ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ

Այս կլինիկական համախտանիշի տակ հասկացվում է աղիքների դատարկման քրոնիկական խանգարումը, որն ուղեկցվում է 2-3 և ավելի օրերի ընթացքում, ինքնուրույն դեֆեկացիայի բացակայությամբ սյուբեկտիվ զգացումների առաջացմամբ: Փորկապության առաջացումը կապված է հիմնականում հաստ աղիքի շարժողական ֆունկցիայի խանգարման հետ, որի պատճառները կարող են լինել աղիքների նյարդային և էնդոկրին կարգավորման խանգարումը, աղիքներում պարոգեն պրոցեսների առկայությունը և այլն: Փորկապության ժամանակ խորհուրդ է տրվում.
. Աղիքների գործունեությանն աջակցող սննդի օգտագործում՝ օրվա ընթացքում 200 գ-ից ոչ պակաս հում մրգեր և բանջարեղեն:
. Առավոտյան մինչև նախաճաշը 2 թեյի գդալ ցորենի թեփը լուծել 2 բաժակ եռման ջրում, թողնել, որ այն ուռչի և ուտելուց առաջ ընդունել որպես շիլա:
. Քնելուց առաջ գոլ վիճակում մասուրի ջրաթուրմը խմել:
. Քնելուց առաջ 2 հատ նարինջ ուտել:
. Քնելուց առաջ խմել 1 բաժակ մածուն կամ կեֆիր՝ 10 մլ ձեթի հետ խառնած:
. 1 ճաշի գդալ մեղրը լուծել 1 բաժակ ջրում և խմել առավոտյան՝ մինչև նախաճաշը:
. Գազարի հյութը, հատկապես երեխաների համար, օգտակար է որպես լուծողական:
. 1 ճաշի գդալ սամիթի սերմը թրմել 1,5 բաժակ եռման ջրում, օգտագործել օրվա ընթացքում:
. Ընդունել 1 ճաշի գդալ գերչակի յուղ՝ տաք սրճով:
. Առավոտյան անոթի վիճակում ուտել 2 խնձոր կեղևով:
. Խմել 1/2 բաժակ թարմ կարտոֆիլի հյութ:
. Օգտակար են սպանախի և բազուկի հյութերը:
. Ցորենի թեփի 2 ճաշի գդալի վրա լցնել 1 բաժակ տաք կաթ, թրմել 30-40 րոպե, ուտել առավոտյան՝ անոթի, կես բաժակ:
. Խմել սև թանթրվենու ծաղիկների և պտուղների թուրմը:
. Ուտել թուզ:
. Ուտել խաշած խնձոր:
. Ալոեի 3-5 տարեկան տերևները աղալ, հյութը խառնել մեղրի հետ և խմել օրը 3 անգամ, 1 թեյի գդալ, ուտելուց առաջ, 3 շաբաթ տևողությամբ:
. Խմել կաղամբի հյութ:
. 10 գ ուրցը եփել 1 լ ջրում և խմեցնել կրծքի երեխաներին փորկապի ժամանակ:
. Ուտել վարունգի թարմ պտուղներ կամ խմել հյութը:

Comments