30 ՏԱՐԵԿԱՆԻՑ ՀԵՏՈ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

30 ՏԱՐԵԿԱՆԻՑ ՀԵՏՈ

Կանացի գեղեցկությունը ծաղկում է ապրում երեսուն տարեկանից  հետո: Բայց անցնելով երեսնամյա սահմանը՝ առավոտյան մենք հաճախ դժգոհ ենք լինում հայելու մեջ մեր արտացոլանքից: Սակայն դա կարելի է ուղղել: Ամեն օր կես ժամ տրամադրելով մեր արտաքինին՝ մենք դեռ երկար կարող ենք վայլել երիտասարդությունը:

Դեմքի խամրած գույն, այտուցներ, հոգնածության հետքեր աչքերի տակ կամ կնճիռներ: Մի հուսաատվեք, քանի որ դուք կարող եք գեղեցիկ դարձնել ձեր մաշկը: Այդ տարիքում բջիջների վրականգնումը նկաելիորեն դանդաղում է, մաշկը կորցնում է իր նախկին տեսքը կոլագենի և էլաստինի սինթեզի դանդաղեցման պատճառով, արդյունքում առաջանում են առաջին կնճիռնրը: Արդեն բավական չէ միայն մաշկը խոնավեցնելը: Այն նաև պետք է վերականգնել և պաշտպանել: Մաշկի խնամքը պետք է լինի մշտական, համալիր և հետևողական: Մի խոսքով՝ եթե ցանկանում եք երիտասարդ երևալ, պետք է ջանք թափեք: Ամեն առավոտ և երեկո տասնհինգ րոպե սեփական արտաքինին հատկացնելը բոլորովին դժվար չէ, իսկ արդյունքն անմիջապես կզգացվի:

. Որպեսզի առավոտյան դեմքն այտուցված չլինի, կրճատեք երեկոյան օգտագործվող հեղուկի քանակը: Թեյ, հանքային ջուր կամ հյութ ավելի լավ է խմել քնելուց երկու ժամ առաջ: Միայն այդ դեպքում հեղուկը կհասցնի դուրս գալ օրգանիզմից:

. Աշխատեք պարբերաբար, գոնե ամսական մեկ անգամ, այցելել կոսմետոլոգին: Մաշկի պրոֆեսիոնալ խնամքը շատ կարևոր է:

. Տարեկան երկու անգամ ցանկալի է դեմքի լիմֆոդրենաժային մերսման կուրս անցնել: Սովորաբար մեկ կուրսը ներառում է հինգ-յոթ այցելություն: Այդ պրոցեդուրաներից հետո լավանում է արյան միկրոշրջանառությունը անոթներում, մաշկը նկատելիորեն ավելի երիտասարդ է երևում, մի քանի ամսով անհետանում են մանր կնճիռները հատկապես քթի և շուրթերի շրջակայքում: Եթե գեղեցկության սրահ այցելելու ժամանակ կամ հնարավորություն չունեք, շաբաթական մեկ անգամ դեմքին մաքրող դիմակ դնելուց հետո ինքներդ մերսեք դեմքը շրջանաձև շարժումներով:

. Ձեր զինանոցում անպայման պետք է լինի պաշտպանիչ կրեմ: Ընտրեք այնպիսի կրեմ, որը խթանում է բջիջներում կոլագենի արտադրությունը: Նման կրեմների մեջ պարունակվում են նյութեր, որոնք կնճիռները դուրս են հրում, հարթեցնում են մաշկը, ամրացնում լիպիդային պաշտպանությունը, լավացնում են դեմքի գույնը:

. Սնուցող կրեմ օգտագործեք, եթե ձեր մաշկը չոր է կամ չափազանց չոր: Սնուցող կրեմի բաղադրության մեջ պետք է անպայման լինեն  A, E, C վիտամին-հակաօքսիդանտներ և F վիտամին, որը վերացնում է գրգռվածությունը և ձգվածության զգացումը:

. Ձեր բոլոր կրեմները, ինչպես նաև դեկորատիվ կոսմետիկան, պետք է պարունակեն  SPF ֆիլտրեր: Մաշկի պաշտպանումը ուլտրամանուշակագույն ճառագայթներից շատ կարևոր է, հատկապես եթե ամբողջ օրը համակարգչի առջև եք:

Շաբաթական երկու անգամ դեմքին դիմակ դրեք: Ձեր տրամադրության տակ պետք է լինեն մաքրող ճարպոտ մաշկի համար՝ կավի հիմքով, վերակագնող, դեմքի գույնը լավացնող և խոնավեցնող դիմակներ: Նման դիմակները, որպես կանոն, պարունակում են կոլագեն, էլասթին,  B խմբի վիտամիններ, A, E վիտամիններ, հանքային նյութր և մրգաթթուներ: Այս բոլոր բաղադրիչները հիանալի խոնավեցնում են դեմքի մաշկը և սնուցում այն: Եթե ձեր մաշկը խառը տեսակի է, կարելի է միաժամանակ երկու դիմակ օգտագործել, օրինակ՝ ճարպոտ մասերին քսել ճարպոտ մաշկի համար նախատեսված  դիմակ, իսկ չոր մասերին՝ չոր մաշկի համար նախատեսված դիմակ: Երիտասարդացնող և ձգող դիմակները կարելի է օգտագործել ոչ ավելի հաճախ, քան երկու շաբաթը մեկ անգամ: Նման դիմակները մեծ քանակությամբ ակտիվ նյութեր են պարունակում, որոնց մաշկը կարող է ընտելանալ և այլևս չարձագանքել: Ցանկացած դիմակ մաշկից պետք է մաքրել զգուշորեն՝ առանց մաշկը ձգելու:

. Աչքերի շրջակայքի մաշկի խնամքը պետք է հատուկ լինի: Տարիքային փոփոխությունները նախ և առաջ նկատվում են հենց աչքերի շուրջը: Ընտրեք կոսմետիկ միջոցը՝ կախված այն խնդրից, որից ցանկանում եք ազատվել: Օրինակ՝ կան աչքերի կրեմներ ձգող էֆեկտով, այտուցվածությունը, կապույտ պարկիկները վերացնող: Այն կրեմը, որն օգտագործում եք դեմքի համար, չի կարելի քսել աչքերի շուրջը: Այդ հատվածում մաշկը շատ նուրբ ու բարակ է. Աչքերի շրջակայքի մաշկի հաստությունը մնացած մաշկային ծածկույթի հաստության մեկ երրորդ մասն ունի: Կոպերի վրա չկան ճարպային բջիջներ և ճարպագեղձեր, այսինքն՝ դրանք ավելի վատ են պաշտպանված շրջակա միջավայրի ազդեցությունից: Բացի այդ, կոպերի արտաքին տեսքի համար մեծ նշանակություն ունի միմիկան: Աչքերի շրջակայքի մաշկի համար կրեմ գնելիս ուշադրություն դարձրեք, որ տուփի վրա անպայման գրված լինի. <<Միջոցն անցել է օֆտալմոլոգիական վերահսկողություն>>: Դա կօգնի ազատվել հնարավոր ալերգիկ ռեակցիաներից:

Comments