ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Ցրտահարությունը ցածր ջերմության ազդեցության տակ հյուսվածքների, օրգանների վնասվածքներն են, որի հիմքում ընկած են արյան անոթների կայուն սպազմը: Ցրտահարությունը կարող է լինել ոչ միայն ցուրտ եղանակին, այլև 0-ից պայմաններում, երբ խոնավ է ու քամոտ: Ցրտահարությանը աջակցում են նաև սեղմող կոշիկները, օրգանիզմի թույլ դիմադրողականությունը, խմածությունը և այլն: Ցրտահարության առաջին նշաններն են զգացողության կորուստը և մաշկի գունաթափությունը: Ցրտահարության ժողովրդական միջոցներն են.
. Վնասված մասերը շփել տրորած սոխով կամ սխտորով:
. Եթե ցրտահարությունը 1 կամ 2 աստիճանի է, և շատ ժամանակ չի անցել, անհրաժեշտ է ձյունով շփել այնքան, մինչև մաշկը կարմրի և ջերմությունը զգացվի:
. Մարմնի ցրտահարված մասերին օրը մի քանի անգամ քսել ծիծեռնադեղի հյութ, վրայից ծածկել բրդյա կտորով:
. Ոտքերի ցրտահարության ժամանակ դնել կոմպրես՝ մեղրամոմի, ձիթապտղի յուղի և ջրի խառնուրդով:
. Ցրտից մաշկի ճաքճքվածքներին քսել ճակնդեղի հյութ, իսկ տրևնրից թրջոցներ դնել:
. Կտավատի փոխինձը խառնել կաթով, ավելացնել մի քիչ սոխ և յուղ, մի փոքր եփել, քսել մրսած տեղին և 10 ժամ պահել:

Comments