+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Ֆոբիաներ և Վախեր

Վախի Տեսակներ

Ա

  1. Ամբուլուտոֆոբիա – վախ լողալուց
  2. Աբուլտոֆոբիա – վախ լվացվելուց և ջրային պրոցեդուրաներից
  3. Ավիաֆոբիա – վախ ինքնաթիռով թռչելուց
  4. Ագիաֆոբիա (գիերոֆոբիա, գադիոֆոբիա) – վախ եկեղեցական պարագաներից, սրբապատկերներից, քահանաներից
  5. Ագիրոֆոբիա – վախ փողոցից, ճանապարհը անցնելուց
  6. Ագորոֆոբիա (ագրոֆոբիա) – վախ տարածությունից, բաց տարածքից
  7. Ագրիզոոֆոբիա – վախ վայրի կենդանիներից
  8. Ադենտոֆոբիա – վախ ատամներից
  9. Աիլուրոֆոբիա – վախ կատուներից
  10. Աիխմոֆոբիա (էնետոֆոբիա) – վախ ծակող առարկաներից
  11. Ակարոֆոբիա – վախ վարակվել քոսով
  12. Ակվաֆոբիա (գիդրոֆոբիա) – վախ ջրից, խոնավությունից, հեղուկից
  13. Ակլյուրոֆոբիա (էլուրոֆոբիա) – վախ բոլոր կատվազգիներից
  14. Ակրիբոֆոբիա – վախ չհասկանալ կարդացածի իմաստը
  15. Ակրոֆոբիա (աէրոկրոֆոբիա, աէրոնոսիֆոբիա, բատեոֆոբիա, գիպսիֆոբիա, գիպսոֆոբիա) – վախ բարձրությունից
  16. Ակուստիկոֆոբիա (ֆոնոֆոբիա) – վախ ձայներից, հեռախոսով խոսելուց
  17. Ալեկսիաֆոբիա – վախ կորցնել խոսելու, կարդալու ունակությունը
  18. Ալլոդոկսաֆոբիա – վախ սեփական կարծիքից
  19. Ալբումինուրուֆոբիա – վախ երիկամների հիվանդությունից
  20. Ալգինոֆոբիա – վախ ցավից
  21. Ամակսոֆոբիա (մոտորոֆոբիա) – վախ մեքենա վարելուց, մեքենայից
  22. Ամարոֆոբիա (կոնիֆոբիա) – վախ փոշուց
  23. Ամբուլոֆոբիա (բազոֆոբիա, բազիֆոբիա) – վախ ոտքով քայլելուց
  24. Ամիխոֆոբիա – վախ մաշկը վնասելուց
  25. Ամնեզիֆոբիա – վախ հիշողության կորստից
  26. Անաբլեպոֆոբիա (անաբլեֆոբիա) – վախ բոլորին նայելուց
  27. Անատրիյաֆոբիա – վախ բառակապակցությունը կորցնելուց
  28. Անգինոֆոբիա – վախ անգինայից, խեղդվելուց
  29. Անգլոֆոբիա – վախ անգլերենից
  30. Անգրոֆոբիա – վախ զայրույթից
  31. Անդրոֆոբիա (արրխենոֆոբիա, գոմինոֆոբիա) – վախ տղամարդուց (անհաղթահարելի վախ սեռական հարաբերություն ունենալուց)
  32. Անեմոֆոբիա (աներաոֆոբիա, աէրոֆոբիա, անտրաոֆոբիա) – վախ օդից, քամուց, միջանցիկ քամուց
  33. Անկիլոֆոբիա – վախ անշարժունակությունից
  34. Անտիսեմիտիզմ (յուդոֆոբիա) – վախ հրեաներից
  35. Անտլոֆոբիա – վախ ջրհեղեղից
  36. Անտոֆոբիա (անտրոֆոբիա) – վախ գույներից
  37. Անտրոպոֆոբիա – վախ ընդհանրապես մարդկանցից
  38. Ապեյրոֆոբիա – վախ անվերջությունից
  39. Ապիֆոբիա (մելիսսոֆոբիա) – վախ մեղուներից
  40. Ապլիումոֆոբիա – վախ սխտորից
  41. Ապլոդոկսաֆոբիա – վախ կարծիքից
  42. Ապոպարոֆոբիա – վախ զուգարանից
  43. Արախիբուտիրոֆոբիա – վախ
  44. Արախանոֆոբիա – վախ սարդերից
  45. Արիտմոֆոբիա – վախ որոշակի թվերից
  46. Արսոնոֆոբիա (պիրոֆոբիա) – վախ հրդեհից, կրակից
  47. Ասինուֆոբիա — վախ էշերից
  48. Ասիմմետրիֆոբիա – վախ իրաի նման առարկաներից
  49. Աստենոֆոբիա — վախ ուշաթափվելուց, թուլությունից, գիտակցության կորստից
  50. Աստրապոֆոբիա (աստրաֆոբիա) – վախ կայծակից
  51. Աստրոֆոբիա – վախ աստղերից, աստղային երկնքից
  52. Ատազագորոֆոբիա – վախ ինչ որ բան մոռանալուց, լինել մոռացված, չնկատվելուց
  53. Ատակսիֆոբիա – վախ հավասարակշռությունը կորցնելուց
  54. Ատելոֆոբիա – վախ անկատարելիության
  55. Ատեֆոբիա – վախ քանդված շինություններից
  56. Ատիխիֆոբիա – վախ անհաջողությունից
  57. Ատոմոսոֆոբիա (ատոմոզոֆոբիա) – վախ ատոմային ռումբի պայթունից
  58. Աուլոֆոբիա – վախ շվիից
  59. Աուրոֆոբիա – վախ ոսկուց
  60. Աուտոմիզոֆոբիա (միզոֆոբիա, ռիպոֆոբիա) – վախ կեղտոտ առարկաների շփումից
  61. Աուտոֆոբիա (անուպտաֆոբիա, իզոլոֆոբիա, մոնոֆոբիա, էրեմիֆոբիա, էրեմոֆոբիա) – վախ մենակությունից
  62. Աֆենֆոզմֆոբիա (աֆենֆոսմոֆոբիա, գապտեֆոբիա, գաֆեֆոբիա, գապտոֆոբիա) – վախ հպումից
  63. Աֆոբոֆոբիա – վախ ֆոբի չունենալուց
  64. Ախլուֆոբիա (նիկտոֆոբիա, սկուտոֆոբիա, էկլուոֆոբիա) – վախ մթությունից, գիշերից
  65. Ացերոֆոբիա – վախ թթվից
  66. Աէրոակրոֆոբիա – վախ բարձր բաց տարածությունից 

Բ / Վ

  1. Բազիֆոբիա (ամբուլոֆոբիա, բազոֆոբիա) – վախ ոտքով քայլելուց
  2. Բալոստազոֆոբիա (ստազոբազոֆոբիա) – վախ կանգնելուց
  3. Բարոֆոբիա – վախ ծանրություն բարձրացնելուց
  4. Բատոֆոբիա – վախ բարձրահարկ շենքերից
  5. Բատտոֆոբիա – վախ խորը ջրահորերից
  6. Բիբլիոֆոբիա – վախ գրքերից, գրադարանից
  7. Բլապտոֆոբիա – վախ ինչ որ մեկին վնաս հասցնելուց
  8. Բլատտոֆոբիա – վախ ուտիճներից
  9. Բլեննոֆոբիա – վախ լպրծուն բաներից
  10. Բոգիֆոբիա (ֆազմոֆոբիա) – վախ հոգիներից, սատանայից
  11. Բուտանոֆոբիա – վախ բույսերից
  12. Բրոնտոֆոբիա (կերաունոֆոբիա) – վախ ամպրոպից, կայծակից
  13. Բուֆոնոֆոբիա (բատրախոֆոբիա) – վախ գորտերից, դոդոշից
  14. Վագինաֆոբիա – վախ կանանց բարեմասնություններից
  15. Վակկաֆոբիա – վախ արյունից
  16. Վակցինոֆոբիա – վախ պատվաստումներից
  17. Վեներոֆոբիա – վախ վեներական հիվանդությամբ հիվանդանալու
  18. Վենուտրաֆոբիա (կալիգինեֆոբիա) – վախ գեղեցիկ կանանցից
  19. Վերբոֆոբիա (լոգոֆոբիա) – վախ խոսքից
  20. Վերմիֆոբիա (բակտերիֆոբիա, բացիլոֆոբիա, վերմինոֆոբիա) – վախ բակտերիաներից, միկրոբներից, վարակվելուց
  21. Վերտիգոֆոբիա (դինոֆոբիա) – վախ գլխապտույտ ունենալուց
  22. Վեստիֆոբիա – վախ հագնվելուց
  23. Վիկաֆոբիա – վախ կախարդներից, գուշակներից
  24. Վիվերնոֆոբիա – վախ վիշապից, օձերից
  25. Վինոֆոբիա – վախ գինի օգտագործելուց
  26. Վիրգինիտիֆոբիա – վախ բռնաբարվելուց
  27. Վիտրիկոֆոբիա – վախ խորթ հորից
  28. Վոմիտոֆոբիա (էմետոֆոբիա) – վախ սրտխառնելուց 

Գ/Դ

  1. Գադեֆոբիա – վախ թույնից
  2. Գալիֆոբիա (գալլոֆոբիա, ֆրանկոֆոբիա) – վախ ֆրանսիական ամեն ինչից
  3. Գամակսոֆոբիա – վախ անիվավոր փոխադրամիջոցից
  4. Գամարտաֆոբիա – վախ վատ արարք կատարելու
  5. Գամոֆոբիա (գամետոֆոբիա) – վախ ամուսնանալուց
  6. Գարպասկոֆոբիա (կլեպտոֆոբիա, սցելերոֆոբիա) – վախ գողերից, ավազակներից
  7. Գեդոնոֆոբիա – վախ ուրախությունից, հաճույքից
  8. Գեկսակոսիօիկոնտագեկսաֆոբիա – վախ 666թվից և ուրբաթ 13թվից
  9. Գելլինտոֆոբիա – վախ ճիճուներից
  10. Գելիֆոբիա (գելեֆոբիա) – վախ արևից, արևայրուքից
  11. Գեմատոֆոբիա (գեմոֆոբիա, գեմաֆոբիա) – վախ արյունից
  12. Գենոֆոբիա (գենաֆոբիա) – վախ ծունկը վնասելուց
  13. Գերասկոֆոբիա (գերոնտոֆոբիա) –վախ ծերանալուց
  14. Գերպետոֆոբիա – վախ սեղուններից, օձերից
  15. Գետերոֆոբիա – վախ հակառակ սեռից
  16. Գեֆիրոֆոբիա – վախ կամուրջներից
  17. Գիալոֆոբիա (գիելոֆոբիա, կրիստալլոֆոբիա) – վախ ապակուց
  18. Գիլոֆոբիա (կսիլոֆոբիա, նիկտոգիլոֆոբիա, խիլոֆոբիա) – վախ անտառից
  19. Գինեկոֆոբիա – վախ կանանցից
  20. Գիպեգիաֆոբիա – վախ պատասխանատվությունից
  21. Գիպերտրիխոֆոբիա (կաետոֆոբիա, խաետոֆոբիա) – վախ մազից
  22. Գիպնոֆոբիա (կլինոֆոբիա) – վախ հիպնոսից, քնելուց
  23. Գիպոմոնստրեսկուպիեդալոֆոբիա – վախ երկար բառեր ասելուց
  24. Գիպոֆոբիա — վախ վախենալուց
  25. Գիպպոֆոբիա (էկվինաֆոբիա) – վախ ձիերից
  26. Գլենոֆոբիա – վախ տիկնիկի հայացքից
  27. Գլոսսոֆոբիա – վախ հրապարակային ելույթներից
  28. Գնոզիոֆոբիա – վախ գիտելիքից
  29. Գոբոֆոբիա – վախ աղքատներից
  30. Գոդոֆոբիա – վախ ճանապարհորդելուց
  31. Գոմիլոֆոբիա (սկոպոֆոբիա) – վախ շրջապատի հետ շփվելուց, ուշադրություն գրավելուց
  32. Գոմիխլոֆոբիա (խոմիկլոֆոբիա) – վախ մառախուղից
  33. Գոմիցիդոֆոբիա – վախ սպանություն կատարել
  34. Գոմոֆոբիա – վախ, ատելություն հոմոսեքսուալիստներին
  35. Գոլլոֆոբիա – վախ զենքից
  36. Գորմոֆոբիա – վախ շոկից
  37. Գրավիդոֆոբիա – վախ հղիներից, հղիանալուց
  38. Գրաֆոֆոբիա – վախ ձեռագրով գրելուց, գրենական պիտույքներից
  39. Գումաֆոբիա (գումոֆոբիա) – վախ համերից
  40. Դեյպնոֆոբիա – վախ ճաշից, ճաշի ժամանակ խոսելուց
  41. Դեկստրոֆոբիա – վախ աջ կողմից
  42. Դեմենտոֆոբիա – վախ հոգեկան խանգարում ստանալու
  43. Դեմոնոֆոբիա (սատանոֆոբիա) – վախ չար ուժերից, սատանաներից
  44. Դեմոֆոբիա (օխլոֆոբիա) – վախ ամբոխից
  45. Դենդրոֆոբիա – վախ ծառերից
  46. Դենտոֆոբիա – վախ ատամնաբուժից
  47. Դերմատոզիոֆոբիա – վախ վարակվելուց մաշկային հիվանդությամբ
  48. Դեֆեկալոէզիոֆոբիա – վախ աղիքների ցավից
  49. Դեցիդոֆոբիա – վախ որոշում կայացնելուց
  50. Դիաբետոֆոբիա – վախ շաքարախտից
  51. Դիդասկալեյնոֆոբիա (սկոլինոֆոբիա) – վախ դպրոցից
  52. Դիկեֆոբիա – վախ ճշմարտությունից
  53. Դիպլոֆոբիա – վախ երկատումից
  54. Դիպսոֆոբիա – վախ խմելուց, խմիչքից
  55. Դիսաբիլլոֆոբիա – վախ հանվելուց
  56. Դիսմորֆոֆոբիա – վախ սեփական տեսքից
  57. Դիպսիխոֆոբիա – վախ խելագարվելուց
  58. Դիստիխիֆոբիա – վախ դժբախտ պատահարներից
  59. Դոկսոֆոբիա – վախ սեփական կարծիքից
  60. Դոմատոֆոբիա – վախ տներից, տունը մնալուց
  61. Դորաֆոբիա – վախ ստանալ կամ նվեր տալուց
  62. Դրոմոֆոբիա – վախ փողոցային երթևեկությունից 

Ե/Զ/Ի

  1. Եվպոֆոբիա – վախ լավ լուր լսելուց
  2. Եվրեսիֆոբիա – վախ մտահղացումից
  3. Զեվսոֆոբիա – վախ Աստծուց, չար հոգիներից
  4. Զելոֆոբիա – վախ խանդից
  5. Զեմմիֆոբիա – վախ առնետներից
  6. Զոոֆոբիա – վախ կենդանիներից
  7. Իատրոֆոբիա – վախ բժշկին այցելելուց
  8. Իդեոֆոբիա – վախ նոր մտքերից
  9. Իզոպտերոֆոբիա – վախ միջատներից
  10. Իլլինգոֆոբիա – վախ ներքև նայելուց գլխապտույտ ունենալուց
  11. Ինտիմոֆոբիա – վախ առաջին գիշերից
  12. Ինֆարկտոֆոբիա – վախ ինֆարկտից
  13. Իոֆոբիա – վախ թույնից, թունավորվելուց
  14. Իպոխոնդրիյաֆոբիա (նոզոֆոբիա, պատոֆոբիա, մոլիզմոֆոբիա) – վախ հիվանդանալուց
  15. Իխտիոֆոբիա – վախ ձկներից 

Կ

  1. Կաինոֆոբիա (կաինոլոֆոբիա, կաինոտոֆոբիա, կենտոֆոբիա) – վախ նորություններից, լուրերից
  2. Կայրոֆոբիա – վախ փոփոխություններից, անծանոթներից
  3. Կակորրաֆոբիա – վախ անհաջողությունից
  4. Կակոֆոբիա – վախ ուռոդներից
  5. Կանցերոֆոբիա (կարցինոֆոբիա, կացերոֆոբիա) – վախ ուռուցքով հիվանդանալուց
  6. Կարդիոֆոգիա – վախ մեռնել սրտի կաթվածից
  7. Կարնոֆոբիա – վախ մսից
  8. Կատագելոֆոբիա – վախ լինել ծիծաղի առարկա
  9. Կատապեդաֆոբիա – վախ թռնելուց
  10. Կատիզոֆոբիա – վախ նստելուց
  11. Կատաֆրակտոֆոբիա – վախ ասպետներից
  12. Կատոպտոֆոբիա (սպեկտոֆոբիա, էյզոպտրոֆոբիա) – վախ հայելիներից
  13. Կաունտերֆոբիա – վախ վեր թռնելուց
  14. Կեյրոֆոբիա – վախ մազ կտրելուց
  15. Կենոֆոբիա – վախ դատարկությունց, բաց տարածքից
  16. Կիբերֆոբիա – վախ համակարգչից
  17. Կիբոֆոբիա – վախ ուտելիքից
  18. Կիմոֆոբիա – վախ ալիքից
  19. Կինեսոֆոբիա – վախ շարժվելուց
  20. Կինոֆոբիա – վախ շներից
  21. Կիոնոֆոբիա – վախ ձյունից
  22. Կիպրիանոֆոբիա – վախ անբարոյականներից վարակվելուց
  23. Կլաուստրոֆոբիա (դոմոֆոբիա) – վախ փակ տարածքներից
  24. Կլեյզիոֆոբիա (կլեյտրոֆոբիա) – վախ հայտնվել փակ տարածքում
  25. Կլեպտոֆոբիա (սցելերոֆոբիա, գարպակոֆոբիա) – վախ գողերից, ավազակներից, գողությունից
  26. Կլիմակոֆոբիա – վախ աստիճան բարձրանալուց, աստիճանից
  27. Կոինոֆոբիա – վախ մարդկանցով լի տեղերից
  28. Կոիտոֆոբիա (էռոտոֆոբիա, կոլլոֆոբիա, կոլպոֆոբիա) – վախ սիրելուց, սեռական ակտից
  29. Կոյմետրոֆոբիա – վախ գերեզմանոցից
  30. Կոյնոնիֆոբիա – վախ ընդհանրապես սենյակներից
  31. Կոնտրոֆոբիա – վախ հակաճառելուց
  32. Կոմետոֆոբիա – վախ կարծիք հայտնելու
  33. Կոնտրելտոֆոբիա – վախ սեռական ոտնձգությունից
  34. Կոպոֆոբիա – վախ հոգնելուց
  35. Կոպրաստազոֆոբիա – վախ լուծից
  36. Կոսմիկոֆոբիա – վախ տիեզերքից
  37. Կոուլրոֆոբիա – վախ ծաղրածուից
  38. Կրիմինոֆոբիա – վախ հանցանք կատարել
  39. Կրիոֆոբիա — վախ ցրտից
  40. Կսանտոֆոբիա – վախ դեղին գույնից
  41. Կսենոֆոբիա – վախ օտարերկրացիներից, անծանոթներից
  42. Կսիրոֆոբիա – վախ ածելիից
  43. Կումպունոֆոբիա – վախ կոճակից
  44. Կխերոֆոբիա – վախ խրախճանքներից, զվարճանքներից
  45. Կխորոֆոբիա խորոֆոբիա – վախ պարելուց 

Լ/Մ/Ն/Օ

  1. Լալոֆոբիա – վախ կակազել խոսելուց
  2. Լատերոֆոբիա – վախ մի կողքի վրա պառկելուց
  3. Լաունդրիֆոբիա – վախ լվացքատներից
  4. Լախանաֆոբիա – վախ բանջարեղենից
  5. Լեյկոֆոբիա – վախ սպիտակ գույնից
  6. Լիգիրոֆոբիա – վախ բարձր ձայնից
  7. Լիգրոֆոբիա – վախ մութ տեղերից
  8. Լիլապսոֆոբիա – վախ քամիներից
  9. Լիմնոֆոբիա – վախ լճերից
  10. Լիպոֆոբիա – վախ յուղոտ կերակուրից
  11. Լիտիկաֆոբիա – վախ դատարանից
  12. Լոգոֆոբիա – վախ խոսքից
  13. Լուիֆոբիա – վախ սիֆիլիսից
  14. Մագեյրոկոֆոբիա – վախ կերակուր պատրաստելու
  15. Մակրոֆոբիա – վախ երկար սպասելուց
  16. Մալեվզիֆոբիա – վախ ծննդաբերությունից
  17. Մարտիրոֆոբիա – վախ վկայությունից
  18. Մաստիգոֆոբիա – վախ պատժվելուց
  19. Մեգալոֆոբիա – վախ մեծ առարկաներից
  20. Մեդոմալակոֆոբիա – վախ էրեկցիայի կորստից
  21. Մելանոֆոբիա – վախ սև գույնից
  22. Մելոֆոբիա – վախ երաժշտությունից
  23. Մենինգիտոֆոբիա – վախ ուղեղի հիվանդությունից
  24. Մենոֆոբիա – վախ դաշտանացիկլից
  25. Միկոֆոբիա – վախ սնկերից
  26. Միկրոֆոբիա – վախ փոքր առարկաներից
  27. Միկսեֆոբիա – վախ սեռական ակտից, զուգընկերոջ հպումից
  28. Միրմեոֆոբիա – վախ մրջյուններից
  29. Միֆոֆոբիա – վախ միֆերից, հեքիաթներից
  30. Մնեմոֆոբիա – վախ հիշողություններից
  31. Նեկրոֆոբիա – վախ դիակից, թաղման պարագաներից
  32. Նեոֆարմոֆոբիա – վախ նոր դեղորայքից
  33. Նեֆոֆոբիա – վախ ամպերից
  34. Նոզոկոմեֆոբիա – վախ հիվանդանալուց
  35. Նոմատոֆոբիա – վախ անուններից
  36. Նոմոֆոբիա – վախ առանց կապի, հեռախոսի մնալուց
  37. Նոստոֆոբիա — վախ տուն վերադառնալու
  38. Նումերոֆոբիա – վախ թվերից ընդհանրապես
  39. Օբեզոֆոբիա – վախ չաղանալուց
  40. Օլֆակտոֆոբիա – վախ հոտերից
  41. Օմբրոֆոբիա – վախ անձրևից
  42. Օմատոֆոբիա – վախ աչքից
  43. Օնեյրոֆոբիա – վախ երազներից
  44. Օպիոֆոբիա – վախ բժիշկներից, բուժվելուց
  45. Օպտոֆոբիա – վախ աչքերը բացելուց
  46. Օրինտոֆոբիա – վախ թռչուններից
  47. Օֆիդիոֆոբիա – վախ օձերից 

