ՍՈԽ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՍՈԽ

Բուժական նպատակով օգտագործում են կանաչ տերևները, սերմերը և սոխուկը: Պարունակում է շաքարներ, ինուլին, կարոտին, վիտամիններ C, B, E, PP, հանքային աղեր, յոդ, օրգանական թթուներ: Սոխի ֆիտոնցիդներն արգելում և ճնշում են հիվանդացին միկրոբների աճը, ցուցաբերելով բուժական ազդեցություն վերին շնչուղիների սուր կատառների, գրիպի, անգինայի, խոցերի, թարախային վերքերի ժամանակ:
. Սոխը խթանում է սպերմագոյացմանը, կարգավորում է դաշտանը և սեռական հակումը, արդյունավետ է աթերոսկրելոզի և հիպերտոնիկ հիվանդության բուժման համար:
. Խորոված սոխը օգտակար է թոքային խողովակախտի, հազի, դաշտանի խանգարումների ժամանակ:
. Սոխը թթու կաղամբի հետ օգտակար է ցինգայի դեմ, իսկ խորոված սոխը տաք վիճակում դրվում է փորին միզկապության դեպքում, կոշտուկների, ցավոտ ուռուցքների վրա:
. Ստամոքսի թուլության, սրտխառնոցի համար սոխը գցել գինու քացախի մեջ, պահել 3 օր մութ տեղում և ուտել: Սոխը կարելի է աղալ, տապակել յուղով և քսել մաշկային պալարախտին:
. Սոխի հյութով ներծծված բամբակը կարելի է դնել ականջի մեջ ականջացավի և ականջի աղմուկի դեպքում:
. Տրորած սոխը ցրտահարված տեղամասերին քսելը նպաստում է նրանց վերականգնմանը:
. Ջերմության ժամանակ մանրացրած սոխը քացախի մեջ եռացնել և քսել մարմնին:
. Մատնաշունչի ժամանակ եղունգի ձեթով եփած սոխ դնել:
. Օրվա ընթացքում 3 անգամ 2 ճաշի գդալ սոխի հյութ խմելն օգնում է երիկամներում և միզափամփուշտում քարեր ունենալու դեպքում

Comments