ՍՊԱՆԱԽ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՍՊԱՆԱԽ

Սպանախը պարունակում է ճարպեր, սպիտակուցներ, լուծահանվող միացություններ, հանքային աղեր, երկաթ, օրգանական միացություններ, վիտամիններ K, D, E, A, C, B ֆոլաթթու, պիրիտոքսին, պանտոտենային թթու, ռուբին, նիկոտինաթթու: Օժտված է թույլ լուծողական, միզամուղ, հակալնդախտային, հատկություններով: Այն կարելի է օգտագործել արյան մի շարք հիվանդությունների, թոքախտի բուժման համար: 200 գ սպանախը պարունակում է այնքան կալորիա, որքան ձուն:
. Ամենօրյա օգտագործումը օգտակար է մարսողական օրգանների, սրտանոթային համակարգի գործունեությունը կարգավորելու և ոսկորների կազմավորման համար:
. Այն օգտակար է սակավարյունության դեպքում:
. Ժողովրդական բժշկության մեջ սպանախը օգտագործում են նաև փորկապության, աղիքներում գազերի կուտակման, նևրոզների, սակավարյունության, կոկորդի և թոքերի ցավերի ժամանակ որպես բուժիչ միջոց: Խորհուրդ է տրվում 1 ճաշի գդալ թարմ բույսը կամ տերևները եռացնել 250 մլ ջրի մեջ 10 րոպե, թրմել 1 ժամ, քամել և օրը 4 անգամ 50 մլ խմել: Սպանախը հակացուցված է աղային կուտակումներ ունեցող մարդկանց:

Comments