Մաշկի քորը առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիայի խանգարման, լյարդի, հոգեկան հիվանդությունների, նյութափոխանակության խանգարման էկզեմայի, ալերգիկ հիվանդությունների, դեղորայքի և արտաքին այլ գործոնների նկատմամբ բարձր զգացողականության ժամանակ: Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս.
. Գինու քացախը ջրով նոսրացնել և քսել մաշկին:
. Ավելուկի արմատի կեղևը ծեծել, թրջել քացախով, քսել քոր եկող մասերին և մտնել բաղնիք:
. Եղինջը տրորել աղով, խառնել սպիտակուցով և հավի ճարպով, շփել մաշկը:
. Մածնի մեջ խառնել աբեղախոտի մանրուք կամ հյութ և 2 օր արևի տակ պահելուց հետո քսել մաշկին:
. Ամբողջ մարմնի քորի դեպքում 1 կգ գարին եփել 15 լ ջրում և մարմինը ցողել:
. Դեմքի քորի ժամանակ կեչու բողբոջների եփուկով թրջոցնել դնել:
ՔՈՐ
/
10.01.2023
/
