ՔՐՏՆԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՔՐՏՆԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Քրտնային գեղձերը նորմայում մարդու օրգանիզմում օրվա ընթացքում 600-900 մլ քրտինք են արտադրվում: Օդի բարձր ջերմության, շատ հեղուկներ խմելու, երիկամների անբավարարության, հոգեկան ապրումների ժամանակ քրտնարտադրությունը կտրուկ բարձրանում է և երբեմն դառնում անհանգստության և տհաճ հոտի պատճառ: Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս.
. Ոտքերը քրտնելու դեպքում կաղնու կեղևի եփուկի 1 լ-ին ավելացնել 100 մլ ակնամոմի ոգեթուրմ և 1 ճաշի գդալ մեղր՝ խառնել: 10 օր անընդմեջ տեղային լոգանք ընդունել 20 րոպե տևողությամբ:
. Կաղնու կեղևի եփուկով թրջոցներ դնել ոտքերին, թևատակերին, ափերին:
. Ձեռքի ափերի քրտնարտադրության ժամանակ 1 թեյի գդալ անուշադրի սպիրտը լուծել 1 լ ջրում և 5-10 օր, օրը 3 անգամ տեղային լոգանք ընդունել:
. Ձեռքերի քրտնարտադրության ժամանակ վերցնել 10 գ մոմ, 10 գ նշի յուղ: Մոմը հալել, ավելացնել նշի յուղը, խառնել, թողնել հովանա: Ստացված է օճառանման զանգված, դրանով երեկոները ձեռքերը լվանալ:
. Խմել առյուծախոտի եփուկ:
. Խմել երիցուկի թուրմ, կամ եփուկը խառնել լոգարանի ջրին և լոգանք ընդունել:
. Խմել լորի ծաղիկների թուրմ:
. 1 ճաշի գդալ առյուծագու փոշիացրած հումքի վրա լցնել 0,5 լ սպիտակ գինի, թողնել 3-4 օր: Խմել օրը 3 անգամ 1 թեյի գդալ՝ քաղցած ժամանակ:

Comments