ՍՈՒՆԿ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՍՈՒՆԿ

Սունկը պարունակում է 90% ջուր, ուստի արագ փչանում է: Բաղադրության մեջ մտնում է 2-5% սպիտակուցներ, 0,3-0,8% յուղեր, 0,8-4% տարբեր շաքարներ, հանքային աղեր, ֆոսֆորաթթու, B, C, PP վիտամիններ:
. Լավ է սունկը հավաքել վաղ առավոտյան, երբ արևը դեռ չի տաքացրել. Այս դեպքում սունկը ավելի երկար կպահպանվի:
. Սնկերը լավ կպահպանվեն, եթե դրանք դրվեն արծնապատ ամանի մեջ և պահվեն սառնարանում կամ մութ տեղում:
. Ծառի սունկը կարելի է միային չորացնել, աղ դնելու համար դրանք պիտանի չեն, քանի որ գլխիկները շատ նուրբ են տաք ջրից փլվում են:
. Սնկի յուրաքանչյուր տեսակ ունի իր բնորոշ համն ու հոտը: Չի կարելի տարբեր տեսակի սնկերը միասին աղ դնել:
. Որպեսզի սունկը մաքրելու ժամանակ չսևանա, խորհուրդ է տրվում մաքրած սունկը լցնել թույլ աղաջրի մեջ: Ջրին կարելի է նաև մի քիչ քացախ ավելացնել:

Comments