Աֆորիզմներ – Հոգեբանական Անկյուն
041 21 31 03 hov-bakh@mail.ru

Աֆորիզմներ

Բնավորությունը մարդու համար նույնն է, ինչ բուրմունքը ծաղկի համար:
***
Աղջիկը մոտեցավ տղային, որ կանգնած էր բաց պատուհանի մոտ ու հարցրեց. -Ինձ սիրու՞մ ես: -Սիրու՛մ եմ, -պատասխանեց տղան: -Իսկ կցատկե՞ս պատուհանից դուրս ինձ համար: Տղան լուռ նայեց աղջկան, հետո բարձրացավ պատուհանագոգին և նայելով ներքև`ասաց. -Հրի՛ր:
***
Սիրո առաջ ծնկի իջիր,սակայն երբեք մի ցածրացիր…
***
Ինչքան շատ մարդ է քեզ սիրահարվում, այնքան ավելի միայնակ ես զգում քեզ,ամեն նոր օր ավելի ուժգնորեն փորձելով գտնել նրան`ում կկարողանաս նաև դու սիրել…
***
Լինում են մարդիկ, որոնք նման են զրոյի` նրանց միշտ անհրաժեշտ է. որ իրենցից առաջ թվեր լինեն:
***
Միայն տխմարներն ու հանգուցյալները երբեք չեն փոխում իրենց կարծիքները
***
Սերը աքսիոմա չէ, դա մի թեորեմ է, որ ամբողջ կյանքում և ամբողջ կյանքով պետք է ապացուցել
***
Հիվանդագին ինքնասիրություն ունեցողին թվում է, թե մարդիկ իրեն խոցելու համար են,
***
Մենության պահին մարդ չի գիտակցում, որ հոգով միասին է այն մարդկանց հետ ովքեր նույնպես միայնակ են:
***
Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն, այնպես որ պետք է շարունակես վստահել, պարզապես զգույշ եղիր:
***
Առաջին սերը, ինչպես որ հացը, Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում…
***
Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել
***
Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ…
***
Ոչ ամեն գեղեցկություն է սեր ներշնչում.երբեմն այն աչք է շոյում,սակայն սրտերը չի նվաճում..
***
Երջանկությունը մի գնդակ է,որի հետևից մենք վազում ենք,մինչ նա գլորվում է,և որը մենք ոտքով հրում ենք,երբ այն կանգնում է…
***
Արտասուքը աչքը կծանրացնե,բայց միտքը կթեթևացնե։
***
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում, Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում.
***
Վեհ է ոչ թե այն հոգին, որը ներում է, այլ այն, որը ներելու կարիք չի զգում:
***
Կյանքում ամենամեծ երջանկությունը,դա այն է , երբ ամուր գրկում ես սիրածդ էակին,ապրում այդ րոպեները,ասես վերջինը լինեն….
***
Չկա ավելի գեղեցիկ ոչինչ. սիրահար զույգերի խոսաքցուցյունից` որոնք լռում են:
***
ԵՎ լոկ այնժամ է սխրանքը սկսվում, երբ վերանում է ամեն մի հնար:
***
Սիրում ենք դատելով, գերադասում ենք համեմատելով:
***
Ավեւի դժբախտ է նա ում դուր չի գալիս ոչ ոք,քան նա ում չի սիրում ոչ մեկը:
***
Երազել է տալիս մութը, իսկ երազել մենք չենք ուզում:
***
Ես այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ ուրիշ տեղ լինելու…
***
Ինչ-որ մեկին փորձել մոռանալ` նշանակում է անընդհատ հիշել նրա մասին: Մտածմունքն ու հուշերը միայն ամրապնդում են ՍԵՐԸ:
***
Կանանց սրտի մեջ երկյուղն ու սերը միշտ համաչափ են: Կամ նրանք բնավ գոյություն չունեն և կամ անչափ են:
***
Ես չեմ սիրում թույլ մարդկանց, ոչ նրա համար, որ նրանք թույլ են, այլ նրա համար, որ իմ ուժեղությունը ընկալում են որպես սառնասրտություն:
***
Հանգստության արժեքը հասկանում ես միայն այն ժամանակ,երբ թեկուզ մեկ անգամ ուղիղ ես նայում վտանգի աչքերին…
