5խաղ, ամբողջ աշխարհից, որոնք կօգնեն հեռու պահել երեխաներին համակարգիչներից — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

5խաղ, ամբողջ աշխարհից, որոնք կօգնեն հեռու պահել երեխաներին համակարգիչներից

ԿԱԲԱԴԴԻ 

ՀՆԴԿԱԿԱՆ ԽԱՂ

    Մասնակիցների քանակը- 2 խումբ՝ ցանկացած անդամների թվով

Խաղի կանոնները- Խաղադաշտը բաժանվում է երկու մասի։ Մի թիմի անդամները պետք է ներխուժեն մյուս թիմի տարածք  և փորձեն հակառակորդ թիմի անդամներից որևէ մեկին դիպչել։ Բայց ամեն բան այդքան էլ հեշտ չի, հակառակորդ թիմի տարածք մտնելով՝  առաջին թիմի անդամը պետք է անընդհատ ասի ՝ <<կաբադդի, կաբադդի․․․>> այնքան, քանի դեռ օդը կբավականանցնի, ճիշտ այն պահից սկսած, երբ նա այլևս չի կարողանա ասել <<կաբադդի>> նա կդառնա որս, և կակառակորդ թիմի անդամները կարող են բռնել նրան։ Իսկ եթե նրան բռնել են, նա մնում է հակառակորդ թիմի անդամների մոտ, որպես գերի։ Վերջում հաղթում է այն թիմը, որտեղ շատ անդամներ են մնացել։

 

ԵՐԵՔ ՔԱՐ

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԽԱՂ

  Մասնակիցների քանակը- 2-4

Անհրաժեշտ նյութեր- երեք քար

 Խաղի կանոնները՝ երկու խաղացողների դեպքում։ Մասնակիցներից յուրաքանչյուրը ձեռքերը պահում են մեջքի հետևում և ափերից մեկի մեջ՝ 1,2 կամ 3 քար պահում, կարելի է անգամ ոչ մի քար չպահել։ Այնուհետև ըստ ազդանշանի երկու խպաղացողն էլ  այդ ձեռքը բռունցք արած՝ առաջ են պահում։  Հակառակորդներից յուրաքանչյուրը պետք է կռահի, թե ընդհանուր՝ իր և իր դիմացինի բռունցքերի մեջ պահված քարերի գումարը որքան կլինի, տարբերակները կարող են լինել 0-6 թվերի շրջանակներում։ Երբ երկու մասնակիցներն էլ ասում են իրենց տարբերակները, երեխաները բացում են ափերը և հաշվում քարերը, հաղթում է նա, ով ճիշտ է պատասխանել։ 

 

ԿԱՐՏՈՖԻԼՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ

ՖԻԼԻՊԻՆՆԱԿԱՆ ԽԱՂ

  Մասնակիցների թիվը- խաղը խաղում են զույգերով

Անհրաժեշտ նյութեր՝ պատառաքաղներ և կարտոֆիլներ

Խաղի կանոնները- Մասնակիցները կանգնում են միմյանցից մեկ մետր հեռավորության վրա, ձեռքով բռնում աջ կամ ձախ ոտքը՝ կտրելով այն հատակից, այնուհետև փորձում կատարել յուրաքանչյուրի առջ ծառացած խնդիրը՝ այնպես անել, որ հակառակորդի կարտոֆիլը ընկնի, իսկ իրենը՝ ոչ։

ԴԵՍՊԱՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է

ԱՖՐԻԿԱԿԱՆ ԽԱՂ

  Մասնակիցների թիվը- ցանկացած

Անհրաժեշտ նյութեր- ցանկացած իր, օրինակ, գնդակ

Խաղի կանոնները- մասնակիցները բաժանվում են երկու <<գյուղերի>> և կանգնում իրար դիմաց։ Խմբերից մեկից դուրս է գալիս դեսպանը՝ ձեռքին <<արժեքավոր նվեր>>՝ գնդակը, նրա խնդիրն է գնդակն անմիջապես տանել տալ հակառակորդ թիմին և փախչել, եթե դեսպանը չի կարողանում փախչել՝ ընկնում է գերի, իսկ եթե նրան հաջողվում է վերադառնալ տուն՝ հակառակորդ թիմից որևէ մեկին ստիպված են լինում որպես գերի ուղարկել դեսպանի թիմ։

ԿՎԻՆՏԱ

ԼԱՏՎԻԱԿԱՆ ԽԱՂ 

  Մասնակիցների քանակը- 5

Անհրաժեշտ նյութեր- գնդակ

Խաղի կանոնները-   հատակի վրա կավիճով քառակուսի ենք գծում, որի յուրաքանչյուր անկյունում մի խաղացող է կանգնում, քառակուսու կենտրոնում շրջան ենք նկարում։ Մասնակիցների խնդիրն է գնդակով հարվածել կենտրոնում կանգնած երեխային այնպես, որ նա շփոթվի և դուրս գա շրջանից։ Նա, ում հաջողվում է դա անել, ինքն է հայտնվում շրջանի մեջ։

Աղբյուրը՝ www.adme.ru

Comments