ՎԱՐՈՒՆԳ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՎԱՐՈՒՆԳ

Բուժական նպատակով օգտագործում են արմատը, տերևները, պտուղը և սերմերը: Պտուղները պարունակում են ազոտային և ոչ ազոտային միացությունների, թաղանթանյութ, մոխրային նյութեր, կարոտին, վիտամին C, B, A, կալցիում, ֆոսֆոր, կալիում, քլոր և 97% ջուր:
. Ժողովրդական բժշկության մեջ վարունգը և նրա թարմ հյութը օգտագործում են միզամուղ և լեղամուղ, նյարդային համակարգը հանգստացնող, լուծողական, ջերմիջեցնող, հակաբորբոքիչ, փափկեցնող, ցավազրկող նպատակներով: Վարունգի հյութը օգտակար է մենինգիտի, արագ սրտխփոցների, թոքային արյունահոսությունների դեպքում:
. Վարունգի հյութը գազարի և բազուկի հյութերի հետ նպաստում է ռևմատիզմի, ատամների, լնդերի, եղունգների և մաշկային հիվանդությունների բուժմանը:
. Վարունգը կարելի է ճզմել և օրը 3 անգամ 100 գ խմել փորկապության, ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման, տկարամտության, ջերմից առաջացած գլխացավի բուժման համար:
. Այդ մզվածքի մեջ թաթախած բամբակը կարելի է դնել քթանցքերին՝ արյունահոսությունը դադարեցնելու համար:
. Վարունգի կեղևը կարելի է աղալ, քամել և մզվածքից 200 գ խմեցնել ծննդաբերող կնոջը ցավերը մեղմացնելու և հեշտությամբ ծննդաբերելու համար:
. Վարունգի հյութը մեղրով կարելի է օգտագործել որպես խորխաբեր միջոց հազի դեպքում, ինչպես նաև ստամոքսի սուր ցավերի դեպքում:
. Վարունգի 1 ճաշի գդալ մանրացրած սերմերը 600 մլ եռացրած ջրի մեջ թրմել 30 րոպե, քամել և օրը 3 անգամ 200 մլ օգտագործել մեղրի հետ դողէրոցքի, շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ:

Comments