Ֆիլիպ Զիմբարդոյի խորհուրդները — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Ֆիլիպ Զիմբարդոյի խորհուրդները

Հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոյի խորհուրդները.

 

 

  1. Որոշեք, թե ինչն է ձեզ համար ավելի արժեքավոր և ինչպիսին եք դուք ուզում տեսնել ձեր կյանքը.
  2. Աշխատեք հասկանալ և ներել այն մարդկանց, ովքեր ստիպել են ձեզ տանջվել կամ օգնության ձեռք չեն մեկնել: Ներեք ինքներդ ձեզ, ձեր սխալները, մոլորությունները:
  3. Մի վերադարձեք անցյալ: Մտածեք հաջողությունների մասին, թեկուզ եթե դրանք շատ փոքրիկ են:
  4. Թույլ մի տվեք ձեզ խորտակվել մեղքի և ամոթի մտածմունքների մեջ, դա չի օգնի հասնել հաջողության:
  5. Փնտրեք ձեր անհաջողության պատճառները օբյեկտիվ իրավիճակներում, այլ ոչ թե սեփական անձի թերություններում.
  6. Ընդունեք ձեր ուժեղ և թույլ կողմերը և ձևավորեք համապատասխան նպատակ՝ ինքնաձևավորման համար.
  7. Աշխատեք ավելի համբերատար վերաբերվել մարդկանց և ավելի մեծահոգաբար տանել այն ամենը, ինչը կարող է ստորացուցիչ թվալ:
  8. Երբեք ձեր մասին վատը չխոսեք: Խուսափեք ինքներդ ձեզ վատ որակներ վերագրելուց՝ հիմար, անհաջողակ, անընդունակ:
  9. Թույլ մի տվեք ուրիշ մարդկանց ձեզ՝ որպես անհատականություն, վարկաբեկել: Գնահատվել կարող են միայն ձեր գործողությունները:
  10. Հիշեք որ պարտությունը դա հաջողություն է, քանի որ դուք ձեռք եք բերում փորձ, թե ինչից պետք է խուսափել հետագայում:
  11. Մի համեմատվեք մարդկանց հետ զբաղմունքներով և իրավիճակներով, որոնք ստիպում են ձեզ զգալ սեփական անլիարժեքությունը:
  12. Եթե ձեզ չի հաջողվում փոխել նրանց կամ ինքներդ ձեզ այնքան, որպեսզի զգաք վստահություն, ավելի լավ է ուղղակի երես թեքել նրանցից:
  13. Թույլ տվեք ձեզ լիցքաթափվել, որպեսզի լսեք ձեր մտքերը և զգացմունքները: Աշխատեք ինքներդ ձեզ ավելի լավ հասկանալ:
  14. Աշխատեք ակտիվորեն շփվել ուրիշ մարդկանց հետ: Զգացեք շփման էներգիան:
  15. Դադարեք չափից դուրս շատ հսկել ձեր <<ես>>-ը, այն ավելի ամուր և պլաստիկ է քան ձեզ թվում է:
  16. Մի վախեցեք անհամեստ թվալուց՝ աշխատեք հասնել սեփական նպատակներին:
  17. Եթե դուք վստահ եք ինքներդ ձեզ վրա ապա խոչընդոտները կդառնան մարտահրավերներ, որոնք ձեզ կդրդեն ակտիվության և պայքարի:    
 

 

Comments