատկեր, որն ըստ ծագման հոգեկան է, իսկ ըստ ձևի՝ մարմնական։ Այդ իսկ պատճառով այս խանգարումները կոչվում են «սոմատիզացված», «վեգետատիվ», «դեպրեսիա առանց դեպրեսիայի» և այլն։ Ընդունված է տարբերակել սիրտ-անոթային, աղեստամոքսային, շնչառական, միզա-սեռական և այլ ձևերը՝ կախված «սոմատիկ» գանգատների տեղակայումից։

Թախիծը, տխրությունը, տագնապը, ինչպես նաև՝ դեպրեսիվ համախտանիշի այլ բաղադրամասերը, սովորաբար, բացահայտվում են միայն նպատակային հարցման դեպքում և արտահայտվում ընդհանուր արգելակմամբ, էներգիայի պակասի զգացողությամբ, անօգնականությամբ, հուսահատությամբ, որոնք հիվանդի կողմից ընկալվում են որպես իրենց «մարմնական հիվանդության» հետևանք։ Բնական է, որ նման գանգատներով հիվանդներն, առաջին հերթին, դիմում են զանազան ինտերնիստներին (թերապևտին, նյարդաբանին, սրտաբանին և այլն), և ամիսներ ու տարիներ շարունակ ապարդյուն հետազոտվում են և բուժվում։ Հետևաբար, նման խանգարումներով հիվանդները երկար ժամանակ դուրս են մնում հոգեբույժների և փսիխոթերապևտների տեսադաշտից, և այդ ամենը նպաստում է հիվանդության խորացմանն ու բարդացմանը։

Դեպրեսիվ (փսիխոտիկ) համախտանիշի կլինիկական պատկերում գերակշռում են արտահայտված տագնապն ու տխրության աֆեկտը, որոնք զուգորդվում են շարժական անհանգստությամբ (ընդհուպ մինչև գրգռվածություն), մտածողության տեմպի արագացմամբ, որը կարող է հասնել անկապության, վերբիգերացիայի։ Բացի այդ, մեծ տեղ են գբաղեցնում զառացանքները, հիմանականում մեղքի, մեղավորության, ինքնամեղադրման բնույթի, ինչպես նաև՝ ինքնասպանության մասին մտքերն ու գործողությունները։

Մանիակալ համախտանիշներ

Տիպիկ մանիակալ համախտանիշն իր կառուցվածքում ընդգրկում է հետևյալ հավասարաչափ ներկայացված եռյակը՝ բարձր տրամադրություն, մտածողության արագացում և հոգեշարժական ակտիվացում։ Բացի նշված ախտանիշներից բնորոշ են նաև սոմատովեգետատիվ բնութի խանգարումները։

Մանիակալ համախտանիշը՝ դեպրեսիվի նման, կարող է տարբեր աստիճանի արտահայտվածություն ունենալ` ոչ փսիխոտիկ (կամ հիպոմանիակալ) և փսիխոտիկ (մանիակալ)։

Հիպոմանիակալ (ոչ փսիխոտիկ) համախտանիշը բնութագրվում է չափավոր արտահայտված էյֆորիայով, հաճույքի ու ուրախության զգացումով։ Այս ախտանիշը զուգորդվում է հիպերբուլիայով, ստեղծագործական վերելքի սուբյեկտիվ զգացումով, ցրվածությամբ, մտածողության արագացմամբ։ Արտաքնապես այս հիվանդները շրջապատի վրա թողնում են ուրախ, ակտիվ, բավարարված մարդկանց տպավորություն։

Մանիակալ (փսիխոտիկ) համախտանիշիորն ընդունված է որպես դասական մանիայի կլինիկական պատկեր, առաջատար ախտանիշը էյֆորիան է՝ անսահման երջանկության, ուրախության և հիացմունքի զգացումով։ Պարտադիր ախտանշաններից են մանիակալ հիպերբուլիան՝ արտահայտված ցրվածությամբ, որի հետևանքով ախտահարվում է մտածողության արդյունավետությունը՝ ասոցիացիաներն արագանում են, միտքը կորցնում է նպատակասլացությունը։ Նման խախտման արտահայտված ձևերը կոչվում են «fuga idearum» (մտքի վազք)։ Հիվանդները գերագնահատում են սեփական անձն ու հնարավորությունները, հաճախ ձևավորում են մեծամոլական զառանցանքներ։

Մանիակալ (և հիպոմանիակալ) համախտանիշները բնորոշ են բիպոլյար աֆեկտիվ խանգարումներին (նախկինում սրանք կոչվում էին մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ), ցիկլոթիմիաներին, հետադարձ (ռեկուրենտ) շիզոֆրենիային։

Քիչ չեն մանիակալ (և հիպոմանիկալ) համախտանիշների ատիպիկ ձևերը։ Հիպոմանիակալ (ոչ փսիխոտիկ) համախտանիշները կարող են ընթանալ փսիխոպաթանման խանգարումներով (այլ կերպ ասած՝ վարքային խանգարումներով)։ Այս դեպքում, բնորոշ ախտանիշների ֆոնի վրա արտահայտվում են դյուրագրգռություն, կոնֆլիկտայնություն, իմպուլսիվություն։ Բացի այդ, տիպիկ են բնազդների (սեռական, սննդի) ուժեղացումն ու ապարգելակումը՝ ալկոհոլի, թմրանյութերի չարաշահմամբ, հախուռն սեռական կապերով, անզսպվածությամբ և կոպտությամբ։ Վարքը երբեմն ընդունում է հեբոիդ (հիմարանման) երանգ։ Նման խանգարումների արդյունքում հազվադեպ չեն հակաօրինական գործողություննեը։