***
Ես երբեք չեմ ասել, թե դա քո սխալն էր, այլ ասել եմ, որ քեզ եմ մեղադրում…
***
Ավելի լավ է ինձ հեռվից նայես, քան կանգնես կողքիս ու նայես հեռու…
***
Ամենացավալիներից ոչ քիչ ցավալի է այն, որ հրաժարվում ենք այն ամենից, ինչին անկարող ենք հասնել…
***
Երբեք չեն հասկանա քեզ, ուստի գնահատիր նրանց, ովքեր գոնե փորձում են այդ անել..
***
Մի շտապիր դատել ինձ, քանի որ դու տեսնում ես այն, ինչ արել եմ, ու չես տեսնում այն, ինչ կարող եմ…
***
Բարի լինելը շատ հեշտ է, արդարացի լինելը`ահա ինչն է դժվար:
***
Բարի լինելը շատ հեշտ է, արդարացի լինելը`ահա ինչն է դժվար:
***
Ամեն ինչում հարկավոր է չափը պահպանել , նույնիսկ համեստության մեջ:
***
Ուժեղ մարդիկ միշտ պարզ են
***
Չկա ավելի տխուր տեսարան , քան երիտասարդհոռետեսի տեսքը
***
Սիրել` նշանակում է ապրել այն անձի կյանքով, որին սիրում ես:
***
Ամոթը երբեմն արգելում է այն, ինչ չեն արգելում օրենքները:
***
Այն մարդիկ, որոնք ցանկանում են վախ ներշնչել, դրանով իսկ ցույց են տալիս, որ իրենք վախկոտ են:
***
Ամենավնասակարը այն հաստագլուխն է, որին խելքահան են արել:
***
Ով բոլորին ընկեր է, ես նրան իմ ընկերը չեմ համարում:
***
Ծայրահեղորեն դճվար է պահպանել այն, ինչ դուր է գալիս շատերին:
***
Խորհուրդը միշտ խոստովանություն է:
***
Սառույցն էլ այրել գիտի կրակի պես…
***
Ներել պետք է լռությամբ, այլապես դա ինչ ներում է:
***
ՎԱՏ ԸՆԿԵՐԸ ՆՄԱՆ Է ՍՏՎԵՐԻ,ՈՐՆ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ Է ԱՐևԻ ՀԵՌԱՆԱԼՈՒՆ ՊԵՍ։
***
ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ՀԱՎԱՏՆ Է, ՈՐ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՆ….
***
Մենք ապագա ենք մտնում անցյալին նայելով:
***
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՌԱՆՑ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ Է,ԻՆՉ-ՈՐ ՄԻ ՄԱՐՄԻՆ ԱՌԱՆՑ ՀՈԳՈՒ.
***
ՈՒմ հազվադեպ են տեսնում, նրան արագ են մոռանում:
***
ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ՇՆԵՐԻ-ՈՐՔԱՆ ՈՐ ՎԱԽԵՑԱՐ,ԱՅՆՔԱՆ ԿՀԱՐՁԱԿՎԵՆ
***
ՀՈԳԵՊԵՍ ԾՈՒՅԼԵՐՆ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ԴԺՎԱՐԻՆ Ւ ԱՆԿԱՐԵԼԻ ԽՈՍՔԵՐԸ
***
ՀԱԿԱՃԱՌՈՒԹՅՈԻՆՆԵՐԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՅՆ ԵՆ,ԻՆՉ ՊԱՏԿԵՐԸ ՍՏՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
***
Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը: Բավական է սիրել նրան:
***
Ջահել ժամանակ մենք ապրում ենք, որպեսզի սիրենք: Հասուն տարիքում մենք սիրում ենք, ոպեսզի ապրենք:
***
Դուք դիտում եք աստղը երկու պատճառով. Նրա համար, որ այն փայլում է և նրա համար, որ այն անհասանելի է: Սակայն ձեր կողքին կա ավելի քնքուշ փայլ ու ավելի խորունկ գաղտնիք` կին արարածը:
***
Մեծ խելքի դժվարություններից մեկը այն է,որ նա անխուսափելիորեն հասկանում է ամեն ինչ՝և արատները,և առավելությունները:
***
Շատ տղամարդիկ` սիրահարվելով այտի փոսիկին, սխալմամբ ամուսնանում են ամբողջ աղջկա հետ:
***
Նա, ով պնդում է, որ փողն ամեն ինչ կարող է անել, ամենայն հավանականությամբ ինքը կարող է ամեն ինչ անել հանուն փողի:

Չինական 25 լավագույն ասացվածքներ.

1. Հանձնվելու գայթակղությունը ավելի ուժեղ կլինի, երբ շատ ավելի մոտ է հաղթանակը:

2. Կյանքի խորամանկությունը. մահանալ երիտասարդ, բայց որքան հնարավոր է ուշ:

3. Մի խոսեք, եթե դա ավելի լավ չէ, քան լռությունը:

4. Ճանապարհորդությունները դեպի հազարավոր կիլոմետրեր սկսվում է մեկ քայլից:

5. Ուժեղը հաղթահարում է խոչընդոտները, իմաստունը՝ ամբողջ ճանապարհը:

6. Մի վախեցիր դանդաղել, վախեցիր կանգնելուց:

7. Հիմարի մոտ երջանկությունն էլ է հիմար:

8. Եթե դու սայթաքեցիր և ընկար, դա դեռ չի նշանակում, որ դա քո ճանապարհը չէ:

9. Խրճիթը, որտեղ ծիծաղում են, շատ ավելի հարուստ է, քան պալատը, որտեղ լաց են լինում:

10. Միշտ նայիր իրադարձություններին լուսավոր կողմից, իսկ եթե այդպիսիք չկան, այնքան շփիր մութ կողմը մինչև փայլի:

11. Ինչ որ պատահում է, պատահում է ժամանակին:

12. Նա, ով մատնանշում է քո թերությունները՝ ոչ միշտ է քո թշնամին: Նա, ով խոսում է քո առավելությունների մասին՝ միշտ չէ, որ բարեկամ է:

13. Մի վախեցիր, որ չգիտես, վախեցիր, որ չես ուզում սովորել:

14. Ուսուցիչները միայն բացում են դուռը, իսկ գնում եք դուք ինքներդ:

15. Որքան էլ ուժեղ փչի քամին՝ սարը նրա առջև ծնկի չի գալիս:

16. Ապրիր՝ պահպանելով հանգստությունը: Կգա ժամանակը և ծաղիկները իրենք իրենցով կբացվեն:

17. Առանց թերությունների ընկեր չի լինում: Եթե սկսես թերություններ փնտրել՝ կմնաս առանց ընկերոջ:

18. Դժբախտությունը մտնում է այն դռնով, որը նրա առջև բացել են:

19. Ոչ-ոք ճանապարհորդությունից չի վերադառնում այնպիսին, ինչպիսին եղել է:

20. Կարմրելու ունակ մարդկանց մոտ չի կարող սև սիրտ լինել:

21. Ավելի լավ է մեկ օր մարդ լինել, քան հազար օր` ստվեր:

22. Քո տունն այնտեղ է, որտեղ հանգիստ են քո մտքերը:

23. Մարդը, ով կարողացել է լեռ շարժել, սկսել է նրանից, որ մանր քարեր է տարել այստեղից-այնտեղ:

24. Եթե սխալ գործես, ավելի լավ է միանգամից ծիծաղես:

25. Լավագույն ժամանակը ծառ տնկելու համար՝ 20 տարի առաջ էր: Մյուս լավագույն ժամանակը՝ հենց հիման է:

Ճապոնական իմաստություններ (մաս 1)

1. Ժպիտը ոչ մեկին չի վնասում:

2. Մահանալը հեշտ է, ապրելը՝ դժվար:

3. Ջանասիրությունը հաջողության մայրն է:

4. Հաջողությունը ծնում է նոր հաջողություն:

5. Զիջելով հաղթում ես:

6. Սովորելու համար երբեք ուշ չի լինում:

7. Ճմկթիր քեզ ու կհասկանաս`արդյոք ցավ զգում է ուրիշը:

8. Կեղծ ընկերը ավելի վտանգավոր է բաց թշնամուց:

9. Ինչքան գեղեցիկ է վարդը, այնքան երկար են նրա փշերը:

10. Ագահությունը մարդուն կործանում է:

11. Ազատությունը նման է լեռնային օդի: Այն թույլերի համար չէ:

12. Անզգուշությունը մարդու կատաղի թշնամին է:

13. Ամեն ինչին բաց աչքերով նայիր:

14. Գեղեցկուհին նույնպես ծերության օրերին կապիկի է նմանվում:

15. Բաց վերքի վրա աղ չեն ցանի:

16. Բարության սերմեր ցանիր:

17. Բարեգործը մենակ չի մնա:

18. Ամեն բան հեռվից լավ է երևում:

Որքան շատ են «Երջանիկ Նոր տարի» բարեմաղթանքները, այնքան մեծ է հույսի հաղթանակը փորձի նկատամբ:
Ռոբերտ Օրբեն

Ամանորը Ամանոր չի լինի, եթե զղջալու ոչինչ չլինի:
Վիլյամ Թոմաս

Հունվարի 1-ին մենք զբոսնում ենք մեր կյանքում՝ ինչպես տունն ուսումնասիրելիս, սենյակ առ սենյակ՝ կազմելով այն ամենի ցուցակը, ինչը պետք է վերանորոգել, որ ճեղքերը փակվեն: Բայց հնարավոր է այս տարի՝ անցյալ գրառումները հավասարեցնելու համար, պետք է անցնել դրանով ոչ թե թերություններ փնտրելու, այլ նոր հնարավորություններ որոնելու համար:
Էլեն Գուդմեն

Եթե ցանկանում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմի՛ր նրան քո ծրագրերի մասին:
Վուդի Ալեն

Բարի մտադրություններն ընդամենը կտրոններ են, որոնք մարդիկ փորձում են ներկայացնել բանկին, որտեղ իրենք ոչ մի հաշիվ չունեն:
Օսկար Ուայլդ

Ամանորը երեխաներին պետք է հեքիաթի համար, անհաջողակներին՝ որպես նոր հույսի կետ, իսկ մյուսներին՝ ուրախության համար:
Իշխան Գևորգյան

«Երբ կյանքի պայքարն արդեն վեր է ածվել որոշակի նպատակի գիտակցական ձգտման, այդ ժամանակ մարդ արդեն կարող է իրեն երջանիկ համարել» Դ.Ի. Պիսարև
«Նպատակը պետք է լինի երջանկությունը, այլապես կրակը չի բոցավառվի բավականաչափ պայծառ, շարժիչ ուժը չի լինի բավականաչափ հզոր, և հաջողությունն էլ լիակատար չի լինի» Թ. Դրայզեր
«Կյանքի իմաստը նպատակների ձգտելու գեղեցկության և ուժի մեջ է, և հարկավոր է, որ կեցության յուրաքանչյուր պահն ունենա իր բարձր նպատակը» Մ. Գորկի
«Այնտեղ, ուր վերջանում է ցանկությունը, վերջանում է նաև մարդը» Լ. Ֆոյերբախ
«Վատ է, երբ մարդ չունի այնպիսի մի բան, հանուն որի նա պատրաստ է մեռնել» Լ.Ն. Տոլստոյ
«Որևէ նպատակի հիրավի լուրջ ձգտելը նրան հասնելու հաջողության կեսն է» Վ. Հումբոլդտ
«Կան մարդիկ, որոնք ապրում են առանց որևէ նպատակի, անցնում են աշխարհով, ինչպես ցողունը գետով` նրանք չեն գնում, նրանց քշում են» Սենեկա
«Եթե նպատակ չկա` ոչ մի բան չես անի, և եթե նպատակն աննշան է, ոչ մի մեծ բան չես անի» Դ. Դիդրո

Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի։
Ռոլենհագեն ԳեորգՈչ թե զենքի այս կամ այն տեսակը, այլ արդարացի գործն է իսկական առավելություն տալիս թշնամու նկատմամբ։
Սերվանտես Միգել դե
Հաղթողին խաղաղությունը ձեռնտու է, իսկ պարտվողին՝ ուղղակի անհրաժեշտ։
Սենեկա Կրտսեր
Հաղթում են միայն նրանք, ովքեր մարտնչում են։
Սեն֊Ժյուստ
Հակառակորդն ապահովում է խոշոր հաղթանակ, եթե նա ձեզ ստիպում է հավատալ նրան, ինչ ասում է ձեր մասին։
Վալերի Պոլ
Նա, ով լավ է նախապատրաստվել ճակատամարտին՝ կիսով չափ հաղթել է։
Սերվանտես Միգել դե
Խիզախ մտքերը առաջատար խաղաքարերի դերն են կատարում․ նրանք զոհվում են, սակայն ապահովում են հաղթանակը։
Գյոթե Յոհան
Մարդիկ ծնված են հաղթանակների, այլ ոչ թե պարտությունների համար։
Թորո Հենրի
Հաղթողը միշտ ընդունում է հաղթվածի որոշ գծերը։
Շոու Բեռնարդ

Բոլոր ամուսնությունները նման են իրար,իսկ ամունսալուծությունները յուրովի հետաքրքիր են:

Ուիլ

Ռոջերս Տղամարդն իրեն զգում է յոթ տարով ավելի մեծ ամուսնության հաջորդ օրը:

Ֆրենսիս Բեկոն

Ընտանիքը բնության հրաշքներից մեկն է: Ջորջ Սանտայանա

Իմաստուն է այն հայրը,ով գիտե իր զավակին: Ջեյմս Ջոյս “Ուլիսես”

Երջանիկ է այն մարդը,ով երջանիկ է իր ընտանիքում: Անանուն Հեղինակ

Եթե վախենում ես միայնությունից,ապա ավելի լավ է մի ամուսնացիր:

Անտոն Չեխով

Չեմ կարծում, թե այս աշխարհում կա մի տղամարդ,ով հավատարիմ է իր կնոջը:

Ջոն Քենեդի

Ես չգիտեի,թե ինչ է երջանկությունը մինչ ամուսնանալը:Իսկ հետո արդեն ուշ էր:

Մաքս Կաուֆման

Ամուսնանալը բնավ դժվար չէ:Դժվար է ամուսնացած լինելը:

Ունամունո

Ցանկացած տղամարդու ավելի հաճելի է տեսնել բացված սեղանը և արդուկած հագուստը,քան լսել,թե ինչպես է իր կինը խոսում լատիներեն:

Անանուն Հեղինակ

Սիրուց կորցնում են խելքը,իսկ ամուսնության մեջ նկատում են այդ կորուստը:

Մորից Սաֆիր

Առանց երեխաների և կնոջ ապրած օրն անիմաստ է:

Անանուն հեղինակ

Պետք է միշտ սիրահարված լինել:Ահա թե ինչու երբեք չարժէ ամուսնանալ: Օսկար Ուայլդ

Սերը հայրենիքի նկատմամբ սկսվում է ընտանիքից: Ֆրենսիս Բեկոն

Երբեք մի ամուսնացիր այն կնոջ հետ,ում հետ կարելի է ապրել:Ամուսնացիր այն կնոջ հետ,առանց ում հնարավոր չէ ապրել:

Անանուն Հեղինակ