Արտ Թերապիա – Հոգեբանական Անկյուն
041 21 31 03 hov-bakh@mail.ru

Արտ Թերապիա

Արտ-թերապիա (անգլ. art` արվեստ, therapy` բուժում), հոգեթերապիայի ժամանակակից ճյուղ է՝ հիմնված ստեղծագործական ինքնաարտահայտման սկզբունքի վրա։ Այն մի կողմից հոգեբանության, իսկ մյուս կողմից արվեստի հիմքի վրա ձևավորված զարգացող ուղղություն է, որն իր լայն կիրառությունն է գտել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հետ հոգեթերապևտիկ, հոգեշտկող և ինքնաճանաչմանն ուղղված աշխատանքներում։

Խնդիրները

Համաձայն Կ. Ռուդեստամի հետ, արտ-թերապիայի խնդիրներն են:

  • Սոցիալապես ընդունելի ճանապարհ ագրեսիվությունից և այլ բացասական զգացմունքներից։
  • Օժանդակ եղանակով հեշտացնել բուժման գործընթացը (թերապիա)։
  • Տալ հոգեբանական ախտորոշման նյութ։
  • Մշակել ռեպրեսիաների մտքերն ու զգացմունքները։
  • Մշտական կապ հաստատել հաճախորդի հետ։
  • Զարգացնել ինքնատիրապետում։
  • Կենտրոնանալ սենսացիաների ու զգացմունքների վրա։
  • Զարգացնել ստեղծագործական և ինքնագնահատման կարողությունը։

ՏեսակներըԱրթ-թերապիայի նեղ իմաստը — Դիտարվեստի հիման վրա ստեղծված գեղատեսիլ թերապիա։

  1. Թերապիայի շրջիկ գրադարան — ստեղծագործություն գրելու և կարդալ գրական ստեղծագործությունների գրականություն։
  2. Երաժշտական թերապիա
  3. Դրամատիկական թերապիա
  4. Պարային թերապիա
  5. Տիկնիկային թերապիա

1) ստեղծագործական աշխատանքների հիման վրա ստեղծված թերապիա.

2) բնության հետ ստեղծագործության թերապիա.

3) գրականության, արվեստի, գիտության հետ ստեղծագործական թերապիա.

4) ստեղծագործական հավաքման թերապիա.

5) անցյալի հետ կապ հաստատող թերապիա.

6) օրագիր պահելու և գրքերում հաղորդագրություններ գրելու թերապիա.

7) բժկի հետ ընտանեկան հաղորդագրությունների թերապիա.

8) ստեղծագործ ճանապարհորդության թերապիա.

9) ամենօրյա հոգևոր որոնման ստեղծագործ թերապիա։

Արտթերապիա

Արտթերերապիան առաջացել է 20-րդ դարի 30-ական թթ-ին և առաջինը օգտագործվել է այն երեխաների անձնային զարգացման դժվարությունների  համար, որոնք փախուստի էին դիմել Գերմանիայից ԱՄՆ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Արտթերապիա” տերմինը (թերապիա արվեստ) առաջին անգամ օգտագործել է Ադրիան Հիլլր (1938)։ Հոգեթերապիայի այս ձևը հիմնված է արվեստի ու ստեղծագործական գործունեության վրա։ 
Արտթերապիայի հիմնական նպատակը անձի ներդաշնակ զարգացումն է ինքնաբացահայտման և ինքնարտահայտման միջոցով։ Դասական հոգեվերլուծողների կարծիքով, արտթերապիայի հիմնական կարգավորիչ մեխանիզմը սուբլիմացիան է։ 
Արտթերապիայի կարևոր տեխնիկան ակտիվ երևակայության տեխնիկան է, որն ուղղված է անգիտկացականի և գիտակցականի դեմ առ դեմ հանդիպմանն ու իրար հետ հաշտեցմանը աֆեկտիվ փոխներգործության միջոցով։ Մեկ այլ հնարավոր մեխանիզմ է համարվում այն, որ ստեղծագործական գործընթացը կարող է դիտվել որպես իրականության ուսումնասիրություն, դեռես չբացահայտված նորի բացահայտում։ Իր զարգացման սկզբնական շրջանում արտթերապիան արտացոլում էր հոգեվերլուծական հայացքներ, որոնցում հաճախորդի գեղարվեստական գործունեությունը  համարվում էր հոգեկան գործընթացների չգիտակցված արտահայտում։

Արտթերապիայի հիմնական նպատակներն են՝

1)    Սոցալապես ընդունելի ելք տալ ագրեսիվությանն ու այլ բացասական զգացմունքներին:

2)    Թեթևացնել հոգեկարգավորման ընթացքը, քանի որ ներքին չգիտակցված կոնֆլիկտներն ու տառապանքները հաճախ ավելի հեշտ է լինում արտահայտել պատկերավոր ձևերի օգնությամբ, քան արտաբերել դրանք վերբալ շփման ընթացքում։

3)    Ձեռք բերել նյութեր մեկնաբանման և ախտորոշման համար։ 

4)    Մշակել հաճախորդի մտքերն ու զգացմունքները, որոնք նա սովոր է:

5)    Հարթեցնել հոգեբանի և հաճախորդի հարաբերությունները։ Գեղարվեստական ստեղծագործության մեջ հոգեբանի և հաճախորդի համատեղ մասնակցությունը կարող է նպաստել էմպաթիային և փոխըմբռնմանը։

6)    Զարգացնել ներքին վերահսկողության զգացողություն։

7)    Կենտրոնացնել ուշադրությունը զգայությունների վրա։ Ստեղծագործական արվեստով զբաղվելը հարուստ հնարավորություններ է ստեղծում կինեսթետիկ և տեսողական զգայությունների փորձարկման համար:

8) Զարգացնել գեղարվեստական ընդունակություններն ու բարձրացնել ինքնագնահատականը։ Արտթերապիայի մյուս դերը բավարարվածության զգացումն է, որն առաջանում է հաճախորդի թաքնված տաղանդների դուրս բերման ու զարգացման արդյունքում։

Սկզբնական շրջանում արտթերապիան կիրառում էին հիվանդանոցներում և հոգեբուժարաններում հուզական խանգարումներ ունեցող հիվանդների բուժման համար։ Ներկայումս այն շատ լայնորեն է կիրառվում։
Արտթերապիայի եղանակներն օգտագործվում են նաև ներընտանեկան խնդիրների ուսումնասիրությունների համար, որտեղ այցելուներին առաջարկվում է աշխատել գեղարվեստական նախագծերի վրա։
Արտթերապիան ելք է տալիս ուժեղ հույզերին ու կոնֆլիկտներին, օգնում արտամղված հույզերի մեկնաբանմանը, նպաստում հաճախորդի ինքնագնահատականի բարձրացմանն ու սեփական զգացմունքների գիտակցմանը։
Ստեղծագործական ինքնարտահայտման ժամանակ հնարավոր է ուժեղ հույզերի բուռն ղրսևորում։ Եթե այսպիսի դեպքերում բացակայում է փորձառու ղեկավարը  “հոգեբանը”, ապա այցելուն կարող է հայտնվել ճնշված վիճակում։ Այդ պատճառով էլ արտթերապիան կիրառել ցանկացող հոգեբաններին հատուկ պահանջներ են ներկայացվում։ 

Գոյություն ունի արտթեբապիայի երկու ձև պասիվ և ակտիվ։

Պասիվ ձևի դեպքում այցելուն «օգտագործում» է պատրաստի գեղարվեստական ստեղծագործությունները, դիտում է նկարներ, երաժշտություն լսում, գրքեր կարդում։
Ակտիվ ձևի դեպքում հաճախորդր ինքն է ստեղծում արվեստի նմուշներ՝ նկարներ, գծապատկերներ և այլն։

Արտթերապիան լինում է ստրուկտուրավորված և չստրուկտուրավորված։
Այսինքն մի դեպքում տրվում է կոնկրետ թեմա, իսկ օգտագործվող նյութերը առաջարկվում են հոգեբանի կողմից  և սեանսի վերջում քննարկվում է թեման, կատարման ձևերը։ Չսարուկտուրավորվածի դեպքում այցելուներն ինքնուրույն են ընտրում թեման, օգտագործվող նյութերն ու գործիքները՝ ներկեր, կավ, սոսինձ, կավիճ և այլն։
 
Արտթերապիայի միջոցներն են փորագրումը փայտի վրա, քանդակումը, ապակենախշումը, ծեփակերտումը, նկարչությունը, գործելը, հյուսելը, կտրելը և այլն։ 
 
Արտթերապիայի գլխավոր նպատակը արվեստի միջոցով այցելուի ինքնարտահայտումն ու ինքնաբացահայտումն է։ Նրա արդյունավետության մասին կարելի է դատել այցելուների դրական հակազդումներից ՝ ակտիվություն, սեփական ստեղծագործության հանդեպ մեծ հետաքրքրություն, ինքնուրույն աշխատանքներին տրամադրվող ավելի երկար ժամանակ։ Նրանք հաճախ են իրենց մեջ բացահայտում ստեղծագործական կարողություններ և արտթերապիայից հետո շարունակում են ինքնուրույն զբազվելարվեստի տարբեր ձևերով։

Արտ թերապիայի տեսակները մի քանի դասակարգումներ ունեն: Արտ թերապիան կարող է լինել պասիվ, ակտիվ և խառը.

  • Պասիվ — երբ օգտագործվում են արդեն ստեղծված տեղծագործությունները
  • Ակտիվ – երբ մարդն ինքն է ստեղծում / նկար, քանդակ, պատմություն, երաժշտական կոմպոզիցիաներ, սպոնտան պար և այլն/
  • Խառը- երբ ստեղծագործությունները օգտագործվում են նորի ստեղծման համար

          

Իհարկե,արտ թերապիայի տեսակները  ամենալայն իմաստով դասակարգվում են ըստ արվեստի  բազմազան ճյուղերի: Այստեղ  տարբերում ենք արտ թերապիայի հետևյալ տեսակները `

  • Նկարչաթերապիա` թերապիա կերպարվեստի միջոցով, մասնավորապես նկարչության:
  • Բիբլիոթերապիա` հատուկ ընտրված գեղարվեստական գրականության և պոեզիայի կիրառումն է թերապևտիկ նպատակով:
  • Հեքիաթաթերապիա` հեքիաթի կիրառումն է թերապիայի մեջ անձի ինտեգրացիայի, ստեղծագործականության զարգացման, գիտակցության ընդլայնման նպատակով, ինչպես նաև վարքային, հուզական խնդիրների լուծման համար:

           

  • Երաժշտաթերապիա— երաժշտության, ձայնի կիրառումն է թերապիայի մեջ :Սա ենթադրում է մարդկային ձայնի և երաժշտական գործիքների միջոցով երաժշտական վերարտադրություն և իմպրովիզացիա անհատական կամ խմբային ձևով, ինչպես նաև հատուկ ընտրված երաժշտական ստեղծագործությունների ունկնդրում և քննարկում: Կիրառվում է զարգացման հապաղման, հուզական անկայունության, վարքային խանգարումների, սոմատիկ հիվանդությունների, պսիխոզների, աուտիզմի դեպքում:

           

  • Պարային թերապիա-պարի և շարժման կիրառումն է թերապիայում:Կիրառվում է մարմնի գիտակցման բարձրացման, մարմնի դրական պատկերի ստեղծման, շփման հմտությունների,հույզերի արտահայտման և հետազոտման նպատակով:

          

  • Խաղաթերապիա— խաղի կիրառումն է թերապիայում անձի զարգացման, հոգեշտկման, նևրոզների հաղթահարման, շփման հմտությունների ձևավորման, լարվածության թուլացման, սոցիալական դերերի յուրացման նպատակով: Կիրառվում է ինչպես երեխաների, դեռահասների , այնպես էլ մեծահասկների հետ:
  • Ավազաթերապիա— սա հոգեշտկողական,զարգացնող մեթոդ է , որի ժամանակ այցելուն սիմովլիկ կերպով արտահայտում է ներքին լարվածությունը:

          

  • Հոգեդրամա— հիմնվում է սպոնտան խաղի և իմպրովիզացիայի վրա: Գործողությունների սցենարը կառուցվում է հենց գործողության ժամանակ: Խաղարկվում է հենց մասնակիցների կյանքից բերված դրվագը , խնդրային ասպեկտը: Հիմնադիրը ` Յակոբ Մորենոն է :
  • Կինոթերապիա— սա ենթադրում է նախապես ընտրված / այցելուի կամ խմբի խնդիրներին համապատասխան/  կինոդիտում և դրան հաջորդող քննարկում և ընդհանրացում թերապևտի կողմից: Կինոթերապիայի հիմնադիրներից է Անտոնիո Մենեգետտին :
  • Ֆոտոթերապիա-սա պատրաստի ֆոտոների կամ սլայդերի կիրառումն է կամ ֆոտոների և սլայդերի ստեղծումն է թերապիայում, որը հաճախ զուգակցվում է քննարկման կամ կերպարվեստի, շարժման, պարի հետ:Կիրառվում է անհատական և խմբայի տարբերակներով:

         

  • Ինտեգրատիվ մոտեցում– սա արվեստի տարբեր ձևերի զուգահեռ կիրառումն է թերապիայի ժամանակ : Սրա մեջ մտնում է կերպարվեստի համադրումը բանաստեղծության, երաժշտության, պարի, թատերախաղի , ուղղորդված վիզուալիզացիայի հետ:

Արտ-թերապիան ամենամեղմ, միևնույն ժամանակ խորը մեթոդներից է հոգեբանների և հոգեթերապևտների զինանոցում: Այն կապված է անհատի ստեղծագործական հնարավորությունների բացահայտման, թաքնված ուժերի ազատագրման հետ: Արդյունքում մարդը գտնում է իր պրոբլեմների լուծման արդյունավետ ձևերը: Յուրաքանչյուր մարդ ունի իր պատմությունը: Այդ պատ- մության մեջ կան և՛ ուրախ պահեր, և՛ տխուր: Կան նաև այնպիսի իրավիճակներ, որոնք ցանկանում ես վերհիշել, նորովի ապրել և գիտակցել, բայց մուտքն անհա- սանելի է: Արտ-թերապիան հենց այն ճանապարհն է, որը տանում է դեպի հոգե- կանի խորքերը: Նկարելով, ծեփելով կամ գրական ձևով նկարագրելով պրոբլեմը, տրամադրությունը, մարդը կարծես թե ծածկագրված ուղերձ է ստանում իր ան- գիտակցականից: Բազմաթիվ խնդիրներ մարդը կարողանում է իր սեփական ուժերով լուծել, ինքն իր հոգեբանը դառնալ, գնահատել իր հոգեկան վիճակները, հույզերի դրսևորումները և համապատասխան ձևով կառավարել սեփական վարքը: Իսկ երբ մարդը հոգեկարգավորման համար հոգեբանի միջամտության կարիք է զգում, այստեղ արդեն այդ օգնությունը լինում է խիստ մասնագիտական և համակարգված: Կան հոգեկան ներդաշնակություն ստեղծելու տարբեր ուղ- ղություններ և մեթոդներ` հոգեդինամիկ, վարքային, կոգնիտիվ, խաղային թերա- պիա, հոգեմարմնամարզություն և այլն: Այս շարքում իր բավականին կարևոր դերն ունի արվեստի թերապիան: «Բժշկի և հոգեբանի պրակտիկ գործունեութ- յունն սկսվում է ոչ թե արվեստից, այլ մարդկանցից, որոնք դժբախտության մեջ են ընկել, այցելուների գանգատներից և խնդրանքներից: Իսկ այստեղ լավ է յու- րաքանչյուր միջոց, որն ապաքինում է, խոստանում` դեղորայք, ֆիզիկական վարժություններ, վերականգնողական թերապիա, հիվանդների հետ կլինիկա- կան զրույցներ, հիպնոս: Իսկ ինչո՞ւ դա չի կարող լինել արվեստը», – միանգա- մայն իրավացիորեն հարցնում է Ռ. Արնհեյմը [5, с. 731]: Արվեստն ազդում է մարդկանց զգացմունքների ու մտքերի վրա: Եթե բարոյագիտությունը ձևավո- րում է անձի բարոյագիտական հայացքները, ապա արվեստը ձևավորում է ամ- բողջական անձին: Հաղորդակցումն արվեստի հետ մարդուն ազնվացնում է, վե- հացնում, ժամանակավոր մոռացնել տալիս առօրյա հոգսերը, հոգեկան բավա- րարվածության անկրկնելի պահեր պարգևում: Արվեստի բոլոր ձևերը խիստ անձնական բնույթի ինքնաարտահայտման միջոց են: Այդ ինքնաարտահայտումը և ինքնադրսևորումը թերապևտիկ նշանա- կություն ունեն ինչպես ստեղծագործողի, այնպես էլ՝ ընկալողի համար: Արվեստի հենց այդ վերականգնող, թերապևտիկ ազդեցությունն է ընկած հոգեբանական ներդաշնակությունը վերականգնող արտ-թերապևտիկ մեթոդների հիմքում: «Արտ- թերապիա» բառացիորեն նշանակում է «բուժում արվեստի միջոցով»: Մեթոդն ստեղծվել է 20-րդ դարի 30-ական թվականներին, և տերմինն առաջին անգամ օգտագործել է Ադրիան Հիլը: «Արվեստը որպես թերապիա» մեթոդի նկատմամբ վերջին տարիներին աճող հետաքրքրությունը կարելի է բացատրել մարդու այն պահանջմունքով, որ նա ձգտում է ներդաշնակության և հոգեկան առողջության հասնել ավելի բնական և համալիր ձևով, որտեղ հավասարաչափ կարևոր են զգաց- մունքն ու միտքը, մարմինն ու հոգին, ներհայեցողության ընդունակությունն ու ակտիվ գործունեությունը: Այսօրվա մարդու համար, որը հիմնականում օգտագոր- ծում է հաղորդակցման խոսքային ձևեր, ոչ պակաս կարևոր է վիզուալ (տեսո- ղական) և պլաստիկ արտահայտչամիջոցների «լեզուն»: Այն դառնում է անփոխա- րինելի միջոց` հետազոտելու և ներդաշնակեցնելու մարդու հոգեկան աշխարհի այն կողմերը, որոնց արտահայտման համար բառերը երբեմն անզոր են լինում: Դասական հոգեվերլուծության ներկայացուցիչների կարծիքով, արվեստի` որպես թերապիայի, հոգեկարգավորման մեխանիզմը սուբլիմացիան է, որը կար- ծես հավասարակշռություն է ստեղծում անգիտակցական և գիտակցական Ես- երի միջև: Այստեղ կարևոր է ակտիվ երևակայության տեխնիկան, որը աֆեկտիվ փոխներգործության միջոցով կարծես հաշտեցնում է անգիտակցականն ու գի- տակցականը: Հումանիստական հոգեբանության տեսանկյունից արտ-թերա- պիայի նշանակությունը հետևյալն է. սեփական Ես-ի հարստացման և ճանաչ- ման նպատակով` անձին տալ անսահման հնարավորություններ ստեղծագոր- ծության մեջ ինքնաբացահայտման և դրսևորման համար: Տրանսպերսոնալ հո- գեբանությունը ելնում է այն կարևոր դրույթից, որ յուրաքանչյուր մարդու մեջ կա ոգեղեն սկիզբ (Ոգեղեն Ես), որը կապված է կոլեկտիվ անգիտակցականի հետ և անվերջ մի ռեսուրս է` զարգացման և ամբողջականության վերականգնման: Զարգացող անձը ամբողջական անձ է, ինտեգրված կեցության բոլոր մակարդակ- ներում: Տրանսպերսոնալ հոգեբանության ներկայացուցիչները