Պ/Ռ/Ս

  1. Պանաֆոբիա – վախ այն ամենից ինչ կարող է կատարվել
  2. Պապիրոֆոբիա – վախ թղթերից
  3. Պարալիպոֆոբիա – վախ սխալվելուց
  4. Պարապոֆոբիա – վախ չկատարել պարտականությունները
  5. Պարտենոֆոբիա – վախ կույս աղջիկներից
  6. Պատրոյոֆոբիա – վախ ժառանգական հիվանդություններից
  7. Պեդիոֆոբիա – վախ տիկնիկներից, խաղալիքներից
  8. Պեդոֆոբիա – վախ երեխայի ծնունդից, երեխաներից
  9. Պելադոֆոբիա – վախ ճաղատներից, ճաղատանալուց
  10. Պենիաֆոբիա – վախ աղքատանալուց
  11. Պլուտոֆոբիա — վախ հարստանալուց
  12. Պետոֆոբիա – վախ գազեր բաց թողնելուց մարդկանց ներկայությամբ
  13. Պնիգոֆոբիա – վախ խեղդամահ լինելուց
  14. Պոգոնոֆոբիա – վախ մորուքավորներից
  15. Պոտամոֆոբիա – վախ գետերից, հոսող ջրերից
  16. Պրիմեյզոդոֆոբիա – վախ կորցնել կուսությունը
  17. Պսեվդոիպոստասոֆոբիա – վախ դիմակներից
  18. Պսիխոֆոբիա – վախ հոգեկան հիվանդներից
  19. Պտերենոֆոբիա – վախ թռչունների փետուրներից
  20. Ռադիթֆոբիա – վախ ռադիոյից
  21. Ռիտիֆոբիա – վախ կնճիռներից
  22. Սեյսմոֆոբիա – վախ երկրաշարժից
  23. Սելաֆոբիա – վախ լույսի ճառագայթից
  24. Սելախոֆոբիա – վախ շնաձկներից
  25. Սելենոֆոբիա – վախ լուսնից
  26. Ռուբրոֆոբիա – վախ կարմիր գույնից
  27. Սիդերոդրոմոֆոբիա – վախ գնացքով երթևեկելուց
  28. Սիլենսոֆոբիա – վախ լռությունից
  29. Սինգենեզոֆոբիա – վախ հարազատներից
  30. Սիտիոֆոբիա – վախ հաց ուտելուց
  31. Սկիոֆոբիա – վախ շողքից
  32. Սկոտոմաֆոբիա – վախ կուրանալուց
  33. Սոմնիֆոբիա – վախ քնելուց
  34. Սոտերիոֆոբիա – վախ ուրիշի ազդեցության տակ ընկնելուց
  35. Սոֆոֆոբիա – վախ սովորելուց
  36. Սոցիոֆոբիա – վախ հասարակությունից, շփումից, ուրիշների գնահատականից
  37. Ստաուրոֆոբիա – վախ խաչից
  38. Ստենոֆոբիա – վախ նեղ միջանցքներից
  39. Սուիցիդոֆոբիա – վախ ինքնասպանություն գործելու 

Տ/Ու/Ֆ/Խ/Ց/Է

  1. Տալասսոֆոբիա – վախ ծովերից, օվկիանոսներից, ծովում լողալուց
  2. Տանատոֆոբիա – վախ մահից
  3. Տելեֆոնոֆոբիա – վախ հեռախոսի զանգից
  4. Տելեֆտոնոֆոբիա – վախ ձեռքը կոտրելուց
  5. Տենիոֆոբիա – վախ ճիճվակրությունից
  6. Տերմոֆոբիա – վախ շոգից, տաքից
  7. Տեխնոֆոբիա – վախ տեխնիկայից
  8. Տոկսիկոֆոբիա – վախ թունավորվելուց
  9. Տոմոֆոբիա – վախ վիրահատվելուց
  10. Տոպոֆոբիա – վախ մենակ մնալուց
  11. Տրավմատոֆոբիա – վախ կոտրվածքներ ստանալուց
  12. Տրեդեկաֆոբիա (տրիսկադեկաֆոբիա) – վախ 13 թվից
  13. Տրիպանոֆոբիա – վախ վիրավորվելուց
  14. Տրիխոֆոբիա – վախ հագուստին, մարմնին, կերակրի մեջ մազ հայտնվելուց
  15. Տրոպոֆոբիա – վախ փոփոխությունից, տեղափոխվելուց
  16. Տուբերկուլեզոֆոբիա – վախ տուբերկուլեզով հիվանդանալուց
  17. Ուրինոֆոբիա – վախ մեզելուց
  18. Ֆագոֆոբիա – վախ շատ ուտելու
  19. Ֆարմակոֆոբիա – վախ դեղեր ընդունելուց
  20. Ֆասմոֆոբիա – վախ ուրվականներից
  21. Ֆիլեմաֆոբիա – վախ համբուրվելուց
  22. Ֆիլոֆոբիա – վախ սիրահարվելուց
  23. Ֆոբիոֆոբիա – վախ ֆոբիաներից, ահից, վախից
  24. Ֆօտոաուգլիֆոբիա – վախ ուժեղ լույսից
  25. Ֆրոնեմոֆոբիա – վախ մտածելուց
  26. Ֆուտուրոֆոբիա – վախ ապագայից
  27. Խիրոֆոբիա – վախ ձեռքերից
  28. Խոպլոֆոբիա – վախ դանակներից
  29. Խրոմետոֆոբիա – վախ փողից
  30. Խրոմոֆոբիա – վախ գույներից ընդհանրապես
  31. Խրոնոֆոբիա – վախ ժամացույցից, ժամանակից
  32. Ցենոֆոբիա – վախ դատարկ սենյակներից
  33. Ցիկլոֆոբիա – վախ հեծանվից
  34. Ցիդոֆոբիա – վախ սպանվելուց, սպանություններից
  35. Էյսոպտրոֆոբիա – վախ հայելու մեջ նայելուց
  36. Էկոֆոբիա – վախ սեփական տնից
  37. Էլեյտերոֆոբիա – վախ ազատությունից
  38. Էլեկտրոֆոբիա – վախ հոսանքից
  39. Էնիսսոֆոբիա – վախ քննադադվելուց
  40. Էնոզիոֆոբիա – վախ մեղք գործելուց
  41. Էոզոֆոբիա – վախ արևածագից
  42. Էպիստակսոֆոբիա – վախ հարբուխից
  43. Էրցինոֆոբիա – վախ արվեստից չհասկանալու
  44. Էրգազիոֆոբիա – վախ վիրահատելու (բժիշկների, խիրուրգների մոտ)
  45. Էֆեբիոֆոբիա – վախ դեռահասներից
  46. Էրգոֆոբիա – վախ աշխատանքից
  47. Յատրոֆոբիա – վախ բժիշկներից 

Դեռահասը և փողոցը :
Ինչպես ամեն մի նոր սերունդ, այնպես էլ տվյալ սերնդին պատկանող յուրաքանչյուր առանձին մարդ աշխարհ գալով գտնում է արդեն պատրաստի որոշակի կենսապայմաններ, հենց դրանք էլ հնարավոր են դարձնում նրա գործունեության այս կամ այն բովանդակությունը: Դրա համար էլ թեպետ դեռահասի հոգեկանի զարգացման մեջ մատնանշում ենք որոշակի հաջորդականություն, բայց զարգացման աստիճանների բովանդակությունը բնավ էլ անկախ չէ այն կոնկրետ պայմաններից, որոնց մեջ ընթանում է երեխայի զարգացումը: Դա կախված է ամենից առաջ հենց այդ պայմաններից:
Թեեւ դեռահասության տարիքի համար բնորոշ են ընկերների հետ շփվելու, ինքնուրույնության եւ դեռահասների հարգանքը նվաճելու հակումը, դժվար դեռահասները արդեն երրորդ, չորրորդ դասարաններում փաստորեն մնում են իրենց տարեկիցների շրջանից դուրս և կարող են հայտնվել փողոցում: Ձգտելով համապատասխան տեղ գրավել՝ այդ երեխաները դիմում են վարքի բացասական ձեւերի եւ ուժի կեղծ հեղինակության օգնությանը: Դպրոցից դուրս իրենց նման դեռահասների հետ կապերի մեջ մտնելով՝ նրանք փորձում են վարքի հակահասարակական ձեւերը եւ «փողոցային խմբերի իրենց ընկերներին» դպրոց մտցնել:
Դժվար դեռահասի զարգացման սոցիալական իրավիճակն այնպիսին է, որ նա դուրս է մնում եւ՛ ընտանիքից, եւ՛ դպրոցի կոլեկտիվից: Բայց քանի որ այդպսի դեռահասը պաշտպանում է շփվելու, իր ինքնուրույնությունն ու հասուն լինելը տեսնելու պահանջմունքը, նա հայտնվում է փողոցային դեռահասների խմբում: Դրա հետ միասին այդպիսի միկրոմիջավայրում դեռահասի վիճակը շատ ծանր է, քանի որ նա գտնվում է «բակի հերոսների ազդեցության տակ»: Տարիքով ավելի լինելով եւ հեղինակությամբ, իսկ ավելի հաճախ սպառնալիքների օգնությամբ ճնշում գործա‎դրելով դեռահասներին խմբավորում են խմբի մեջ:
Այսպիսի իրավիճակը, երբ դեռահասը դուրս է մնում ընտանիքի եւ դպրոցի կոլեկտիվներից ու պաշտպանություն է որոնում փողոցում դեռահասների յուրահատուկ անիշխանական, բակային կոլեկտիվի ներքին փոխհարաբերություններում, դեռահասի պահանջմունքների ինքնագիտակցության, ինքնահաստատման ու շփման զարգացմանը սխալ ուղղվածություն է հաղորդում :
Երբ դեռահասը դուրս է մնում նորմալ, այսինքն՝ այնպիսի հարաբերությունների ոլորտից, որտեղ բնավ գիտակցում է իր հնարավորությունները, նշանակալիությունն ու հասարակայնության համար իր օգտակարությունը, ապա նա սկսում է հակադրվել կոլեկտիվին, հասարակությանը, նրա անդամների ակտիվությանը եւ առանձնապես այն հիմնական գործունեությանը, որն օգտակար է հասարակության համար:
Դեռահասին շրջապատող մարդկային հարաբերությունների աշխարհում գրաված նախկին տեղը զարգացման ընթացքում նրա կողմից սկսվում է գիտակցվել որպես իր հնարավորություններին անհամապատասխան տեղ եւ նա ձգտում է փոխել այն:
Բացահայտ հակասություն է առաջանում դեռահասի ապրելակերպի եւ նրա հնարավորությունների միջեւ, հնարավորություններ, որոնք արդեն առաջ են անցել այդ ապրելակերպից, որին համապատասխան էլ նրա գործունեությունը վերակառուցվում է: Դրանով իսկ անցում է տեղի ունենում դեպի նրա հոգեւոր կյանքի զարգացման նոր աստիճանը:
Երեք տարեկանի, յոթ տարեկանի, դեռահաս տարիքի ճգնաժամը, պատանեկության ճգնաժամը միշտ էլ կապված են զարգացման աստիճանների հերթափոխման հետ: Այդ ճգնաժամերը պարզ եւ ակնհայտ ցույց են տալիս, որ գոյություն ունի այդ հերթափոխումների մեկ աստիճանից մյուսին այդ անցումների, հատկապես ներքին, անհրաժեշտություն:
Զարգացման ճգնաժամերի գոյությունը վաղուց է հայտնի եւ ճգնաժամերի դասական ըմբռնումն այն է, որ դրանք վերագրվում են երեխայի ներքին առանձնահատկությունների հասունացմանը եւ այն հակասություններին, որոնք այդ հողի վրա առաջանում են երեխայի եւ շրջապատի միջեւ: Այդպիսի ըմբռնման տեսակետից ճգնաժամերն անխուսափելի են, քանի որ ինչ պայմաններում էլ լինի անխուսափելի են հենց այդ հակասությունները, որոնց մասին խոսք եղավ:
Իրականում ճգնաժամերը հոգեկանի զարգացման անխուսափելի չեն: Անխուսափելի են ոչ թե ճգնաժամեր, այլեւ բեկումները զարգացման մեջ որակական առաջխաղացումները: ճգնաժամը, ընդհակառակն, վկայություն է այն բանի, որ բեկումը, առաջխաղացումը տեղի չի ունեցել ժամանակին եւ ցանկալի ուղղությամբ: Ճգնաժամերը կարող են բնավ էլ չլինել, քանի որ երեխայի հոգեկանի զարգացումը ոչ թե տարերային, այլ ղեկավարվող պրոցես է:
Նորմալ դեպքերում երեխայի գործունեության առաջատար տիպի հերթափոխումը եւ զարգացման մի աստիճանից մյուսին անցումը համապատասխանում են ստեղծված ներքին անհրաժեշտությանը եւ տեղի են ունենում այն կապակցությամբ, որ երեխան դաստիարակության միջոցով կանգնեցվում է նոր խնդիրների առջեւ, որոնք համապատասխանում են նրա փոփոխված հնարավորություններին եւ նրա գիտակցությանը:
Դեռահասների զգալի մասի մոտ կարելի է նկատել չարաճճիություն, անկարգապահություն եւ կոպտություն: Հատկապես նման դեռահասների նկատմամբ անհրաժեշտ է անհատական մոտեցում հանդես բերել՝ առաջին հերթին բացահայտելով նրանց անկարգապահության պատճառները: Այսպիսի դեռահասների հետ տարվող աշխատանքը ենթադրում է նրանց ակտիվության նպատակասլաց կազմակերպում, նախաձեռնություն, հարգանք նրանց արժանիքների ու ինքնուրույն լինելու իրավունքի նկատմամբ:
Որոշակի խումբ են կազմում այն դեռահասները, որոնց վարքագծի համար բնորոշը աշխատելու ցանկության ու սովորության բացակայությունն է, այսինքն՝ ծուլությունն է:
Առանձնացնում են նաեւ այնպիսի դեռահասների, որոնց ամենաբնորոշ բացասական գիծը ստախոսությունն է: Այդ թերությունը արդյունավետորեն շտկելու համար, նախ պետք է իմանալ, որ այն հանդես է գալիս երկու ձեւով. հորինումը կամ ‎ֆ‎անտազիաների ստեղծումը, որը առավել բնորոշ է կրտսեր դպրոցականներին եւ ճշմարտության գիտակցված խեղաթյուրումը: Կեղծիքը կարող է լինել եւ՛ պատժից վախենալու հետեւանք, եւ՛ անվայել արարք թաքցնելու ձգտում, եւ՛ ինքնահաստատման ցանկություն, եւ՛ շրջապատողների ուշադրությունը գրավելու միջոց: Տիպական են նաեւ ստախոսության այն դրսեւորումները, որոնց դրդապատճառը ընկերոջ արարքը թաքցնելու ձգտումն է: Սա տեղի է ունենում ընկերականությունը յուրահատուկ ձեւով հասկանալու հետեւանքով:
Ստախոսության դեպքերի հետ առնչվելիս մանկավարժը մանրակրկիտ ու քրտնաջան աշխատանք պետք է կատարի, որի նպատակներն են. երեխաների ստախոսության իրական պատճառների բացահայտումը, ճշմարտախոհության, վստահության, փոխադարձ հարգանքի ու պահանջկոտության մթնոլորտի ստեղծումը, կեղծիքի խորապես ու անհրապույր ու պարսավելի լինելն ու վախկոտության եւ երեսպաշտության հետ ունեցած կապը նրբամտորեն ցույց տալը:
Փողոցում հայտնված դեռահասների որոշ մասի մոտ առաջ են գ‎ալիս վարքի աֆեկտիվ ձեւեր, որոնց պատճառը բավականին երկար ժամանակի ընթացքում որոշ էական պահանջմունքների չբավարարված մնալն է: Այսպիսի երեխաներն աչքի են ընկնում անբարտավանությամբ, ագրեսիվությամբ, հոխորտությամբ կամ խիստ նեղացկոտությամբ ու հեշտությամբ վիրավորված զգալու հատկությամբ: Այս ամենի հետեւանքով յուրահատուկ կոն‎ֆ‎լիկտներ են առաջանում նրանց հավակնությունների մակարդակի եւ կոլեկտիվում ունեցած փաստական դիրքի միջեւ:
Ա‎ֆ‎եկտիվ վարք դրսեւորող երեխաներն ունենում են կամ չափազանցված բարձր ինքնագնահատում կամ խիստ թերահավատ են սեփական ուժերի նկատմամբ: Աֆեկտիվ ապրումների եւ վարքի համապատասխան ձեւերի տեւական ու կրկնվող լինելը հանգեցնում է երեխաների մոտ այլ մարդկանց սեփական անձի եւ կատարվող գործի նկատմամբ որոշակի վերաբերմունքի ու դիրքորոշումների ձեւավորմամբ: Միայն ժամանակին կատարված մանկավարժական միջամտությունը կարող է լուծել կամ գոնե մեղմել ներքին կոն‎ֆլիկտը եւ կանխել երեխայի մոտ վարքի ա‎ֆեկտիվ ձեւերի զարգացումը:
Առանձնապես դժվար է դաստիարակչական աշխատանք կատարել մանկավարժական տեսակետից խորապես բարձիթողի արված երեխաների՝ օրինազանց դեռահասների հետ, որոնց համար փողոցը ընտանիք է հադիսանում: Այդ դեռահասների վարքն առավելապես իմպուլսային է: Նրանց անձի կառուցվածքը հստակ չէ, ունեն ցցուն կերպով արտահայտված հակահասարարական եւ իրենց տարիքին անհարիր պահանջմունքներ, գերաճած ցանկություններ, որոնք անմիջականորեն կողմնորոշված են դեպի իրերը: Շփվելու պահանջմունքը նրանցում խեղաթյուրված բնույթ ունի, որի արտահայտություններն են բարեկամություն, պարտքի եւ ազնվության մասին ունեցած աղավաղված պատկերացումները:
Փողոցում հայտնված օրինազանց դեռահասներն ունեն ձեւախեղված, հոգեւոր, իմացական եւ գեղագիտական պահանջմունքներ: Նրանց մոտ համարյա թե անհետանում է հետաքրքրությունը ուսման նկատմամբ: Պատահական չէ, որ անչափահաս օրինազանցների 80% -ը, որոնք դաստիարակվում են հոգեբանների կողմից ուսումնասիրված հատուկ դպրոցներում, նախկինում երկտարեցիներ են: Բայց ցուցանշական է հակադարձ վերլուծությունը: Այդ երկտարեցիների ընդհանուր թվից օրինազանցության ուղի էին բռնել մոտ 4%-ը , սա նշանակում է, որ երկտարեցիությունը անպայմանորեն իրավական խախտումների չի հանգեցնում: Հոգեբանների ստացած տվյալները ցույց են տալիս, որ օրինազանց դեռահասներրն ունեն բանականության նորմալ հնարավորություններ եւ բազմապլանային գործունեության համակարգի մեջ նպատակասլաց կերպով ներգրավելու դեպքում ազատվում են պասիվությունից եւ մտածողության թերություններից:
Որպեսզի արդյունավետորեն կարգավորել անչափահասների օրինազանցների հարաբերությունները, պետք է մանրամասն ու օբյեկտիվորեն ուսումնասիրել նրանց ու շրջապատող աշխարհը՝ նախկինում նրան դաստիարակող մարդկանց, դասարանի, բակի, փողոցի ընկերներին:
Դեռահասների կատարած օրինազանցությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ երեխաների զգալի մասի մոտ հիշյալ արարքներն առաջ են եկել չափահասության հավակնություններ եւ սեփական իրավունքների մասին խեղաթյուրված պատկերացումներ ունենալու եւ մեծերի կողմից դրանց ընդունմանը հանձնելու ձգտման առկայության հետեւանքով:
Դեռահասների անձի բարոյական որակների ձեւախեղմանը հանգեցնող կոն‎‎ֆլիկտային իրավիճակի արմատները պետք է որոնել ընտանեկան դաստիարակության թերություններում, որոնք էլ ավելի են խորացվում դպրոցական դաստիարակության թերությունների աջակցության տակ:
Խոսելով ընտանեկան անբարենպաստ պայմանների մասին, որոնք բացասաբար են ազդում երեխայի վրա և երեխան հայտնվում է փողոցում, թվում են բազմաթիվ պատճառներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ոչ լրիվ քայքայված ընտանիքների վրա: Ժխտելով այդպիսի ընտանիքի բացասական հանցագործության մղող ազդեցությունը, նրանում ապրող դեռահասի վրա, պետք է ընդգծել, որ օրինազանցություններ կատարած դեռահասների 2/3-ը դաստիարակվել են ձեւական տեսակետից ամբողջական ընտանիքներում, որոնք ունեին նյութական ու բնակարանային նորմալ պայմաններ:
Իսկ որոշ ծնողների մոտ կա այնպիսի դիրքորոշում, որ երեխայի դաստիարակությամբ պետք է զբաղվի միայն դպրոցը, որը միանգամայն սխալ է: Այնինչ արդեն դպրոցից առաջ, երեխայի մոտ հենց ընտանիքում է ձեւավորվում զգայական աշխարհն ու բարոյական պատկերացումները:
Սա ցույց է տալիս, որ վճռական նշանակություն ունեն ոչ թե ընտանիքի դիրքն ու կազմը, այլ նրանում տիրապետող բարոյական մթնոլորտը, այսինքն՝ այն փոխհարաբերություննները, որոնք հաստատվում են ընտանիքի անդամների, ինչպես նաեւ չափահասների եւ շրջապատողների միջեւ:
Հենց նախ ընտանեկան անբարենպաստ փոխհարաբերությունները, ծնողների բացասական օրինակը, շրջապատի նկատմամբ արհամարհանքը, մարդկանց նկատմամբ անտարբերությունը, երկերեսանիությունը, կոպտությունը, անազնվությունը, հարբեցողությունը եվ նման այլ դրսեւորումներ են ստեղծում այն անբարենպաստ միկրոմիջավայրը, որը «դժվար դեռահասների» ձեւավորման պատճառներից մեկն է:
Այդպիսի ընտաիքներում դեռահասների վիճակը ծայրաստիճան դժվարին է: Երեխայի անձն այստեղ մշտապես խեղումների է ենթարկվում : Դեռահասների կոպտություններն ու խուլիգանությունները հաճախ առաջ են գալիս որպես նրանց անձի նկատմամբ ոտնձգություններից պաշտպանվելու յուրահատուկ միջոցներ: Այն դեռահասը, որը չի կարող հպարտանալ իր ծնողներով, զրկված է ընտանիքում հոգեբանորեն հարմարավետ ու ազատ զգացողությունից:
Դեռահաս է փողոց է ընկնում այն անբարեկեցիկ ընտանիքից, որտեղ կամ բացակայում է հայրը կամ էլ երեխան ապրում է ամոթի ու արհամարհանքի զգացումով: Եւ երեխան բնազդաբար իր շրջապատում փնտրում է այնպիսի մի տղամարդու, որն օժտված կլինի տղամարդկությամբ, համարձակությամբ, գործնականությամբ, այն ինչը նա չի գտնում տանը: Եւ փողոցում իրենից դժվարություն չի ներկայացնում գտնել որեւէ մեկին որպես օրինակ, իսկ մեզ հայտնի է, որ դեռահասի ձեւավորման պրոցեսում կարեւոր հանգամանք է հեղինակության, օրինակի ներկայությունը:
Կարգ ու կանոնի պարզեցված ըմբռնումը դեռահասներին զրկում է ազատորեն կողմնորոշվելու անկաշկանդ ու ակտիվ գործունություն կատարելու հնարավորությունից: Ինչ վերաբերվում է այն դեռահասներին, որոնք դպրոցական կյանքում դժվարություներ են ստեղծում, ապա մանկավարժների վերաբերմունքը նրանց նկատմամաբ դառնում է բացասական, որն էլ էլ ավելի է հեռացնում երեխային ուսումնական նորմալ պրոցեսից ու ավելի է դրսեւորվում ներամփոփությունը :Այստեղից եւ հասկանալի է նաեւ իրենց նախկին ուսուցիչների նկատմամբ դեռահասների խիստ բնորոշ վերաբերմունքը:

