ՏԱՆՁԵՆԻ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՏԱՆՁԵՆԻ

Բուժական նպատակով օգտագործում են տանձնու պտուղները, որոնք հավաքում են լրիվ հասուն վիճակում: Նրանք պարունակում են շաքարային, օրգանական թթուներ, ազոտային և պեկտինային նյութեր, բջջանյութ, դաբաղանյութեր, վիտամիններ C, B:
. Տանձենու պտուղները բարելավում են մարսողությունը, ախորժակը: Նրա հյութը տրվում է որպես դիետիկ սնունդ անոթների ամրապնդման, կապիլյարտոքսիկոզների բուժման համար:
. Տանձի հյութը և եփուկը տրվում է որպես միզամուղ միջոց միզաքարային հիվանդությունների ժամանակ: Չոր պտուղների եփուկը առաջարկվում է ընդունել դողէրոցքի, հազի դեպքում:
. Տանձենու հյութը օժտված է նաև օրգանիզմի շաքարը նվազեցնելու ընդունակությամբ:
. Չոր պուղների եփուկը օգտակար է տենդի ժամանակ ջերմությունն իջցնելու համար, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի խանգարման, հատկապես փորլուծության դեմ:
. Տանձը օգտակար է նաև արյունախխման, թոքային հյուսվածքի խոցերի, կրկնվող թոքաբորբերի բուժման համար: Անհրաժեշտ է 1 կգ քաղցր տանձ աղալ, վրան ավելացնել 2 լ եռացրած ջուր, փակել 24 ժամ, թողնել մթության մեջ: Հետո վրան ավելացնել մեղր, թույլ կրակի վրա եփել մինչև թանձրանա և օրը 3 անգամ ուտելուց 20 րոպե հետո 100 գ ուտել:
. Գրիպի, նշիկների թարախային բորբոքումների, բերանի խոռոչի բորբոքումների բուժման համար տանձի տերևներ եփել, քամել և ստացված հեղուկով բերանի խոռոչը ողողել:
. Տանձի կորիզները կարելի է ծամել և կուլ տալ ճիճվասպանության համար:
. Տանձի հյութը կիրառում են նաև ցինգայի, երիկամային քարերի դեմ:
. Բուժական նպատակով օգտագործում են նաև տանձենու ծաղիկը: 1 կգ-ին ավելացնել 3 լ եռացրած ջուր, բերանը փակել, պահել մութ տեղում 24 ժամ, ծաղիկները տրորել, քամել ստացված հեղուկին ավելացնել 0,5 կգ մեղր, թույլ կրակի վրա եփել:
. Ուտել օրը 3 անգամ, 50 գ, ուտելուց 20 րոպե հետո սրտի ռիթմի խանգարման, գլխացավի, ուղեղի թաղանթների բորբոքման, ընկնավորության, կրկնվող թոքաբորբերի, արյունախխման համար:

Comments