Երեխայի դաստիարակությունը ծնողների ամենաբարձ և պատասխանատու խնդիրներից մեկն է: Եվ ծնողի կողմից ոչ տեղին հնչեցված արտահայտությունները հաճախ երեխայի մոտ սխալ պատկերացումներ են ձևավորում կյանքի մասին:
ՄԵԾԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԼՍԵԼ
Այս արտահայտությունը լսելով` երեխան մտածում է` <Բոլոր մեծերը խելացի են և լավն են և պետք է անել այնպես, ինչպես նրանք են ցանկանում>: Արտահայտությունը վտանգավոր է նրանով, որ երեխան սկսում է վստահել բոլոր մեծերին, անգամ անծանոթներին, և նրանցից ոչ մի վատ բան չի ակնկալում:
ՄԻ ԼԱՑԻՐ
Այս արտահայտությունը լսելով` երեխան կարող է մտածել, որ հույզերը ցույց տալը վատ բան է, որ դրա համար իրեն կարող են միայն նախատել: Արդյունքում նա կարող է դառնալ ավելի լռակյաց և փակ, իսկ չարտահայտված հույզերը հաճախ վերափոխվում են ագրեսիայի:
Ճիշտ կլինի ասել` << Պատմի ինչն է քեզ անհանգստացնում, ինչու ես լացում...>>
ՏԵՍ ԻՆՉ ԼԱՎ ԵՐԵԽԱ Է
Այս արտահայտությունը լսելով` երեխան սկսում է մտածել, որ ինքը մյուսներից վատն է, և անգամ իմաստ չկա որևէ բան փորձելու, միևնույն է ոչինչ չի ստացվելու: Ուրիշ երեխաների հետ համեմատելը բացասաբար է ազդում երեխայի ինքնագնահատականի վրա:
Ճիշտ կլինի ասել` <Դու նույնպես այդպես կարող ես>: Ցույց տվեք, որ հավատում եք նրա ուժերին:
,,ԽՈԶ,, ՄԻ ԵՂԻՐ
Այս արտահայտությունը լսելով` երեխան մտածում է, որ միշտ ամեն բանով պետք է կիսվի ուրիշների հետ, որ ինքը ոչինչ չունի: Այս մտքերը ժամանակի ընթացքում երեխային դարձնում են ավելի խեղճ, անինքնավստահ:
Ճիշտ կլինի ասել` արի տանք թող մի փոքր էլ ինքը խաղա քո խաղալիքով, կամ դուք կարող եք փոխել խաղալիքները ժամանակավորապես: Թույլ տվեք, որ երեխան ԻՆՔԸ ՏՆՕՐԻՆԻ ԻՐ իրերը:
ԴԵՌ ՎԱՂ Է ՔԵԶ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼԸ
Այս արտահայտությունը լսելով` երեխան կարող է մտածել, որ կարելի է նաև ուրիշներից հարցնել: Եթե ձեր երեխան ձեզ հարցեր է տալիս և դուք չեք պատասխանում, նա կարող է այդ հարցերի պատասխանները ստանալ այլ` վատ աղբյուրներից:
Ճիշտ կլինի փորձել որոշակի պատասխան տալ երեխայի բոլոր հարցերին: Այդպես դուք կշարունակեք որպես հեղինակություն հանդես գալ երեխայի աչքերում և չեք կորցնի նրա վստահությունը: