ՍՐՏԽՓՈՑ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՍՐՏԽՓՈՑ

Օրը 1-2 խորոված խնձորի ուտել:
. 4 օր անընդմեջ ուտել 300 գ թութ:
. 0,5 կգ լիմոնը կտրտել, վրան լցնել մեղր, հարել և ուտել առավոտյան և երեկոյան 1 ճաշի գդալ:
. Ուտել կծոխարի պտուղներ:
. Վերցնել 10 գ կատվախոտի, 10 գ հովտաշուշանի և 5 կգ ալոճի ոգեթուրմ, խառնել, խմել 25 կաթիլ, օրը 2 անգամ:
. Օգտագործել ալոճենու պտուղների ջրաթուրմը:
. 1 ճաշի գդալ ծնեբկի չորացրած արմատները 1 բաժակ ջրում եռացնել 2 րոպե, ավելացնել 1 ճաշի գդալ ծնեբեկի տերևներ, թրմել 2 ժամ, քամել, ընդունել 2 ճաշի գդալ, օրը 3 անգամ:
. Օգտագործել կանաչ լոբի:
. 1 թեյի գդալ կատվախոտի արմատները 200 մլ ջրում թողնել 8-10 ժամ, եռացնել 10 րոպե, թողնել 45 րոպե, քամել, խմել քնելուց առաջ:
. 1 Ճաշի գդալ կղմուխի արմատները 2 բաժակ եռման ջրում 15 րոպե եռացնել և յուրաքանչյուր ժամը մեկ խմել 2 ճաշի գդալ:
. Օգտագործել բռնչիի պտուղների եփուկը՝ 1 ճաշի գդալ, օրը 3-4 անգամ:

Comments