+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Հոգեբանական Տերմիններ

ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ – մարդու հոգեկանի այն մակարդակը, որի բովանդակությունները անմիջականորեն գիտակցված չեն, բայց սկզբունքորեն մատչելի են գիտակցման համար: Ե. բովանդակությունը կազմող մտքերը, մտապատկերների զուգորդություններն ու դրդապատճառները հիմնականում ձևավորվում են անձի սոցիալականացման ընթացքումև լուրջ ազդեցություն են գործում նրա ամենօրյա ակտիվությանվրա` նույնիսկ ենթագիտակցական մակարդակում մնալով։ Ենթագիտակցական հոգեկան ակտիվության առավել ցայտուն դրսևորումները կարելի է տեսնել երազներում և հիպնոզի վիճակում։ Ենթագիտակցական դրդապատճառների ակտիվությունը պետք է հաշվի առնել երեխաների և պատանիների վարքի շարժիչ ուժերն ու մեխանիզմները ավելի խորը հասկանալու համար։
<<Ենթագիտակցություն>> տերմինը առաջինն օգտագործել է գերմանացի գիտնական Է. Պլյատները 1776 թվականին, իսկ ավելի ուշ ճշտել ու լայնորեն օգտագործել է Գ. Ֆեխները (1801-1887), որն այն համեմատել է սառցալեռան խորասուզված մասի հետ։

ԵՆԹԱՇԵՄԱՅԻՆ ԳՐԳՌԻՉՆԵՐ – գրգռիչներ, որոնք բացարձակ ստորին շեմի արժեքից թույլ են, գիտակցված զգայություններ առաջ չեն բերում, բայց ընկալվում են և կարող են անգամ որոշ հակազդումների տեղիք տալ: Նման գրգռիչների ընկալումները, որոնք ենթագիտակցական են, հանգեցնում են զգալի քանակությամբ լրացուցիչ ինֆորմացիայի մտապահման:

ԵՍ – հոգեբանության բնագավառում` մարդու կողմից իր անձի արտացոլումն ու այդ արտացոլման արդյունք հանդիսացող պատկերացումների ու դիրքորոշումների համակարգը, ինքնագիտակցությունը, որը անվանում են նաև ես-կոնցեպցիա:

ԵՍ-ՊԱՏԿԵՐ – այս հասկացությունը օգտագործվում է երկու իմաստով. ա) որպես ինքնագիտակցության ենթահամակարգ։ Այս իմաստով ես-կոնցեպցիայի ընդհանուր համակարգում առանձնացնում են իրական ես-ը, մտապատկերվող ես-ը, վերագրվող ես-ը, իդեալական ես-ը և այլն։ բ) որպես յուրաքանչյուրի րադրության մեջ անձի անմիջական ինքնընկալումը, երբ նա փորձում է <<դրսից>> կարծես <<ուրիշի աչքերով>> տեսնել իրեն։ Ե. պ. անձի վարքը կարգավորող շատ կարևոր ներհոգեկան գործոններ են, ինքնակարգավորման հոգեբանական մեխանիզմներ, որոնց աշխատանքը միայն մասամբ է ենթարկվում մարդու կամքին։ Տարիքային և մանկավարժական հոգեբանության համար ինքնագիտակցության և ե. պ. զարգացման ընթացքի և օրինաչափությունների իմացությունը բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես դաստիարակության և ինքնադաստիարակության գիտական կազմակերպման տեսանկյունից:

ԵՍԱԿԵՆՏՐՈՆՈՒԹՅՈՒՆ – երեխաների մտավոր զարգացման մասին Ժ. Պիաժեի ստեղծած տեսության մեջ մանկական մտածողության ու ընկալման այն առանձնահատկությունը, որն արտահայտվում է հետևյալ կերպ. երեխան շրջապատը և այլ մարդկանց կարողանում է ընկալել ու գնահատել միայն իր տեսակետից, չի կարողանում մտովին կանգ առնել ուրիշի տեսակետի վրա: Ե. հատկապես պարզորոշ կերպով դրսևորվում է 8-7 տարեկաններում և միջանկյալ փուլ է հանդիսանում մանկական աուտիստիկ և իրատես մտածողության մեջ: Ե. հետևանքներն են երեխայի մտածողության այնպիսի աոանձնահատկություններ, ինչպիսիք են սինկրետիզմը, հակասությունների նկատմամբ անզգայունակությունը, չգիտակցվածությունը և այլն։ Ե. հանգեցնում է նաև սուբյեկտիվիզմի և սեփական ընկալումները ուրիշին վերագրելուն, որը դժվարացնում է փոխըմբռնումը: Ե. որոշ չափով պահպանվում է նաև մեծահասակների մոտ:

ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ – անձի սոցիալական դիրքորոշում և բնավոորության գիծ, որի ազդեցության տակ նա իր և ուրիշների շահերի միջև ընտրություն կատարել պահանջող բոլոր իրադրություններում իր շահերի օգտին վճիռ կայացնելու հակում է ցուցաբերում, գերապատվությունը տալիս է իր շահերին։ Անձի նորմալ զարգացումն ու սոցիալ-հոգեբանական հասունացումը, ինչպես նաև, հասարակության առողջ առաջընթացը պահանջում են, որպեսզի ներդաշնակություն հաստատվի անձի և հասարակության շահերի միջև։ Ե. ծայրահեղ ու վտանգավոր դրսևորումները կանխելու համար դեռևս վաղ մանկության տարիքից մարդու մեջ պետք է զարգացնել հակադիր դիրքորոշումը` այլասիրությունը:

ԵՐԱԶ – ենթագիտակցական երևակայության պրոցես, որն առաջ է գալիս քնած մարդու հոգեկանում։ Ներկայումս տիրապետող է այն տեսակետը, որի համաձայն մարդը ե. սկսում է տեսնել, երբ հայտնվում է քնի <<պարադոքսալ>> փուլերում, որոնք ընդհանուր առմամբ զբաղեցնում են քնի տևողության մոտավորապես 22-30 տոկոսը։ Ե. ուսումնասիրությունն ու նրանցում հանդիպող բազմաթիվ սիմվոլների մեկնաբանությունը լուրջ նշանակություն ունի ե. տեսնող անձի բնավորությունը, իմացական պրոցեսները, նրան հուզող խնդիրները հասկանալու, ինչպես նաև հոգեբանության որոշ տեսական հարցեր (օրինակ, հոգեկան ակտիվության մակարդակների հարցը) ավելի խոր վերլուծելու համար: Մանկավարժության և մանկավարժական հոգեբանության համար ե. ուսումնասիրությունը հետաքրքիր է նրանով, որ երեխաների ե. արտահայտումեն նրանց մտահոգող խնդիրներնու դժվարությունները, ֆրուստրացիաները, զարգացման ներքին պրոցեսների տարիքային առանձնահատկությունները, որոնց իմացությունը կարող է օգտակար լինել դաստիարակության և ուսուցման ընթացքը ճիշտ կազմակերպելու համար։ Ե. ունեն նաև ախտորոշող նշանակություն։ Պետք է նշել, որ ե. հոգեբանության շատ հարցեր դեռևս իրենց գիտական լուծումները չեն ստացել։

ԵՐԱԶԱՆՔ – մարդու կանխամտածված կամ չկանխամտածված երևակայության այն պրոցեսը, որի ընթացքում ստեղծվում են ցանկալի ապագայի պատկերներ: Ե. բովանդակությունը ցույց է տալիս անձի ուղղվածությունը։ Ակտիվ ե. հասարակության և մշակույթի զարգացման հիմնական հոգեբանական մեխանիզմներից մեկն է, իսկ մարդկանց մեջ երազելու ընդունակության զարգացումը`մանկավարժության խնդիրներից մեկը։ Ե. կարող է ծառայել նաև որպես հոգեբանական պաշտպանական մեխանիզմ:

ԵՐԵԽԱՅԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ – հոգեբանության բնագավառ, որն ուսումնասիրում է երեխայի հոգեկան զարգացման օրինաչափությունները սկսած ծննդյան օրից մինչև դպրոց գնալը: Տարիքային զարգացման այս շրջանը հոգեբանները բաժանում են մի շարք փուլերի. ա) մանկիկություն. ծննդից մինչև մեկ տարեկանը, բ) վաղ մանկություն. մեկ տարեկանից մինչև երեք տարեկանը, գ) նախադպրոցական մանկության փուլ. երեքից մինչև յոթ տարեկանը։ Մյուս կողմից, մանկավարժության բնագավառում ընդունված է այլ պարբերացում. ա) վաղ տարիք. ծննդից մինչև երկու տարեկանը, բ) կրտսեր նախադպրոցական տարիք. երկուսից մինչև չորս տարեկանը, գ) միջին նախադպրոցական տարիք. չորսից մինչև հինգ տարեկանը, դ) ավագ նախադպրոցական տարիք. հինգից մինչև յոթ տարեկանը: Ե. սերտորեն կապված է տարիքային ֆիզիոլոգիայի և մակավարժության հետ։

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ – սեփական վիճակից և նվաճումներից ստացած գերագույն հաճույքի և բավարարվածության, լիարյուն կյանքի և ինքնահաստատման հոգեվիճակ: Իրական կյանքում ե. մարդու համար հանդիսանում է իդեալ: Ե. մասին տարբեր մարդկանց պատկերացումները զգալիորեն տարբեր են, քանի որ տարբեր են նրանց պատկերացումները մարդու կյանքի իմաստի և նվաճման արժանի նպատակների մասին։ Եթե մարդը ձգտում է միայն անձնական ե.` մոռանալով ուրիշների և հասարակության շահերը, ապա նրա այդ ձգտումը եսասիրական բնույթ է ստանում: Ըստ մարքսիստական հոգեբանության և բարոյագիտության, իսկական ե. մշտական ձգտումն է դեպի լավագույն ապագան, պայքարը հանուն այդ ապագայի, սեփական ընդունակությունների զարգացումն ու օգտագործումը` ընդհանուր նպատակների հասնելու համար:

ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ – հիշողության մեջ կուտակված մտապատկերներից նոր մտապատկերներ և նրանց նոր զուգորդություններ ստեղծելուև այդ եղանակով անձի համար նշանակալից խնդիրների լուծումներ ըորոնելու ներհոգեկան պրոցես։ Ե. մարդու ստեղծագործական աշխատանքի անհրաժեշտ մեխանիզմներից է և հատկապես ակտիվորեն է գործում այն դեպքում, երբ մարդը հայտնվում է անորոշության վիճակում, պրոբլեմային իրադրության մեջ:

ՀԱԼՅՈԻՑԻՆԱՑԻԱ – զգայապատրանք:

ՀԱԿԱԶԴՈՒՄ – գրգռիչներին տրվող շարժողական չգիտակցված պատասխաններ։ Կյանքի օբյեկտիվ իրադրություններում մարդու պատասխան գործողությունները կարող են ներառել նաև չգիտակցված շարժումներ՝հակազդումներ։ Հ. մարդու վարքային պատասխանի մասնավոր տեսակն է:

ՀԱԿԱԶԴՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ – որոշակի արտաքին գրգռիչներին տարվող ներհոգեկան պատասխանները, որոնք իրենցից ներկայացնում են հիշողության, մտածողության, խոսքի և հուզական պրոցեսներ։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր թաքուն ժամանակահատվածը, տևողությունն ու ճշտությունը (գրգռիչին համապատասխան, ադեկվատ լինելը)։ Հ. հ., որպես կանոն, զուգորդվում են շարժողական հակազգումների հետ։

ՀԱԿՈՒՄ – անձի ներքին ուժերի, պահանջմունքների հուզականորեն հագեցված ուղղվածությունը դեպի որոշակի օբյեկտներ կամ գործունեության տեսակներ, որոնք կարող են բավարարել այդ պահանջմունքները։ Հոգեբանության բնագավառում գերիշխում է այն տեսակետը, ըստ որի հ. անձի ուղղվածության միայն մասամբ գիտակցվող, տարտամ ձևեր են, առավելապես առկա են օնտոգենետիկ զարգացման սկզբնական փուլերում (օրինակ` դեռահասության տարիքում) և անձի զարգացման ու հասունացման հետ զուգընթաց կարող են (եթե չեն չքանում) դառնալ գիտակցված դրդապատճառներ: Իմացական օբյեկտների և համապատասխան գործունեության նկատմամբ կայուն հ. պայմանավորված են, մասնավորապես, ընդունակությունների առկայությամբ։

ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ընդունակություններ, որոնք ապահովում են մարդու արդյունավետ շփումը, հաղորդակցումը այլ մարդկանց հետ։ Դրանցից գլխավորներն են. ա) այլ մարդկանց ճիշտ ընկալելու և հասկանալու, սոցիալական դիտողականության ընդունակությունը, որը պայմանավորված է մարդկանց նկատմամբ ունեցած հետաքրքրությամբ, բ) արտահայտչական, ինքնադրսևորման ընդունակությունը, իր մտքերն ու զգացմունքները արտահայտել կարողանալը, գ) հաղորդակցվելու ձևերին ու պայմանականություններին տիրապետելը, նրբանկատությունը և այլ սոցիալական հմտություններ։ Հ. ը. երբեմն անվանում են նաև սոցիալական ձեռնահասություն (կոմպետենտություն)։ Այն հատկապես անհրաժեշտ է ղեկավարներին, մանկավարժներին, բժիշկներին և մարդկանց հետ ամենօրյա աշխատանք կատարող այլ մասնագետների։

ՀԱՄԱԿՐԱՆՔ – հուզականորեն հագեցված դրական դիրքորոշում որևէ մարդու նկատմամբ, որի ֆիզիկական և հոգեկան գծերը գնահատվում են դրականորեն: Հ.շփման, հաղորդակցության մեջ մտնելու ցանկություն է առաջ բերում:

ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ – բնավորության գիծ, որը մարդուն թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում դեմ գնալ վտանգին, քաջություն և խիզախություն հանդես բերել, եթե այդպես պետք է վարվել սեփական անձի կամ հասարակության համար անհրաժեշտ նպատակներ ձեռք բերելու համար։ Հ. (համարձակ գործողությունների կատարումը) նաև կամքի ուժ է պահանջում։

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ – վերլուծության և համադրության պրոցեսների կապի և միասնական օգտագործման դրսևորում, որի դեպքում երկու կամ ավելի երևույթներում առանձնացվում են ընդհանուր գծերը (վերլուծություն) և դրանց հիման վրա այդ երևույթները միավորվում, զուգորդվում են (համադրություն)։ Հ. օգնությամբ կատարվում է երևույթների փորձնական (էմպիրիկ) ընդհանրացում և դասակարգում: Հ. հատկապես կարևոր դեր է խաղում երեխաների մտածողության պրոցեսներում, որոնք իրագործվում են էմպիրիկ մակարդակի վրա  և մեծ չափով սինկրետիկ բնույթ ունեն։

ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ – բնավորության դրական գիծ, որն ունեցող մարդը չի պարծենում իր հաջողություններով, չի գերագնահատում իր ընդունակություններն ու հնարավորությունները, հարգում է ուրիշներին։

ՀԱՄՈԶՄՈԻՆՔ – մարդու գիտելիքները, նրա գիտակցության մեջ խորապես արմատացած բարոյական սկզբունքները, նորմերը, աշխարհայացքը, իդեալները և այլ իմացական կառուցվածքները, որոնց նա իրեն պարտավորված է զգում հետևել կյանքում, որովհետև համարում է ինքնըստինքյան հասկանալի և բնական։ Հ. դառնում են գիտակցված դրդապատճառներ և որոշակի ուղղվածություն են հաղորդում անձի գործունեությանը։ Այդ ուղղվածության բնույթն ու անձի կողմից առաջ քաշվող նպատակների բովանդակությունը պայմանավորված են նրա հ. բովանդակությամբ ու ճշմարտացիությամբ։

