Մի կին հեռավոր երկրից արևադարձային միրգ էր տուն բերել,որ ցուրտ երեկոներին հաճույքով վայելեր։Եվ այդպես նա ամեն օր մի պտուղ էր ուտում՝ընտրելով այն մեկը,որն արդեն սկսել էր փչանալ։Երբ զամբյուղը դատարկվեց,կինը հանկարծ գլխի ընկավ,որ ինքն այդպես էլ ոչ մի թարմ միրգ չկերավ․․․
Այդպես է լինում չափազանց հաշվենկատ և զգույշ մարդկանց հետ։Նրանք մինչև ծանր ու թեթև են անում,կյանքն անդարձ անցնումէ նրանց կողքով։
Վայելեք ներկան,քանի որ անցյալն այլևս չկա,իսկ ապագան անհայտ է ։