ՓԱՅԾԱՂ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՓԱՅԾԱՂ

Փայծաղը տեղավորված է որովայնի ձախ թուլակողմում: Արյունաստեղծ օրգան է, որը արտադրում է լիմֆոցիտներ: Այն իմուն համակարգի գլխավոր օրգաններից է, որտեղ գոյանում են հակամարմիններ: Փայծաղի գործունեության խանգարման ժամանակ ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս.
. Սննդի մեջ օգտագործել ծիրան, մանանեխ, կծոխուր, թուզ, եղինջ, դափնի, փիփերթ:
. Փայծաղի բորբոքման ժամանակ դառը դդումը աղալ, քամել, մզվածքին ավելացնել մի քիչ մեղր, օրը 3 անգամ 150 մլ խմել:
. Փայծաղի մեծացման և պնդացման ժամանակ, ձեթը խառնել մոմի և ծեծած եղինջի հետ և դնել վրան, փափկեցնում և կարգավորում է:
. Ցավերի դեպքում թուզը քացախով եփել, դնել վրան, դնել վրան, թուզը գինով եփել, թողել 1 գիշեր, դնել վրան:
. Բորբոքման ժամանակ օշինդրի եփուկը քսել և դնել վրան:
. Օրը 3 անգամ 1/2 բաժակ նռան հյութ խմել:
. Օրը 3 անգամ 1/2 բաժակ կաղամբի թարմ հյութ խմել՝ գոլ վիճակում:
. Խմել հազարատերևուկի և վաղենակի ծաղիկների ջրաթուրմ՝ 1/3 բաժակ, օրը 3 անգամ:
. Խմել գայլուկի կոների ջրաթուրմը՝ օրը 3 անգամ, 2 ճաշի գդալ:
. 200 գ օճառախոտի արմատը և ուռենու կեղևը եռացնել 1 լ ջրում 15 րոպե, ապա 1 բաժակ խմել՝ օրը 3 անգամ:

Comments