Մանիակալ (փսիխոտիկ) ատիպիկ համախտանիշը կարող է ընթանալ «ջղային մանիայի» ձևով։ Այս դեպքում, չափավոր արտահայտված էյֆորիայի ֆոնի վրա դիտվում է զայրույթի և դյուրագրգռության աֆեկտը։ Մանիակալ հիպերբուլիան դրդում է նրանց ակտիվ «պայքարի» անարդարության դեմ, անհանդուրժողականության՝ չնչին թերությունների և բացթողումների հանդեպ։ Դառնում են թունոտ, կռվարար, կծու հեգնական։ Սեփական անձի գերագնահատման մտքերը չեն հասնում զառանցանքի մակարդակի և սահմանափակվում են գերարժեքավոր կամ զառանցանքանման մակարդակով։ Այս ատիպիկ համախտանիշը բնորոշ է մանիակալ փուլերին, գլխուղեղի օրգանական ախտահարման արդյունքում ձևավորվող աֆեկտիվ (մանիակալ) խանգարումներին։

Էքստատիկէկզալտացված մանիան արտահայտվում է «տոնական» բարձր տրամադրությամբ, երանության զգացմամբ, ուրախության արցունքներով։ Մտածողության արագացումը արտահայտված չէ կամ բացակայում է։ Անձի գերագնահատման մտքերը ծավալվում են սեփական ինտելեկտուալ և զգացմունքային հատկությունների շուրջ։

Բնորոշ է եկբևեռ աֆեկտիվ խանգարումների մանիակալ ֆազաներին, նոպայաձև շիզոֆրենիային, էպիլեպսիային, գլխուղեղի օրգանական ախտահարումներին։

Նշված աֆեկտիվ ատիպիկ համախտանիշներից բացի, հանդիպում են մի շարք այլ տարբերակներ՝ դեպրեսիվ-զառանցանքային, դեպրեսիվ-ցնորային, մանիակալ՝ հետապնդման զառանցանքով, մանիակալ-ցնորային, մանիակալ-կատատոնիկ և այլն։

Խառն աֆեկտիվ համախտանիշները բնութագրվում են երկու աֆեկտիվ բևեռներին բնորոշ ախտանիշների առկայությամբ՝ մեկ ընդհանուր համախտանիշի կառուցվածքում։ Այսպես, օրինակ, դեպրեսիան կարող է ընթանալ մտածողության կամ կամային և շարժողական ոլորտի ապարգելակմամբ, գրգռվածությամբ։ Իսկ մանիայի ժամանակ կարող են դիտվել շարժողական կամ ընդհանուր արգելակում։ Այս բնույթի խանգարումները, սովորաբար, հանդիպում են աֆեկտիվ խանգարումների մի բևեռից մյուսն անցնելու ընթացքում։ Կարող է դիտվել նաև որպես ինքնուրույն աֆեկտիվ նոպա։

Դիսֆորիկ համախտանիշը բնորոշվում է աֆեկտիվ խանգարումների հիպոսթենիկ (տխրություն, տագնապ, վախ) և հիպերսթենիկ (զայրույթ, ցասում, մռայլություն) բևեռների զուգակցմամբ, մեկ ախտաբանական վիճակի շրջանակներում։ Տխուր և մռայլ տրամադրության, տագնապի, վախի և դյուրագրգռության ֆոնի վրա դիտվում են ագրեսիվ և աուտոագրեսիվ գործողություններ, կոնֆլիկտայնություն, մանրախնդրություն։ Դիսֆորիան ունի նոպայաձև ընթացք։ Բնորոշ է գլխուղեղի օրգանական ախտահարումներին, էպիլեպսիային, թմրամոլությանն ու գինեմոլությանը։

Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հազի և փորկապության դեմ բնական միջոցներ. 168.am

Takprosto.cc կայքը գրում է, որ կաթի օգտակար հատկությունները վաղուց են հայտնի։ Ըստ կայքի՝ առաջարկվող միջոցները կարող են օգնել որոշ առողջական խնդիրների դեմ պայքարում։

1. Թուզը՝ կաթի հետ։ Սա բնական միջոց է հազի դեմ։ Այն ամրացնում է իմունիտետը, թեթևացնում կոկորդի ցավը, կարող է օգնել նաև ազատվել ճարպերից և լուծել փորկապության հետ կապված խնդիրը։ Թուզն ու կաթը կօգնեն վերականգնել օրգանիզմի ուժերը, սիրտ-անոթային և նյարդային համակարգին կօգնեն դիմակայել գերծանրաբեռնվածությանն ու սթրեսին։

  • 1 բաժակ կաթը եռացրեք, ավելացրեք 2 կտրատած թուզ։ Կրակին թողեք մոտավորապես 10 րոպե։ Անջատելուց հետո տարան ծածկեք շորով, թողեք 1-2 ժամ։ Օգտագործեք տաք վիճակում, օրվա ընթացքում 3 անգամ՝ կես բաժակ, ուտելուց առաջ։
  • Խորհուրդ է տրվում ըմպելիքն օգտագործել 7 օրից ոչ պակաս։

Ուշադրություն։ Պետք չէ օգտագործել այս ըմպելիքը, եթե օրգանիզմը չի կարողանում յուրացնել բաղադրիչներից որևէ մեկը։

