ՎԵՐՔԵՐ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՎԵՐՔԵՐ

Տարբերում են պարզ և բարդ վերքեր, ինչպես նաև բաց և փակ վերքեր: Պարզ վերքի դեպքում խախտվում է միայն մաշկի կամ լորձաթաղանթի ամբողջականությունը, իսկ բարդ վերքի դեպքում վնասվում են խորանիստ հյուսվածքներն ու օրգանները՝ մկանները, ոսկրերը, ներքին օրգանները և այլ: Վերքերի ժամանակ ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս.
. Արյունահոսող վերքի վրա ցանել շիբի փոշի:
. Արյունահոսող վերքի վրա եղինջի տերևների հյութով վիրակապ դնել:
. Եզան լեզվի թարմ տերևները խառնել աղի և խոզի յուղի հետ, քսել հացին ու դնել վերքի վրա:
. Մեղրը եփել մինչև լավ խտանալը և քսել վերքին:
. Կտրած, քերծած մաշկին քսել գերչակի յուղ:
. Հազարատերևուկի տերևների հյութով թրջոց դնել:
. Հալվեի տերևը մեջտեղից կիսել և հյութալի մասով դնել վերքի վրա:
. Կտորի վրա դնել կարտոֆիլի քերվածք և կապել:
.1 մաս սրոհունդին ավելացնել 2 մաս ձիթապտղի յուղ, թողնել 3 շաբաթ, քամել և թրջոցներ դնել:
. Վերքին դնել ծխախոտի տերև:
. Վերքին դնել կտրած գազար:
. Վերքին դնել բողկի քերուկ:

Comments