 

Ճանաչու՞մ եք ինքներդ Ձեզ

  1. Ընդունա՞կ եք ծիծաղել սեփական թերությունների վրա
    ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ. — 1
    բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս. — 3
    գ. նեղ շրջանակում` միգուցե, բայց ոչ հասարակության մեջ: — 2

    2. Կհանդգնե՞ք համարձակ հագուստ հագնել
    ա. բնավ, կազմվածքս այն չէ — 3
    բ. այո — 1
    գ. թերևս միայն դիմահանդեսի ժամանակ — 2

    3. Ըստ ձեզ` ի՞նչն է կարևոր համատեղ կյանքում
    ա. փոխադարձ հարգանքը — 2
    բ. ընդհանուր ծախսերի արդյունավետությունը — 1
    գ. միասին լինելու հանգամանքը — 3

    4. Կարո՞ղ եք ապրել աշխարհից կտրված վայրում 
    ա. ամեն ինչ հնարավոր է — 1
    բ. ոչ մի դեպքում — 2
    գ. այո, համենայն դեպս` այնտեղ ինձ ոչ մեկը չի անհանգստացնի — 3

    5. Կգայթակղվե՞ք գումար աշխատելու առաջարկով 
    ա. միայն կանխավճար ստանալու դեպքում — 1
    բ. այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը — 3
    գ. ոչ, ավելորդ գլխացավանք է — 2

    6. Եթե գործը գլուխ չի գալիս, մեղադրու ՞մ եք մերձավորներին
    ա. այո, եթե մեղավոր են — 3
    բ. միայն հոգուս խորքում — 1
    գ. բոլորիս էլ մեղադրում եմ — 2

    7. Մի՞շտ եք ձգտնում առաջինը լինել 
    ա. այո, միայն առջևից գնացողն է հաջողության հասնում — 3
    բ. ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար — 1
    գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում — 2

7-11

Չեք վախենում ինքներդ Ձեզ բաց աչքերով նայել: Փորձում եք հաղթահարել սեփական թերությունները, ինչն ինքնավստահություն է ներշնչում և հոգեկան անդորր բերում: 

12-16

Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք Ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա: 

17-21

Առայժմ համարձակություն չեք ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այդուհանդերձ` ընդունում եք, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտեք ինքներդ ձեզ հետ անկեղձ լինել, եթե ցանկանում եք հաջողության հասնել: 

 

Հասկանում եք առանց խոսքերի 

  1. Կողակիցը ձեռքերը խաչել Է կրծքին. Ինչպես կբնորոշեք նրա այդ դիրքը.  
    ա) նա տխուր Է 3  
    բ) բարկացած Է 2  
    գ) սպասում Է, թե երբ կխոսեմ հետը 1  
    2. Քնելուց առաջ կողակիցն ուզում Է շարունակել ընթերցանությունը, բայց ձեր քունը տանում Է . Ինչպես կհամոզեք նրան լույսն անջատել.   
    ա) ուղղակի կխնդրեմ չկարդալ 3  
    բ) անհանգիստ շուռումուռ կգամ 1  
    գ) կհպվեմ նրան ու կփաղաքշեմ 2  
    3. Երեկույթին ինչ կնախընտրեք խմել.   
    ա) թեյ 2  
    բ) գարեջուր 1   
    գ) կոնյակ 3  
    4. Ըստ ձեզ, մարդուն ինչն Է ստիպում շիկնել.   
    ա) ամոթի զգացումը 2  
    բ) զայրույթը 1  
    գ) վախը 3  
    5. Երգչի ելույթը լսելիս մտածում եք.   
    ա) «կարծես թե փոքր — ինչ հուզվում Է 1  
     բ) «ոնց Էլ չի շփոթվում այսքան մարդու
    առաջ հանդես գալուց »2                                                                                    
    գ) «երգչի գործից հեշտ բան չկա» 3  
    6. Անծանոթ մի մարդ ձեզ շփոթում Է իր մտերմի հետ ու գրկախառնվելու փորձ անում Ինչպես կվարվեք,.   
    ա) ծիծաղս հազիվ կզսպեմ 1  
    բ) հետ — հետ կընկրկեմ 2  
    գ) քաղաքավարությամբ կկանխեմ, հասկացնելով , որ ուրիշի հետ   
        Է շփոթել 3   
    7. Ինչ մասնագիտության տեր կարող Է լինել զուսպ արտաքինով ակնոցով երիտասարդ կինը.   
    ա) բանկի ծառայող 3   
    բ) ուղեկցորդուհի 1   
    գ) օպտիկական խանութի վաճառողուհի 2  
    Ամփոփեք  

7-11 միավոր 

7-11 միավոր -. Նախապաշարումներից զերծ եք եւ ունակ եք հասկանալու անգամ շարժումների լեզուն Այնուհանդերձ, ջանացեք ինքներդ ավելի հասկանալի լինել ուրիշներին եւ լրացուցիչ «վերծանման» անհրաժեշտութույն չստեղծել. . 

12-16 միավոր -. Մարդկանց Էությունն ընկալելու համար ձեզ մի խորաթափանց հայացքն Էլ բավական Է «Խոսքերն ավելորդ են» արտահայտությունն իսկը ձեր մասին Է արված. 

17-21 միավոր — Հաճախ կարող եք չնկատել, երբ ինչ — որ մեկը փորձի սեւը որպես սպիտակ ներկայացնել Խուսափեք հապշտապ որոշումներ ընդունելուց եւ հաճախվերանայեք սեփական տեսակետը ..  

Ընդամենը մի քանի րոպե, և պարզ կդառնա, թե ինչպիսի խառնվածք ունեք: Թեստը կարող եք լրացնել նաև ընկերական շրջապատում:

  1. Ծննդյան օրը ծաղկաման եք նվեր ստացել: Եվ այն Ձեզ դուր չի եկել: Ի՞նչ կանեք դրա հետ:

ա. կնվիրեմ ուրիշին — 2;

բ. կհասկացնեմ հյուրին, որ նվերն այնքան էլ իմ սրտով չէ, կարելի էր ուրիշ բան նվիրել — 6;

գ. աչքից այն կողմ կհեռացնեմ — 10:

  1. Եթե պատահական ուրիշին հասցեագրված նամակ ստանաք, ինչպե՞ս կվարվեք:

ա. կկարդաք նամակը, այնուհետեւ կտաք հասցեատիրոջը — 6;

բ. դեն կնետեմ — 2:

  1. Ձեզ բարձր աշխատավարձով աշխատանք են առաջարկել, սակայն ոչ այնքան հետաքրքիր: Կընդունե՞ք հրավերը:

ա. ոչ, կարծում եմ, դա այնքան էլ լավ տարբերակ չէ — 10;

բ. կհամաձայնվեմ, բայց ներքուստ համոզված կլինեմ, որ կարող էի նաեւ ավելի լավ աշխատանք գտնել- 2;

գ. առանց մտածելու կհամաձայնվեմ — 6:

  1. Ընկերական շրջապատում մի դեպք են պատմում, որի մասին Դուք արդեն լսել եք:

ա. մեծ ուշադրությամբ այն կլսեմ — 10;

բ. հեգնանքով կասեմ. «Դրա մասին վաղուց գիտենք» — 6;

գ. կընդհատեմ զրուցակցին և ինքս կպատմեմ եղելությունը — 2:

  1. Երբ բջջային հեռախոսում ունենում եք անվճար րոպեներ:

ա. կտեղեկացնեք դրա մասին բջջային օպերատորին -10;

բ. բոլորից գաղտնի կպահեք — 2;

գ. կպատմեք բոլոր ընկերներին ու ծանոթներին — 6:

  1. Այգում տղաները տանջում են վնասված թևով ծիտիկի: Ինչպե՞ս կարձագանքեք:

ա. այգուց դուրս կհրավիրեք տղաներին — 6;

բ. կփորձեք օգնել ծիտիկին — 10;

գ. ուշադրություն չեք դարձնի և կշարունակեք քայլել — 2:

Ամփոփենք արդյունքները

50 և ավելի միավոր. Դուք ավելի քան հանդուրժող եք: Ասում են` բաց սիրտ ունեք: Ունակ եք բոլորի հետ ընկերություն անելու: Ճիշտ է, Ձեզ երբեմն պակասում է սկզբունքայնությունը, դա քաջ գիտակցում եք, բայց Ձեր մեջ ուժ չեք գտնում քննադատաբար մոտենալ սեփական «Ես»-ին եւ շրջապատին:

30 — 49 միավոր. Դուք համոզված եք, որ օժտված եք բարի արարքներ գործելու և փորձում եք, որքան հնարավոր է` համոզել դա Ձեր ընկերներին:

18 — 29 միավոր. Ձեր տրամադրությունը փոփոխական է: Այն կախված է շրջակա միջավայրից: Երբեմն շատ ուշադիր եք, երբեմն էլ` ցրված: Ծայրահեղության հասնող կասկածամիտ եք:

17-ից ցածր միավոր. Ձեր մասին հաճախ ասում են, որ էգոիստ եք: Դուք դժվարությամբ եք վստահում մարդկանց: Այնուամենայնիվ, եթե նկատել եք Ձեր իսկ բնավորության բացասական կողմերը, դեռ ուշ չէ այն ուղղելու համար:

 

Խառնվածքի տեսակները

Մարդիկ  բավականին  վաղ  են  սկսում  ծանոթանալ «խառնվածք» հասկացության հետ:Դեռևս մանկության տարիներին մենք նկատում ենք, որ մեզնից ոմանք ավելի ակտիվ են, արագաշարժ ու համառ, իսկ մյուսներն` ավելի պասիվ, դանդաղաշարժ ու ամաչկոտ: Հենց այս առանձնահատկություններով էլ արտահայտվում է խառնվածքը:

Խառնվածքը մարդու անհատական առանձնահատկություններն են, որոնք ցույց են տալիս նրա հոգեկան գործընթացների ու վարքի դինամիկան:Դինամիկայի տակ հասկացվում է տեմպը, ռիթմը, տևողությունը, հոգեկան պրոցեսների ինտենսիվությունը, մասնավորապես` հուզական պրոցեսների, ինչպես նաև մարդու վարքի որոշ արտաքին առանձնահատկություններ` շարժունակություն, ակտիվություն, արագ կամ դանդաղ ռեակցիաներ:Խառնվածքը պայմանավորված է նյարդային համակարգով և մեծ մասամբ ունի գենետիկական բնույթ:

Խառնվածքի ամենահին դասակարգումը կատարվել է դեռևս մ.թ.ա II դարում հռոմեացի բժիշկ Կ. Հալենի կողմից: Տիպաբանության մեջ առանձնացնում են խառնվածքի չորս հիմնական տեսակներ` խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ և մելանխոլիկ: Որպես կանոն, ընդունված է խոսել խառնվածքի այս կամ այն գծերի գերակշռության և դրանց փոխկապվածության մասին: Խառնվածքները «մաքուր»  ձևով չեն հանդիպում, սակայն տրվում են դրանց մաքուր բնորոշումները.

Սանգվինիկ: Բարձր ռեակտիվություն ունեցող մարդ, որի մոտ ակտիվությունն ու ռեակտիվությունը հավասարակշռված են: Նա կենսուրախ է, արագ արձագանքում է այն ամենին, ինչը գրավում է նրա ուշադրությունը, ունի արտահայտիչ շարժումներ ու դեմքի արտահայտություններ: Աննշան առիթով նա բարձրաձայն  ծիծաղում է, իսկ որևէ աննշան բան կարող է նրան շատ բարկացնել: Սանգվինիկի դեմքից կարելի է հեշտությամբ կռահել նրա տրամադրությունը,  վերաբերմունքը տվյալ երևույթի կամ մարդու նկատմամբ:Ունենալով բարձր ակտիվություն, եռանդություն և աշխատունակություն` նա ակտիվորեն գործի է անցնում և կարող է երկար ժամանակ զբաղվել այդ գործով` չձանձրանալով դրանից: Ունակ է արագ կենտրոնանալու, կարգապահ է, անհրաժեշտության դեպքում կարող է զսպել իր զգացմունքները: Նրան հատուկ են արագ շարժումները, մտքի, խոսքի արագությունը, նոր աշխատանքի մեջ արագ ներգրավվելը:Սանգվինիկը կենսուրախ է, շփվող, արագ է հարմարվում նոր միջավայրին ու պահանջներին: Նրա  մոտ արագ են առաջանում ուրախության, տխրության, կապվածության ու անբարյացակամության զգացումներ, սակայն դրանք մակերեսային են ու կարճատև: Սանգվինիկի տրամադրությունն արագ փոփոխվում է, սակայն, որպես կանոն, նրա մոտ գերակշռում է դրական տրամադրությունը:

Խոլերիկ: Սանգվինիկի պես խոլերիկը  նույնպես առանձնանում է սակավ  զգացմունքայնությամբ ու աշխուժությամբ, սակայն խոլերիկի մոտ ռեակտիվությունը գերազանցում է ակտիվությանը, այդ իսկ պատճառով էլ նա անզուսպ է, անհամբեր, բռնկուն, անհավասարակշռված և կտրուկ: Տարբերվում է  արագ շարժումներով, ընդհանուր շարժունակությամբ, եռանդունությամբ ու ակտիվորեն գործելու ձգտումով: Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն մինչև վերջ է հասցնում:Նրան բնորոշ են նաև հաճախակի  բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում: Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները:

Ֆլեգմատիկ: Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը: Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ: Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են:Նա մեծ անախորժությունների դեպքում էլ  կարող է հանգստություն պահպանել: Ֆլեգմատիկը դանդաղաշարժ է, հավասարակշռված, համբերատար և զուսպ: Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն:Նա, որպես կանոն, գործը  միշտ հասցնում  է մինչև վերջ: Նրա դեմքի արտահայտությունները, շարժուձևն ու խոսքն արտահայտիչ չեն: Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկը միշտ հանգիստ է, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է: Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և  դժվարությամբ փոխում  իր սովորույթները: Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն: Տարբերվում է համբերատարությամբ, դիմացկունությամբ, բարձր ինքնատիրապետմամբ: Եթե ֆլեգմատիկին  ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից  խուսափելու համար:

Մելանխոլիկ:Մարդ, ով ունի բարձր զգացմունքայնություն և ցածր ռեակտիվություն: Բարձր զգացմունքայնությունը ցածր իներտության դեպքում կարող է հանգեցնել նրան, որ ամենաաննշան առիթից առաջանան արցունքներ:Մելանխոլիկը չափազանց շուտ վիրավորվող է և զգացմունքային:Նրա ձայնը ցածր է, դեմքի շարժումներն էլ`  ոչ արտահայտիչ: Սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ, եռանդուն չէ և արագ է հոգնում:Կյանքի բարենպաստ պայմաններում մելանխոլիկը բովանդակալից ու խորը մարդ է. կարող է լինել լավ աշխատող և կյանքի դժվարությունները հաջողությամբ հաղթահարել,իսկ  անբարենպաստ պայմաններում կարող է վերափոխվել` դառնալով ինքնամփոփ, անհանգիստ և խոցելի, ով անհանգստանում է ու մտահոգվում աննշան ու չնչին երևույթներից:Ցանկացած մարդ պետք է մշտապես հաշվի առնի այն մարդկանց խառնվածքի առանձնահատկությունները, որոնց հետ նա շփվում կամ աշխատում է: Դա անհրաժեշտ է արդյունավետ համագործակցության, կոնֆլիկտային իրավիճակների նվազեցման, ինչպես նաև հնարավոր սթրեսներից խուսափելու համար:

 

Մարդու խառնվածքը

Մարդիկ տարբեր են, մեկը միշտ ուրախ է մյուսը`ոչ: Մարդիկ ըստ բնավորության միշտ փորձել են իրաից տարբերակել իրենց: Ուրեմն ինչ է խառնվածքը:Խառնվածքը մարդու բնածին, ժառանգական, անփոփոխելի և անվիճելի բնական հոգեվիճակն է,որից կախված է մարդու աշխարհայացքն ու միտքը:

Հիպոկրատը գտնում էր որ մարու օրգանիզմում կա 4 տեսակի նյութ`արյուն,մաղձ,լորձ և ավիշ: Հենց այդ 4-ի անունով էլ այժմ կոչվում են մարդկային 4 խառնվածքները: Դրանք են` սանգիվիկ,խոլերիկ,ֆլեգմատիկ և մելանխոլիկ: Դրանցից ամեն մեկը բնորոշվում է 4 հատկանիշով:
Սանգիվիկ
1արագաշարժ
2ուժեղ
3կայուն
4հավաքված
Խոլերիկ
1արագաշարժ
2ուժեղ
3նեռվային
4թափթփված
Ֆլեգմատիկ
1դանդաղաշարժ
2ուժեղ
3կայուն
4հավաքված
Մելանխոլիկ
1դանդաղաշարժ
2թույլ
3անկայուն
4թափթփված
Քոմենթներում գրեք ձեր խառնվածքը

Երկու հազար տարուց ավելի է, որ մարդկային խառնվածքը գտնվում է գիտության ուշադրության կենտրոնում: Խառնվածքներով են որոշվում մարդկանց հոգեկան տարբերությունները, հույզերի արտահայտվածության աստիճանի, վարքային ակտիվության, հոգեկան կայունության բնութագրերը: 

Խառնվածքի մասին առաջին տիպաբանությունը մեզ է հասել Հին Հունաստանի բժշկապետ Հիպոկրատից (մ.թ.ա. 460-377թ.թ.), ապա և հռոմեացի ականավոր բժիշկ-բնագետ Կլավդիոս Գալենից (մ.թ.ա. 281-201թ.թ.): Վերջինս առաջարկեց խառնվածքի առաջին տիպաբանությունը, որն ընդգրկում էր 13 տեսակ, և միայն հետագայում այդ քանակը կրճատվեց և դարձավ 4: Գալենի առաջարկած տիպաբանության հիմքում ընկած էր այն դրույթը, որ մարդիկ իրարից տարբերվում են օրգանիզմում գոյություն ունեցող 4 տեսակ «նյութերի» համաչափությամբ: 
Այդ համաչափության հիման վրա առանձնացվում են խառնվածքի հետևյալ տիպերը.

  • Սագվինիկ (տաքարյուն)
  • Ֆլեգմատիկ (սառնարյուն)
  • Խոլերիկ (դյուրագրգիռ)
  • Մելանխոլիկ (մելամաղձոտ)

Ժամանակակից հոգեբանության մեջ խառնվածքը դիտվում է որպես մարդու նյարդային համակարգի տիպի հոգեբանական դրսևորումը, որի մեջ մտնող հատկությունները բնորոշում են հոգեկան գործունեության շարունակությունը: Այդ հատկություններն են.