գտնում են, որ ստացված փորձի գիտակցման համար անհրաժեշտ է մարդու պատրաստվա- ծությունը` ընկալելու հոգեկանի խորքային մակարդակները, հակառակ դեպքում ստացված փորձը կարող է ավերիչ լինել անձի համար: Իսկ հոգեկանի խորքային մակարդակ թափանցելու համար անգնահատելի է արտ-թերապիայի դերը: ՀՈԴՎԱԾՆԵՐ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ 131 Բոլոր ուղղությունների ներկայացուցիչները մի հարցում համակարծիք են. հոգեկարգավորման մեխանիզմ նրանք համարում են ստեղծագործական գործ- ընթացը` որպես իրականության ուսումնասիրում, նորի ճանաչում և այդ ամենի մարմնավորում` ստեղծագործության արդյունքում: Եվ իսկապես, ստեղծագործա- կան աշխատանքը հնարավորություն է տալիս մարդուն` կենտրոնացնել իր գի- տակցական և ենթագիտակցական գործընթացները` ինքնաարտահայտվելու ձգտումը, որի արդյունքում հնարավոր է դառնում սիմվոլիկ ձևով վերակառուցել կոնֆլիկտային, հոգեկանը խաթարող իրավիճակները և հասնել հոգեկան ներդաշ- նակության: Մարդը ստեղծում է սիմվոլիկ պատկերներ սեփական մտքերն ու հույզերը արտահայտելու համար: Սա արտ-թերապիայի մեխանիզմներից մեկն է: Հոգեբանն այստեղ ելնում է մարդկանց ընկալման ամբողջականության, իմաստա- վորվածության ընդունակություններից: Մեր ընկալումը նաև սիմվոլիկ է: Ընկալվող մեկ օբյեկտն իր մեջ ընդհանրացնում է օբյեկտների մի ամբողջ խումբ; Նկարիչը կամ արվեստի միջոցով ապաքինվող մարդը, երբ նկարում է դեպի արևը ձգվող ծառ, հենվում է մարդկանց ընդհանրացման կարողության վրա` յուրաքանչյուր մասնավոր դեպքի մեջ տեսնելով ընդհանուրը` իր բազմազան դրսևորումներով: Տրամադրության անկումները, թերարժեքության զգացման հետ կապված խանգարումները առողջ մարդկանց, հատկապես շեշտված անձնավորություն- ների մոտ կարելի է վերացնել, թուլացնել ստեղծագործական ինքնաարտահայտ- ման միջոցով: Մարդը համակվում է ապաքինող ստեղծագործական ներշնչան- քով, կարողանում բարոյապես առողջ ինքնադրսևորմամբ հաղթահարել դժվա- րությունները, թուլացնել հոգեկան լարվածությունը, ոգու վերելքը` չդիմելով և ոչ մի դեղամիջոցի, թմրանյութի, ալկոհոլի: Ստեղծագործական աշխատանքի ըն- թացքում մարդը հոգեպես հարստանում է, կարծես նորովի գտնում իրեն, զգում և գիտակցում իր անձնային առանձնահատկությունները, որը հնարավորություն է տալիս նրան գտնելու իր տեղն ընկերների կողքին, հասարակության մեջ: Այդ աշխատանքում ստեղծագործական պայծառացման, ներշնչանքի ժամանակ կարծես չկա հիվանդություն, պաթոլոգիա, այլ կա միայն լույս: Ստեղծագործութ- յունը սեփական Ես-ի կերտումն է, որը հնարավորություն է տալիս մարդուն զգա- լու և հասկանալու ինքն իրեն` բնության և մարդկության հետ ներդաշնակ: Իրա- կանության երևույթների էական գծերն արվեստի ստեղծագործություններում իրագործվում են այնպիսի արտահայտիչ բնութագրերով, ինչպիսին ձևն է, գույնը, շարժումը և այլն: «Երբ մենք օգտագործում ենք «արտ» տերմինը, մենք չենք մտա- ծում բառերի մասին, այլ պատկերացնում ենք գույներ, բարդ զգացողություններ, պատկերներ, գծեր և այլն, ինչը դժվար է արտահայտել լեզվի միջոցով: Այստեղ է մեր մասնագիտության հմայքը և բարդությունը»,- գրում է հայտնի արտ-հոգեբան Գուդմանը [3, с. 139]: Եթե մի կողմ թողնենք ֆիզիկական օբյեկտները, պահպանե- լով նրանց գույնը, ձևը և այլն, ապա այդ աբստրակտ գծերը սիմվոլիկ ձևով կարող են բացահայտել ընդհանուրը: Դա հոգեբանին կամ հոգեթերապևտին հնարավո- րություն է տալիս մարդու, նրա հոգեվիճակի, շեղումների, հակումների մասին տեղեկություններ ստանալու ոչ միայն նրանց աշխատանքներում ներկայացված հեշտ ճանաչվող առարկաներից, այլև՝ աբստրակտ նկարներից, գծերից կամ երաժշտական ձևերից: Եվ դա պատահական չէ: Գույնը և երաժշտական հնչյունը հոգեկան ապրումների արտահայտման անմիջական միջոցներն են, այն հույզերի և ապրումների, որոնք հնարավոր չէ որոշել, արտահայտել մտքի միջոցով: ՀՈԴՎԱԾՆԵՐ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ 132 «Գույնը մեզ տալիս է կյանքի ջերմությունը, զգայություններ, հույզեր և այն ապ- րումների աննկարագրելի նրբերանգները, որոնք բանականությունը ընդունակ չէ տարբերակել և արտահայտել: Հետևաբար, ձևի արժանիքը պարզությունն է, գույ- նինը` խորությունը…: Գույնը բացահայտում է այն, ինչը վերաբերում է ձևի ներ- քին էությանը, հուզական նշանակությանը»,- գրում է Գովինդան [5, с. 87]: Օրինակ նկարելը կամ ծեփելը զարգացնում և կանոնավորում են մարդու գույնի և ձևի զգացողությունը: Անձի հուզականությունը, որը երբեմն հանդիպում է մարդու մոտ, պար- տադրում է կարծես վիզուալիզացիա ձևի և գույնի մեջ: Միայն այդ էքսպրեսիվ միջոցների շնորհիվ է մարդը գիտակցում իր ներաշխարհում փոթորկվող հույ- զերն ու ձգտումները, ապրումներն ու վիճակները, որոնք խոսքայնացնել հնարա- վոր չէ: Այդ ոչ նյութական, աբստրակտ գծերը, ձևերն ու գույները բնութագրվում են երկակի հրաշալի որակներով. միաժամանակ և՛ թաքցնում են, և՛ բացահայ- տում են: Կյանքում մենք գիտենք, որ գույնը կարող է հիացնել, բարկացնել, հանգստացնել, գրգռել, որոշ գույներ տաք են (կարմիր, դեղին, նարնջագույն), որոշ գույներ` սառը (կապույտ, սպիտակ): Գույնը շատ հաճախ է օգտագործվում արտ-թերապիայում՝ որպես հույզերի և ապրումների սիմվոլիկ արտահայտչամի- ջոց: Արտ-թերապևտիկ ստեղծագործական աշխատանքում մարդը ինտուիտիվ և խորությամբ է զգում գույնը: Նրա մոտ կա գիտակցական պահանջ կոնկրետ գույ- ների նկատմամբ: Հաճախ, երբ մարդը գտնվում է բարձրագույն հուզական վիճա- կում կամ տառապում է, ձևը չի բավարարում նրան, գիծը դառնում է սահմանա- փակող, և միայն գույնն է մնում նրա հույզերի արտահայտիչը: Գույնի միջոցով մարդը փնտրում է ինքն իրեն, սեփական ես-ը: Արտ-թերապիայի մյուս մեխանիզմը կապված է արվեստի գեղագիտական ընկալման հետ, որը թույլ է տալիս ներքին, ճնշված ապրումներին, աֆեկտիվ հույզերին կարծես կերպարանափոխվելու գերագույն հաճույքի և վայելքի զգաց- ման: «Գեղագիտական ապրումները միշտ փոխակերպող ազդեցություն ունեն: Գեղագիտական օբյեկտը փոխակերպվող փորձի հիմքն է կազմում, որի միջոցով հաղթահարվում է հոգեկանի կտրտվածությունը և ինտեգրվում են Ես-ի տարբեր մասնիկներ», – գրում է ամերիկյան արտ-հոգեթերապևտ Քեյզը [3, с. 136]: Օրի- նակ, երաժշտության հետ հաղորդակցումը թեթևացնում է մարդու սթրեսային վիճակները, մեղմում ցավը, կենդանացնում հիշողությունները, վերականգնում կենսական ուժերը, բարենպաստ ազդեցություն թողնում մարդու վրա: Երաժշտությունը առօրյա, երբեմն միապաղաղ կյանք է ներարկում հույզերով հարուստ երանգներ: Երաժշտությունն ինքը ներդաշնակություն է, որով համա- կում է ունկնդրին: Կամ ասենք, գեղագիտական օբյեկտը գեղարվեստական գրա- կանությունն է, որը, ընթերցողին տալով անկրկնելի ապրումներ, փոխակերպում է նրա անհանգստությունը, հուզմունքը, հոգեկան աններդաշնակությունը ամ- բողջական Ես-ի զգացողության: Շատ հաճախ հասուն տարիքում մարդը «հան- դիպում» է իր հոգեհարազատ գրողին, որի երկերը թույլ են տալիս ավելի ճիշտ հասկանալ ինքն իրեն, իր ապրումները, կոնֆլիկտները, ավելի հստակ է դառնում իր հարաբերությունների հետագա կառուցումն այլ մարդկանց հետ: Կերպար- վեստը հնարավորություն է տալիս մարդուն հասնելու հոգեբանական բարեհար- մարության, որի դեպքում ստեղծագործողն ինքը «հանդիսատես» է դառնում, ուսումնասիրում սեփական ինքնաարտահայտման արդյունքը: Անկախ նրանից` ՀՈԴՎԱԾՆԵՐ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ 133 մարդը զբաղվում է գրական ստեղծագործությամբ, թե՝ պատմում, նա բոլոր դեպ- քերում իրականացնում է ինֆորմացիայի անցում հուզական մակարդակից իմա- ցականին: Միևնույն ժամանակ, դրանով իսկ փոխվում է նրա վերաբերմունքն անցյալի, հոգեկանը խաթարող փորձի և սեփական թերությունների նկատմամբ: Համաձայն Գուդմանի` կերպարվեստը երկխոսություն է` կա՛մ ստեղծագործողի և իր ինքնության, կա՛մ ստեղծագործողի և այլ մարդկանց միջև: Արվեստը՝ որպես թերապևտիկ մեթոդ, ելք է տալիս ներքին կոնֆլիկտնե- րին, հույզերին, օգնում մեկնաբանել արտամղված ցանկություններն ու ապրում- ները, բարձրացնում է անձի ինքնագնահատականը, զարգացնում ստեղծագոր- ծական ընդունակությունները: Արվեստը ոչ միայն պատկերի կառուցման վար- պետություն և տեխնիկա է, այլև, առաջին հերթին, ստեղծագործողի անձի արտա- ցոլումն է գեղարվեստական ստեղծագործության մեջ: Հենց այս միտքն է ընկած արտ-թերապիայի մեթոդն օգտագործող հոգեբանի աշխատանքի հիմքում: Անձը, այցելուն ստեղծագործում է` նկարում, փորագրում, գրում և բոլոր դեպքերում իր ներաշխարհն է արտահայտում, իր գիտակցված և չգիտակցված մղումները: Մի շարք հոգեբաններ գտնում են, որ արվեստի իսկապես լավ գործն է ունենում թե- րապևտիկ ազդեցություն, բարձրարժեք գործերն են ճշմարտության, բարու և գե- ղեցիկի կրողները: Ուստի մարդը պետք է ձգտի իր հոգեկան վիճակները արտա- հայտել որքան հնարավոր է լավ կատարված նկարում, գեղեցիկ գրված ազատ շարադրության և փորագրության մեջ: Բոլորովին հակառակ տեսակետ է արտա- հայտում Ֆրոյդը: Նա գեղեցիկ ձևը համարում է պարզապես արտաքին հարդա- րանք, որպեսզի ունկնդիրը կամ հանդիսատեսը իր անգիտակցական մղումների բավարարման համար բարեհաճությամբ ընդունի աշխատանքի բովանդակութ- յունը: Բայց չէ որ մարդը ձգտում է ավելիին, կատարյալին, միայն գեղարվեստա- կան ստեղծագործության այդպիսի գործերը, միայն այդ արվեստն է, որ բավարա- րում է մարդու հոգևոր պահանջմունքները: Պյութագորականներն ասում էին, որ արվեստը մաքրում է մարդուն, կատարսիսի հասցնում: Արվեստն ուղղված է ամբողջական անձի սցիալականացմանը և ինքնագնահատականի հաստատմա- նը: Այդ պահանջմունքները երբեմն ավելի ցայտուն են դրսևորվում հոգեպես ընկճված, հավասարակշռությունը կորցրած, ներդաշնակություն փնտրող ան- ձանց մոտ: Եվ արվեստն այստեղ պետք է կատարի իր առաքելությունը. ծառայել յուրաքանչյուր մարդու` առանձին և յուրովի: Արտ-թերապիան կարելի է դասել ավելի հին և բնական մեթոդների շարքը, երբ մարդն օգտագործում է այն ինքնուրույնաբար` թուլացնելու կուտակված հոգեկան լարվածությունը, հանգստանալու և կենտրոնանալու համար: Ըստ էության, արտ-թերապիան միջոցների մի համալիր է, որը հնարավորություն է տալիս հաջողությամբ լուծելու բազմաթիվ հիմնախնդիրներ և առաջներում օգ- տագործվել է առավել տաղանդավոր հոգեթերապևտների և բժիշկների կողմից: Այսօր, երբ ավանդական բժշկությունը մեծ դեր ու նշանակություն է տալիս մար- դու ներքին և բնական ուժերին, արտ-թերապիան առողջությունը վերականգնող համալիրում գրավում է արժանի և նշանակալից տեղ: Արտ-թերապիան հնարա- վորություն է տալիս արթնացնելու և զարգացնելու մարդու մեջ ինքնաբուխ տա- րերայնությունը, ստեղծագործականությունը, ուսումնասիրելու սեփական կյան- քի փորձը անսովոր տեսանկյունից, լուծելու պրոբլեմները հեշտ և գեղեցիկ, սովո- րելու շփվել էկզոտիկ մակարդակում` օգտագործելով պատկերային, շարժողա- կան, հնչյունային միջոցներ և պարզապես ինքնարտահայտվելու` ստանալով և ՀՈԴՎԱԾՆԵՐ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ 134 պարգևելով հաճույք: Արտ-թերապիան ավելի շատ ուղղված է` արթնացնելու ստեղծագործականությունը, իսկ այդ դեպքում մարդը չի կարող ասել «ես անելանելի վիճակում եմ»: Նա փնտրում է տարբեր ելքեր, լուծումներ` իրավիճա- կից դուրս գալու համար: Արտ-թերապիան ինքնաուսումնասիրման և ինքնահե- տազոտման գործընթաց է` գեղարվեստական ցանկացած ձևի միջոցով: Մեր ներաշխարհը հյուսված է զգայական պատկերներից և պատկերացում- ներից, որոնց միջոցով տեղի են ունենում մեր հուզական շփումներն այլ մարդկանց հետ: Որքան խորը և ինտենսիվ է այդ գործընթացը, այնքան ուժգին է արձագանքում հանդիսատեսի և ունկնդրի հոգում արվեստի ստեղծագործությունը, որը յուրահա- տուկ լեզվով պատմում է հոգեկան կյանքի խորության մասին: Երազների և երևա- կայության, զգացմունքների ու ապրումների բանաստեղծական լեզուն անսովոր է մեծ քաղաքի տրամաբանորեն մտածող մարդու բանականության համար, որն ապ- րում է հսկայական արագության ռիթմով: Բայց որքան այդ լեզուն դժվար է, նույնքան էլ կարևոր, որովհետև այդ լեզվի իմացությունը կարող է բացել ստեղծա- գործության անընդգրկելի հորիզոններ և ռեսուրսներ: Ստեղծագործությունը ես-ի և աշխարհի գիտակցումն է, որում մարմնավորվում են զգացմունքները, հույսերն ու վախերը, սպասումներն ու կասկածները, կոնֆլիկտներն ու հաշտությունները: Ստեղծագործական գործընթացում դրսևորվում է ինչպես երեխայի, այնպես էլ՝ մե- ծահասակի ստեղծագործական ներուժը, որն ապահովում է նրանց ինտելեկտուալ և հուզական զարգացումը, օգնում հաղթահարելու այն սահմանափակումները, որոնք առաջացել են հիվանդության և տրավմաների պատճառով: Արտ-թերապիան ստեղծագործական որոնում է: Յուրաքանչյուր մարդ յուրո- վի է պատասխանում իր առջև ծառացած հավերժական հարցերին. «Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ես, ի՞նչ է աշխարհը, որում ապրում եմ ես»: Ստեղծագործությունը այն ուղին է, որի վրա փնտրում են այդ հարցերի պատասխանները: Արարման պահի ապրում- ները տալիս են ուժ` խոչընդոտները հաղթահարելու, ներքին ու արտաքին կոնֆ- լիկտները լուծելու համար: Այդ ուժը ռեսուրսային է, քանի որ առօրյա կարծրատի- պերից հեռու է և ընդլայնում է կյանքի փորձը, մեծացնում հավատը սեփական ուժե- րի նկատմամբ: Մարդն ինչքան լավ կարողանում է ինքնահաստատվել, այնքան լիարժեք և անկրկնելի է իրեն զգում: Արտ-թերապիան ձևավորում է կյանքի նկատ- մամբ ստեղծագործական վերաբերմունք, նպատակին հասնելու միջոցների և ձևերի բազմազանությունը տեսնելու կարողություն, զարգացնում է մինչ այդ թաքնված ընդունակություններ` կյանքի առաջադրած խնդիրները լուծելու համար: Մարդը բացահայտում է ստեղծագործական գործընթացի ընդհանուր օրինաչափություն- ներն ինչպես արվեստում, այնպես էլ՝ կյանքում: Եվ աստիճանաբար այդ երկու հասկացությունները միավորվում են, դառնում Ապրելու Արվեստ: Շատ պրոբլեմների պատճառն, ըստ Ռ. Մեյի, ծագում է այն մտքից, որ մար- դը չգիտի ինքն իրեն, խաղում է «ոչ իր դերը»: Հարկավոր է ունենալ քաջություն` դեմ դիմաց կանգնելու սեփական ես-ի հետ, «լայնացնելու գիտակցությունը», վե- րակառուցելու համար աշխարհը, ստեղծելու նոր աշխարհ, իսկ դա ստեղծա- գործական որոնման արդյունք է: Ստեղծագործաբար ապրող մարդը միշտ բացա- հայտում է իրականության նորանոր կողմեր, հասկանում և գնահատում է երևույթներն ու մարդկանց` տարբեր տեսանկյուններից: «Ինչքան մարդն օժտված է, այնքան հեշտ և արագ են նրա մեջ փոփոխություններ տեղի ունենում, նա ավելի ընկալունակ է, ավելի խորն է զգում տառապանքը, բայց նրա հնարա- վորություններն էլ ավելի հարուստ են»:

