Ատամնաբույժին այցելելը շատերի համար իսկական սթրես է: Բայց այժմ վիրտուալ սաղավարտի շնորհիվ դա կարող է վերածվել հաճելի ժամանցի:Բրիտանական գիտնականները համոզված են, որ եթե մարդն ընկղմվի վիրտուալ իրականության մեջ, գործընթացը գործնականում անցավ կկատարվի: Անցկացված փորձերը ցույց են տվել, որ ոչ բոլոր սյուժեներն են նման ազդեցություն գործում: Ատամնաբույժի այցելուներին երկու պատկեր է մատուցվել`զբոսանք քաղաքում և ծովափնյա հանգիստ, և հենց երկրորդ տարբերակն է առավելապես հանգստացրել նրանց: Գիտնականների կարծիքով հանգստի մեջ գտնվելու զգացողությունը`վերացնում է տագնապը և ցավը: Բայց, իհարկե, անհատական ընկալումը չի բացառվում: Դեռևս պետք է վիրտուալ տարբեր իրականություններ ևս փորձարկվեն: Գիտնականները խորհուրդ են տալիս այս մեթոդը կիրառել բոլոր ատամնաբուժարաններում: Մասնգետները համոզված են, որ երեխաների դեպքում նույնպես արդյունքները դրական կլինեն: