ՔՈՒՆՋՈՒԹ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՔՈՒՆՋՈՒԹ

Բուժական նպատակով օգտագործվում են սերմերը, որոնք պարունակում են յուղ, սպիտակուցներ, վիտամինե E, T ֆակտոր:
. Սերմերից պատրաստած յուղն օրական 30 գ խմելը կօգնի քրոնիկ գաստրիտի, կոլիտի, լյարդի հիվանդությունների ժամանակ:
. Յուղը մեծացնում է տրոմբոցիտների քանակությունը, նպաստում է արյան մակարդելիության բարձրացմանը:
. Քունջութի սերմերը հարուստ են կալցիումով, հետևաբար օգտակար են ոսկրային հիվանդությունների, ռախիտի, կոտրվածքների բուժման համար:
. Սերմերը կարելի է բովել, ծեծել և ուտել ստամոքսի և աղիքների հիվանդությունների, լուծի և փորկապության ժամանակ:
. Բրոնխիալ ասթմայի դեպքում կարելի է օգտագործել քունջութի յուղը հալվեի հյութի և խաղողի հյութի հետ միասին:
. Մրսածության, քրոնիկ հազի, գրիպի, երիկամների բորբոքումների, ճիճուների, ներքին արյունահոսությունների, երիկամաքարային հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ է քաղցած վիճակում 1 ճաշի գդալ յուղ խմել՝ առավոտյան:

Comments