Արտ թերապիա

  1. Արտ – թերապիան բուժման մեթոդ է, որն իրականացվում է գեղարվեստական գործունեության միջոցով: Այն ամենից մեղմ և միևնույն ժամանակ ամենից խոր մեթոդներից մեկն է հոգեբանների և հոգեթերապևտների աշխատանքում: Նկարելով, քանդակելով կամ գեղարվեստական ձևով իրենց խնդիրը կամ տրամադրությունը արտահայտելով` այցելուները կարծես թե գաղտնագրված հաղորդագրություն են ստանում իրենց ենթագիտակցականից: Արտ – թերապիայի մեթոդը կարելի է վերագրել հուզական վիճակների շտկման ամենահին և բնական մեթոդների շարքին, որից մարդիկ օգտվում են կուտակված հոգեկան լարվածությունից ազատվելու, հանգստանալու նպատակով:
  2. «Արտ-թերապիա» տերմինը առաջին անգամ առաջ է քաշել հոգեբան Ադրիան Հիլլը: Արտ – թերապիան ի սկզբանե նախատեսված էր ծանր հիվանդություններով տառապող այցելուների հետ աշխատելու համար, որոնք դժվարանում էին խոսքերով արտահայտել իրենց հույզերն ու ապրումները: Սակայն, այսօր արտ – թերապիան կիրառվում է որպես խմբակային թերապիայի գործիք` մարդկանց թաքնված պոտենցիալը բացահայտելու և ինքնաճանաչմանը նպաստելու նպատակով: Արտ – թերապիայի շատ մեթոդիկաներ կիրառվում են այնպիսի մարդկանց հետ աշխատանքում, ովքեր տառապում են տարբեր բարդույթներով, փակվածությամբ` նրանց ավելի ազատ դարձնելու և հաղորդակցվել սովորեցնելու համար: Ապացուցված է, որ արտ – թերապիայով զբաղվելը ոչ միայն նպաստում է նևրոզների հաղթահարմանն ու անձի անկաշկանդ լինելուն, այլև օգնում է ինքնագնահատականի բարձրացմանն ու ստեղծագործական, ճանաչողական հմտությունների զարգացմանը:
  3. Ժամանակակից մարդու համար արտ – թերապիայի գրավչություններից մեկը ինքնաարտահայտման և շփման ոչ վերբալ լինելն է. մարդիկ արվեստի միջոցով արտահայտում են իրենց հույզերն ու զգացմունքները: Ստեղծագործելիս ակտիվանում է գլխուղեղի աջ կիսագունդը, մինչդեռ մարդկանց մեծամասնության մոտ հիմնականում ակտիվանում է ձախ <<տրամաբանական>> կիսագունդը և շփման վերբալ համակարգը: Մարդու նորմալ, ներդաշնակ զարգացումը ենթադրում է գլխուղեղի երկու կիսագնդերի հավասար ակտիվություն: Բացի այդ, ակտիվության որոշ տեսակներ իրականացվում են հենց աջ կիսագնդի միջոցով` ստեղծագործականություն, ինտուիցիա, մշակութային կրթություն, երեխաների դաստիարակություն և, իհարկե, ռոմանտիզմ սիրային հարաբերություններում: Արտ – թերապիան թույլ է տալիս այցելուին արտահայտել իր մտքերը նկարչության, քանդակի, անգամ` թատերական խաղի միջոցով: Վերապրելով պատկերները` մարդ ասես ձեռք է բերում իր ամբողջականությունը, անկրկնելիությունն ու անհատականությունը: Այն հիմնականում օգնում է հասնել հետևյալ արդյունքների. զգացմունքների, հույզերի արտահայտում, աշխարհի հետ շփման նոր ուղիների փնտրում, սեփական անձի անկրկնելիության, նշանակալիության հաստատում, հարմարվողականության բարձրացում մշտապես փոփոխվող աշխարհում:
  4. Արտ – թերապևտը հետևում է այս նպատակներին թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների հետ աշխատելիս: Երեխան դեռևս չի կարող հստակ ձևակերպել այն, ինչ իրեն անհանգստացնում է: Նա կարող է արտահայտել իր մանկական վախերն այնպիսի պարզ նախադասությամբ, ինչպես օրինակ. <<Ես վախենում եմ, որ մթության մեջ որևէ մեկը կարող է գալ և ինձ առևանգել>>: Այդ ժամանակ, երբ հարցնում ես երեխային, թե ով կարող է դա անել, հնարավոր է` նա չպատասխանի, սակայն կփորձի իր մանկական վախերն արտահայտել արվեստի միջոցով: Արվեստով զբաղվելիս շատ կարևոր է, որպեսզի երեխան հաջողության հասնի իր հույզերի արտահայտման մեջ, քանի որ այդ դեպքում նա կկարողանա ավելի հեշտությամբ հաղորդակցվել և աշխարհի հետ նրա համագործակցումը կդառնա ավելի կառուցողական: Արվեստում հաջողություն ունենալը աստիճանաբար կտեղափոխվի առօրյա կյանք:
  5. Արտ – թերապիան կարող է իրականացվել ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Հատկապես դրական ազդեցություն են թողնում խմբակային աշխատանքները: Օրինակ, այցելուներին առաջարկվում են իրականացնել անհատական աշխատանքներ խմբի ներսում, ինչպես նաև ընդհանուր խմբակային աշխատանքներ, որի ընթացքում խմբի յուրաքանչյուր մասնակից ներդնում է տվյալ աշխատանքի մեջ որևէ նոր բան: Սովորաբար, այցելուները թղթից, բնական հումքից պատրաստված իրենց աշխատանքները տանում են տուն, ցույց են տալիս հարազատներին` փորձելով նրանց սովորեցնել այն, ինչ իրենք են սովորել արտ – թերապիայի ընթացքում: Այսպիսով, արտ – թերապիան թույլ է տալիս. 1. ձերբազատվել տարբեր բարդույթներից 2. բեռնաթափվել կուտակված ագրեսիվությունից և այլ բացասական հույզերից 3. հեշտացնել թերապիայի գործընթացը. չգիտակցված ներքին կոնֆլիկտներն ու ապրումները հաճախ ավելի հեշտ է արտահայտել տեսողական պատկերների, քան վերբալ հաղորդակցման միջոցով 4. կենտրոնացնել այցելուի ուշադրությունը նրա մտքերի և զգացողությունների վրա 5.ակտիվացնել այն մտքերն ու զգացմունքները, որոնք հաճախակի ճնշվում են այցելուի կողմից 6.կարգավորել հոգեբանի և այցելուի փոխհարաբերությունները. համատեղ ստեղծագործական գործունեությունը հաճախ նպաստում է նրանց փոխադարձ ընդունմանը:

Արտ թերապիա

  1. Արտ – թերապիան բուժման մեթոդ է, որն իրականացվում է գեղարվեստական գործունեության միջոցով: Այն ամենից մեղմ և միևնույն ժամանակ ամենից խոր մեթոդներից մեկն է հոգեբանների և հոգեթերապևտների աշխատանքում: Նկարելով, քանդակելով կամ գեղարվեստական ձևով իրենց խնդիրը կամ տրամադրությունը արտահայտելով` այցելուները կարծես թե գաղտնագրված հաղորդագրություն են ստանում իրենց ենթագիտակցականից: Արտ – թերապիայի մեթոդը կարելի է վերագրել հուզական վիճակների շտկման ամենահին և բնական մեթոդների շարքին, որից մարդիկ օգտվում են կուտակված հոգեկան լարվածությունից ազատվելու, հանգստանալու նպատակով:
  2. «Արտ-թերապիա» տերմինը առաջին անգամ առաջ է քաշել հոգեբան Ադրիան Հիլլը: Արտ – թերապիան ի սկզբանե նախատեսված էր ծանր հիվանդություններով տառապող այցելուների հետ աշխատելու համար, որոնք դժվարանում էին խոսքերով արտահայտել իրենց հույզերն ու ապրումները: Սակայն, այսօր արտ – թերապիան կիրառվում է որպես խմբակային թերապիայի գործիք` մարդկանց թաքնված պոտենցիալը բացահայտելու և ինքնաճանաչմանը նպաստելու նպատակով: Արտ – թերապիայի շատ մեթոդիկաներ կիրառվում են այնպիսի մարդկանց հետ աշխատանքում, ովքեր տառապում են տարբեր բարդույթներով, փակվածությամբ` նրանց ավելի ազատ դարձնելու և հաղորդակցվել սովորեցնելու համար: Ապացուցված է, որ արտ – թերապիայով զբաղվելը ոչ միայն նպաստում է նևրոզների հաղթահարմանն ու անձի անկաշկանդ լինելուն, այլև օգնում է ինքնագնահատականի բարձրացմանն ու ստեղծագործական, ճանաչողական հմտությունների զարգացմանը:
  3. Ժամանակակից մարդու համար արտ – թերապիայի գրավչություններից մեկը ինքնաարտահայտման և շփման ոչ վերբալ լինելն է. մարդիկ արվեստի միջոցով արտահայտում են իրենց հույզերն ու զգացմունքները: Ստեղծագործելիս ակտիվանում է գլխուղեղի աջ կիսագունդը, մինչդեռ մարդկանց մեծամասնության մոտ հիմնականում ակտիվանում է ձախ <<տրամաբանական>> կիսագունդը և շփման վերբալ համակարգը: Մարդու նորմալ, ներդաշնակ զարգացումը ենթադրում է գլխուղեղի երկու կիսագնդերի հավասար ակտիվություն: Բացի այդ, ակտիվության որոշ տեսակներ իրականացվում են հենց աջ կիսագնդի միջոցով` ստեղծագործականություն, ինտուիցիա, մշակութային կրթություն, երեխաների դաստիարակություն և, իհարկե, ռոմանտիզմ սիրային հարաբերություններում: Արտ – թերապիան թույլ է տալիս այցելուին արտահայտել իր մտքերը նկարչության, քանդակի, անգամ` թատերական խաղի միջոցով: Վերապրելով պատկերները` մարդ ասես ձեռք է բերում իր ամբողջականությունը, անկրկնելիությունն ու անհատականությունը: Այն հիմնականում օգնում է հասնել հետևյալ արդյունքների. զգացմունքների, հույզերի արտահայտում, աշխարհի հետ շփման նոր ուղիների փնտրում, սեփական անձի անկրկնելիության, նշանակալիության հաստատում, հարմարվողականության բարձրացում մշտապես փոփոխվող աշխարհում:
  4. Արտ – թերապևտը հետևում է այս նպատակներին թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների հետ աշխատելիս: Երեխան դեռևս չի կարող հստակ ձևակերպել այն, ինչ իրեն անհանգստացնում է: Նա կարող է արտահայտել իր մանկական վախերն այնպիսի պարզ նախադասությամբ, ինչպես օրինակ. <<Ես վախենում եմ, որ մթության մեջ որևէ մեկը կարող է գալ և ինձ առևանգել>>: Այդ ժամանակ, երբ հարցնում ես երեխային, թե ով կարող է դա անել, հնարավոր է` նա չպատասխանի, սակայն կփորձի իր մանկական վախերն արտահայտել արվեստի միջոցով: Արվեստով զբաղվելիս շատ կարևոր է, որպեսզի երեխան հաջողության հասնի իր հույզերի արտահայտման մեջ, քանի որ այդ դեպքում նա կկարողանա ավելի հեշտությամբ հաղորդակցվել և աշխարհի հետ նրա համագործակցումը կդառնա ավելի կառուցողական: Արվեստում հաջողություն ունենալը աստիճանաբար կտեղափոխվի առօրյա կյանք:
  5. Արտ – թերապիան կարող է իրականացվել ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Հատկապես դրական ազդեցություն են թողնում խմբակային աշխատանքները: Օրինակ, այցելուներին առաջարկվում են իրականացնել անհատական աշխատանքներ խմբի ներսում, ինչպես նաև ընդհանուր խմբակային աշխատանքներ, որի ընթացքում խմբի յուրաքանչյուր մասնակից ներդնում է տվյալ աշխատանքի մեջ որևէ նոր բան: Սովորաբար, այցելուները թղթից, բնական հումքից պատրաստված իրենց աշխատանքները տանում են տուն, ցույց են տալիս հարազատներին` փորձելով նրանց սովորեցնել այն, ինչ իրենք են սովորել արտ – թերապիայի ընթացքում: Այսպիսով, արտ – թերապիան թույլ է տալիս. 1. ձերբազատվել տարբեր բարդույթներից 2. բեռնաթափվել կուտակված ագրեսիվությունից և այլ բացասական հույզերից 3. հեշտացնել թերապիայի գործընթացը. չգիտակցված ներքին կոնֆլիկտներն ու ապրումները հաճախ ավելի հեշտ է արտահայտել տեսողական պատկերների, քան վերբալ հաղորդակցման միջոցով 4. կենտրոնացնել այցելուի ուշադրությունը նրա մտքերի և զգացողությունների վրա 5.ակտիվացնել այն մտքերն ու զգացմունքները, որոնք հաճախակի ճնշվում են այցելուի կողմից
  6. կարգավորել հոգեբանի և այցելուի փոխհարաբերությունները. համատեղ ստեղծագործական գործունեությունը հաճախ նպաստում է նրանց փոխադարձ ընդունմանը:aravot.am