ՕՍՏԵՈԽՈՆԴՐՈԶ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՕՍՏԵՈԽՈՆԴՐՈԶ

Ողնաշարի դեգեներատիվ ախտահարումն է, որի հիմքում ընկած է միջկողային աճառային սկավառակների առաձգականության և դիմացկունության կորուստը: Դեգեներատիվ փոփոխությունները հետագայում տարածվում են հարևան ողների մարմնի, միջողնային հոդերի և կապող ապարատի վրա: Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս.
. Ծողաբողկի հյութը հավասար քանակությամբ խառնել սպիրտի կամ օղու հետ և կատարել շփումներ, ապա փաթաթել բրդյա շալով 30 րոպե, օգտակար է գոտկային օստեոխոնդրոզի դեպքում:
. 25 գ դափնու տերևը 300 մլ ջրում եռացնել 5 րոպե, ամանը փաթաթել և թրմել 3 ժամ, քամել: Ջրաթուրմի ամբողջ ծավալը խմել կում-կում օրվա ընթացքում, վերջին կումը՝ քնելուց առաջ: Շարունակել 3-4 օր, այնուհետև 1 շաբաթ ընդմիջել և կուրսը նորից կրկնել:
. Երեկոյան 4 ճաշի գդալ բրինձը թրջել, թողնել մինչև առավոտ: Այնուհետև մարմանդ կրակի վրա եփել 5 րոպե և ուտել: Կուրսը՝ 3-4 շաբաթ: Մաքրում է կուտակված աղերը:
. Եթե ողնաշարը օստեոխոնդրոզի ժամանակ ցավում է, հարկավոր է ակտիվացնել օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները, որին կարելի է հասնել 1 րոպեի ընթացքում՝ կատարելով բլից մերսում ըստ Դ. Կերնի.
1. Ձեռքի մատները արագ շփել իրար 5 վրկ.
2. Տաքացրած մատներով շփել այտերը 5 վրկ.
3. Մատների ծայրերով կտտացնել գլխի ծայրին 5 վրկ.
4. Բութ մատով և ցուցամատով զգուշորեն սեղմել վահանաձև գեղձը 3 անգամ,
5. Բութ մատով ծոծրակի փոսին սեղմել, հաշվելով մինչև 3-ը 3 անգամ,
6. Բաց ափով արագ-արագ բախել վրջույթներին վարից վեր, սրունցքի մինչև աճուկ:

Comments