Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին դուրս չեն բերվում օրգանիզմից։
Budetezdorovy.ru-ն գրում է, որ օրգանիզմում տոքսինների կուտակման մասին կարող են վկայել հետևյալ խնդիրները.
- նյութափոխանակության հետ կապված խնդիրներ,
- անքնություն,
- փորլուծություն,
- վաղաժամ ծերացում,
- հեղուկի կուտակում,
- արյան վատ շրջանառություն,
- ցելյուլիտ։
Հնարավոր չէ ամբողջությամբ խուսափել տոքսիններից, սակայն կարելի է նվազեցնել դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա՝ օգտագործելով առողջ սնունդ և պարբերաբար մաքրելով օրգանիզմը։ Հարկավոր է նվազագույնի հասցնել հետևյալ մթերքի օգտագործումը.
- ռաֆինացված շաքարավազ,
- ալյուր,
- կարմիր միս,
- ալկոհոլ,
- սուրճ։
Օրգանիզմը մաքրելու նպատակով կարող եք օգտագործել այս միջոցները։
Կանաչ թեյ։ Այս ըմպելիքը հարուստ է հակաօքսիդանտներով և լավ դաշնակից է իմունիտետն ամրացնելու ու մի շարք հիվանդություններ կանխարգելելու գործում։ Խոսքը, մասնավորապես, հիպերտոնիայի, գրիպի, ասթմայի, նույնիսկ սթրեսի մասին է։
Բաղադրիչներ.
- 1 թեյի գդալ կանաչ թեյ,
- 1 բաժակ ջուր՝ 250 մլ։
Կանաչ թեյը լցրեք եռացրած ջրի մեջ, թողեք 3 րոպե։ Ցանկության դեպքում կարող եք մի փոքր մեղր ավելացնել։ Խորհուրդ է տրվում օգտագործել օրվա առաջին կեսին։
Կիտրոնով ըմպելիք։ Կիտրոնը մեծ քանակով վիտամին C է պարունակում, հակաօքսիդանտ է և հականեխիչ միջոց։ Այն օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք զգալի վնաս են հասցնում օրգանիզմին։
Բաղադրիչներ,
- 4 բաժակ ջուր՝ 1 լիտր,
- 2 կիտրոն։
Եռացրեք ջուրը, ավելացրեք կիտրոնի կեղևը։ Դրեք մարմանդ կրակին, թողեք 10 րոպե։ Ավելացրեք կիտրոնի հյութը։ Եթե չեք կարող օգտագործել առանց քաղցրի, մի փոքր մեղր ավելացրեք։
Ծոթորով թեյ։ Ծոթորը հակասեպտիկ և վարակազերծող հատկություններ ունի, ինչի արդյունքում՝ հրաշալի միջոց է լյարդի աշխատանքը լավացնելու համար։
Բաղադրիչներ,
- 2 բաժակ ջուր՝ 500 մլ,
- 2 թեյի գդալ մանրացրած ծոթոր։
Եռացրեք ջուրը, ավելացրեք ծոթորը։ Փակեք տարան, թողեք 5 րոպե։ Անցրկացրեք մաղով։ Ցանկության դեպքում կարող եք մի փոքր մեղր ավելացնել։
Շամբուկով (թանթրվենի — бузина) թեյ։ Այս ըմպելիքը դիուրետիկ հատկություն ունի, ինչի շնորհիվ արագացնում է տոքսինների դուրսբերումը։
Բաղադրիչներ.
- 2 բաժակ ջուր՝ 500 մլ,
- 2 ճաշի գդալ շամբուկի հատապտուղներ։
Ջուրը եռացրեք, ավելացրեք շամբուկը, դանդաղ կրակի վրա եռացրեք 5 րոպե։
Նեխուրով թեյ։ Այս բանջարեղենը միզամուղ և հակաօքսիդանտ հատկություններ ունի։ Այն նպաստում է տոքսինների և ավելորդ հեղուկի դուրսբերմանը։
Բաղադրիչներ.
- 4 բաժակ ջուր՝ 1 լիտր,
- նեխուրի տերևներ։
Եռացրեք ջուրը, ավելացրեք նեխուրի տերևները։ Եռացրեք ևս 3 րոպե։ Փակեք տարան և թողեք թրմվի 3 րոպե։ Օգտագործեք օրվա ընթացքում։
Խատուտիկով թեյ։ Այս բույսը հակաօքսիդանտ է, օգնում է մաքրել արյունը, հակաբորբոքային հատկություններ ունի։
Բաղադրիչներ.
- 1 բաժակ ջուր՝ 250 մլ,
- 1 թեյի գդալ խատուտիկ։
Եռացրեք ջուրը, ավելացրեք խատուտիկը, եռացրեք ևս 1 րոպե, անջատեք կրակը։ Փակեք տարան, թողեք թրմվի 5 րոպե։ Սառելուց հետո, ցանկության դեպքում կարող եք մի փոքր մեղր ավելացնել։