2. Կաթ, գազար, մեղր։ Մրսածության դեպքում կարող եք խառնել կաթը, գազարն ու մեղրը։

  • 2 բաժին գազարի հյութը խառնեք 1 բաժին եռացրած կաթի և 1 բաժին մեղրի հետ։
  • Հիշեք, որ գրիպի դեպքում հարկավոր է շատ հեղուկ օգտագործել։
  1. Կաթը՝ եղեսպակի տերևների հետ։Չոր հազի դեպքում խորհուրդ է տրվում եղեսպակի տերևներով կաթ խմել։ Այն օգնում է փափկացնել հազը, նպաստում է խորխի դուրսբերմանը և շնչուղիների մաքրմանը։ Բացի այդ՝ եղեսպակը հակաբորբոքային և հականեխիչ ազդեցություն է ունենում, նպաստում է արագ ապաքինմանը և ամրացնում օրգանիզմի պաշտպանական ուժերը։
  • 1 բաժակ կաթը լցրեք էմալապատ տարայի մեջ, ավելացրեք մանրացրած եղեսպակի տերևներ, մի քանի րոպե եռացրեք։ Օրվա ընթացքում խմեք 3 անգամ՝ ավելացնելով մի փոքր մեղր։
  1. Կաթը՝ սխտորի հետ։Սխտորը բնական հակաբիոտիկ է։ Այն համադրելով կաթի հետ՝ կարող եք ազատվել մրսածությունից, նվազեցնել վնասակար խոլեսթերինի մակարդակը, բորբոքումը, կարգավորել նյարդային համակարգի աշխատանքը։
  • 250 մլ ջուրը խառնեք 500 մլ կաթի հետ, դրեք կրակին։ Մաքրեք սխտորի 10 պճեղ, ավելացրեք եռացող խառնուրդին։ 10 րոպե թողեք դանդաղ կրակին, այդ ընթացքում պարբերաբար խառնեք։

Թեյեր` ուղիղ աղին մաքրելու համար. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ օրվա ընթացքում օրգանիզմը մի խումբ վնասակար նյութերի կողմից «հարձակումների» է ենթարկվում։ Ամենախոցելի օրգաններից մեկն այս դեպքում ուղիղ աղին է։ Այն բազմաթիվ գործառույթներ է կատարում. հենց այս օրգանում է տեղի ունենում ջրի ու աղերի ներծծումը։ Դա է պատճառը, որ անառողջ սնունդն ուղղակիորեն ազդում է ուղիղ աղու վիճակի վրա։ Այս օրգանի առողջության վրա ազդում են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են նստակյաց կենսակերպը, վնասակար սովորությունները։

Այս օրգանում կենսագործունեության պինդ արգասիքներն ազատվում են ջրից ու աղերից։ Հետևաբար, ուղիղ աղիքում կուտակվում են տոքսիններ, որոնք կարող են աղիների հետ կապված խնդիրներ առաջացնել։ Դա է պատճառը, որ ցանկալի է ժամանակ առ ժամանակ մաքրել աղիները։ Գերադասելի է օգտագործել բնական միջոցներ։ Առաջարկվող հյութերը բազմաթիվ սննդարար նյութեր են պարունակում, օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսինները։ Դրանք նպաստում են նաև երիկամների մաքրմանը։

1. Նեխուրից ու գազարից պատրաստված հյութ

Բաղադրիչներ.

  • 2 ճյուղ նեխուր,
  • 2 գազար,
  • 2 ճյուղ սամիթ,
  • 3 ճյուղ մաղադանոս,
  • 4 ճյուղ հազար,
  • 1 պճեղ սխտոր,
  • ջուր (ըստ ցանկության)։

Պատրաստման և օգտագործման եղանակըսառը ջրով լավ լվացեք բոլոր բաղադրիչները, բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված։ Ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել նախաճաշելուց առաջ։

  1. Կանաչ խնձորից պատրաստված հյութ

Բաղադրիչներ.

  • 1 կանաչ խնձոր,
  • 1 ճաշի գդալ կտավատի սերմ՝ 10 գրամ,
  • 2 ճաշի գդալ բնական մեղր՝ 50 գրամ,
  • 1 բաժակ ջուր՝ 200 մլ։

Պատրաստման և օգտագործման եղանակը.  լվացեք բոլոր բաղադրիչները։ Մաքրեք խնձորը, կտրատեք։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։ Խորհուրդ է տրվում հյութը խմել քնելուց առաջ։

  1. Սպանախով հյութ

Բաղադրիչներ.

  • 2 ճյուղ թարմ սպանախ,
  • 1 թուրինջ,
  • 3 նարինջ,
  • 1 բաժակ կտրատած պապայա՝ 200 գրամ,
  • 1 կտոր արքայախնձոր։

Պատրաստման և օգտագործման եղանակըլվացեք սպանախը, մաքրեք գրեյպֆրուտն ու քամեք դրա հյութը։ Մաքրեք նարինջը, քամեք նաև դրա հյութը։ Պապայան և արքայախնձորը մանր կտրատեք, բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։ Խմեք պատրաստելուց անմիջապես հետո։

4. Խոտաբույսերով թեյ

Բաղադրիչներ.

  • 2 մեծ, կանաչ լոլիկ,
  • ¼ ճաշի գդալ կայենյան պղպեղ՝ 2 գրամ,
  • 1 ճաշի գդալխնկունի (розмарин)՝ 10 գրամ,
  • 1 ճաշի գդալ ռեհան՝ 10 գրամ,
  • համեմի 2 փոքր ճյուղ,
  • 1 վարունգ,
  • 3 պճեղ սխտոր,
  • 2 ճաշի գդալ մաղադանոս՝ 20 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակըլվացեք լոլիկն ու ռեհանը։ Մաքրեք վարունգը, մանր կտրատեք։ Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում, մինչև միասեռ զանգված ստանաք։ Ըմպելիքը կարող եք օգտագործել օրվա ընթացքում։

Թութքի դեմ պարզ միջոց. 168.am

Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է լավացնել առողջական վիճակը` դրական ազդեցություն ունենալով այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են թութքը, աղիքային հիվանդությունները, փորկապությունը: Ձիթապտղի յուղով թուզը լավագույն միջոցն է բակտերիաների դեմ: Պատրաստման եղանակը շատ պարզ է, օգտագործվում են բաղադրիչներ, որոնք առկա են բոլորի խոհանոցներում:

Բաղադրիչներ.

  • թուզ,
  • ձիթապտղի յուղ:

Պատրաստման եղանակը: Չորացրած թուզը լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք որակյալ ձիթապտղի յուղ: Թուզը կարող եք բաժանել մի քանի մասի: Պատրաստվող միջոցը պետք է թրմվի 40 օրվա ընթացքում, ապա այն կարող եք օգտագործել: Յուղն օգտագործում ենք ամեն առավոտ` քաղցած վիճակում և սնունդ ընդունելուց հետո` յուրաքանչյուր անգամ մեկ ճաշի գդալ:

Միևնույն ժամանակ, հարկավոր է հետևել սննդակարգին: Խուսափեք կծու, դառը, թթու, յուղոտ մթերքի օգտագործումից: Ավելի շատ բանջարեղեն և միրգ օգտագործեք:

Եթե առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեք, դիմեք բժշկի օգնությանը: Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը:

Նստանյարդի բորբոքման դեմ միջոց. 168.am

Նստանյարդն ամենաերկարն է մարդու մարմնում: Նյարդի բորբոքումն ուղեկցվում տանջալից ցավով, նստելիս` անհարմարություն, ծանրության զգացում ոտքերում, ծակոց և այլն: Ներկայացնում է պարզ մեթոդ, որը կարող է օգնել բուժման գործընթացին:

Հարկ է այն իրականացնել քնելուց առաջ:

  1. Դույլի մեջ մոտավորապես 10 լ ջուր լցրեք:
  2. Ջուրը պետք է ամենաբարձր ջերմաստիճանի լինի, որում հնարավոր է պահել ոտքերը:
  3. Այնուհետև մեկ բուռ աղ և կես լիտր խնձորի քացախ ավելացրեք ու լավ խառնեք:
  4. Ոտքերը դրեք դույլի մեջ և պահեք, մինչև ջուրը սառչի:
  5. Ոտքերը հանելիս լվացեք և փաթաթեք չոր սրբիչով և պառկեք քնելու:
  6. Ոտքերը տաք վիճակում պահեք: Այդ պատճառով խորհուրդ է տրվում սրբիչով կամ ծածկոցով քնել:

Հաջորդ օրը անկողնուց վեր կենալով՝ հողաթափեր հագեք և առանց դրանց հատակին չկանգնեք:

Ցավը կսկսի վերանալ առաջին միջոցառումից հետո: Կրկնեք 6 ամիսը մեկ անգամ կամ երբ նորից ցավ զգաք:

Ըմպելիք, որը կօգնի ազատվել փորկապությունից.168.am

Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս ըմպելիքը կօգնի մաքրել աղիները, լավացնել նյութափոխանակությունը։ Արդյունքը հատկապես նկատելի կլինի, եթե այս ամենը համադրեք ճիշտ սննդակարգի ու ֆիզիկական վարժությունների հետ։ Ըմպելիքի միջոցով կկարողանաք օրգանիզմից դուրս բերել տոքսինները։ Այն պատրաստվում է երեք բաղադրիչից՝ սալոր, կիտրոն և չիայի սերմեր։

Բաղադրիչներ.

  • 1 ճաշի գդալ չիայի սերմեր,
  • 3 սև սալոր,
  • 200 մլ ջուր,
  • 1 կիտրոն։

Պատրաստման եղանակը։ 200 մլ ջրի մեջ թրջեք 3 սալորը, թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան սալորը հանեք  ջրից, ավելացրեք չիայի սերմերն ու կիտրոնի կեսը։ Թողեք 5-10 րոպե։ Կարող եք սալորն ուտել և, գդալի օգնությամբ խառնելով, խմեք փոքր կումերով։
Արդյունքը նկատելի կլինի մեկ շաբաթ անց։

Ծովի աղի 8 օգտակար հատկություն. 168.am

Կարծիքներ կան, որ ծովի աղը համադրելի է մարդու օրգանիզմի հետ։ Med2.ru կայքը գրում է, որ այն նաև օգտակար է առողջության համար. ամրացնում է իմուն համակարգը։ Հանքանյութերը, որ պարունակում է ծովի աղը, օգնում են, որ օրգանիզմի պաշտպանող ուժերը միշտ «զգոն» լինեն։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ծովի աղն օգտագործել ամռան ավարտին, որպեսզի օրգանիզմի համար ավելի հեշտ լինի ջերմաստիճանի անկման հետ հարմարվելը։

Պայքար դեպրեսիայի դեմ։ Երբ մարդը սթրեսային վիճակում է, ուղեղը չի արտադրում սերոտոնին և մելատոնին, ինչի հետևանքով տխրությունն ու սթրեսն անհանգստացնում են նրան։ Ծովի աղն օգնում է պահպանել այդ հորմոնները և դրանց քանակը պահել անհրաժեշտության սահմաններում։

Լավացնում է արյան շրջանառությունը։ Եթե թթվածինն անհրաժեշտ քանակով չի հասնում օրգանիզմին, ավելի արագ եք հոգնում։

Օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ։ Ծովի աղն օգնում է օրգանիզմից դուրս բերել նյութերը, որոնք վտանգավոր են և հարկավոր չեն օրգանիզմին։ Խոսքը նաև ճարպերի մասին է։ Ծովի աղը կարող է ոչ միայն կանխարգելել այրոցը, այլև արագացնում է նյութափոխանակությունը։

