ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԵՐԱԿՐԱՑԱՆԿ ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԵՐԱԿՐԱՑԱՆԿ ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ

Ուտեստները կերեք ցանկացած հերթականությամբ՝ 1,5–2 ժամը մեկ, դա հնարավորություն կտա
խուսափելու քաղցի նոպաներից: Սննդի ընդունումը կարող եք լրացնել 1 բաժակ սառը, թույլ գազավորված
հանքային ջրով:

 1 բաժակ սառեցրած բնական յոգուրտ (այն 2–3 ժամ դրեք սառնարանում), սմուսիս, մի կտոր
չորացած կեքս:
 100 գ կաթնային պաղպաղակ, տանձ, 1 բաժակ թուրինջի ֆրեշ, մի կտոր տարեկանի չորահաց:
 100 գ մրգային պաղպաղակ, աղցան բանանից և կիվիից՝ խառնած նարնջի կամ կիտրոնի հյութով,
կրեմեր խոշոր աղացած ալյուրից:
 150 գ սառեցրած կամ պարզապես սառը տեղ պահած հատապտուղների և մրգերի խառնուրդ՝
ավելացրած դեղձի հյութ կամ ելակի գրանիտա, 50 գ թրջած սև սալորաչիր:
 100 գ կաթնային պաղպաղակ, 3–4 ծիրան:
 150 գ կոկտեյլ՝ մրգային օշարակով և հատապտուղներով (ելակ, ազնվամորի, հաղարջ, բալ՝ կորիզը
հանած), 50 գ թրջած ծիրանի չիր:
 1 բաժակ սառեցրած յոգուրտ մրգային հավելումով, տոստ՝ 1–2 թեյի գդալ ջեմով կամ մեղրով, թեյ,
խնձոր:

Comments