Նախաճաշից հրաժարում Մարդիկ, ովքեր չեն նախաճաշում, արյան մեջ ունեն գլյուկոզայի ցածր մակարդակ, ինչը հանգեցնում է գլխուղեղի ակտիվության նվազման:
Չափից շատ ուտել
Եթե շատ սնունդ եք օգտագործումը, օրգանիզմը խոլեսթերին է կուտակում արյունատար անոթներում և գլխուղեղի անոթներում:
Ծխել
Ծխախոտը վնասում է ուղեղի գործունեությանը և վնասում գլխուղեղի բջիջները: Իսկ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխելը կարող է Ալցհեյմերի հիվանդության պատճառներից մեկը լինել:
Մեծ քանակությամբ շաքարի օգտագործում
Որքան շատ է շաքարը՝ այնքան օրգանիզմում ավելի շատ են տոքսինները և ավելորդ քաշը և նույնքան ավելի քիչ՝ օգտակար նյութերը:
Օդի աղտոտվածություն
Այս գործոնը ձեզնից քիչ է կախված, բայց պետք է իմանալ, որ եթե ուղեղին թթվածինը չի բավարարում, դրա գործունեությունը զգալիորեն դանդաղում է:
Չափից քիչ քնել
Չափիչ քիչ քնելը հանգեցնում է գլխուղեղի բջիջների մահվան:
Թմրանյութեր և ալկոհոլ
Այդ նյութերը հանգեցնում են գլխուղեղի անշրջելի խանգարումների:
Աշխատանք հիվանդ ժամանակ
Երբ մարդը հիվանդ է, ինտենսիվ մտավոր աշխատանքը վնասում է ուղեղի գործունեությանը, քանի որ օրգանիզմն օգտագործում է իր բոլոր ռեսուրսները հիվանդության դեմ պայքարի համար: Այդ ժամանակ ուղեղը չի կարողանում բավականաչափ թթվածին ստանալ:
Խթանման և զարգացման բացակայություն
Ուղեղին անհրաժեշտ է մշտական զարգացում, ուստի հեռուստացույց դիտելու փոխարե՝ գիրք կարդացեք, խաչբառ լուծեք կամ շախմատ խաղացեք:
Չխոսկանություն
Խոսակցությունը ևս գլխուղեղի խթանման տեսակ է: Զրուցելիս դուք հաճախ մտաբերում եք փաստեր ու նոր բառեր, արտահայտություններ եք սովորում՝ այդպիսով մարզելով և մշտապես ակտիվ պահելով ուղեղը
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը
/
15.07.2021
/