  • Զգայունությունը
  • Ռեակտիվությունը
  • Ակտիվությունը
  • Ռեակտիվության և ակտիվության փոխհարաբերությունը
  • Գործողությունների տեմպը
  • Ճկունությունը կամ կոշտությունը:

Ցանկացած խառնվածքի դրսևորումները բավականին բազմազան են և արտահայտվում են ոչ միայն` վարքի մեջ, այլև մարդու ճանաչողական գործունեության և հուզական ոլորտի մեջ: Բոլոր խառնվածքների տիպերն ունեն իրենց հոգեբանական բնութագրերը:

Սագվինիկ: Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարակշռությունը դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն: Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել: Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, սովորաբար, այդպիսի մարդկանց վստահում են: Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները անպայմանորեն բարձր են: Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում: Սանգվինիկները բանակում կարող են լինել գերազանց հրամանատարներ:

Խոլերիկ: Չնայած, որոշ հատկություններով նման է սանգվինիկին, սակայն ունի աչքի ընկնող տարբերություններ: Խոլերիկը ևս չափազանց ակտիվ է, սակայն դժվար է հսկում սեփական հույզերը: Բռնկուն է, անհամբեր, վարքի ճկունությունը թույլ է: Դրա հետ մեկտեղ համառ է և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկը հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: Բանակային ծառայության անցնելիս խոլերիկները շատ լավ են կատարում այնպիսի առաջադրանքներ, որոնք պահանջում են արագություն և ճարպկություն: Օրինակ` հատուկ նշանակության զինվորներից շատերը, սովորաբար, խոլերիկներ են:

Ֆլեգմատիկ: Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Դանդաղաշարժ է, տեմպը ևս դանդաղ է: Դեմքի արտահայտությունները հարուստ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի, նա սիրում է կայունություն ամեն ինչում: Նրա վարքը չի կարելի անվանել ճկուն: Արտակարգ իրադարձություններում դժվարությամբ է կայացնում ճիշտ որոշումներ: Ֆլեգմատիկը օժտված է մեծ համբերատարությամբ և աշխատունակությամբ: Ինքնահսկողության մակարդակը բարձր է: Նա շատ դժվար է հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ: Չնայած իր վարքի կայունությանն ու աշխատասիրությանը` ֆլեգմատիկը հաճախ հետաձգում է առաջնային գործերը առանց որևէ հիմնավոր պատճառի: Բանակում, սովորաբար, ֆլեգմատիկները անփոխարինելի են մեծ համբերություն պահանջող գործողությունների ժամանակ, օրինակ, արտակարգ դիպուկահարներ են:

Մելանխոլիկ: Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Մելանխոլիկներին բնորոշ են ցածր ձայնով խոսելը, նրանք չեն կարող լավ ղեկավար լինել, քանի որ չափազանց, նույնիսկ հիվանդագին զգայուն են: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Շուտ է ենթարկվում խուճապի:

Նկարագրված խառնվածքների տիպերից և ոչ մեկը չի հանդիպում «մաքուր» տեսքով: Այդ իմաստով կարող ենք խոսել որոշ տիպի գերիշխանության մասին: Սակայն, ամեն ոք, ինչպիսի տիպի էլ պատկանի` իր մեջ կրում է բոլոր տիպերի հատկությունները: Օրինակ, եթե մենք ասում ենք ինչ-որ մեկը մելանխոլիկ է, ապա նկատի ունենք, որ տվյալ մարդու մոտ գերակշռում են այդ խառնվածքի տիպի հատկությունները, միաժամանակ, նա օժտված է և՛ խոլերիկի, և՛ սանգվինիկի, և՛ ֆլեգմատիկի հատկություններով, որոնք այդպես վառ չեն արտահայտվում նրա վարքում: Չկա լավ կամ վատ խառնվածք և միայն խառնվածքի հիման վրա չի կարելի եզրակացություններ կատարել մարդու մասին: Երբ փորձում ենք գնահատել մարդուն, բացահայտել նրա հոգեբանական բնութագիրը, ապա անպայման խառնվածքի հետ մեկտեղ անհրաժեշտ է պարզել նրա անձնային ուղղվածությունը, բնավորության կայուն գծերը, մտավոր զարգացվածության մակարդակը, բարոյական որակները: Հաշվի առնելով այս ամենը` հմուտ հրամանատարը երբեք չի շտապի եզրակացություններ անել այս կամ այն զինվորի մասին, առավել ևս բարձրաձայն չի արտահայտի իր դեռևս չհիմնավորված կարծիքը:

Արտահայտություններ, որոնք պետք չէ ասել երեխաներին

Posted by ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Որքա՞ն հաճախ է խոսքն օգտագործվում ազդելու, դաստիարակելու, երեխայի կյանքում որևէ բան փոխելու նպատակով: Պարբերաբար՝ տանը, դպրոցում, փողոցում, ես տեսնում և զգում եմ խոսքի ազդեցության ուժը: Ծնողները, դասավանդողները անհանգստանում են երեխաների ցրվածությունից, անուշադրությունից, կոպտությունից, ագրեսիվությունից, անինքնավստահությունից՝ նույնիսկ չենթադրելով, որ այդ դրսևորումների պատճառ կարող է հանդիսանալ  նաև խոսքը:  Հաճախ, տարված լինելով դաստիարակելու մոլուցքով, մեծահասակները նույնիսկ ուշադրություն չեն դարձնում բառերին ու արտահայտություններին, որոնք ասվում են երեխաներին: Երեխաներն այնքան զգայուն են, որ թվացյալ աննշան բառն էլ կարող է անհետևանք չմնալ և դառնալ տրավմայի պատճառ: Կան արտահայտություններ, որոնք այնքան են օգտագործվել ու սերնդեսերունդ փոխանցվել, որ դարձել են մեծահասակների համար սովորական, հերթական դաստիարակության մեթոդ, որը գուցե և տվյալ պահին որևէ արդյունքի բերում է, սակայն հետևանքները ևս խորն են: Այս հոդվածում կքննարկենք ամենահաճախ օգտագործվող արտահայտությունները:

  1. Ես քեզ չեմ սիրում:

Երեխան մի բան այնպես չարեց՝ «Վերջ, ես քեզ չեմ սիրում»: Մեծահասակն ուզում է, որ երեխան իր պահանջները կատարի՝ «Խաղալիքներդ հավաքիր, թե չէ քեզ չեմ սիրի»: Սիրելի մեծահասկաներ, արդյոք մենք մեր երեխաներին սիրում ենք որևէ բան անելու կամ չանելո՞ւ, լուռ կամ աղմկոտ լինեո՞ւ, գեղեցիկ կամ տգեղ խոսելո՞ւ համար: Այն, որ երեխան ծնվել է, մեր կողքին է, արդեն նրան սիրելու կարևոր պատճառ է:

Նման արտահայտություններ հաճախ օգտագործելու հետևանքով երեխան կորցնում է իր Ես-ը,  դառնում է անինքնավստահ, ունենում է թերարժեքության բարդույթ, սխալվելու վախեր, «լավը» չլինելու զգացում: Արդյունքում նա իր ամբողջ կյանքի ընթացքում փորձում է անել ամեն ինչ, որպեսզի գոհացնի մյուսներին, ստանա իրեն շրջապատողների հավանությունը:

  1. Երեսդտեսնել չեմ ուզում, ձայնդ լսել չեմ ուզում

Այս արտահայտությունները խորը մեղքի զգացումից բացի, ուրիշ ոչինչ չեն կարող առաջացնել երեխայի մոտ, քանի որ նա խանգարում է մեծահասակին  հանգիստ ու երջանիկ ապրել: Պետք է զգույշ լինել, որովհետև երեխան կարող է իր ողջ կյանքում այս բեռը իր ուսերին կրել:

  1. Համեմատություններ

Փողոցում դասերից հետո քայլում են մի խումբ ծնողներ և երեխաներ, ու լսում եմ, թե ինչպես է ծնողներից մեկը բարձրաձայն, բոլորի ներկայությամբ նախատում իր կողքով գլուխը կախ քայլող տղային՝ «Քո բոլոր դասարանցիները բարձրաձայն  մասնակցում են դասերին դրա համար էլ բարձր գնահատականներ են ստանում, իսկ դո՞ւ»:

 

Բերածս օրինակը ամենահաճախ հանդիպողներից է: Մեծահասակները համեմատում են իրենց երեխաներին քույրերի, եղբայրների, դասարանցիների, հասակակակիցների և հենց իրենց հետ՝ մտածելով, թե երեխան իր վարքը կամ վերաբերմունքը կվերանայի, կմոտիվացվի: Իհարկե, տվյալ պահին համեմատությունը կարող է ի օգուտ մեզ աշխատել, սակայն ավելի հաճախ դաստիարակության նման ձևը տալիս է հակառակ ազդեցությունը՝ երեխան չարանում է, դառնում անիքնավստահ, ունենում է թերարժեքության զգացում, նույնիսկ կարող է ագրեսիվ վարք ցուցաբերել: Ավելի հասուն տարիքում նա կշարունակի իրեն մյուսների հետ համեմատել՝ այդպես էլ չունենալով լիարժեքության զգացում:

  1. Թողես անեմ, քեզ մոտ լավ չի ստացվում, դու փոքր ես, չես հասկանում:

Երեխան փորձում է ինքնուրույն խնդիր լուծել, դժվարանում է, և այդ պահին համբերությունը կորցրած մեծահասակները որոշում են «օգնության գալ»՝ իր փոխարեն լուծելով այդ խնդիրը:

Նման իրավիճակներում պարզապես չենք թողնում, որ երեխան մտածի, ինքնուրույն գործի, զարգանա: Ընդհակառակը, միակ բանը, որ սովորեցնում ենք այն է, որ թեկուզ նա չկարողանա, միշտ կգտնվի մեկը, ով իր վրա կվերցնի ողջ ծանրությունը: Հետագայում այդ փորձը փոխանցվում է ավելի հասուն կյանք՝ ամենաչնչին դժվարությունները հաղթահարելու կամքի բացակայությամբ: Վերոնշյալ արտահայտությունները նախապես տրամադրում են անհաջողության, անինքնավստահություն են ներշնչում: Երեխան իրեն հիմար, տկար կամ անհաջողակ է համարում և դադարում է ինքնուրույնություն ցուցաբերել:

  1. Ամոթէ, քեզ այդպես մի՛ պահիր:

Այլ կերպ այս արտահայտությունը հնչում է այսպես՝ Ես քեզանից ամաչում եմ: Այն թրավմայի է ենթարկում երեխային: Այս արտահայտությունը հաճախ լսող երեխաներն ուզում են ապացուցել, թե իրականում որքան լավն են իրենք, իսկ ուշադրություն ստանալուց հետո էլ չեն հասկանում՝ ինչ կարելի անել այդ ուշադրության հետ: Նրանք թաքնվում են, փակվում են: Այս երեխաները կարծես այլընտրանք չունեն. նա կարող է միայն ամոթի պատճառ լինել:

