ՓՔՎԱԾՈՒԹՅՈՒՆ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՓՔՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Փքվածության և որովայնում լցվածության զգացում առաջանում է աղիքների մկանային տոնուսի խանգարումներից կամ նրանցում խմորման պրոցեսների ուժեղացման հետևանքով, երբ հաստ աղիքի սկզբնական հատվածում ածխաջրատները լրիվ չեն ճեղքվում և մեծ քանակությամբ գազեր են կուտակվում աղիքնրում: Փքվածության ժամանակ խորհուրդ է տրվում.
. Առավոտյան անոթի խմել 1 բաժակ հում կարտոֆիլի հյութ: Խմելուց հետո կես ժամ պառկել, ապա կարելի է նախաճաշել: Խմել 10 օր, հետո նույնքան օր ընդմիջել և նորից 10 օր խմել: Այդպես՝ 3 անգամ:
. Հոտավետ սամիթի սերմերի 1 ճաշի գդալը լավ տրորել և լցնել 1,5 բաժակ եռման ջրի մեջ: Թրմել փակ վիճակում 2-3 ժամ, քամել, խմել կես-կես բաժակ, օրը 3 անգամ: Կարելի է օգտագործել նաև սամիթի տերևները:
. Երիցուկի ծաղիկների ջրաթուրմը, 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրում թրմել 30 րոպե, սառեցնել, քամել, խմել որպես թեյ:
. Քիմիոնի սերմերից 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրում թրմել 30 րոպե: Ընդունել ճաշի գդալով, օրը 3-4 անգամ: Արդյունավետ է որպես փքահան և լուծողական:
. Շատ օգտակար է ուրցի թեյը:
. Մի կտոր շաքարի վրա կաթեցնել սամիթի կամ անիսոնի 4-7 կաթիլ յուղ և ուտել:
. Մաղադանոսի 20 գ սերմերը 1 բաժակ սառը ջրով տաքացնել 20 րոպե, քամել, խմել, 1 ճաշի գդալ, օրը 5-6 անգամ:
. 1 գդալ անիսոնի սերմերը և 1 գդալ մեղրը եփել 1 բաժակ ջրում, խմել 1-2 գդալ:
. Վայրի դաշտի 2 ճաշի գդալ տերևները 2 բաժակ եռջրում թրմել 20 րոպե, քամել, խմել կես բաժակ ուտելուց 20 րոպե, օրը 2-3 անգամ:
. Խմել կատվախոտի արմատների թուրմը կամ եփուկը:
. Խմել օշինդրի եփուկը:

Comments