ՀԱՆՃԱՐԵՂՈՒԹՅՈՒՆ – մարդու ստեղծագործական օժտվածության, ընդունակություններ զարգացման բարձրագույն աստիճանը։ Հանճարին բնորոշ են բացառիկ նորարարությունն ու ինքնատիպությունը, հասարակության զարգացման համար նրա ստացած արդյունքների պատմական հատուկ նշանակությունը։ Հանճարի միտքը մակածական է, համադրական և ինտուիտիվ, նրա ստեղծագործական պրոցեսներն աչքի են ընկնում մեծ ինտենսիվությամբ, մտքի «փայլատակումներով» և դրանց շնորհիվ ստացված մտահղացումների ու վարկածների առատությամբ։

ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ – մտածողության ձևերից մեկը (դատողության և մտահանգման հետ միասին)։ Հ. արտացոլում է երևույթների և առարկաների էական հատկանիշները և նշանակվում է բառի կամ բառակապակցության օգնությամբ։ Այն իր մեջ պարունակում է նաև հասկացման որոշակի մակարդակ, գիտական հ.` ավելի բարձր, քան էմպիրիկականները։ Հ. առաջանում են վերացարկման շնորհիվ։ Հ. արտահայտում են ընդհանուրը, իսկ մտապատկերները՝ առավելապես առանձնահատուկը:

ՀԱՍԿԱՑՈՒՄ – իմացական պրոցեսի ընթացքում ուսումնասիրվող երևույթի էական կողմերի և այլ երևույթների հետ նրա ունեցած էական կապերի հայտնաբերումն ու գիտակցումը։ Հ. շատ դեպքերում հնարավոր է դառնում միայն երևույթի ծագման ու զարգացման մեխանիզմներն ու օրինաչափությունները իմանալուց հետո։ Չհասկանալ երևույթը՝ նշանակում է, որպես կանոն, չհասնել խնդրի տարրերի համադրման աստիճանին: Հ. արդյունքներն արտահայտվում են հասկացությունների և դատողությունների օգնությամբ։

ՀԱՍՈՒՆԱՑՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ – հոգեկան հատկությունների, ֆուկցիաների և պրոցեսների ձևավորումը, որն ընթանում է ժառանգական և սոցիալ-մշակութային գործոնների փոխազդեցության շնորհիվ։ Կարելի է առանձնացնել անձի հ. հ. տարբեր կողմեր, իմացական հասունացում, բարոյական հասունացում և այլն։ Նյարդային համակարգի զարգացմամբ ու ձևավորմամբ պայմանավորված հասունացումը վերաբերում է հոգեկանի պրոցեսուալ կողմին, մինչդեռ հոգեկան բովանդակությունները մարդը ստանում է հասարակական – պատմական փորձի ընկալման և յուրացման ճանապարհով։

ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ – ա) տարիքային փուլ, որին հասնում է անձը օրգանիզմի և հոգեկանի զարգացման շնորհիվ, բ) անձի հոգեկան զարգացման, հասունացման պրոցեսի արդյունքը։ Անձի հոգեբանության կարևորագույն խնդիրներից մեկը հ. չափանիշների ձևակերպումն է:

ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ – անձի զարգացման այնպիսի աստիճանը, որն ապահովում է նրա արդյունավետ սոցիալական ակտիվությունը, ստեղծագործական աշխատանքն ու հարմարումը կյանքի փոփոխվող իրադրություններին։ Սոցիալ-հոգեբանական տեսակետից հասուն մարդու համար բնորոշ են սոցիալական հմտությունների, դերակատարման վարպետության և պրոսոցիալական վարքի մեխանիզմների զարգացման բարձր աստիճանը։ Անձի հ. ս. չափանիշների բացահայտման և գիտական ձևակերպման ուղղությամբ ներկայումս առաջին քայլերն են կատարվում, թեև այդ պրոբլեմի լուծումը առաջնակարգ նշանակություն ունի մանկավարժության և գործնական կյանքի այլ բնագավառների համար։

ՀԱՎԱՏ – զգացմունք և իրադրական կոնկրետ հոգեվիճակ:Այս տերմինը օգտագործվում է առնվազն երկու իմաստով.ա) որևէ գիտելիքի, կարծիքի, աշխարհայացքի և ընդհանրապես իմացական համակարգի ճշմարտության մեջ վստահ լինելը`առանց ստուգման ու քննադատական վերլուծության, բ) կրոնի բնագավառում` երևակայականը առանց ստուգման իրական ու ճշմարիտ համարելը, վերերկրային էակների գոյությունն ու հզորությունը ընդունելը։

ՀԱՐԳԱՆՔ – այլ անձանց նկատմամբ մարդու այնպիսի հուզականորեն հագեցված վերաբերմունք, որը հիմնված է նրանց արժանիքները հաշվի առնելու վրա, զերծ է արհամարհանքից: Ուսումնադաստիարակչական աշխատանքների ընթացքում աշակերտների նկատմամբ պահանջկոտությունը պետք է զուգորդվի հ. հետ։ Հոգեբանական ուսումնասիրությունները պարզել են, որ ուրիշների նկատմամբ հ. տածելու ներհոգեկան պայմանը հ. է իր նկատմամբ (ինքնահարգանքը):

ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ – հոգեբանական ուսումնասիրության մեթոդ. գրավոր հարցերի խումբ, որն առաջադրվում Է ուսումնասիրվող մարդկանց՝ հոգեբանին հետաքրքրող երևույթի մասին տվյալներ ստանալու համար։ Հարցերին պատասխանելիս փորձարկվողները խոսքային հաշվետվություն են տալիս իրենց ինքնադիտումների մասին, այդ պատճառով Էլ վաղ տարիքի երեխաներին և կուլտուրական ցածր մակարդակի վրա գտնվող մարդկանց ուսումնասիրելու համար հ. կիրառելի չեն: Տրված պատասխանների վերլուծության հիման վրա եզրակացություններ են կատարվում անձի առանձնահատկությունների մասին։ Հ. օգնությամբ ուսումնասիրվում են նաև սոցիալ- ֊հոգեբանական երևույթներ։

ՀԵԳՆԱՆՔ – որևէ մարդու թերությունները նրբորեն ընդգծելու և նրան ծաղրի ենթարկելու, այդ թերությունները ի ցույց դնելու և բացասականորեն գնահատելու երևույթը, որը կատարվում է նրան առերևույթ դրական գծեր վերագրելով։ Հ. կարելի է դիտել որպես մտահուզական բարդ պրոցես: Եթե հեգնելու միտումը կայունանում ու դառնում է դիրքորոշում, ապա, արդեն գործ, ունենք բարդույթի հետ։

ՀԵԴՈՆԻԶՄ – բարոյական դիրքորոշում, որի առկայության դեպքում մարդու վարքի հիմնական դրդապատճառն ու նպատակը դառնում է հաճույքի ստացումը։ Հ. սերտորեն կապված է եսասիրության և եսակենտրոնության հետ:

ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ – անձի բնավորության դրական դիծ, որը դրսևորվում է նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկության, զանազան երևույթների նկատմամբ հետաքրքրության ձևով։ Հ. ուսումնական և հետազոտականն գործունեության հաջող իրագործման ներհոգեկան անհրաժեշտ պայմաններից մեկն է, քանի որ վկայում է սիստեմավորված  գիտելիքներ ձեռք բերելու պահանջմունքի առկայության մասին:

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ – անձի գիտակցված դրդապատճառներից մեկը, դիրքորոշում, որն ուղղվածություն է հաղորդում նբա գործունեությանը։ Կայուն հ. առկայությունը թույլ է տալիս տևականորեն ուշադրությունը կենտրոնացնել համապատասխան առարկաների, երևույթների, մշակույթի և գիտության բնագավառների վրա և հասնել դրանց խոր իմացության։ Հ. մարդու իմացական պահանջմունքների կոնկրետ-իրադրական և հուզականորեն հագեցված դրսևորումներն են։ Ուսման  նկատմամբ հ. ուսումնական հաջող գործունեության հիմնական պայմաններից մեկն է:

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ – անհատի կողմից իր փորձը, ընկալած ինֆորմացիան ուղեղում պահելու և հետագայում վերարտադրելու ընդունակությունը։ Հ. անհատական կենսափորձի ստեղծման ու պահպանման հիմքն Է։ Տարբերում են հ. մի քանի տեսակ. ա) ժառանգական հ., բ) օնտոգենետիկական հ., որն իր հերթին լինում Է օպերատիվ (կարճատև) և տևական: Հ. դասակարգում են նաև ըստ մտապահվող ինֆորմացիայի բնույթի` հուզական, պատկերավոր, խոսքային-հասկացական։ Պատկերավոր հ. տարատեսակներն են` տեսողականը, լսողականը, շարժողականը, հոտառականը և այլն: Հ. հիմնական պրոցեսներն են` մտապահումը, պահպանումը, վերարտադրությունը և մոռացումը:

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՈՍՔԱՅԻՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ – խոսքով և դատողությունների միջոցով արտահայտված ինֆորմացիայի (մտքերի, հույզերի և այլն) մտապահումն ու վերարտադրությունը։ Հիշողության այս տեսակը տարիքային զարգացման և դպրոցական ուսուցման հետ զուգընթաց քանի գնում ավելի ու ավելի մեծ դեր Է խաղում աշակերտների իմացական գործունեության մեջ։

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՃԱՏԵՎ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ – հիշողության այն տեսակն Է (ավելի ճիշտ կլիներ հիշողության մակարդակ անվանել), որի բովանդակությունները օգտագործվում են ընթացիկ գործունեության մեջ այս կամ այն խնդիրը լուծելիս (օրինակ՝ մտքում հաշվումներ կատարելիս միջանկյալ տվյալների մտապահումը, դասախոսություն գրի առնելիս քիչ առաջ լսածը գիտակցելը կամ «ձեռքի տակ ունենալը» և այլն)։ Եթե մարդը ինֆորմացիայի տվյալ բաժինը ընկալելուց անմիջապես հետո մտքում այն չի կրկնում, ապա մտապահման տևողությունը կազմում Է ընդամենը մի քանի վայրկյան կամ մի քանի րոպեից ոչ ավելի։ Դրանից հետո այն կամ ջնջվում Է հիշողությունից (բացարձակ մոոացում) կամ անցնում Է տևական հիշողության մեջ:

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՈՒԶԱԿԱՆ – ա)հույզերի մտապահումն ու վերարտադրությունը մարդու կողմից, բ) ավելի հաճախ տպավորությունների և գիտելիքների այնպիսի զուգորդության մտապահումը, պահպանումն ու վերարտադրությունը, որի տարրերի միավորող ուժը նրա հետ կապված հույզն Է (զարմանքը, վախը, հրճվանքը և այլն)։ Նման հուզական զուգորդություններն անվանում են բարդույթներ (կոմպլեքսներ)։

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ – շարժումները մտապահելու և վերարտադրելու ընդունակությունը, որն ընկած Է բազմատեսակ շարժողական հմտությունների ձևավորման հիմքում։

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԿԵՐԱՎՈՐ – հիշողության տեսակ, որի պրոցեսներում (մտապահելիս, պահպանելիս և վերարտադրելիս) օգտագործվում են կոնկրետ և ակնառու մտապատկերներ: Հ. պ., իր հերթին, լինում է տեսողական, լսողական և այլն (ըստ մտապատկերների տեսակի կամ ըստ գործող անալիզատորի), շարժողական և միջին (խաոը) տիպի։ Ըստ հ. պ. տեսակների և զարգացման աստիճանի մարդկանց միջև դիտվող անհատական մեծ տարբերությունները պայմանավորված են և բնածին օժտվածությամբ, ուսուցման և հոգեկան զարգացման պայմաններով և առաջատար գործունեության բնույթով։

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԵՎԱԿԱՆ – նախկինում ընկալած ինֆորմացիան (մտքերը, մտապատկերները) երկար ժամանակով, երբեմն ողջ կյանքում, հոգեկանում պահելու երևույթը։ Հ. տ. հիմքում ընկած են առաջին հերթին մտապահվող ինֆորմացիայի տարրերի իմաստային կապերն ու հետագա գործունեության համար ընկալվածի նշանակության հավանական  գնահատականը։

ՀԻՊԵՐԿԻՆԵԶ – սովորականից բարձր ոչ կամածին շարժողական ակտիվություն, որը պայմանավորված Է լինում հուզերով և դրդապատճառների գերակտիվությամբ (գերմոտիվացիա): Եթե հ. կայուն ու կրկնվող երևույթ Է դառնում, ապա պայմանավորված Է լինում նյարդային ու հոգեկան հիվանդություններով:

ՀԻՊՆՈԶ – մարդու և բարձրագույն կենդանիների հատուկ քնանման վիճակ, որն առաջ է գալիս ֆիզիկական թույլ ու միօրինակ գրգռիչների և խոսքային ներշնչումների ազդեցության տակ։ Հ. վիճակի խորացման հետ զուգընթաց ուժեղանում է մարդու ներշնչվողականությունը, ավելի արդյունավետ է դաոնում հիշողությունը, առաջ է գալիս կատալեպսիա, տեղի են ունենում հոգեբնախոսական այլ խոր փոփոխություններ։ Ըստ հ. վիճակի մեջ դրվելու մատչելիության, մարդկանց միջև կան անհատական մեծ տարբերություններ։ Հ. վիճակը շատ բարենպաստ է հիպնոպեդիայի իրականացման համար: Հ. խոր աստիճանում (սոմնամբուլիզմ) ինքնաբերաբար առաջ է գալիս երազատեսություն։

ՀԻՍՏԵՐԻԱ – նևրոզի  տեսակ, որն առաջ է գալիս հոգեկան ցնցումների և տևական ֆրուստրացիաների ազդեցության տակ։ Այդ հիվանդության համար բնորոշ է հիստերիկ նոպան (շարժումների և ձայների բարդույթ), որի դեպքում, ի տարբերություն էպիլեպտիկ նոպայի, գիտակցության կորուստը լրիվ չէ: Հիստերիկները սովորականից ավելի ներշնչվող են լինում, ունենում են հոգեմարմնային մի շարք խանգարումներ։

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ավտոմատորեն կատարվող գործողություններ և գործողությունների կոմպլեքսներ, որոնք սկզբում իրագործվում են գիտակցորեն, բայց վարժությունների շնորհիվ ավտոմատացված և ենթագիտակցական են դառնում: Հ. կարող են լինել զգայական, աշխատանքային-շարժողական և ներքին`մտածական և մնեստիկական (հիշողության) գործողություններ։ Հ. oգտագործվում և կատարելագործվում են գործունեության պրոցեսում։

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ  ԱԽՏՈՐՈՇՈՒՄ – հոգեբանական հետազոտության ձև, որի նպատակն է բացահայտել անձի հոգեֆիզիոլոգիական ֆունկցիաների, պրոցեսների, վիճակների և հատկությունների զարգացման աստիճանը, նրանում բարդույթների առկայությունը, որոշակի իրադրություններում անձի հոգեվիճակները, բնավորության գծերի, ընդունակությունների, սոցիալական դիրքորոշումների և հմտությունների զարգացման հետագա հնարավորությունները։ Տվյալ դեպքում ախտորոշումը չպետք է հասկանալ ախտաբանական իմաստով։

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՆՈԻԹԱԳԻՐ – անձի հոգեբանական կերտվածքի, նրա բնավորության, խառնվածքի, համոզմունքների, դիրքորոշումների, հմտությունների և այլ առանձնահատկությունների նկարագրությունը։