  1. «Եսնեղացա քեզանից», «Գնա, այլևս չեմ խոսում քեզ հետ», «Համբուրիր, թե չէ կնեղանամ»:

Նմանատիպ արտահայտություններ հաճախ կարելի է լսել մեծահասակներից այն ժամանակ, երբ նրանք փորձում են որևէ կերպ ազդել երեխաների վրա: Բացի այն, որ այս մանիպուլիացիոն ձևերը երեխաները շատ արագ յուրացնում են և սկսում կիրառել իրենց ուզածին հասնելու համար, դրանց հաճախակի կիրառումը երեխաների մոտ առաջացնում է մեղավորության զգացում, դիմացինին չնեղացնելու համար ամեն ինչ ճիշտ անելու լարվածություն:

  1. Ձայնդ կտրի՛ր՝ գլուխս ցավեց, սիրտս այլևս չի դիմանում, մի օր կգժվեմ, այլևս չգիտեմ ինչ անեմ քեզ հետ,եթե շարունակես քեզ այդպես պահել, ես կտխրեմ ևկհիվանդանամ:

Այսպիսով երեխայի մոտ փորձ է կատարվում մայրիկին, տատիկին կորցնելու վախ առաջացնել: Շատ վտանգավոր է նման վախի հետ խաղ անելը, քանի որ ձեր կյանքի և առողջության ողջ պատասխանատվությունը դնում եք երեխայի վրա, և եթե հանկարծ ձեզ հետ որևէ բան պատահի, երեխան ամբողջ կյանքում այդ մեղքը կրելու է իր ուսերին:

  1. Քեզ գիշերօթիկ կտանեմ,կտամ տատիկին կամ մորաքույրին:

Մի օր երեխաներից մեկը շատ անհանգստացած և հուզված դասավանդողին պատմել էր, թե իր հայրն իրեն չորս օրով գիշերօթիկ է ուղարելու: Այն դեպքում, երբ այս սովորողինդասավանդողների հետ անձնական որևէ տեղեկություն կիսելիս շատ հազվադեպ կարելի էտեսնել:

 

Նման արտահայտություններով ծնողները կոնկրետ ուզում են երեխաներին ասել, որ նրանք պետք են միայն այն ժամանակ, երբ խելոք են, պահում են մեծահասակի ուզածի պես, այլապես շատ հեշտությամբ կարելի է գտնել նոր «տեր» իրենց համար: Այս երեխաները ևս մեծանալով չեն հասկանում, թե ինչ են ուզում և փորձում են ամեն կերպ գոհացնել մյուսներին: Բացի այդ, այս արտահայտություները վախ են ներշնչում երեխաներին և հեշությամբ կարող են նևրոզի պատճառ դառնալ:

  1. «Դումիշտ» կամ «Դու երբեք»

Երբ մեծահասակները զայրանում են, երեխայի վարքը սկսում են ընդհանրացնել: Օր.՝ եթեերեխան պատահաբար ինչոր բան է կոտրում, ասում են. «Դու միշտ անուշադիր ես», կամերբ մոռանում են, որևէ բան անել. «Դու երբեք չես կարողանում հիշել քոպարտականությունները»:

 

Այսկերպ տեղի է ունենում երեխաների պիտակավորում, և կա մեծ հավանականություն, որ նրանք ամբողջ կյանքում կկրեն դրանք: Նման արտահայատություններով երեխայի վարքը կարծես կոդավորվում, երեխան դառնում կամ անում է այն, ինչ իրենից սպասում են:

  1. Տղաները կամ աղջիկներն իրենց այդպես չեն պահում:

 

Դե, հերիք նվնվաս, դու հո աղջիկ չե՞ս կամ Աղջիկն իրեն մի քիչ նուրբ կպահի:

 

Անընդմեջ այս արտահայտություններն օգտագործելով՝ մեծահասակները երեխաների մոտ ձևավորում են որոշակի ստերիոտիպեր: Արդեն մեծ տարիքում տղաներն իրենց հուզականությունը կհամարեն թուլություն, տղամարդուն ոչ հարիր գիծ, իսկ աղջիկները կունենան բազում բարդույթներ՝ կապված իրենց «ոչ կանացի» մասնագիտության կամ մի փոքր կտրուկ շարժուձևի հետ, մեկ այլ դեպքում էլ պարզապես կմերժեն կանացի համարվող վարդագույնը, տարբեր շորիկները, ժապավենները՝ նախընտրելով տաբատներ, կարճ սանրվածք:

Ինչպես կարող եք նկատել, վերոնշյալ արտահայտությունները շատ տարածված են: Նույնը կարելի ասել նաև երեխաների ներկայի և ողջ կյանքի վրա թողած հետևանքների մասին: Իհարկե, դժվար կլինի խոսակցականից հանել այս սովորական դարձած արտահայությունները, բայց դրանց հասցրած վնասներից խուսափելու համար կարծում եմ՝ արժե փորձել: Ընդամենը անհրաժեշտ է մի փոքր ավել սեր, համբերություն, հանդուրժողականություն և աշխատանք սեփական մտածելակերպի ու խոսքի վրա:

 

Սուրճը փոխում է դեղերի աղդեցությունը

Շատերը չեն պատկերացնում առավոտն առանց մեկ գավաթ բուրավետ սուրճի: Նույնիսկ այդ մասին միտքը անտանելի է թվում։ The New York Times-ի հաղորդմամբ ԱՄՆ-ի տարեց մարդկանց կեսը օրական 3 բաժակ սուրճ է խմում: Սակայն, ոչ բոլորն են մտահոգված սուրճի կողմնակի հետևանքներով: Բացի այն, որ սուրճը խաթարում է հանգիստ քունը, այն նաև ազդում է օրգանիզմի կողմից դեղերի կլանմանը: Սուրճն օրագանիզմում արգելափակում է մեկ դեղորայքի ներծծումը և ուժեղացնում մյուսի ազդեցությունը:

Մեծ մասամբ դեղորայքների վրա ազդում է կոֆեինը, բայց սուրճի այլ բաղադրիչները նույնպես կարող են լուրջ դերակատարում ունենալ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ մոտ տասնյակ դեղեր կարող են սուրճի ազդեցությամբ փոխել իրենց ներգործությունը: Դեղ ընդունելուց առաջ կամ հետո սուրճ խմած մարդկանց օրգանիզմում դեղի ազդեցությունը նվազել է 55 %-ով:

Հետաքրքիրն այն է, որ ոչ միայն սուրճն է ազդում դեղերի կլանման, այլև դեղերն են ազդում օրգանիզմի կողմից սուրճի բաղադրիչների կլանման վրա. որոշ դեղամիջոցներ կարող են ուժեղացնել սուրճի կամ կոֆեին պարունակող այլ խմիչքների ազդեցությունը: Այդ դեղամիջոցները, որոնց թվում են հակադեպրեսանտները, հակաբիոտիկները և հակաբեղմնավորիչները, արգելափակում են CYP1A2 ֆերմենտը, որը նպաստում է օրագիզմում կոֆեինի կլանմանը:

Արդյունքում, այն կարող է օրգանիզմում պահպանվել սովորականից ավելի երկար: Պարզվել է նաև, որ այն կանայք, որոնք հակաբեղմնավորիչներ են օգտագործել, կոֆեինը նրանց օրգանիզմում մեկ ժամ ավել է պահպանվել:

Ուսումնասիրությունների համաձայն՝ դեղ ընդունելուց առաջ կամ հետո սուրճ խմած մարդկանց օրգանիզմում դեղի ազդեցությունը նվազել է 55 %-ով։

 

Հակաբիոտիկները վտանգավոր են երեխաների համար

Մանկաբույժները հարբուխն ու ասթման բուժելու համար տարեկան 10 մլն հակաբիոտիկների անպիտան դեղատոմսեր են դուրս գրում: Այս եզրահանգմանն են եկել Սոլթ Լեյք Սիթիի Ուտա համալսարանի գիտնականները:

Գիտնականները ուսումնասիրել են 2006-2008թթ. երեխաների 65000 ամբուլատոր այց բժշկի մոտ:

Pediatrics պարբերականում հրապարկված հոդվածում գիտնականները գրում են, որ բժիշկները յուրաքանչյուր 5 դեպքից մեկում երեխաներին հակաբիոտիկներ են նշանակել: Դրանցից մեծամասնությունը` 70%-ը, նախատեսված են այնպիսի սուր շնչառական հիվանդությունների համար, ինչպիսիք են բրոնխիտը, հարբուխը, ասթման և արլերգիան: Դեպքերի գրեթե մեկ քառորդը` 23%-ը, բակտերիաներից չի առաջացել, այնպես որ նրանք չեն կարող բուժվել հակաբիոտիկներով:

Նշանակված հակաբիոտիկների մեծամասնությունը օրգանիզմում ազդեցության լայն տարածում ունի, ինչն էլ սպանում է օգտակար բակտերիաները և թուլացնում երեխայի օրգանիզմը:

«Բժիշկները տարեկան 10 մլն հակաբիոտիկների են նշանակում հիվանդներին, որոնք ոչ միայն օգուտ չեն բերում, այլև որոշ դեպքերում կարող են վնասել օրգանիզմին», — հայտարարել է հետազոտության ղեկավարը: Նրա խոսքով` ոչ հմուտ բժիշկները սկսում են նշանակել հակաբիոտիկներ այն դեպքերում, երբ ախտորոշումը պարզ չէ:

Հակաբիոտիկները անվտանգ չեն: Դրանք կարող են սպանել մեր օրգանիզմում անհրաժեշտ բակտերիաները և առաջացնել ոչ ցանկալի ռեակցիաներ: Այս ամենից խուսափելու համար ճշտեք բժշկից`արդյոք ձեր ախտանիշը վերջնական է:

 

ՕՄԵԳԱ-3 ճարպաթթուների կիրառությունը նվազեցնում է հետծննդաբերական դեպրեսիայի ռիսկը

Դոկտոր Միշել Պրաիս Ջեջը (Կոնեկտիկուտ նահանգի համալսարանի բուժքույրերի դպրոցի դասավանդող) ուսումնասիրում է ՕՄԵԳԱ-3 ճարպաթթուների ազդեցությունը մոր և երեխայի առողջության վրա:
Այդ հարցերի պատասխանելու համար նա անց է կացրել է պլացեբո վերահսկողությամբ սննդակարգային հետազոտություն՝ կրկնակի կույր մեթոդի կիրառմամբ, որտեղ 52 հղի կանայք պլացեբո են ընդունել կամ  500 մգ դոկոսահեքսաենային  թթու (ՕՄԵԳԱ-3) պարունակող դեղապատիճ`շաբաթական 5 օր, 24-40 շաբաթական հղիներին:

Դոկտոր Ջեջը և նրա համահեղինակները եզրակացրին, որ հղիության ժամանակ դոկոսահեքսաենային թթվի այն քանակությամբ ընդունումը, որը սովորաբար ընդունվում է սննդի միջոցով, նվազեցնում է հետծննդաբերական դեպրեսիայի ախտանիշները: