ՖԱՐԻՆԳԻՏ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՖԱՐԻՆԳԻՏ

Ֆարինգիտը ըմպանի ամենատարածված սուր բորբոքային հիվանդություններից է: Սուր ֆարինգիտի ախտանիշներից են կլման ակտի ցավոտությունը, քերծման և ցավի զգացողությունը ըմպանում: Քրոնիկական ֆարինգիտի բնորոշ են ըմպանի չորությունը, քերծման և այրոցի զգացումը, հազը: Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս.
. Դեղձի յուղով օրը 1-2 անգամ ողողել կոկորդը:
. 50 գ յասամանի ծաղիկները 7 օր թրմել 100 մլ օղու մեջ, բամբակը թրջել այդ ոգեթուրմով, փաթաթել վզին, վրայից դնել փափուկ պոլիէթիլեն, նորից մի շերտ բամբակ և կապել, պահել 2 ժամից ոչ պակաս:
. Մոշի տերևների եփուկով, 30-40 րոպեն մեկ, ողողել կոկորդը:
. Անիսոնի սերմերը մանրացնել, խառնել չամիչի հետ և ուտել օրը 2-3 անգամ:
. 50 եղևնու կոն կիսել 2 մասի, 3 լ ջրով եփել ուժեղ կրակի վրա այնքան, որ ջուրը դառնա 1,5 լ, քամել մառլյայով, վրան ավելացնել 1 կգ շաքարավազ, եփել դանդաղ կրակի վրա այնպես, որ մեղրի նման ծորա: Օգտագործել ուտելուց առաջ՝ 1 թեյի գդալ:
. Վերցնել 20 գ փիփերթի ծաղիկներ, 25 գ տատրակի տերևներ, 20 գ մոռի տերևներ, 30 գ եղեսպակի տերևները, մանրացնել, խառնել: 3 թեյի գդալ այս խառնուրդից լցնել 1 բաժակ եռացող ջրի մեջ, թրմել 30 րոպե և քամել: Այս ջրաթուրմով կատարել ողողումներ:

Comments