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱ – հոգեբանության և գենետիկայի սահմանագծում զարգացող նորագույն գիտություն, որն ուսումնասիրում է հոգեկան ֆունկցիաների և անձի զարգացման նախադրյալների ժառանգմանձևերն ու օրինաչափությունները։ Զարգանում է նաև վարքի գենետիկան, որը հիմնականում ուսումնասիրում է կենդանիների վարքի ժառանգման օրինաչափությունները։

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ – ներկայումս մեր երկրում ձևավորվող պետական ՚գիտագործնական խմբերի ցանց, որոնք ստեղծվում են տարբեր հիմնարկներում, արտադրական ձեռնարկություններում և գերտեսչություններում: Հ. ծ. ստեղծման հիմնական նպատակը հիմնարկներում կոնկրետ հոգեբանական և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունների կատարումն է և նրանցում  կոլեկտիվների գործունեության ընթացքում առաջ եկող բազմաթիվ հոգեբանական խնդիրների լուծումը։

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ  ՀԻԳԻԵՆԱ – բժշկության և հոգեբանության սահմանային բնագավառ, որը զբաղվում Է մարդկանց հոգեկան առողջության ամրապնդման, անհատական և զանգվածային միջոցառումների օգնությամբ հոգեկան հիվանդությունների սկզբնավորումը կանխելու հարցերով։

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ – մարդու հոգեկան գործունեության, անձի կամ նրա ենթահամակարգերի (խառնվածքի, բնավորության և այլն) վերլուծությունը, պատճառահետևանքային և այլ կապերի բացահայտումը։ Հ. վ. կարելի Է ենթարկել նաև անձի զարգացման պրոցեսն ու գործունեության արդյունքները (օրինակ՝ մշակութային արժեքները)։

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ – գիտություն մարդու գործունեության և կենդանու ակտիվության ընթացքում օբյեկտիվ իրականության հոգեկան արատցոլման կամ հոգեկանի մասին: Ուսումնասիրում Է մարդկային անձնավորության և կենդանիների հոգեկանի դրսևորումների ողջ բազմազանությունը (բնազդ, զգայություն, ընկալում, մտապատկեր, հիշողություն, երևակայություն, զգացմունք, ուշադրություն, կամք, խառնվածք, բնավորություն, ընդունակություններ և այլն): Ժամանակակից հ. ունի մի քանի տասնյակ բնագավառներ, որոնք կազմում են հոգեբանական գիտությունների համակարգը:

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ – հոգեբանության այն բնագավառը, որն ուսումնասիրում Է անձի զարգացման և հոգեկան գործունեության շեղումները նորմայից, հոգեկան խանգարումները: Բժշկական հոգեբանության ճյուղերից մեկն է և նպատակ ունի հոգեբանական ախտորոշում կատարելու ճանապարհով ճշտել հիվանդության ախտորոշումն ու բուժումը։

ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ – բժշկության և հոգեբանության սահմանային բնագավառ, որը նևրոզների, պսիխոզների և մարմնային (սոմատիկական) հիվանդությունների հոգեախտաբանական հետևանքների բուժման նպատակով օգտվում է ներգործության հոգեբանական մեթոդներից: Հ. սերտ կապերի մեջ է գտնվում սոցիալական հոգեբանության և մանկավարժական հոգեբանության հետ: Տարբերում են անհատական և խմբային հ.: Վերջինս հենվում է բժշկական հոգեբանության և սոցիալական հոգեբանության նվաճումների վրա:

ՀՈԳԵԴԵՂԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ – բժշկական հոգեբանության այն ճյուղը, որն ուսումնասիրում Է դեղանյութերի  ագդեցությունը մարդու հոգեկանի վրա:

ՀՈԳԵԿԱՆ – բարձր զարգացած մատերիայի՝ ուղեղի հատկությունը, որի շնորհիվ այն իր վիճակներով արտացոլում Է օբյեկտիվ իրականությունը և առաջ է բերում սուբյեկտիվ ապրումներ: Հ. մարդու և բարձր զարգացած կենդանիների ակտիվության (վարքի) ներքին կարգավորիչն Է: Հ. պատմական զարգացման պրոցեսում առանձնացնում են մի շարք փուլեր. ա) տարրական զգայական հ. փուլ (միջավայրի առանձին հատկությունների արտացոլում, որն ուղեկցվում Է պարզագույն ապրումներով), բ) ընկալման փուլ, որի ընթացքում առաջ Է եկել կենդանիների կողմից առարկաներն ամբողջական ձևով արտացոլելու ընդունակությունը, գ) բանականության (ինտելեկտի) փուլ, որի ընթացքում առաջ Է եկել նաև իրերի օբյեկտիվ փոխհարաբերությունների և իրավիճակների արտացոլման ընդունակությունը։ Մարդու և կենդանիների հոգեբանական օնտոգենեգը նրանց հ. զարգացման պրոցեսն Է: Հոգեբանության ուսումնասիրության առարկան հենց հ. է իր ներքին բովանդակությամբ և վարքում ունեցած դրսևորումներով:

ՀՈԳԵԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՑՈԻՆ – օրգանիզմի ակտիվության, դինամիկայի և պրոցեսային բնույթի դրսևորումը հոգեկանի մակարդակում:

ՀՈԳԵԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ – հոգեկանի աստիճանական բարդացումն ու կատարելագործումը, հոգեկան պրոցեսների ու հատկությունների կազմավորումը ֆիլոգենեզում և օնտոգենեզի առաջին փուլերում, ինչպես նաև աստիճանական թուլացումն ու քայքայումը ծերացման ընթացքում կամ հիվանդությունների դեպքում։ Տարբերում են հ. զ. հետևյալ հիմնական շրջանները. ա) հոգեկանի ֆիլոգենեզ, բ) հոգեկան անտրոպոգենեզ, գ) հոգեկանի հասարակական -պատմական զարգացման շրջան, դ) հոգեկան օնտոգենեզ։

ՀՈԳԵԿԱՆ ՀԱՏԿՈԻԹՅՈԻՆ – այնպիսի հոգեկան կազմավորում, որը դարձել Է անձի կայուն գիծ և որոշակի իրադրություններում նրա վարքում դրսևորվելու միտում Է հանդես բերում։ Անձի ողջ հոգեկան համակարգում նրա հատկությունները կազմում են ենթահամակարգեր և հիերարխիաներ, որոնցից են խառնվածքը, բնավորությունը, ընդունակությունները, ինքնագնահատականը, հետաքրքրությունները, կամային գծերը և այլն: Անձի մեջ այս կամ այն հատկության առկայութան մասին մենք իմանում ենք նրա վարքը կամ խոսքը մեկնաբանելով:

ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈԻԹՑՈԻՆՆԵՐ – հոգեկան գործունեության կառուցվածքի և ընթացքի տարբեր բնույթի խանգարումներ, որոնք լինում են երկու հիմնական տեսակի` նևրոզներ և պսիխոզներ:

ՀՈԳԵԿԱՆ ՊՐՈՑԵՍ – հոգեկան երևույթի տեսակ, որն իրենից ներկայացնում Է հոգեկան գործողությունների և վիճակների ձևափոխություն և հերթափոխում ժամանակի որոշ հատվածում: Հ. պ. կարող Է տևել վայրկյանի մասերից մինչև րոպեներ կամ նույնիսկ ժամեր (երբեմն՝ ընդմիջումներով)։ Այն կարող Է ներառել զգայական արտացոլման, հիշողության, խոսքային, տրամաբանական և այլ գործողություններ, անձի դրդապատճառների դինամիկան և ինքնակարգավորումը:

ՀՈԳԵԿԱՆ ՑՆՑՈՒՄ – հոգեկան գործունեության ժամանակավոր կամ մշտական խախտումը հոգեբանական շատ ուժեղ կամ նշանակալից գործոնների ազդեցության տակ։ Հ. ց. ըստ Էության առաջ Է գալիս հոգեբանական բնույթի ֆրուստրատորների և սթրեսորների ազդեցության տակ և կրկնվելիս կամ շատ խորը լինելիս կարող Է առաջ բերել անձի պսիխոգեն (հոգեբանական պայմանավորվածություն ունեցող) ախտաբանական փոփոխություններ։ Դրանց օրինակ կարող են ծառայել դիդակտոգեն և յատրոոգեն փոփոխությունները, որոնք պետք Է վերացվեն հոգեբուժական մեթոդներով։ Պսիխոգեն փոփոխությունները կարող են առաջ բերել նաև հոգեմարմնային հիվանդագին փոփոխություններ:

ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ – ա) Զ. Ֆրեյգի (1858-1939) ստեղծած հոգեբանական ուսմունքի այլ անվանումը, որը հավասարազոր Է «ֆրեյդիզմ» անվանը, բ) մեթոդ, որի օգնությամբ ֆրեյդիստներն ուսումնասիրում են մարդկանց ենթագիտակցական հոգեկան պրոցեսներն ու բարդույթները: Որոշ ձևափոխություններով, որպես զրույցի հատուկ տեսակ օգտագործվում Է նաև տեսական այլ սկզբունքներ դավանող հոգեբույժների կողմից: Կիրառվում Է նաև մանկավարժության բնագավառում։ Հոգեվերլուծական զրույցի բնորոշ առանձնահատկությունը հոգեբանի կողմից փորձարկվողին ներկայացրած գրգռիչ բառի կամ պատկերի ազդեցության տակ վերջինիս կողմից ազատ զուգորդությունների ստեղծումն ու խոսքային դրսևորումն Է։ Ենթադրվում Է, որ նման զուգորդությունների շղթաները վաղ թե ուշ հանգեցնում են ենթագիտակցական մտքերի և կոնֆլիկտային բովանդակությունների բացահայտմանն ու գիտակցմանը, որը և բուժիչ ազդեցություն է գործում փորձարկվողի վրա:

ՀՈԳԵՎԻՃԱԿ – անձի հոգեկան ակտիվության ընդհանուր բնութագիրը որոշակի ժամանակահատվածում, նրա ընթացքի յուրահատկությունը և հոգեկանի ընդհանուր ֆունկցիոնալ ակտիվացման մակարդակը: Հ. կարող է լինել գրգռված, ճնշված, ծույլ, գործուն և այլն: Այդ բնորոշումները կարող են վերաբերել մտավոր, հուզական և գործնական ակտիվությանը: Հ. են սթրեսը, խռովահույզ կամ անհանգիստ վիճակը, ֆրուստրացիան, ոգեշնչվածությունը,շփոթվածությունը, որոշակի գործունեության համար ներքին պատրաստականության վիճակը, հագեցվածությունը, սպասման վիճակը, լքվածության զգացումը, հանգիստ հայեցական վիճակը և այլն: Հ. լինում են անհատական և խմբային, մասնավորապես՝ զանգվածային (օրինակ, խուճապի վիճակը):

ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅՈՒՆ – մարդու այնպիսի աշխարհընկալումն ու դիրքորոշումը ներկայի և հատկապես ապագայի նկատմամբ, որի համար բնորոշ է տհաճ իրադրությունների սպասումը: Հոռետես անձին թվում Է, թե կյանքում հաղթելու են չարն ու անարդարը: Հակադարձ դիրքորոշումը լավատեսությունն է, որի արմատավորմանը մեծապես նպաստում է առաջադիմական և լավատեսական գաղափարախոսության յուրացումն ու այն իր համոզմունքը դարձնելը: Եթե անձի մեջ լավատեսությունն ու հ. բավական կայուն են ու սևեռված, ապա կարող են դիտվել որպես  բնավորոթյան համակարգի հատկություններ, որոնք պայմանավորված են անձի ողջ կառուցվածքի յուրահատկությամբ։

ՀՈՒԶԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ – անձի հուզական այնպիսի վիճակը, որը, որպես կանոն, աչքի է ընկնում ուժերի հորդումով, ուշադրության լարվածությամբ, հոգեկան գործունեության ընդհանուր ակտիվացմամբ։ Երբեմն հ. լ. վիճակը հանգեցնում Է մկանային լարվածության  և իմացական պրոցեսների խանգարման։

ՀՈՒԶԱԿԱՆ ՎԻՃԱԿ – անձի` որոշակի ժամանակահատված զբաղեցնող հոգեվիճակը, որի ընթացքում նրանում գերակշռում Է որևէ որոշակի հույզ (տրամադրություն, աֆեկտ և այլն)։ Հ.վ. մարդն իրագործում է նաև իմացական պրոցեսներ, որոնք հույզերի ազդեցության տակ որոշակի փոփոխություններ են կրում։

ՀՈՒՅԶ – այս  հասկացությունը ժամանակակից հոգեբանության մեջ օգտագործվում է առնվազն երկու հիմնական իմաստով.ա) հ. են անվանում մարդու և կենդանիների համեմատաբար պարզ ապրումները, որոնք կապված են նրանց տարրական պահանջմունքների (սնվելու, ծարավը հագեցնելու, սեռական և այլն) բավարարման կամ չբավարարված մնալու հետ, բ) այդպես են անվանում նաև մարդու զգացմունքների անմիջական իրադրական դրսևորումները (օրինակ, սերը կոնկրետ իրադրության նկատմամբ կարող է  հանդես գալ որպես իր օբյեկտի նկատմամբ հիացմունք, տագնապ կամ զայրույթ, եթե տվյալ իրադրություն մեջ նրան վտանգ է սպառնում, և  այլ ձևերով)։ Քանի որ զգացմունքները, որպես կանոն, մտնում են դիրքորոշումների կազմի մեջ, ապա հ. կարելի Է համարել նաև դիրքորոշումների իրադրական դրսևորումներ։ Հ. լինում են ստենիկ (ակտիվացնող) և աստենիկ (պասիվացնող): Հ. իմացական պրոցեսների հետ միասին արտացոլում են աշխարհը այն իմաստով, որ ցույց են տալիս օբյեկտիվ իրադրություն և անձի պահանջմունքների հարաբերությունը։ Հ. հատուկ խումբ են կազմում աֆեկտները:

 

 

#Աբստրակցիա— Վերացարկում, հեռացում:Մտավոր 
աբստրահման, վերացարկման արդյունքը, որն արտահայտում է առարկաների և երևույթների ընդհանուր և էական գծերը:Տեսակներն են ընդհանուր հասկացությունները, դատողությունները,մոդելները, որոնց օգնությամբ արտահայտվում են բնության և հասրակության ընդհանուր օրենքներն ու օրինաչափությունները:

#Աբուլիա— անվճռականություն, կամազրկություն, կամային գործողություններ կատարելու ընդունակության բացակայություն:

#Ագլյուտինացիա-(լատ.’ Կպցնել, սոսնձել) Երևակայության աշխատանքի հնարներից մեկը, երբ նոր մտապատկերը ստեղծվում է տարբեր օբյեկտների պատկերների տարրեի պարզ միավորման հետևանքով(օր. Սֆինքսի պատկերը) : Օգտագործվում է տեխնիկական և գեղարվեստական ստեղծագործության պրոցեսում:

#Ագրամատիզմ-խոսքի այնպիսի խանգարումը, որի դեպքում մարդը կորցնում է բառերի ճիշտ վերջավորություններ տալու և նախադասությունների մեջ միավորելու ընդունակությունը:
#Ալգորիթմ-որևէ խնդրի լուծման ընթացքի բոլոր քայլերի հաջորդական նկարագրությունը, որն իրենից ներկայացնում է լուծման կամ գործողությունների ծրագիր:
#Ախտանիշ-հիվանդության դրսևորումը ֆիզիկական, ֆիզոլոգիական կամ հոգեբանական որևէ նշանի, փոփխության ձևով:
#Ակալկուլիա-Թվաբանական հաշվարկներ անելու ընդունակության կորուստն է որն առաջ է գալիս գլխուղեղի ձախ կիսագնդի վնասվելու դեպքում:

#Ակտուալիզացիա-որևէ հոգեկան բովանդակության, դիրքորոշման, հուզական հարաբերության և այլ հոգեկան երևույթների անցումը հնարավորության մակարդակից իրական և ակտիվ մակարդակը, օրինակ ենթագիտակցությունից:
#Անալոգիա-համապատասխանություն
#Անամնեզ-Անձի բժշկական և հոգեբանական ուսումնասիրության մեթոդ, այն բոլոր տվյալների գրանցումը, որը այցելուն կարող է հայտնել հիվանդության պատճառների ընթացքի և ախտանիշների մասին:
#Անիմիզմ-անիմա լատիներեից հոգի,այն բանի հավատը, որ առարկաները բույսերը կենդանիները ունեն հոգի:

#Ապերցեպցիա-Ընկալման պրոցեսի և արդյունքի կախվածությունը մարդու անցյալի փորձից, գիտելիքներից, դիրքորոշումից, և հոգեվիճակից:
#Ապրոբացիա-Հավանություն տալ, ինչ որ բանի հաստատումը, հավանության արժանանալը: Մանկավարժական հոգեբանության բնագավառում խոսում են, օրինակ ուսուցման նոր մեթոդի Ա. մասին:
#Ասեմիա— նկարելու ընդունակության խանգարումը:
#Ավտոմատիզմ-Մարդկանց և կենդանիների վարքի համեմատաբար պարզ ձևեր, որոնք ընթանում են առանց գիտակցության մասնակցության:
#Ատավիզմ-atavus լատիներենից հեռավոր նախնի, հետագա սերունդների կառուցվածքում վաղուց մեռած նախնիների հոգեկան գծերի ի հայտ գալը:
#Ատրիբուցիա— ուրիշների գործողությունները բացատրելիս նրանց դրդապատճառներ և անձնային գծեր վերագրելու երևույթը: Ա-ն հաճախ հանգեցնում է իրականության աղճատման, հատկապես եթե այն իրագործող անձը ունի պաշտպանական մոտիվացիա:
#Աուտիզմ-միջանձնային կապերի խանգարման լուրջ տեսակ, որի դեպքում մարդը ուշադրություն չի դարձնում սոցիալական միջավայրի վրա և ապրում է ներքնաշխարհի բովանդակություններով:
#Աքսելերացիա-Մարդու ֆիզիկական և հոգեկան զարգացման պրոցեսների արագացումը, որը նկատվում է հատկապես վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Ա-ն ընդգրկում է մարդկացն ինչպես ֆիզիկական զարգացումը՝(մարդու մարմնի խոշորացում )այնպես էլ հոգեկան ֆունկցիաների՝ մտածողության, երևակայության զարգացումը:
#Աֆազիա-խոսելու ընդունակության լրիվ կամ մասնակցի կորուստ:

 

#Բիհեվիորիզմ Biheviour-անգլերենից թարգմանաբար ՝վարք: Արևմուտքում, հատկապես ՝ԱՄՆ-ում հոգեբանական ուղղություններից մեկը, որի ներկայացուցիչները չեն ընդունում ներհոգեկան աշխարհի գիտական ուսումնասիրության հնարավորությունները, և կարծում են, որ հոգեբանությունը պետք է ուսումնասիրի մարդու և կենդանիների վարքը: Վերջինս նրանք հասկանում ենորպես արտաքին գրգռիչներին օրգանիզմի կողմից տրվող շարժողական պատասխանների- ամբողջությունը:Բ. հիմանդիրներն են ՝ Է, Թորնդայքը /1874-1949/ Ջ. Ուոտսնը /1878-1958/ :

#Բարոյական վարքագիծ-անձի այնպիսի վարքագիծը, որը համապատասխանում է տվյալ հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերին:

#Բիոգենետիկական օրենք- Է. Հեկկելի /1834-1919/ հայտնաբերած կենսաբանական օրենքը, ըստ որի օնտոգենեզը հիմնական գծերում կրկնում է ֆիլոգենեզը:
#Բիոմեխանիկա-Գիտություն որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմի և հատկապես մարդու շարժումների մեխանիզմներն ու կառավարումը, բանվորական, մարզական և այլ տեսակի շարժումներ:


#Գենեզիս /հուն. genesis-ծնունդ/-Որևէ երևույթի ինչպես ծագման պահը, այնպես էլ զարգացման օրինաչափ պրոցեսը:

#Գենոտիպ-ժառանգատիպ, մարդու ժառանգական գործոնների ամբողջությունը, որը նա կենսաբանական եղանակով ստացել է իր ծնողներից:

#Գեշտալտ հոգեբանություն-/Գերմ. gestalt-պատկեր, ամբողջական ձև, կառուցվածք/ այդպես են անվանում 20-րդ դարի արտասահմանյան հոգեբանությայն առաջատար ուղղություններից մեկը, որը սկբնավորվեց և զարգացում ապրես 10-30 ական թվականներին Գերմանիայում: ըստ այդ ուղղության ներկայացուցիչների հոգեկանի հիմնական միտումը ամբողջական և ներդաշնակ կառուցվածքների ստեղծումն է: Առավել հայտնի ներկայացուցիչներից են ՝ Մ. Վերտհայմերը, Վ. Քյոլերը, Կ. Լևինը, և ուրիշներ:

#Գնոստիկական-/հուն. gnosis-գիտելիք/շրջապատող աշխարհի իմացությանը վերաբերող իմացական , իր բովանդակությամբ համընկնում է կոգնիտիվ հասկացության հետ:

 

 

#Դատողություն – մտածական գիտակցական պրոցեսի հիմնական ձևը որի օգնությամբ որևէ առարկայի կամ երևույթի մասին որոշակի միտք է հայտնվում , կապեր են հաստատվում երևությների միջև՝ հասկացությունների միջոցով:
#Դեպերսոնալիզացիա— անձի երկատում, սեփական ես-ի հետ կապված ընկալումների կորուստ, որի դեպքում չքանում է իր ես-ի ամբողջական լինելու նորմալ զգացողությունը, իր մտքերը, գործողությունները, հույզերը թվում են դրսից պարտադրված ու ստացված:
#Դեպրեսիա— Ընկճվածություն
#Դետերմինիզմ-/determino-lat.որոշում եմ/ Փիլիսոփայական ուսմունք բնության և հասարակության բոլոր երևույթների օրինաչափ պատճառահետևանքային կապի և փոխպայամանավորվածության մասին:
#Դեցերեբրացիա-/լատ, դե մասնիկը, որը ցույց է տալիս ինչ որ բանի առանձին լինելը, և cerebrum-գլխուղեղ/ Կենդանիների ԲՆԳ ուսումնասիրության այն մեթոդն է, երբ գլխուղեղի բնի մասին կարվածք են առաջ բերում, որի հետևանքով միջին ուղեղն ու կենտրոնական նյարդային համակարգության վելի բարձր տեղավորված բաժինները անջատվում են ստորին բաժիններից:
#Դեֆեկտոպսիխոլոգիա-բժշկական հոգեբանության ճյուղերից մեկը, որն ուսումնաիրում է օլիգոֆրենների, խուլերի և համրերի հոգեկան առանձնահատկություններըինչպես նաև զարգացման ու բուժման հարցերը:

 

#Ենթագիտակցություն-Մարդու հոգեկանի այն մակարդակը, որի բովանդակությունները անմիջականորեն գիտակցված չեն, բայց սկզբունքորեն մատչելի են գիտակցման համար: Ե. բովանդակության կազմող մտքերը, մտապատկերների զուգորդություններն ու դրդապատճառները հիմնականում ձևավորվում են անձի սոցիալականացման ընթացքում և լուրջ ազդեցություն են գործում նրա ամենօրյա ակտիվության վրա՝ նույնիսկ ենթագիտակցական մակարդակում մնալով:

#ԵՎգենիկա-Ուսմունք մարդկանց ժառանգական առողջության և ժառանգական հատկությունների բարելավման մասին՝ մարդու էվոլուցիայի պրոցեսի վրա ակտիվ ներգործելու ճանապարհով: Ե-ի հիմնադիրն է Ֆ. Գալտոնը, որն ուներ նպատակ նվազեցնել ժառանգական հիվանդությունների թիվը և բացահայտել տաղանդավորներին:

#Երևակայություն— հիշողության մեջ կուտակված մտապատկերներից նոր մտապատկերներ և նրանց նոր զուգորդություններ ստեղծելու և այդ եղանակով անձի համար նշանակալից խնդիրների լուծումներ որոնելու ներհոգեկան պրոցես: Երևակայությունը մարդու ստեղծագործական աշխատանքի անհրաժեշտ մեխանիզմներից է և հատկապես ակտիվորեն է գործում այն դեպքում, երբ մարդը հայտնվում է անորոշության վիճակում, պրոբլեմային իրադրության մեջ:

#Երևակայություն_ակտիվ— երևակայության այն տեսակը, որի շնորհիվ ստացված արդյունքները /մտապատկերները, մտահաղացումներն ու պլանները/ մարդն աշխատում է ակտիվ իրագործել կյանքում: Ե.ակտիվ, հսկայական դեր է խաղում գիտական և գեղարվեստական ստեղծագործության, ինչպես նաև այլ մարդկանց սոցիալական դերերն ըմբռնելու և նրանց հետ ապրումակցում ունենալու գործում:

#Երևակայություն_պասիվ— երևակայության տեսակ, որի արդյունքները մարդու կողմից չեն իրագործվում կյանքում, չեն մարմնավորում որոշակի նյութական և հոգևոր արժեքների ձևով: Ե. պասիվ հաճախ ընդունում է անուրջների ձև: Երևակայությունը պասիվ ունի դրական նշանակություն, որը նպաստում է անձի մեջ իր ապագա գործողությունները պլանավորելու, ինչպես նաև ստեղծագործելու ընդունակությունների զարգացմանը:
Ե.պասիվ կատարում է նաև անձի հոգեբանական պաշտպանության ֆունկցիա:

#Երևակայություն_ստեղծագործական— երևակայության այն պրոցեսը, որի ընթացքում ստեղծվում են նոր արդյունքներ: Ե. ստեղծագործական անհրաժեշտ է գործունեության շատ տեսակներում և հիմնական հոգեբանական մեխանիզմներից մեկն է, որը հանգեցնում է նյութական ու հոգևոր նոր արժեքների ստեղծմանը:

#Երևակայություն վերարտադրող- որևէ երևույթի կամ իրադարձությունների շարքի մտապատկերումը, որը կատարվում է միայն խորքային նկարագրության կամ օժանդակ միջոցների /օրինակ` գծագրի/ հիման վրա:
#Երազը— քնի որոշակի փուլում անկախ իր կամքից տեղի ունեցող պատկերների, գաղափարների և զգացմունքների հաջորդականություն։ Երազի բովանդակությունը և նպատակը հստակորեն հասկանալի չէ, չնայած բազմաթիվ գիտնականներ ուսումնասիրել են այս թեման, ինչպես նաև այն եղել է փիլիսոփաների ուսումնասիրության առարկան պատմության ընթացքում։ Երազների ուսումնասիրության գիտական ուղղությունը կոչվում է օնեիրոլոգիա։ Երազները համարվում են կապ անգիտակցականի հետ։
Երազները լինում են տարբեր տեսակի՝ վախ առաջացնող, հուզիչ, կախարդական կամ արկածային։ Երազում կատարվող իրադարձությունները դուրս են երազ տեսնողի ղեկավարումից, բացառությամբ ջինջ երազների, որտեղ երազ տեսնողը ինքնակառավարվում է։ Երազները երբեմն կարող են ստեղծագործական մտքեր առաջացնել կամ էլ ոգեշնչել։
Երազների նշանակությունը տարբեր է տարբեր ժամանակներում և մշակույթներում։ Երազների մեկնության պատմությունը գնում է մինչև մ.թ.ա. 5000-4000 թվականները։ Երազների մասին առաջին մեկնաբանությունը եղել է 5000 տարի առաջ Միջագետքում կավե հուշատախտակի վրա։ Հունական և հռոմեական ժամանակաշրջանում մարդիկ հավատում էին, որ երազներն աստվածներից կամ մահացածներից եկած ուղղակի հաղորդագրություններ են և որ դրանք գուշակում են ապագան։
Ավստրիացի նյարդաբան Զիգմունդ Ֆրոյդը լայնորեն գրել է երազների տեսության և մեկնության մասին։ Նա երազները մեկնաբանում է որպես ամենախորը ցանկությունների արտահայտում, որը հաճախ վերաբերում է մանկության հիշողություններին։ Իր «Երազների մեկնաբանությունը» գրքում Ֆրոյդը զարգացնում է երազների մեկնաբանման հոգեբանական տեխնիկա և նախագծում ուղենիշների մի շարք՝ հասկանալու այն նշաններն ու հիմնական մտքերը, որոնք արտահայտված եներազներում։

#Զանցանք, վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Զանցանքը կարող է կատարվել ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ։
• դիտավորությամբ կատարված իրավախախտում է համարվում, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների արագացումը։
• անզգուշությամբ կատարված իրավախախտում է համարվում, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր կամ կարող էր կանխատեսել դրանք։
Վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչև զանցանք կատարելու պահը։

#Զարմանք, մարդու բանական (ինտելեկտուալ) մեկը, որը դրսևորվում է որպես ինչ-որ նոր, անսովոր, անհասկանալի կամ հիանալի երևույթից ստացած տպավորության ապրում։
Զարմանալու ընդունակությունը պայմանավորված է աշխարհի պրոբլեմային ընկալմամբ։
Զարմանքի համար արտաքին պատճառ կարող է հանդիսանալ անսպասելի, հանկարծակի իրադարձությունը։ Այդ իրադարձությունը կարող է լինել ինչ-որ մեկի անսպասելի հայտնվելը, ամպրոպի հարվածը կամ հրավառության լույսը։

#Զրույց հոգեբանական – անձի որևէ հոգեկան հատկությունն ուսումնասիրելու նպատակով նրա հետ հոգեբանի կազմակերպածզրույցը:
#Զգայարան – զգայություններ առաջ բերող ֆիզիոլոգիական օրգան (տեսողական զգայարան, լսողական զգայարան և այլն):

#Զգայություն – տարրական հոգեկան երևույթ, առարկաների առանձին հատկանիշի արտացոլումը մարդու հոգեկանաշխարհում: Զգայությունների օրինակներ են գույնը, կոշտությունը, սառնությունը, հոտը, ցավը և այլն:

#Զգայունակություն – շատ թույլ գրգռիչներն ընդունելու և դրանց ազդեցության տակ զգայություններ առաջ բերելուընդունակությունը, որը հատուկ է մարդու զգայարաններին:

#Զգայության ստորին բացարձակ շեմ – գրգռիչի այն ամենափոքր մեծությունը, որի ազդեցության տակ համապատասխանզգայարանում նոր միայն հազիվ նշմարելի զգայություն է առաջանում:

#Զգայության վերին բացարձակ շեմ -գրգռիչի այն ամենամեծ արժեքը, որի դեպքում զգայարանը դեռևս նորմալ զգայություն էառաջ բերում:

#Զգայական մեկուսացում – այն վիճակը, երբ մարդու զգայարանների վրա արտաքին գրգռիչներ չեն ազդում: Այդպիսի վիճակկարելի է ստեղծել հատուկ փորձարարական խցիկներում:

#Զուգորդություն կամ զուգորդում, հոգեբանության բնագավառում զուգորդություն ասելով նկատի ունեն հոգեկանի բովանդակության տարրերի (մտապատկերների, բառերի) միջև հաստատվող կապերը, որոնց շնորհիվ գիտակցության ոլորտում իրար կապված տարրերից մեկի հանդես գալը առաջ է բերում (գիտակցված է դարձնում) նաև մյուսի տարրերը, որոնք առաջինի հետ կապված են ըստ նմանության, առընթերության, հակադրության կամ միավորման այլ սկզբունքի հիման վրա։