ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Փորլուծության ժամանակ խորհուրդ է տրվում.
. Օգտագործել ցորենի թեփ:
. Գարու հատիկները թրմել ջրում 4-5 ժամ, եփել 10 րոպե և խմել 1 ճաշի գդալ՝ օրը 4-5 անգամ:
. 1 թեյի գդալ օշինդրը թրմել 1 բաժակ եռման ջրում 30 րոպե, խմել 1 ճաշի գդալ՝ օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ:
. Մոշի տերևների և ծաղիկների 3 ճաշի գդալը 1 բաժակ եռման ջրում թրմել 30 րոպե, խմել մաս-մաս:
. Խմել մասրենու տերևների և արմատների ջրաթուրմը:
. Ընկույզի միջնապատերը մանրացնել, լցնել սպիտի մեջ 200 գ՝ 0,5 լ սպիրտին, թրմել 2-3 օր, խմել 6-10 կաթիլ 30 մլ գոլ ջրով, օրը 3 անգամ:
. Հասած մասրապտուղները նռան կեղևի հետ եփել և խմել օրը 3 անգամ, 1 ճաշի գդալ:
. 1 ճաշի գդալ նռան կեղևը մանրացնել, լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, թողնել մինչև գունավորվի: Խմել միանվագ:
. Սև հապալասենու պտուղների հումքը 1 բաժակ սառը ջրի մեջ թրմել 2 ժամ, խմել մաս-մաս:
. 1 պճեղ սխտոր ուտել:
. Երեխաների լուծի ժամանակ 1 թեյի գդալ բրիձը, 7 գավաթ ջրում եռացնել, միչև բրինձը պատրաստ լինի: Եփուկը առանց բրնձի խմեցնել երեխային 2 ժամը մեկ՝ 1/3 բաժակ:
. Մոռի տերևները կամ պտուղները 2 բաժակ եռման ջրում թրմել 30 րոպե, քամել, խմել կես բաժակ, օրը 4 անգամ:
. Օգտագործել չորացրած տանձի եփուկը, կոմպոտը կամ չիրը:
. 1 մաս քաղցր նուշը տրորել 5-15 մաս ջրում: Կաթը խմել:
. Առավոտյան, անոթի խմել սրոհունդի և հազարատերևուկից պատրաստած տաք թեյ:
. Օգտագործել փշատ:
. Օրը 3-4 անգամ օգտագործել ձիաձետի ջրաթուրմ՝ 3 ճաշի գդալ:
. Խմել անանուխի եփուկ:
. Հասած հոնը կորիզներից՝ անջատել, տրորել մեղրով և ձվի դեղնուցով, հարել և ուտել:
. Հասուն զկեռը տրորել, անջատել կորիզներից, վրան մի փոքր ջուր լցնել, մի փոքր ալյուր, եփել, պատրաստի ապուրը ուտել:
. Ելակի տերևներն աղալ, քամել և 1 լ-ին ավելացնել 200 գ մեղր, խառնել: Խմել 1 ճաշի գդալ՝ օրը 3 անգամ:

Comments