>5 հույզեր, որոնք բացասաբար են ազդում առողջության վրա
Ավստրիացի գիտնական, հոգեբանության և հոգեսոմատիկայի ոլորտի մասնագետ Վոլֆգանգ Գրուբերը անցկացրեց մի ուսումնասիրություն, որի ընթացքում հինգ տարի շարունակ դիտարկել է երկու հազար կամավորների: Ամփոփելով արդյունքը, նա առանձնացրեց 5 զգացմունքներ, որոնք բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա:
ՆԱԽԱՆՁ
Պարզվել է, որ նախանձ մարդկանց դեպքում 2.5 անգամ բարձր է ինֆարկտի հավանականությունը, քան այն մարդկանց, ովքեր ուրախանում են ուրիշների հաջողություններով: Գիտնականը նախանձը որակեց որպես թույն մարդու սրտի համար:
ԽԱՆԴ
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խանդը հանգեցնում է օրգանիզմի հորմոնալ ստատուսի խաթարմանը, և առաջին հերթին, նվազեցնում է սեռական հորմոնների, հատկապես տեստոստերոնի արտադրությունը, որը հանդիսանում է տղամարդկանց իմպոտենցիայի զարգացման պատճառ: Խանդի զգացումը բնորոշ է մանրախնդիր, բռնապետ մարդկանց:
ԻՆՔՆԱ ՄԵՂԱԴՐԱՆՔ
Մեղքի զգացումը մեծացնում է քաղցկեղածին գործընթացների զարգացման հավանականությունը: Մարդիկ, ովքեր միշտ զբաղված են ինքնամեղադրմամբ զգայուն են վիրուսածին հարուցիչների նկատմամբ: Ի վերջո գիտնականները փաստում են, որ առողջությունը 80 տոկոսով կախված է մարդու հոգեբանական վիճակից:
ԽՂՃԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Խղճահարությունն իր անձի նկատմամբ հանգեցնում է լյարդի խնդիրների
առաջացմանը, ացետիլխոլինի արտադրության մեծացմանը`թուլության
հորմոն, նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը,առաջանում
են սննդի ընդունման հետ կապված խնդիրներ:
ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Ագահ մարդկանց մոտ հաճախ առաջանում են մարսողության խնդիրներ: Կարող են առաջանալ նաև բուլեմիա կամ անորեքսիա: