ՍՐՏԽԱՌՆՈՑ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՍՐՏԽԱՌՆՈՑ

Սրտխառնոցի ժամանակ ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս.
. 1 ճաշի գդալ անանուխի տերևները թրմել 1 բաժակ եռման ջրում: Խմել 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ:
. Խմել նեխուրի եփուկ քացախով:
. 1 թեյի գդալ սոդան լուծել 1 բաժակ ջրում և խմել:
. Խմել մենթոլի 15 կաթիլ:
. Օգտակար է նռան հյութը:
. Տաք վիճակում օգտագործել սամիթի եփուկը:
. Օգտակար է կոճապղպեղի փոշին կամ արմատի եփուկը:
. Օգտակար է մասուրի, հոնի ապուրը:
. 8 թեյի գդալ դեղատու պատրինջի չորացրած և մանրացրած հումքը 4 ժամ թրմել 2 բաժակ տաք ջրում, քամել, խմել օըը 4 անգամ, կես բաժակ, ուտելուց առաջ:
. Օգտակար է մեխակի փոշին՝ շաղախած շաքարի հետ:

Comments