ՍՐՏԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՍՐՏԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս.
. Սահմանափակել հեղուկի, աղի, խոլեստիրինով հարուստ սննդամթերքի օգտագործումը: Ավելացնել վիտամինով հարուստ սնունդը, օգտագործել մրգեր, բանջարեղեն:
. Օգտագործել կոտեմ, վարունգ, թուզ, անտառային խնձոր, մանդարին, ձմերուկ:
. Սամիթի սերմերը մանրացնել, 4 գդալ լցնել 1 բաժակ եռացող ջրի մեջ, եռացնել 15 րոպե, սառեցնել, քամել: Խմել օրը 4-5 անգամ 1 ճաշի գդալ:
. Իրար խառնել հավասար քանակությամբ մանրացրած ընկույզ, պանիր, չամիչ: Օգտագործել օրը 2 անգամ 1 ճաշի գդալ ուտելուց առաջ:
. Ձիաձետի վերգետնյա մասի 4 թեյի գդալը 1 ժամ թրմել 2 բաժակ եռման ջրում, ըմպել կում-կում՝ օրվա ընթացքում:
. 200 մլ ձիթապտուղը խառնել նույնքան ցորենի օղու հետ, խմել 50 մլ, օրը 3-4 անգամ, 3-4 շաբաթ:
. 30 գ եգիպտացորենի մազիկնրը 200 գ եռման ջրում թրմել 3 ժամ, քամել: Ընդունել ուտելուց 30 րոպե առաջ, 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ:
. 4 ճաշի գդալ կտավատի սերմերը եռացնել 1 լ ջրում 15 րոպե: Կաթսան ծածկել, թրմել, 1 ժամ: Խմել 2 ժամը մեկ, կես բաժակ, 2-3 շաբաթ:
. Վրցնել 10 գ կատվախոտի արմատներ, 10 գ դեղատու պատրինջի տերևներ, 10 գ հազարատերևուկ, 20 գ անիսոնի արմատներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, թրմել 30 րոպե, քամել, խմել օրվա ընթացքում մաս-մաս:

Comments