Ձեր կյանքում եղել են մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ վիրավորել են ձեզ և արդեն քանի տարի է, չեք կարողանում մոռանալ: Խորհելու առիթ են տալիս այն զգացողությունները, որոնք ձեր մեջ են, ավելի շուտ ոչ թե վիրավորողին են խանգարում, այլ ձեզ` զրկելով հանգստից ու վնասելով սեփական առողջությանը:
Գուցե ժամանակն է սովորել ներելու վիրավորանքները: Հաճախ դա այնքան էլ դյուրին չէ, բայց կարելի է փորձել:
Պայքար հանուն արդարության, թե հպարտություն
Հիշաչարությունն ու վիրավորանքը միշտ էլ բնավորության բացասական գծեր են համարվել: Նույնիսկ, եթե մենք վիրավորում ենք ինչ-որ մեկին, ապա հաճախ դա թաքցնում ենք ու աշխատում մոռանալ այդ տհաճ միջադեպի մասին:
Վիրավորանքը կարելի է ՙճիշտ՚ համարել միայն այն դեպքում, երբ վիրավորում են այն, ինչը սուրբ է մեզ համար` հավատը, ընտանիքը, բարոյական արժեքները: Բայց, առավել հաճախ, վիրավորանքն առաջանում է որպես ինքնասիրության և հպարտության դրսևորում: Ըստ էության, յուրաքանչյուր իրավիճակ, որում մարդն իրեն զգում է չգնահատված, վիրավորված, հիասթափված, իրենից ներկայացնում է հակասական պատկերացում շրջապատի մարդկանց իրական վերաբերմունքի մասին: Դա հատկապես կարևոր է, եթե շրջապատում կան մարդիկ, ովքեր կարևոր են, հարգված ու սիրված:
Ինչի է հասցնում ագրեսիան
Նույնիսկ, եթե ձեզ մեղադրում են դատարկ բանի համար, չեն գնահատում ձեր վաստակը, պետք չէ դա ընկալել որպես վիրավորանք, այլ որպես սեփական գործողությունների վերլուծություն: Հնարավոր է, նույնիսկ զարգացնել դրական հատկությունները, որպեսզի հաջորդ անգամ շրջապատողները նկատեն և գնահատեն ձեր արժանիքները:
Եթե դուք չեք ստանում ցանկալի գնահատանքը և պարզապես ձեր մեջ կուտակում եք վիրավորանքը, այն միացնում է, այսպես կոչված, մտավոր ագրեսիան: Դուք պատկերացնում եք, թե ինչպես եք վրեժ լուծում կամ պատժում ձեզ վիրավորողին, իսկ այդպիսի մտքերը քայքայում են օրգանիզմի նյարդային և իմունային համակարգերը: Դրա հետ մեկտեղ, արագացած շնչառությունը հանգեցնում է սրտի աշխատանքի խանգարման: Պարբերաբար կրկնվող իրավիճակները, երբ անընդհատ բարկանում եք ինչ-որ մեկի վրա, թաքցնելով հույզերը, կարող է մաշկի վրա ցան առաջացնել: Եվ ավելի վատ, արմատացած վիրավորանքը հաճախ հանգեցնում է քաղցկեղային հիվանդությունների:
Ոչ հասուն հույզեր
Մեր բոլոր հույզերն ինչ-որ կերպ օգնում են հարմարվել կյանքին: Վիրավորանքի մեջ ինչը կարող է օգտակար լինել:
Պարզվում է այն շատ օգտակար է փոքրիկ երեխաներին: Եթե փոքրիկը վիրավորվում է ու լաց լինում, դա ազդանշան է ծնողներին, որպեսզի փոխեն իրենց վերաբերմունքը և տան երեխային այն, ինչ նրան պետք է (սնունդ, խաղալիք կամ մեծերի ուշադրությունը): Ստացվում է, որ մեկի վիրավորանքը հարուցում է մյուսի մեղքը, այսինքն, ինչ-որ կերպ այն թույլ է տալիս մանիպուլյացիայի ենթարկել շրջապատի մարդկանց: Իսկ դա անհրաժեշտ երեխայի զարգացման և ծնողների վերաբերմունքի ձևավորման համար: Բայց, երբ երեխան մեծանում է, վիրավորանքն արդեն օգուտ չի բերում:
Երբ մարդը ցույց է տալիս իր վիրավորանքը, նա ինչպես և երեխան, ղեկավարում է մյուսներին: Ուշադրություն դարձրեք վիր վորված մարդու դեմքի շարժումներին (միմիկային). այն, ինչպես երեխաների մոտ, չարություն և ինքնասիրություն է արտահայտում:
Եթե մենք վիրավորվում ենք, ցույց չենք տալիս մեր զգացմունքները ու շրջապատողներն էլ իրենց մեղավոր չեն զգում, վիրավորանքը պարզապես անօգուտ է:
Ներիր
Ցավոք, մենք մանկուց մեզ հետ բերում ենք ոչ նպատակահարմար սովորություններ: Բոլոր մեծահասակ անձինք պարբերաբար վիրավորվում են, բայց շատերի համար այն խնդիր չի դառնում: Ինչն է նրանց օգնում հաղթահարել իրենց բացասական հույզերը: Ներել կարողանալը: Ընդ որում, դա պարզապես անտարբերությունը չէ մյուսների դիտողությանը, ոչ էլ վիրավորողի արհամարհանքն ու ստորացումը: Ներումը դա հաշտությունն է մեկ այլ մարդկանց սեփական կարծիքի իրավունքի անկեղծ ընդունման և խաղաղության կնքման: Հավատացյալ մարդկանց քաջ հայտնի են հետևյալ խոսքերը. ՙԹող մեր պարտքերը մեզ, ինչես մենք ենք թողնում մեր պարտապաններին:Այստեղ պարզ երևում է, որ մեր մեղքերը կներվեն, եթե մենք էլ սովորենք ներել ուրիշներին:
Ինչու տղամարդիկ ներողություն չեն խնդրում
Ավելի հեշտ է ներել նրան, ով ներողություն է խնդրում: Բայց որոշ մարդիկ պարզապես չեն հասկանում ներողության արժեքը, և շատ հաճախ այն արհամարհում են, հատկապես տղամարդիկ: Նույնիսկ, եթե նրանք ներողություն են խնդրում, ապա դա անում են որոշակի ձևակերպումներով. «ներիր, եթե քեզ վիրավորեցի», «եթե ինչ-որ մեկը վիրավորվել է իմ կոպտությունից, ես ներողություն եմ խնդրում»: Հետաքրքիր է, որ արևելյան երկրներում, տղամարդիկ, հակառակը, հաճախ են պատեհ-անպատեհ ներողություն խնդրում: Օրինակ, ճապոներենում «ներեցեք» բառի 50 տարբերակ գոյություն ունի: Բայց, նույնիսկ այս երկրում էլ ներողություն խնդրելու սովորույթն ավելի շատ սոցիալական ավանդույթների տուրք է, քան անկեղծ զղջում:
Եթե դուք նույնիսկ շատ խորն եք վիրավորվել, փորձեք ներել ձեզ վիրավորողին, հանուն ձեր սեփական հարմարավետության, բարեկեցության և առողջության: