ՓՈՐԱՑԱՎ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՓՈՐԱՑԱՎ

Քրոնիկական գաստրիտի ժամանակ ցավը տեղակայվում է էպիգաստրիալ շրջանում, ունի բութ նվազող բնույթ, առանց ճառագայթման, ծագում է սննդի ընդունումից հետո և տևում մոտ 2 ժամ, որից հետո մեղմանում է: Խոցային հիվանդության ժամանակ ցավը ունի պարբերականություն, այսինքն սրացումների և ռեմիսիաների հերթականությունը ունի հստակ ռիթմ կապված սննդի ընդունման ժամի և բնույթի հետ:
. Ստամոքսի շրջանի ցավերի և կծկումների համար հազարատերևուկից և երիցուկի 1-ական գդալ 1 բաժակ եռման ջրում 30 րոպե թրմել, տաք վիճակում խմել կում-կում:
. Ստամոքսի այրող ցավը կթուլանա, եթե սկսվելուն պես ուտել մի բուռ կոկռոշի պտուղներ:
. Ստամոքսի շրջանում ծակոցներ զգալու դեպքում դնել ճարճատուկի տերևներից տաք կոմպրես:
. Ստամոքսի ուժեղ ցավերի ժամանակ ալոճի պտուղները ջեռոցում լավ տաքացնել, ուտել տաք-տաք, 2 ճաշի գդալ, օրը 3-4 անգամ:
. Ստամոքսի կծկումների ժամանակ խմել անանուխի տերևների տաք թեյ:
. Աղիքներում ուժեղ ցավերի դեպքում խմել գազարի սերմի եփուկ 10 գ ՝ 200 մլ ջրին կում-կում, գոլ վիճակում:
. Ուժեղ փորացավերի ժամանակ 1 ճաշի գդալ սամիթի սերմերը կամ խոտը եռացնել 1 բաժակ կաթով և գոլ վիճակում խմել:
. Բարձր ջերմությամբ ուղեկցվող որովայնային խիթի ժամանակ փորի ցավոտ տեղում դնել ռետինե պարկով սառը ջուր կամ սառույց:

Comments