Փոխի՛ր ճաշացուցակդ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Փոխի՛ր ճաշացուցակդ

Տարվել ես ածխաջրերով: Բայց դու այդ հարցում միակը չես: Ավելին՝ քո ամենօրյա ուտելիքի կեսը
պետք է ածխաջրերից կազմված լինի: Բայց նախապատվությունը պետք է տալ ածխաջրային բարդ
միացություններին, որոնք պարունակվում են մրգերի ու բանջարեղենի մեջ: «Անօգուտ» ածխաջրերը
հիմնականում մակարոնեղենի, սպիտակ հացի և քաղցրեղենի մեջ է պարունակվում: Դրանք ընդունելուց հետո
արյան մեջ շաքարի պարունակությունն արագ է բարձրանում, բայց, ցավոք, կարճ ժամանակով: Բառացիորեն
30 րոպե անց դու կրկին էներգիայի աղբյուրի կարիք ես ունենում:
 Առավոտյան միայն մեկ գավաթ սուրճ ես խմում և միայն ժամը չորսի՞ն հիշում, որ չես ճաշել: Ուրեմն
ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ երեկոյան բոլորովին ուժասպառ ես քեզ զգում: Պատճառը նույն
շաքարի պարունակությունն է արյան մեջ: Երբ դու մի քանի ժամ շարունակ ոչինչ չես ուտում, շաքարի
մակարդակը նորմայից շատ ավելի է ցածրանում: Արդյունքը լինում է հոգնածությունն ու ուժասպառությունը:
«Ես չեմ կարողանում առավոտյան ոչինչ ուտել» արտահայտությունը ընդամենը ինքնախաբեություն է:
Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առավոտյան ժամը 6–12–ն ընկած
ժամանակահատվածում մեծապես ակտիվանում է նյութափոխանակությունը: Հետևաբար, այդ վեց ժամվա
համար քեզ ավելի շատ էներգիա է պետք, քան մնացած օրվա համար: Նույնիսկ շոկոլադը, որպես նախաճաշ,
մեծ «մեղք» չի համարվում: Բայց և այնպես, ճիշտ նախաճաշ է համարվում ոչ թե շոկոլադը, այլ ձավարեղենը:
 Շատ կանանց չի բավարարում մագնեզիումը: Այն ստիպում է բջիջներին ավելի շատ էներգիա
արտադրել: Քո ամենօրյա ճաշացանկը պետք է ներառի նվազագույնը 400 մգ մագնեզիում: Ավելի շատ կեր
կանաչ բանջարեղեն, արախիսի յուղ: Մեկ այլ սնուցող նյութ է օմեգա–3 ճարպաթթուն: Այն կարգավորում է
նյութափոխանակությունը, օրգանիզմին օգնում է յուրացնել թթվածինը, ինչն իր հերթին բարձրացնում է
էներգիայի մակարդակը: Այս ճարպաթթվի պակասը կարելի է լրացնել ավելի շատ ձկնեղեն ուտելով:

Comments