Թեթևացնում է ասթմայի նոպաները։ Ծովի աղը նաև հակաբորբոքային հատկություններ ունի։ Եթե տառապում եք ասթմայով, պարտադիր խորհրդակցեք բուժող բժշկի հետ` նախքան որևէ նոր միջոց օգտագործելը։ Խոսքը վերաբերում է նաև բնական միջոցներին։

Թեթևացնում է օստեոպարոզի ընթացքը։ Ծովի աղում պարունակվող հանքանյութերն էական հավելում են ոսկրերի վերականգնման համար։

Հանգստացնում է սպազմը և ջղաձգումները։ Աղը նպաստում է նրան, որ մկանները ավելի հեշտ յուրացնեն կալիումն այլ մթերքներից։

Արյան մեջ շաքարի քանակի հավասարակշռություն։ Ծովի աղը լավ միջոց է նաև այն անձանց համար, ովքեր դիաբետ ունեն, քանի որ օգնում է շաքարի քանակը պահպանել նույն մակարդակում։

Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ:

Հաճախ արյան բարձր ճնշումն ուղեկցվում է այնպիսի ախտանիշներով, ինչպես գլխացավը, ծանրության զգացումը ծոծրակի շրջանում, տեսողության վատացումը, սրտի շրջանում ցավերը, անքնությունը և քթային արյունահոսությունը: Դժբախտաբար, ճնշման թռիչքներ կարող են պատահել ո՛չ միայն հիպերտոնիյաով տառապողների մոտ, այլ նաև առողջ մարդկանց հետ, օրինակ՝ ուժեղ սթրեսից հետո:

Մինչև մասնագիտացված օգնության ցուցաբերելն անհրաժեշտ է ինքնուրույն իջեցնել ճնշումը՝ հիպերտոնիկ կրիզից խուսափելու համար: Նման դեպքում օգտակար է նաև հետևյալ թուրմը:

Բաղադրիչներ.

1. առյուծագիի սպիրտային թուրմ – 100 մլ,
2. կատվախոտի սպիրտային թուրմ – 100 մլ,
3. ալոճենու սպիրտային թուրմ – 100 մլ:

Պատրաստման եղանակը. խառնել բոլոր բաղադրիչները և պահպանել մուգ գույնի տարայում: Ստացված թուրմը օրական պետք է ընդունել 3 անգամ,՝ 1-ական թ/գ, հետո փոքր քանակությամբ ջուր խմել:

Այս միջոցը վերացնում է ականջի աղմուկը, գլխացավը, բարելավում է ուղեղային արյան շրջանառությունը, գործում է որպես հանգստացնող միջոց նևրոզների ժամանակ, իջեցնում է ներգանգային ճնշումը և ամրացնում է նյարդերը:

Հիվանդությունից հետո արագ ապաքինվելու միջոց. 168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ այս խառնուրդը կկօգնի հիվանդությունից հետո  արագ ապաքինվել, և քաշ ավելացնել։ Այն օգտակար է նաև այն դեպքում, եթե էներգիան չի բավականացնում արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակի պատճառով։

Հնդկաձավարը հարուստ է վիտամիններով, երկաթով, բազմաթիվ էլեմենտներով։ Մեղրը բուժիչ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, իսկ ընկույզը բազմաթիվ վիտամիններ և ճարպաթթուներ է պարունակում։

Բաղադրիչներ.

  • 1 կգ ընկույզ,
  • 1 կգ հնդկաձավար,
  • 7 կգ մեղր։

Պատրաստման եղանակը։ Հարկավոր է մանրացնել հնդկաձավարը, աղալ ընկույզը, ավելացնել մեղրն ու խառնել։ Խառնուրդը հարկավոր է պահել սառնարանում։

Օգտագործման եղանակը. հարկավոր է օգտագործել մեկ ամիս, յուրաքանչյուր օրվա ընթացքում 3 անգամ՝ 1 ճաշի գդալ։

Ժողովրդական դեղամիջոցներ

Դեղատոմս հոդացավերի դեմ
– Սոճու ճյուղերը կտրել, դնել 10 լիտրանոց կաթսայի մեջ մինչեւ կեսը, վրան եռման ջուր լցնել, եռացնել 5 րոպե: Ավելի լավ է դա անել առավոտյան եւ թողնել թրմվի մինչեւ երեկո: Երեկոյան ավելացնել կես կգ աղ, լավ խառնել եւ քամել: Այդ թուրմով վաննա ընդունել 15-20 րոպե, ապա կարելի է սրբիչով մի թեթեւ չորացնել մաշկը եւ պառկել քնելու: Ցանկալի է պրոցեդուրան կրկնել 5-6 անգամ` շաբաթը 2 անգամ:

Քսուք հոդացավերի դեմ

– 1 ճաշի գդալ մեղրը, 1 ճաշի գդալ մանանեխը (գորչիցա) եւ 1 ճաշի գդալ արեւածաղկի յուղը լավ խառնել իրար: Ջրի գոլորշու վրա եփել մինչեւ միասեռ զանգված դառնալը: Պատրաստի զանգվածը մերսել ցավող մասին:

Արյան բարձր ճնշման դեմ

– 1 ճ/գ առյուծագիի (պուստիրնիկ) չոր տերեւների վրա լցնել մի բաժակ եռման ջուր, 30-40 րոպե թողնել փակ թերմոսի մեջ: Ապա քամել եւ խմել օրը կես բաժակ:

– Կարելի է նաեւ բազուկի հյութը խառնել գազարի հյութի հետ 1/4 հարաբերությամբ եւ երեկոյան խմել 0,5-ական բաժակ:

Պառկելախոցի դեմ

Մատրասի մեջ ծղոտ լցնել` նախապես հեռացնելով կոշտ մասերը: Սա օգնում է, եթե հիվանդը շատ երկար ժամանակ պառկում է այսպիսի ներքնակի վրա:

Ոտքերի մաշկային հիվանդությունների բուժումը

– Ոտքերի սնկային հիվանդության ժամանակ օգնում է իշակաթնուկը (մոլոչայ): 100 գ իշակաթնուկի տերեւների վրա լցնել 1 լիտր եռման ջուր, փակել կափարիչով, դնել մարմանդ կրակի վրա եւ 10 րոպե եռացնել: Թողնել թրմվի 20 րոպե, ապա քամել: Ոտքերը դնել տաք թուրմի մեջ:

– Կրունկների չորացած, կոշտացած մաշկը կարելի է փափկեցնել հետեւյալ միջոցով: Կրունկներին

2-3 ժամ դնել հում, քերիչով անցկացրած գլուխ սոխ, ապա ոտքերը լվանալ տաք ջրով եւ քսել յուղոտ կրեմ կամ կարագ:

Բուժում ենք ինսուլտի հետեւանքները (3 թուրմի դեղատոմս)

– Խստորուկի (դիոսկորեա) արմատներից պատրաստված թուրմ: 200 գր խստորուկի արմատների վրա մեկ լիտր տաք օղի լցնել, 10 օր պահել մութ տեղում, ապա քամել: Վրան ավելացնել մաքուր, եռացրած ջուր այնքան, որ հասնի նախնական ծավալին: Այս թուրմի մեջ փաթիլի նման նստվածքի առաջացումը նորմալ երեւույթ է: Օգտագործելուց առաջ թուրմը թափահարել: Խմել օրը 2 անգամ` առավոտյան եւ ճաշին, ուտելուց կես ժամ առաջ` 1 թեյի գդալ թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:

– Երեքնուկից եւ սոֆորայից թուրմ: Նախապես քաղել եւ չորացնել կարմիր (մարգագետնային) երեքնուկի գլուխները: Վերցնել կես լիտրանոց ապակե տարա, մինչեւ կեսը լցնել չոր երեքնուկը, վրան ավելացնել 50 գ սոֆորայի մանրացված սերմերը, տարան մինչեւ բերանը լցնել օղիով: 2 շաբաթ թողնել մութ տեղում, ապա քամել: Վրան ավելացնել այնքան ջուր, որ հասնի նախնական ծավալին: Խմել օրը մեկ անգամ` երեկոյան` 1 թ/գ թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:

– Շագանակի (կաշտան) սերմերի կեղեւից թուրմ: 25 գրամ շագանակի սերմի կեղեւի վրա լցնել 250 մլ օղի, թողնել 2 շաբաթ, ապա քամել: Վրան լցնել այնքան ջուր, որ հասնի նախնական ծավալին: Խմել ուտելուց կես ժամ առաջ, օրը 2 անգամ` առավոտյան եւ երեկոյան`1 թ/գ թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:

Ուշադրությո՛ւն: Խստորուկի եւ երեքնուկի ու սոֆորայի թուրմերը խմել 25 օր, ապա 5 օր դադար տալ եւ այդ 5 օրը խմել շագանակի թուրմը: Նորից 25 օր խմել առաջին երկու թուրմերը, ապա հինգ օր` միայն շագանակի թուրմը: Բուժման կուրսը` մինչեւ երեք թուրմերը վերջանան (մոտ 4 ամիս):

Մաքրում ենք երիկամները

1 թեյի գդալ կտավատի սերմի վրա մեկ բաժակ ջուր լցնել եւ եռացնել այնքան, որ սերմերը փափկեն, եւ թուրմը թանձրանա: Այս թուրմը մաքրում է ինչպես երիկամները, այնպես էլ աղեստամոքսային ողջ տրակտը, արյունը, լյարդը: Կարելի է թուրմը պատրաստել ողջ օրվա համար եւ պահել թերմոսի մեջ: Խմել կեսական բաժակ օրվա ընթացքում` յուրաքանչյուր երկու ժամը մեկ: Քանի որ այն թանձր է, հարկավոր է խմելուց առաջ թուրմը լուծել տաք ջրի մեջ: Եթե կտավատի թուրմի համը շատ տհաճ է ձեզ համար, կարող եք ավելացնել մի քիչ կիտրոնի հյութ:

Մաստոպատիայի դեմ

Հավասար քանակությամբ անթառամի ծաղիկները, կատվախոտի արմատը, առյուծագին, կատվալեզուն (փպՐպՊՈ), խնկածաղիկը մանրացնել, ավելացնել մասուր, խառնուրդից թեյ եփել եւ խմել կեսական բաժակ` օրը երեք անգամ` ուտելուց 30 րոպե առաջ: Այս թեյը խմել 1,5 ամիս, 2 շաբաթ դադար տալ, ապա նորից խմել 1,5 ամիս: Այդ ընթացքում չօգտագործել թունդ թեյ, սուրճ, շոկոլադ, ալկոհոլ եւ չծխել: Մաստոպատիայի ժամանակ կարելի է խմել նաեւ 10 կաթիլ յոդ` մեկ բաժակ ջրին: Կուրսը` մեկ ամիս:

Հազի դեմ

Մեկ լիտրանոց ապակե տարայի մեջ լցնել սոճու կանաչ կոներ (ցանկալի է՝ մեջտեղից կիսած), սոճու մի ճյուղ, կալենդուլայի երեք ծաղիկ, եզան լեզվի մի տերեւ, մի պտղունց երիցուկ, երեք պտղունց լորենու (սՌտՈ) ծաղիկներ, անանուխի (դաղձ) երեք տերեւ, ավելացնել եռման ջուր: Տարան փաթաթել խավավոր սրբիչով, թողնել 30 րոպե: Թուրմը խմել տաք վիճակում:

Մաստիտի դեմ

Աշորայի ալյուրը, սերուցքային կարագը եւ թարմ կաթը խառնել իրար, ստացված փափուկ խմորին փոքրիկ բլիթի ձեւ տալ եւ դնել հիվանդ տեղին: Թողնել ամբողջ գիշեր: Կրկնել երեք գիշեր անընդմեջ:

Նյարդային հողի վրա սրտխփոցի դեմ

Քերիչով անցկացնել 0,5 կգ կիտրոն` նախապես հանելով կորիզները, ավելացնել 200 գ մեղր. 40 գ ծիրանի աղացած կորիզ: Խառնուրդն ընդունել առավոտյան եւ երեկոյան` ուտելուց առաջ. մեկական ճաշի գդալ:

Գինին եւ սխտորը օգնում են իմպոտենցիայի դեպքում

Այս միջոցը օգտակար է եւ՛ կանանց, եւ՛ տղամարդկանց: 200 գ սպիտակ պորտվեյնի մեջ դնել մի գլուխ մաքրած սխտոր, մարմանդ կրակի վրա հասցնել եռման աստիճանի եւ 30 վայրկյան եռացնելուց հետո կրակից վերցնել: Ապա սառեցնել եւ սխտորի հետ միասին լցնել ապակե շշի մեջ: Պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Ընդունել օրը երեք անգամ` ուտելուց 20 րոպե առաջ` մեկական թեյի գդալ: Կուրսը` երեք օր` սկսած լիալուսնից: Էրեկցիան լավացնելու համար պետք է այս խառնուրդը խմել երեք օր` ամեն տասնօրյակի սկզբում (1, 2, 3; 11, 12, 13; 21, 22, 23):

Մասուրը բուժում է

Մասուրը վիտամինների բնական շտեմարան է: Ձմռանը, երբ մարդիկ հատկապես ավելի շատ են զգում վիտամինների պակաս, շուտ են հոգնում, հաճախ են հիվանդանում, մասուրն ուղղակի անփոխարինելի է: Հասած մասուրի մեջ C վիտամինը 10 անգամ ավելի շատ է, քան սեւ հաղարջի, եւ 50 անգամ ավելի շատ է, քան կիտրոնի մեջ: Բացի դրանից, մասուրը պարունակում է նաեւ B1, B2, P, K եւ կարոտին: Այդ պատճառով մասուրից պատրաստված թուրմերը, եփուկները օգտագործվում են որպես կանխարգելող եւ բուժող միջոցներ ավիտամինոզի եւ հիպերվիտամինոզի դեմ: Մասուրն ունի նաեւ լեղամուղ, միզամուղ, հակաբորբոքային հատկություններ, լավացնում է հորմոնների սինթեզը, ֆերմենտների ակտիվությունը, նորացնում մկանային հյուսվածքները, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Մասուրն օգտագործում են նաեւ ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցային հիվանդությունների, գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում: Մասուրի արմատների եփուկն օգնում է միզապարկի բորբոքման, ռեւմատիզմի ժամանակ: Մասուրի սերմերի յուղն օգնում է վերքերի, քերծվածքների, մաշկի վնասվածքների ժամանակ:

Ուշադրությո՛ւն: Մասուրը հակացուցված է տրոմբոզների, տրոմբոֆլեբիտի, էնդոկարդիայի եւ արյան վատ շրջանառության դեպքում:

Անեմիայի` սակավարյունության, հյուծվածության, նախավիրահատական եւ հետվիրահատական շրջանում խորհուրդ է տրվում ուտել թարմ մասուր, նաեւ խմել 1/4-1/2 բաժակ մասուրի թուրմ օրը 2-3 անգամ:

Սրտխառնոցի, փսխման ժամանակ օգտակար է ծամել մայիսյան մասուրի ծաղիկների թերթիկները: Ստամոքսի ցավի դեպքում դրանցից կարելի է նաեւ թեյ սարքել, թողնել 15-20 րոպե թրմվի, ապա օրը 3-4 անգամ խմել կեսական բաժակ:

Լյարդի բորբոքման եւ քրոնիկ հեպատիտի դեպքում օգտակար են դարչնագույն մասուրի պտուղները: 20 գ չորացրած, մանրացված մասուրի վրա լցնել մի բաժակ եռման ջուր, 12 ժամ թողնել թերմոսի մեջ, ապա քամել եւ օրը երեք անգամ խմել կեսական բաժակ:

Խոլեցիստիտի դեպքում դարչնագույն մասուրի ծաղիկներից թեյ սարքել, թողնել 15-20 րոպե, խմել օրը 4 անգամ` կեսական բաժակ:

Հոդային ռեւմատիզմի բուժման համար 1,5 բաժակ մասուրի արմատները թրմել 1,5 լիտր օղու մեջ: Առաջին 3 օրերը խմել 1 թեյի գդալ` օրը 3 անգամ, հետագա օրերին`

2-ական գդալ: Այս թուրմը խորհուրդ է տրվում նաեւ հոդերում աղերի կուտակման դեպքում:

Բուժիչ միջոցներ սխտորով

Մի գլուխ սխտորը մաքրել, պճեղներն առանձնացնել, վրան լցնել երեք բաժակ մսի թանձր արգանակ: Եռացնել մարմանդ կրակի վրա 15 րոպե, ավելացնել մի կապ մաղադանոս, լավ խառնել, թողնել 1 ժամ թրմվի: Խմել 1/4 բաժակի չափով` օրը երեք անգամ` ուտելուց առաջ: Բուժման կուրսը` մեկ ամիս:

