Գոյություն ունի վախերի բազմաթիվ դասակարգումներ: Ամենաընդհանուր ձևով վախերը կարելի է բաժանելիրավիճակային և անձային վախերի: Իրավիճակային վախը առաջանում է անսովոր, ծայրահեղ վտանգավորիրադրությունում, օրինակ`բնական աղետ, շան հարձակում, խմբում խուճապի ժամանակ և այլն: Անձայինվախերը պայմանավորված են մարդու բնույթով, օրինակ` նրա բարձր կասկածամտությամբ: Իրավիճակային ևանձային վախերը խառնվում և դրսևորուվում են իրար հետ:
Վախը նաև լինում է իրական ու երևակայական, սուր և խրոնիկ: Ռեալ և սուր վախերը պայմանվորված ենկոնկրետ իրադրությամբ, իսկ երևակայակնն ու խրոնիկը` անձի առանձնահատկություններով:
Չնայած որ վախը ինտենսիվ դրսևորվող հույզ է, պետք է տարբերակել դրա սովորական, բնական կամ տարքայինև պաթոլոգիկ մակարդակները: Սովորաբար վախը կարճատև է, վերանում է տարիքի հետ, չի դիպչում անձիխորքային արժեքների, էականորեն չի ազդում նրա բնավորության, շրջապատի հետ հարաբերությունների վրա:Բացի այդ ունի նաև պաշտպանական նշանակություն, քանի որ թույլ է տալիս խուսափել վախի օբյեկտի հետհանդիպումից: Բայց պաթոլոգիկ վախը վկայում է նրա ծայրահեղ, դրամատիկ դրսևորումների մասին, երբբացակայում է գիտակցության կողմից դրա վերահսկումը, ինչը բերում է սոցիալական դեզադապտացիայի:
Մեկ այլ դասակարգման համաձայն վախերը լինում են իրական ու նևրոտիկ: Իրական վախը հասկանալի էյուրաքանչյուրին, քանի որ հանդիսանում է ռեակցիա վտանգի ընկալմանը: Դա կարելի է դիտարկել որպեսինքնապահպանման բնազդի դրսևորում, որը բնորոշ է կենդանի էակներին: Նևրոտիկ վախերը կարող ենդրսևորվել շուտ և շատ տպավորվող մարդկանց մոտ:
Այս տիպը կարելի է բաժանել 3 խմբի:
Ահ կամ ազատ վախ, որը միշտ կարող է կապված լինել ցանկացած հարմար օբյեկտի հետ: Նման վիճակըհոգեվերլուծողներին անվանում են «սպասման վախ»: Մարդիկ, որոնք ենթարկվում են դրան, միշտամենահնարավոր իրադրությունից կանխատեսում են ամենասարսափելին: Բնավ այս գիծը հիվանդագինանվանել չի կարելի, քանի որ իրականում դա վատատեսություն է: «Սպասման վախ»-ի առավել մեծ աստիճանըկարող է փոխվել նյարդային հիվանդության, ինչը Զ.Ֆրեյդը անվանում է «վախի նևրոզ»:
Վախի երկրորդ ձևը կապված է որոշակի իրադրությունների և օբյեկտների հետ: Դրանք վերը նշված ֆոբիաներ են,որոնց տեսակները շատ են: Հոգեմարմնական բժշկության մեջ հայտնի են ֆոբիաների այնպիսի տեսակներ,ինչպիսիք են նոզոֆոբիան` ախտորոշման վախը, կանցերոֆոբիան` քաղցկեղով հիվանադլու վախը,կարդիոֆոբիան ` վախը սրտի ինֆարկտի նկատմամբ, կլաուստրաֆոբիան` փակ տարածության վախը և այլն:
Նևրոտիկ վախի երրորդ ձևը առողջ մարդկանց մեծամասնության կողմից ընկալվում է որպես ամենազարմանալի,քանի որ այստեղ լիովին բացակայում է կապը ահի ու տագնապ առաջացնող վտանգի մեջ: Այս վախը օրինակառաջանում հիստերիայի ժամանակ ` ուղեկցելով հիստերիայի սիմտոմները կամ գրգռվածության ցանկացածպայմաններում, երբ կարելի է սպասել աֆեկտիվ դրսևորումների:
Առաջին հայացքից վախը մարդուն միայն բացասական հույզեր է պատճառում, սակայն ինչպես ամեն բանբնության մեջ, վախի հույզը ի սկզբանէ էվոլյուցիայի պրոցեսում առաջացել է օրգանիզմի պաշտպանությանհամար: Այն արյան մեջ ադրենալինի արտազատման միջոցով կարող է մոբիլիզացնել մարդու ուժերըճգնաժամային իրավիճակներում: Բացի այդ վախը օգնում է վտանգավոր իրադրությունների լավ մտապահմանը:Սակայն ոչ միշտ են վախեցող իրավիճակները մնում գիտակցության մեջ: Դրանք հոգեբանականպաշտպանության դեպքերն են, երբ վախենալուց իրավիճակը անցնում է անգիտակցական և հուզականհիշողության փոխարեն տեղ է գտնում թվացյալ մոռացումը:
Վախի հաջորդ կարևոր նշանակությունը այն է, որ մարդը հնարավորություն է ստանում գործել ինֆորմացիայիպակասի պայմաններում: Այդ դեպքում վարքի ստրատեգիան թելադրում է վախը: