ՍՈՃԻ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՍՈՃԻ

Բուժական նպատակով օգտագործում են սոճու բողբոջները, խեժը և ասեղնատերևները: Նրանք պարունակում են եթերային յուղ, խեժ, վիտամին C, K կարոտին, դաբաղանյութեր:
. Սոճու բողբոջների եփուկը օգտագործում են որպես խորխամուղ, միզամուղ, հակաբորբոքիչ, արյունահոսությունը դադարեցնող և ախտահանիչ միջոց:
. Այն օգտակար է նաև վերին շնչառական ուղիների ինհալացիայի և լոգանքի համար (50 գ բողբոջները եփել 1 դույլ ջրի մեջ):
. Նյարդային համակարգի խանգարման դեպքում խորհուրդ է տրվում ասեղնատերևային էքստրակտով լոգանք ընդունել:
. Ասեղատերևների թուրմը որպես վիտամինային հյութ, տրվում է լնդախտի պրոֆիլակտիկայի, բուժման և օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավման համար:Անհրաժեշտ է ասեղնատերևները լավ լվանալ սառը ջրով, մանրացնել, 4 բաժակ հումքին ավելացնել 2 թեյի գդալ աղաթթվի թույլ լուծույթ և 2,5 բաժակ սառը ջուր, պահել մութ տեղում 2-3 օր, քամել և խմել օրը 1 բաժակ:
. Ժողովրդական բժշկության մեջ սոճու ծաղկափոշու թուրմը, ինչպես և ջրով մշակված խեժը օգտագործում է թոքերի հիվանդությունների բուժման համար:
. Ծաղկափոշուց պատրաստված թեյը խորհուրդ է տրվում խմել ռևմատիզմի ժամանակ, իսկ խեժը օգտագործել որպես քսուք երկար չբուժվող վերքերի լավացման համար:
. Սոճու կոները (կանաչ) մանրացնել, լցնել ապակյա անոթի մեջ, ավելացնել 40%-անոց սպիրտ, թողնել մութ տեղում 7 օր: Խմել 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ, մինչև սննդի ընդունումը՝ արյան բարձր ճնշման, գաստրիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունների բուժման համար:
. Սոճու տերևները թոքային հիվանդությունների բուժիչ միջոց են:

Comments