ՎԵՐԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՎԵՐԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերին շնչառական ուղիներին են պատկանում քիթը իր հարակից խոռոչներով, բերանի խոռոչը, ըմպանը, կոկորդը և տրախեան: Խորհուրդ է տրվում.
. 3/4 բաժակ տաք կաթին ավելացնել 50 գ կարագ, լավ լուծել, խառնել և տաք-տաք խմել:
. Օգտագործել մոռի, մոշի, լորենու ծաղկի, ուրցի տաք ջրաթուրմեր:
. Գազարի հյութը 1 ճաշի գդալ մեղրի հետ խառնել և օրը 5-6 անգամ խմել:
. Գլուխ սոխը մաքրել, կտրտել, լցնել բաժակի մեջ և ավելացնել եռացրած ջուր: Թրմել 12 րոպե, քամել, քաղցրացնել շաքարավազով և խմել կես ժամվա ընթացքում ու պառկել:
. Օրը 3-4 անգամ օգտագործել գնարբուկի արմատների ջրաթուրմը:
. 200 գ չոր թուզը մանրացնել, եփել 200 մլ կաթի մեջ այնքան, որ ստացվի սերուցքանման զանգված, թողնել հովանա, քիչ-քիչ ուտել:
. 40 ուռենու տերև 2 բաժակ ջրի մեջ եռացնել, մինչև ստացվի կես բաժակ: Ավելացնել 1 թեյի գդալ մեղր և օրը 2-3 անգամ ճաշի գդալով ուտել:
. 5-6 սխտորի պճեղ մաքրել, կտրտել, ճզմել և 1 բաժակ կաթի մեջ եռացնել: Ընդունել 1 թեյի գդալ օրը մի քանի անգամ:
. Մեղրը տաքացնել ջրային բաղնիքում և օրը 2 անգամ 5-10 րոպե շնչել անջատվող գոլորշին:
. Խաշած կարտոֆիլը լցնել խոր ամանի մեջ, գլուխը ծածկել շորով ր շնչել գոլորշին

Comments