Սխտորով քացախ

Մաքրել 3-5 պճեղ սխտոր (կախված չափից), ավելացնել 3 բաժակ խնձորի (եթե չկա, կարելի է՝ նաեւ գինու) քացախ: Տարան կափարիչով փակել եւ թողնել երկու շաբաթ, ապա քամել: Սխտորի քացախն օգտագործվում է ավելի շատ ոչ թե հիվանդությունների բուժման, այլ կոսմետիկ նպատակներով: Դրանով կարելի է հեռացնել գորտնուկներն ու կոշտուկները:

Հին ռուսական դեղատոմս

Որպեսզի ավելի երկար ապրեք եւ երիտասարդ մնաք, պահպանեք լավ տեսքը, շաբաթը մեկ անգամ հարկավոր է խմել հետեւյալ խառնուրդը. մեկ բաժակ կաթի կամ ջրի մեջ եռալու պահին գցել 2 պճեղ մանրացված սխտոր եւ մեկ թեյի գդալ ծաղկափոշի (տպՐչՈ): Ապա անմիջապես վերցնել կրակից (սխտորը չեռացնել) եւ թողնել 10 րոպե:

Տրոմբոֆլեբիտ

Այս դեղամիջոցը բավական արդյունավետ է ոչ միայն տրոմբոֆլեբիտի, այլեւ ոտքերի երակների լայնացման դեպքում: 250 գրամ մանր կտրատված սխտորի վրա լցնել 350 գրամ թարմ (չպնդացած) մեղր, խառնել եւ 1 շաբաթ թողնել մութ տեղում: Ընդունել մի ճաշի գդալ` օրը երեք անգամ` ուտելուց 30-40 րոպե առաջ: Բուժման կուրսը՝ 1,5 ամիս: Կուրսը կարելի է կրկնել մեկամսյա դադարից հետո:

Գորտնուկների դեմ

Սխտորը քերիչով անցկացնել, որ դառնա շիլայանման զանգված, ավելացնել մեղր 1/2-ի հարաբերությամբ (մեկ մաս մեղր` երկու մաս սխտորին): Ստացված զանգվածը դնել գորտնուկի վրա եւ կապել: Խորհուրդ է տրվում պրոցեդուրան անել քնելուց առաջ, ամեն օր, մինչեւ գորտնուկն անհետանա: Կարելի է նաեւ սխտորի թարմ քամած հյութ կաթեցնել գորտնուկի վրա:

Մի քանի ժողովրդական միջոցներ. 168.am

Ժողովրդական բժշկության մեջ տարածված է կիտրոնը տարբեր համեմունքների հետ օգտագործելը։ Takprosot.cc կայքը գրում է, որ բազմաթիվ բաղադրատոմսերի շարքում հանդիպում է նաև կիտրոնի համադրությունն աղի ևպղպեղի հետ։

Ստորը ներկայացված բաղադրատոմսն առաջին հերթին օգնում է մրսածության հետ կապված հիվանդությունների դեպքում, բայց ունի նաև բազմաթիվ այլ օգտակար հատկություններ։

1. Օգտակար է մրսածության դեպքում, հատկապես, երբ հազոի դեպքում։ Առավել արագ կազդուրվելու համար խորհուրդ է տրվում ջրի կամ թեյի մեջ մի փոքր աղ, պղպեղ և կիտրոնի հյութ ավելացնել։ Կարող եք պարզապես կտրատել կիտրոնը և ավելացնել ջրի մեջ։

2. Կոկորդի ցավի դեպքում ողողեք այն հետևյալ լուծույթով.

  • 200 մլ տաք ջուր,
  • ½ թեյի գդալ կիտրոնի հյութ,
  • ½ թեյի գդալ աղ:
  1. Եղունգների համար վաննաներն առավել օգտակար կլինեն,եթե ջրի մեջ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և մի պտղունց աղ ավելացնեք։4. Աղն ու կիտրոնըկարող են օգնել նաև ցելյուլիտի դեմ պայքարում։5. Խումհարի դեպքում տոմատի հյութ խմեք, որին ավելացրեք 2-3 կաթիլ կիտրոնի հյութ, մի պտղունց աղ և աղացած սև պղպեղ։6. Եթե ավելորդ քաշի խնդիր ունեք, ամեն օր 1 բաժակ տաք ջուր խմեք, ավելացրեք քառորդ թեյի գդալ սև պղպեղ, 1 ճաշի գդալ մեղր և 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ։7. Սրտխառնոցի դեպքում ջուր խմեք, ավելացրեք կիտրոնի հյութ և սև բպղպեղ։8. Եթե մանրացնեք կիտրոնի կեղևը, սև պղպեղն ու աղը, կստանաք համեղ համեմունք, որը կարագացնի նաև նյութափոխանակությունը։

Բնական լուծողական միջոց` մաքրելու աղիներն ու ազատվելու ավելորդ հեղուկից. 168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ այս բաղադրատոմսը կարող է օգտագործվել որպես բնական լուծողական միջոց, որը կօգնի մաքրել աղիներն ու ազատվել ավելորդ հեղուկից։

Բաղադրիչներ.

  • 1 բաժակ սև սալոր,
  • 1 բաժակ արմավ,
  • 5 բաժակ եռացած ջուր։

Պատրաստման եղանակը։ Կտրատեք արմավն ու սև սալորը, ավելացրեք ջուրը։ Դրեք կրակի վրա և թողեք այնքան, մինչև ստանաք միասեռ խառնուրդ։ Ճիշտ պատրաստելու դեպքում կստանաք մոտավորապես 20 ճաշի գդալ։ Այն կարող եք ավելացնել նախաճաշին՝ յոգուրտին, վարսակի փաթիլներին և այլն։

Կարևոր է։ Հաշվի առեք, որ որոշ դեպքերում փորկապությունը կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների առկայության մասին։ Այդ դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը՝ ախտորոշման և հետագա բուժման համար։